Օրվա լրահոսը
Արա Բուդաղյանը փաստաբանին դեռ չի հանդիպել. Pastinfo.am
Արա Բուդաղյանին 12։50-ի դրությամբ թույլ չեն տրվել հանդիպել փաստաբանին: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ հավելելով, որ երեկ երեկոյան օմբուդսմենի ներկայացուցիչ Մարտիկ Մարտիրոսյանն այցելել էր Արա Բուդաղյանին և նրա հետ տեսակցությունից հետո ՁՊՎ-ի մոտ սպասող Բուդաղյանի հարազատներին և փաստաբանին, տեղեկություններ հաղորդել Արա Բուդաղյանի և կատարված գործողությունների մասին: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ճանաչված մեցցո սոպրանոյին վերացական են հրավիրում
«Առավոտը» շվեյցարաբնակ ճանաչված մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է միայն փառատոնից փառատոն ժամանում Հայաստան, այն դեպքում, երբ ունկնդիրն իրեն տեսնում է օպերայում, արդյոք համապատասխան առաջարկներ չի՞ ստացել: «Պատկերացրեք՝ առաջարկներ չկան, ավելի ճիշտ՝ կան ընդամենը վերացական առաջարկներ… Վերջերս էլի հանդիպել եմ օպերային դիրիժորներին եւ տնօրինությանը, նորանշանակ գեղարվեստական ղեկավարին: Բոլորն էլ վերացական ասում են՝ իսկ ե՞րբ
«Ո՞վ է սերտիֆիկացրել այդ մանկապարտեզների սննդի բլոկը». Արմեն Պողոսյան
Արմավիրի մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքից արդեն մեկ ու կես ամիս է անցել, սակայն որևէ բացահայտում դեռ չի եղել։ ՀՀ սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երեք անգամ այցելել է Սննդի անվտանգության պետական ծառայություն, սակայն որևէ բան չի կարողացել պարզել: «Ինձ հետաքրքրում է՝ ով է սերտիֆիկացրել այդ մանկապարտեզների սննդի բլոկը՝
Այսօր երեկոյան Բաղրամյան պողոտայում նոր հայտարարություններ կլինեն
Ցուցարարները փորձելու են վրաններ տեղադրել եւ նոր փողոց փակե՞լ
Իսկ խոսքն այդ ասում է…
Եվ երբ փորձում ես փնտրել ժամանակի հոսող ջրերի մեջ կարմիր պուտերով քո բախտի ձուկը, ու երբ տիեզերքի ստվերն ընկնում է հոգուդ, եւ քո ձեռքից թռչում է ջահելության` այլեւս անվերադարձ ձուկը ու հեռանում մոռացության ջրերում, զգում ես, թե ինչպես ես ազատվում երկրային փառքի ձգողականությունից եւ հայտնվում խոսքի Հայրենիքում: Գիտակցելով, որ քո ետեւում, քո ապրած ծիրի մեջ
Մեծ շահեր են բախվելու, բայց կառավարությունը պարտավոր է
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու եւ ռազմավարական նշանակության օբյեկտները ազգայնացնելու մասին: – Անցած շաբաթ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հայաստանյան զարգացումները շոշափեցին նաեւ հայ-ռուսական հարաբերությունները` ի ցույց դնելով այն բացթողումները, որոնք առկա են այդ հարաբերություններում: Ձեր կարծիքով՝ տեղի ունեցածից ի՞նչ հետեւություններ պետք է անեն պաշտոնական Երեւանը եւ պաշտոնական Մոսկվան: –
Կոյուղաջրով ջրած միրգ ու բանջարեղեն ենք ուտում
Թեեւ առողջապահության մասնագետները վստահեցնում են, որ միրգը կամ բանջարեղենը չեն կարող իրենց մեջ հարուցիչներ աճեցնել Արմավիրի մարզում աղիքային վարակներով հիվանդանոց տեղափոխվելու հաճախակի դարձած դեպքերը առողջապահության նախարարության մասնագետները նորմալ են գնահատում եւ վստահեցնում, որ դեպքերի թիվը սովորականից ավելի չէ, եւ որ նախորդ տարիների ցուցանիշները չեն գերազանցվել: Չնայած մասնագետները նշում են, որ դեպքերի հիմնական պատճառը սխալ սննդակարգն
Ալիեւը՝ Օբամային. «Հույս ունենք, որ ԼՂ հակամարտության լուծման գործում Ձեր ջանքերը արդյունք կտան». Trend
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ անկախության օրվա առթիվ շնորհավորական նամակ է ուղարկել այդ երկրի նախագահ Բարաք Օբամային: Ըստ Trend.az-ի՝ նամակում Ալիեւը իր եւ Ադրբեջանի ժողովրդի անունից շնորհավորել է Օբամային եւ վերջինիս միջոցով իր շնորհավորանքն է փոխանցել Ամերիկայի բոլոր քաղաքացիներին: Իլհամ Ալիեւը գրել է, որ Ադրբեջանը մեծ կարեւորություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերություններին. «Երկու երկրների միջեւ
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական
Ֆինանսների նախարարը Մոսկվայում ստորագրել է մի շարք պայմանագրեր
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի» խորհրդի նիստին, որի ընթացքում նախարարը ներկայացրել է Հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկ տրամադրելու վերաբերյալ ՀՀ հայտը: Հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել աշխատանքները ֆինանսավորման վերջնական ծրագրի նախապատրաստման ուղղությամբ և հաստատել է Հայաստանին «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար Հիմնադրամի միջոցներից 40
Որտե՞ղ է գտնվում երեխան
Որդեգրման գործառույթին առնչվող բոլոր փաստաթղթերը հատուկ հաշվառման են ու ոչնչացման ենթակա չեն Ս.Պ.-ն 2013թ. փետրվարի 2-ին դիմել է ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին՝ ծննդաբերելուց հետո իր աղջիկ երեխայի անհետացման հաղորդմամբ: Նա հայտնել է, որ 2000թ. փետրվարի 16-ին բժշկական կենտրոններից մեկում՝ ծննդատանը երեխայի ծնվելուց հետո նրա ծնունդը գրանցվել է Աջափնյակ -Դավիթաշեն ստորաբաժանումում, տրվել է ծննդյան վկայական: Ս.Պ.-ն
21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ջրախեղդ՝ Որոտան գետի ջրամբարում
Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու 21-ամյա երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները։ 2015թ. հուլիսի 2-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Որոտան գետի ջրամբարում լողանալիս խեղդվել է Սյունիքի մարզի 21-ամյա բնակիչ։ Նախնական տվյալներով՝ Սպանդարյան գյուղի բնակիչ, 1994 թ. ծնված Ապետնակ Վաչագանի Պետրոսյանը երկու ընկերների հետ հուլիսի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, գնացել
Հայ երգչուհին՝ Կաբալիեի, իր խենթ Ազուչենայի եւ Հայաստանի մասին
Շվեյցարաբնակ մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը «փակագծեր» բացեց «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանում է հայտնի շվեյցարաբնակ օպերային երգչուհի, մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը: Նրա ելույթը նախատեսված է հուլիսի 4-ին: «Առավոտի» հետ զրույցում երգչուհին նշեց, որ գալահամերգի ծրագիրը երեքով են կազմել՝ ինքը, Դավիթ Բաբայանցը եւ Լիպարիտ Ավետիսյանը: Հավելեց, որ փորձել են հնարավորինս մատչելի նյութ «հրամցնել» հանդիսատեսին՝
Արտաշատի բժշկական կենտրոն են դիմել տարբեր տարիքի 10 բնակիչ
ՀՀ առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատի բժշկական կենտրոն են դիմել տարբեր տարիքի 10 բնակիչ, որոնցից 2-ը՝ 4-ից 14 տարեկան: Բոլորի մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, միայն 9 տարեկան մի երեխայի մոտ՝ նաև թուլություն: Նշենք, որ գիշերվա ընթացքում դիմել է ևս 2 անձ՝ նույն գանգատներով: Արձանագրվել է ընդհանուր թվով 12 հիվանդ (2-ը 0-14
«Չարենցն ու Մանսուրյանը սրանց արժեքը չեն»
«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ Բաղրամյանի ցույցի, ոստիկանների ու մշակույթի կրողը լինելու մասին Օրերս «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է արել. «Չարենցն ու Մանսուրյանը սրանց արժեքը չեն: Սրանք մեր մշակույթի կրողը չեն: Սրանք այսօր զավթիչ են՝ հայերենի վատ իմացությամբ: Հիմա որ դինամիկից հնչեր ադրբեջանական մուղամ, հաստատ չէին անջատի…»:
«Ես եղել եմ անկախության պայքարի առաջնորդ։ Սա այլ բան է, սիմվոլը՝ այլ բան». «Հրապարակ»
«Հրապարակը» հարցեր ուղղեց Պարույր Հայրիկյանին՝ պարզելու, թե ինչու միայն Հայաստանի դրոշներով չէին, եւ ինչ իմաստ ուներ ԵՄ դրոշները Բաղրամյան պողոտա տանելը։ – Պարոն Հայրիկյան, մարդիկ Ձեզ համարում են անկախության սիմվոլ։ Ինչո՞ւ եկաք օտար դրոշներով։ Լավ չէ՞ր լինի, որ միայն հայկական դրոշներ բերեիք։ – Նրանք սխալվում են։ Ես եղել եմ անկախության պայքարի առաջնորդ։ Սա այլ բան
Նախագահն այցելել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նստավայր
Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, այսօր հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում: Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին: Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, որում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ջերմորեն
Սա ձեր պայքարը չէր
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայում հասարակության պայքարը անհեռանկարային է, պետք է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Սա էր վերջին օրերին քաղաքական «շահագրգիռ» ուժերի ուղերձը մեր հասարակությանը: 7 դրամի համար պայքարողներին «7 դրամանոցներ» չդարձնելու «իշխանական ծրագրով» մտահոգվածները լծվել են խորհուրդներ տալու գործին, թե ինչ պետք է անել, որպեսզի 7 դրամի համար պայքար տանողները չդառնան «7 դրամանոցներ»:
Բրյուսելի Հայկական սփյուռքը սատարում է #ElectricYerevan-ին (տեսանյութ)
Բրյուսելի Հայկական սփյուռքի սատարում է #ElectricYerevan-ին եւ դատապարտում է ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված դաժանությունը, որոնք օգտվում էին ազատ հավաքների եւ խոսքի ազատության իրենց իրավունքից: Այս մասին տեղեկացրեց Բրյուսելի Հայկական սփյուռքի ներկայացուցիչ Նարեկ Աղասարյանը: Նա նաեւ ասաց, որ իրենք դատապարտում են ցույցերը լուսաբանող լրագրողների դեմ իրականացված բռնությունները: «Արդեն երկու շաբաթ Հայաստանի քաղաքացիները փողոցում բարձրաձայնում
Մարզական լրագրողները՝ իրենց մասնագիտական աշխատանքի մասին
Երեկ Մարզական լրագրողների միջազգային օրն էր ու նրանք իրենց մասնագիտական օրը նշեցին աշխատանքային մթնոլորտում: Միմյանց հաջորդեցին երկու ասուլիսներ, որոնցից հետո մարզական լրագրողների մի փոքրիկ խումբ հավաքվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում: Նրանց շնորհավորելու եկավ նախարար Գաբրիել Ղազարյանը: Նա կարեւորեց մարզական լրագրողների դերակատարությունը հայաստանյան եւ ընդհանրապես սպորտի ոլորտում տեղի
Բաղրամյանի փակ լինելը մի տեսակ ինքնանպատակ քայլի է վերածվում. «Հայոց աշխարհ»
Նոր նախաձեռնողների կողմից պողոտան փակ պահելը թերեւս մի քանի նպատակ կարող է հետապնդել: Նախ՝ դա, ամեն դեպքում, ակցիայի վայր է, եւ ինչ-որ մի օր կարող է այնպիսի մի բան լինել, ինչը միգուցե նորից մարդկանց կբորբոքի ու «կբերի այստեղ»: Այսինքն՝ դա իրավիճակը լարելու (միտումնավոր կամ ըստ որեւէ իրադարձության) պատրաստի «օջախ» է: Մյուս կողմից՝ հնարավոր է, նոր
Աշխատավարձերի գծով պարտքերը կտրուկ աճել են. «168 ժամ»
ՀՀ ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների պարտքերի մնացորդը աշխատավարձերի գծով այս տարվա մարտի վերջի դրությամբ կազմել է 27.9 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2015թ. հունվար-մայիսին» զեկույցից։ Աշխատավարձերի գծով պարտքերը ընդհանուրի մեջ տեսակարար կշռով փոքր են՝ ընդամենը 1 տոկոս։ Սակայն մյուս ուղղությունների համեմատ՝ ամենից շատ են աճել։ Մարտի վերջին՝
Ինչպե՞ս է ձեւավորվում բողոքողների զանգվածը վերջին 2-3 տարիներին. «Ազգ»
Դիտարկելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի գործողությունները, չի կարելի չնկատել դրանց ակնհայտ նմանությունը մինչ այդ տեղի ունեցած նմանատիպ ակցիաների հետ: Դրանք բոլորը ունենում են ամենահարմար` սոցիալական ենթատեքստը` կուտակային կենսաթոշակային համակարգ, տրանսպոտի սակագնի թանկացում, էլեկտրական էներգիայի թանկացում: Պահանջները առնչվում են 5 տոկոսին, 50 դրամին, 7 դրամին: Լոզունգները գրեթե նույնն են` «դեմ ենք», «չենք վճարում», «ոչ թալանին»:Բոլոր այս
Վալերի Օսիպյանը` ցուցարարին. «Ձեր նկատմամբ արդեն բացասական կարծիք են ձեւավորում» (Տեսանյութ)
Փոխոստիկանապետը ակտիվիստներին հորդորում է քանդել բարիկադը եւ կազմակերպել հետագա քայլերը
Կառավարության համար ամենեւին էլ ձեռնտու չէ աուդիտի անցկացման գործընթացի ձգձգումը. «Հայոց աշխարհ»
Հոսանքի սակագնի շուրջ վերջին շրջանում Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է հանգուցալուծում։ Կառավարությունը կարծում է, որ դա կարող է լինել աուդիտի անցկացման ճանապարհով։ Թեեւ աուդիտի հետ կապված մոտեցումները տարբեր են, այնուհանդերձ պարզ է, որ այս պայմաններում դա կարող է լինել ամենախելամիտ լուծումը։ Մինչ աուդիտը կտա հարցերի պատասխանը, կառավարությունը որոշեց ստանձնել օգոստոսից նախատեսված բարձրացման ծանրաբեռնվածությունը։ Որտեղի՞ց կվերցվեն
«Սիմվոլիկ կարելի է ասել, որ Վովա Գասպարյանն ամեն օր աղոթում է, որ այս ամեն ինչը ինքն իրեն վերանա». «168 ժամ»
Կան նաև կարծիքներ, որ իշխանություններին ձեռնտու է Բաղրամյան պողոտայի փակ լինելն ու ժողովրդի ընդվզումը, քանի որ նրանք դա օգտագործում էին Ռուսաստանի հետ բանակցություններում, ու դրա համար նման հանդուրժողականություն էին ցուցաբերում Բաղրամյան պողոտայում: 168.am-ի հետ զրույցում՝ արձագանքելով նման գնահատականներին, քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասել է. «Բայց ի՞նչ հանդուրժողականություն է ցուցաբերվել: Այդ կարծիքները հնչում են, որովհետև նման կարծիքներ հայտնողները չեն հասկանում
Ամերիկյան վերլուծաբան. #ElectricYerevan-ը չի կարելի ցրել ուժով. Amerikayidzayn.com
«Ամերիկայի ձայն». ElectricYerevan բողոքի մասնակիցների դեմ բռնության ցանկացած դրսեւորում կարող է լարել իրավիճակը, համոզված են ամերիկյան վերլուծաբանները:
Հայկական լրատվամիջոցները տագնապի պահին. «Ազգ»
Ամեն անգամ, երբ Հայաստանում տագնապալի պահ կամ արտակարգ իրավիճակ է ստեղծվում, մեր ուշադրությունը բնականաբար սեւեռվում է հայկական լրատվամիջոցների աշխատանքի վրա եւ փորձ է արվում վեր հանել դրանց լուսաբանման ու մեկնաբանման թերություններն ու բացթողումները: «Ոչ թալանին» շարժմամբ սկսված ու հետագա այս օրերին ձեւափոխվող կամ ձեւախեղվող տագնապը մեկ անգամ եւս երեւակեց այն տկարությունները, որոնք հատուկ են մեր
Հրդեհ Արդարադատության նախարարության շենքում
Nta.gov.am-ը տեղեկացնում է՝ հուլիսի 4-ին, ժամը 01.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 41ա հասցեում գտնվող ՀՀ Արդարադատության նախարարության շենքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.47-ին, մարվել` 02.00-ին: Այրվել է նիստերի դահլիճին կից օժանդակ սենյակը (20 քմ) գույքով:
Միայն Հայաստանի դրոշը
Չգիտեմ, գուցե ոմանք ինձ «չեկիստ» կամ «ռուսական իմպերիալիզմի գործակալ» համարեն, բայց ես չէի ուզենա, որ Հայաստանը երբեւէ դառնար Եվրամիության անդամ: Թե ինչու եմ այդպես մտածում՝ պետք է երկար բացատրել, միայն ասեմ, որ խնդիրը Ռուսաստանի խանդն ու զայրույթը չէ՝ մեկ ուրիշ անգամ կգրեմ: Իհարկե, պետք էր 2013-ին ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որն ի հեճուկս գերակշռող


















































