Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ` Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Հովիկ Աբրահամյանը ցավակցություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին և առաջարկել հայկական կողմի աջակցությունը: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ցավակցության և աջակցության առաջարկի համար: ՀՀ վարչապետը հանձնարարել է

Բաքվում, այնուամենայնիվ, թափվեց հայաստանցու արյունը. Ա1+

Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը, որը երեկ Եվրոպական խաղերում բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն էր ստացել, ոչ մի կերպ չէր կարող մրցանակային տեղ զբաղեցնել: Երրորդ տեղի համար մրցամարտում նախ նա հանդես եկավ վնասված մատով: Երկրորդ, Ամոյանի մրցակիցը՝ ադրբեջանցի Էլման Մուխթարովը, հենց սկզբից լուրջ վնասվածք հասցրեց մեր մարզիկին՝ պատռելով նրա գլխի մաշկը: Ավաղ, ռուսաստանցի մրցավար Անդրեյ Կրիկովը

Ռոնալդուն` Շահեն Հարությունյանի պաստառը ձեռքին

Արդեն տեղեկացրել էինք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի առաջին խաղակեսի 43-րդ րոպեին մարզադաշտ վազեց անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Նրա ձեռքին է եղել «Ազատություն Շանթ Հարությունյանին» պաստառը, որը ոստիկանները խլել են Շահենի ձեռքից: Record-ի հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, որ այդ պաստառը դիտել է նաեւ Պորտուգալիայի հավաքականի

Միհրան Հարությունյանը կիսաեզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն եւ մտավ եզրափակիչ

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում շատ կարեւոր արդյունք գրանցեցին հայ մարզիկները: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի պայքարում հայաստանցի Միհրան Հարությունյանը  8:5 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչ Հասան Ալիևին և դուրս եկավ եզրափակիչ:     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսաբացին հաջողվեց մարել հրդեհը, որը տարածվել էր մի քանի հարյուր հեկտարի վրա

Քաշաթաղի շրջանում, հատկապես Թովմասարի սարահարթում, հացահատիկի բերքահավաքի աշխատանքները մտել են եռուն շրջան: Հունձն անվնաս և բերքն անկորուստ ամբարելու նպատակով տարածքում գործում է ուժեղացված հերթապահություն: Հոնիս ամսվա ընթացքում շրջանի հարավային թևի համայնքների տարածքներում բռնկվել են տեղային հրդեհներ, որոնք շուտ մարվել են, և ցանքատարածքները չեն վնասվել: Հունիսի 13-ին Հադրութի տարածաշրջանում բռնկված հրդեհը, տարածվելով դեպի Քաշաթաղի շրջանի Թովմասար,

Մաքսիմ Մանուկյանը ջախջախեց ադրբեջանցի ըմբիշին

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում 85 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակչում միավորների բացահայտ առավելությամբ պարտության մատնեց Ադրբեջանի ներկայացուցիչ Սաման Էամասեբիին: Մեր գործընկեր Կարեն Գիլոյանը Բաքվից տեղեկացնում է, որ Մաքսիմը ֆանտաստիկ գոտեմարտ է անցկացրել: Մաքսիմն առաջին գոտեմարտում հաղթել էր լիտվացի Ալեքսանդր Կազակեւիչին,  եւ հիմա քառորդ եզրափակչում ուժերը չափելու է Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Չակվետաձեի հետ:

Թբիլիսին հեղեղվել է հորդառատ անձրևների հետևանքով. կան զոհեր

Անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Դեպքի վայրում են պարեկներն ու փրկարարները: Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ ՀՀ ՏԿ և ԱԻն ՃԿԱ կենտրոից կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնեցին, որ կա

Բանջարեղենային սպագետտի

Այս ճաշատեսակի նման մի բան ես փորձել եմ Իտալիայում՝ որպես ինչ-որ մսային ուտեստի խավարտ (гарнир): Սակայն ինքն իրենով այնքան հետաքրքիր եւ համեղ էր, որ հետի մսեղենը չեմ էլ հիշում, թե ինչ էր: Գաղափարն ինձ այնքան դուր եկավ, որ փորձեցի նմանատիպ բան պատրաստել՝ մեր ունեցած մթերքներով, եւ շատ համեղ ստացվեց: Ընդ որում բանջարեղենային սպագետտին որպես ինքնուրույն

Երբ պետք է սկսվեին խաղերը, տագնապ հնչեց, որ տարածքում հրդեհ է բռնկվել

ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի կազմակերպած միջոցառումների շրջանակում՝ հունիսի 12-ին Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղում և Կովսական քաղաքում կայացավ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, որն անցկացրեց շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը: Մրցույթը կայացավ մի քանի մարզաձևերից՝ փոխանցումավազք, գնդակի նետում բասկետբոլի ցանց, «Հաղթանակ» բառի հավաքում, հեռացատկ տեղից, հրաձգություն և այլն: Յուրաքանչյուր ընտանիք ներկայացնում էր ծնողներ և

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 15-ին հյուսիսային շրջաններում, 16-18-ին‛ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում` 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին,18-ին

Փորձում են անջատել Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերությունը

Քիչ առաջ Գյումրիի «Ցայգ» մարզային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա  Մինասյանը ահազանգեց, որ այս պահին փորձում են անջատել իրենց հեռուստաընկերությունը: Ըստ  ՀԸ տնօրինության՝ արտոնագրված է «Ցայգին» պատկանող անալոգային 28-րդ հաճախականությունը, որն առանց ՀԸ հետ համաձայնության՝ վերցվել ու տրվել է Ամասիայի թվային հաճախականությանը, որով գրեթե զրոյական է դարձել «Ցայգի» հաճախականությունը, ու որոշ տեղերում ՀԸ հաղորդումները չունեն ձայն, որոշ տեղերում

«Համով-հոտով Երևան»

Թումանյանի անվան այգին այսօր մարդաշատ էր: Ազգային երգ, պար, խոհանոց… այս ամենն այսօր այգի էր բերել ինչպես մայրաքաղաքի բնակիչներին, այնպես էլ զբոսաշրջիկներին: Առիթը «Հացը լեռներում» տոնածիսական կերակուրների փառատոնն էր, որի ընթացքում ներկայացվեցին հայկական ավանդական 13 տոներն ու դրանց ավանդական ուտեստները: 7-րդ տարին անընդմեջ «Համով-հոտով Երևան» խորագրի ներքո անցկացվող փառատոնին մասնակցում են ինչպես սննդի ոլորտում մասնագիտացված կազմակերպություններ,

Գրիշա Վիրաբյանը կգա Հայաստան՝ պահանջները կոնկրետացնելու

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանին հաղթած քաղաքացին խոստանում է պատժել մեղավորներին Aravot.am-ը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանին հաղթած Գրիշա Վիրաբյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է մտածում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի տարածած այն հայտարարության մասին, ըստ որի, նրա գործի վերաբացման կապակցությամբ Հայաստանի իշխանություններին կոչ է արվել անհապաղ եւ անմեղության կանխավարկածի պահպանմամբ քննություն իրականացնել: «Ես պատժելու եմ մեղավորներին ու հետեւողական

Ի՞նչ է նշանակում «քաղաքի մշակույթ»

«Ես քաղաքի տղա եմ», – սովորաբար ասում են մարդիկ, որոնց այլ կերպ, քան «գեղցի» չես կարող անվանել: Քեզ հպարտ զգալ միայն այն ապատճառով, որ դու քաղաքում ես ծնվել կամ՝ որ քաղաքում ես ապրում, նշանակում է շատ հեռու լինել քաղաքային մշակույթից, որը ենթադրում է մի կողմից մտքի ազատություն, մյուս կողմից՝ վարքի զսպվածություն եւ համեստություն: Վերջերս մի

Արփինե Հովհաննիսյան. Համոզվեցի՝ «ֆեյքերի մասին» նախագծի կարիքն ավելի քան կա

Պատգամավորի կարծիքով՝ մեծ դեր եւ նշանակություն ունի, թե որ դեպքում կարելի է դիմել դատարան եւ ինչպես:

Խաղադաշտում բողոքի ակցիա անցկացրած Շահեն Հարությունյանն ազատ արձակվեց. «Ազատություն»

Հայաստան – Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ խաղադաշտ մտնելու համար ոստիկանության Կենտրոնի բաժին տարված Շահեն Հարությունյանը, մոտ մեկ ժամ պահվելուց հետո, ազատ արձակվեց։ Ոստիկանության բաժնից դուրս գալուց անմիջապես հետո «Ազատությանը» տված հարցազրույցում Շահեն Հարությունյանն ասաց, որ ընդամենը ցանկացել է օգտվել առիթից, որ Հայաստանում է ֆուտբոլային աստղ Ռոնալդոն և բարձրաձայնել իր կարծիքը, որ հայրը քաղբանտարկյալ է։ Նա

 Գյումրու հանրահավաքի ժամանակ դարձյալ հիշեցին Քիմ Քարդաշյանին (Տեսանյութ)

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում  «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» Շիրակի մարզի պատասխանատուն` Արամ Հակոբյանը, հիշեց հայազգի հեռուստաստղին: «Ես հիշում եմ, որ ապրիլի 7-ին, երբ ամբողջ ազգը վայրենի հրճվանքով դիմավորում էր Քիմ Քարդաշյանին, այդ նույն օրը նույն ժամին ձերբակալում էին Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա ընկերներին, այդ նույն պահին բոլորը վայրենի հրճվանքով, կիսադատարկ ժպիտները դեմքերին՝

Արփինե Հովհաննիսյան.«Մեզ մոտ խոսքի ազատության հետ կապված որեւէ խնդիր չկա»

Պատգամավորի կարծիքով՝ խնդիրը խոսքի ազատության հարաբերակցությունն է այլ իրավունքների հետ եւ դրանց պատշաճ կարգավորումը:

«Շահումյանի անկումը Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունն էր»

1992 թվականի հունիսի 13-ին Շահումյանն անկում ապրեց: Դա, ըստ Շահումյանում կռված մի քանի ազատամարտիկների, այդ ժամանակվա իշխանությունների մեղքով էր, քանի որ, ունենալով հնարավորություն և միջոցներ, բարձիթողի վիճակում էին թողել Շահումյանը: «Որևէ շրջանում որևէ մեկը չի կարողացել այնպիսի գրագետ գնահատական տալ Շահումյանի անկմանը, որպիսին տվել է Շահումյանի ռազմական խորհրդի նախագահ Շահեն Մեղրյանը (լուսանկարում-խմբ.): Նա ասաց, որ

«Եթե չեք ուզում ռադներդ քաշեք, էնպես կանենք, որ ուրիշ ձեւի  ռադ քաշեք».գյումրեցի ազատամարտիկ (Տեսանյութ)

Այսօր  Գյումրիում  «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ բավական էմոցիոնալ ելույթ ունեցավ գյումրեցի ազատամարտիկ, մտավորական Իշխան Բեբուրյանը: Ազատամարտիկն ասաց, որ  վերջին անգամ Թատերական հրապարակում ելույթ է ունեցել 1988 թվականին, երբ հայ ժողովուրդը պատրաստ էր կռվի, պայքարի եւ այսպես ընկճված չէր, ինչպես հիմա: «Ոչինչ, նույն ժամանակը գալիս է մի ամիս հետո, 10 օր հետո, երկու ամիս հետո, բայց

Շահեն Հարությունյանին խաղադաշտ վազելուց հետո բերման են ենթարկել ոստիկանություն

Արդեն տեղեկացրել էինք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի  Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի առաջին խաղակեսի 43-րդ րոպեին մարզադաշտ վազեց անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Նրա ձեռքին է եղել «Ազատություն Շանթ Հարությունյանին» պաստառը, որը ոստիկանները խլել են Շահենի ձեռքից: Կատարվածից հետո Շահեն Հարությունյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս առնչությամբ քաղաքագետ Ստյոպա

Ամենատհաճ անակնկալը, որ կարելի էր սպասել ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանից

Վրոցլավում այսօր ավարտվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս պահին ընթանում է տղաների գերծանր քաշայինների պայքարը, որտեղ հայ մարզասերները շատ մեծ սպասելիքներ ունեին Սիմոն Մարտիրոսյանից, որը համարվում էր չեմպիոնի գլխավոր հավակնորդը: Սակայն մեր մարզիկն ու մարզիչները որոշեցին պոկում վարժությունն սկսել 177 կիլոգրամից, որն, ինչպես պարզվեց, մեկնարկային շատ բարձր ձող էր: Երկու անգամ ձախողվելուց հետո Մարտիրոսյանը

Շանթ Հարությունյանի հայտարարությունը. «Ինձ ուզում են սպանել». «Հայկական ժամանակ»

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակին» փոխանցեց նոյեմբերի 5-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի հայտարարությունը, որ ներկայացնում ենք ստորեւ. «Դիմել եմ «Վարդաշեն» ՔԿՀ պետին, որպեսզի ինձ եւ ընկերներիս տեղափոխեն բանտախուց, քանի որ ռուսական ԿԳԲ-ն ՀՀ ԿԳԲ-ի իր գործակալների միջոցով ուզում է ինձ սպանել, մասնավորապես՝ գեներալ Արզուման Հարությունյանը, ով ոչ միայն ռուսական, այլեւ Ադրբեջանի ԿԳԲ-ի գործակալ է, եւ

Արցախցի ֆուտբոլասերները եկել են երկրպագելու Հայաստանի հավաքականին

Ֆուտբոլի «Եվրո- 2016» ընտրական մրցաշարում այսօր Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալում է Պորտուգալիայի ընտրանուն: Խաղից առաջ Հայաստանի ֆուտբոլասերները ավանդույթի համաձայն Արամ Խաչատրյանի արձանի մոտից  երթ էին կազմակերպել դեպի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ: Նրանց միացել էին նաեւ Արցախից հատուկ այդ խաղի համար Երեւան ժամանած ֆուտբոլասերները: «Մենք  միշտ էլ գալիս ենք Հայաստանի հավաքականին ոգեւորելու: Հայաստանն ու Արցախը

Զավեն Բոյաջյան. «Հայկական մամուլում ազատ խոսքի պակաս ես չեմ տեսնում»

Կինոգետի եզրակացությամբ՝ շատ անգամ լրագրողները տեղեկատվությունը հայթայթելու եղանակները չգիտեն European Youth Press երիտասարդ մեդիագործիչների ցանցի նախաձեռնած համաեվրոպական ծրագիրի շրջանակներում հունիսի 13-ին կազմակերպված մեդիա հանդիպում-քննարկման ընթացքում կինոգետ Զավեն Բոյաջանը խոսեց լրատվամիջոցների եւ լրագրողների խնդիրների եւ սխալների մասին: Նա հայտարարեց, որ հայկական մամուլում ազատ խոսքի պակաս չի տեսնում: Իսկ անդրադառնալով կարծիքին, թե տպագիր եւ էլեկտրոնային մամուլի հետեւում

Շանթ Հարությունյանի որդին Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում դուրս վազեց մարզադաշտ (տեսանյութ)

Եվրո-2016-ի ընտրական փուլի  Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի քիչ առաջ ավարտված առաջին խաղակեսի 43-րդ րոպեին մարզադաշտ մտավ մի ֆուտբոլասեր: «Հ1» հեռուստաընկերության մեկնաբան Սլավա Սարգսյանը նրան ներկայացրեց որպես Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի երկրպագու: Իրականում խաղադաշտ դուրս վազողը անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին էր՝ Շահեն Հարությունյանը: Նա մարզադաշտում էր հոր պատկերով շապիկով: Շահեն Հարությունյանը

«Արեւն էլ  են գլխներիցս կտրում, վաճառում». գյումրեցին՝ «Հիմնադիր խորհրդարանի» աջակցին

Այսօր Գյումրու Թատերական  հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ  ելույթ ունենալու համար խոսք տրվեց  Հիմնադիր խորհրդարանի ակտիվ աջակից, մաթեմատիկոս  Ժաննա  Մակյանին: Նա գերադասեց երկխոսության մեջ մտնել հավաքվածների հետ: Վերջիններս կանգնել էին   ծառերի տակ՝ բավական հեռու բանախոսներից: Ժաննա Մակյանը նշելով, թե այնպիսի տպավորություն է, որ մարդիկ իրենցից թաքնվել են, խնդրեց  մոտ գալ:  Հավաքվածները պատճառաբանեցին, որ արեւ է

Թումանյանի անվան այգում անցկացվել է «Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների 7-րդ փառատոնը

«Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Աջափնյակ վարչական շրջանի Թումանյանի անվան այգում անցկացվել է «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների 7-րդ փառատոնը՝ «Համով-հոտով Երևան» խորագրով։ Միջոցառումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ հետ համատեղ: Փառատոնի անմիջական մասնակից դարձած երևանցիները, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսելու և ծանոթանալու հայկական

Աշխատանքային հանդիպում ԲՀԿ Մասիսի տարածքային կառույցում

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ Աբրահամ Մանուկյանը, Միքայել Մելքումյանն ու Տիգրան Ստեփանյանը աշխատանքային հանդիպում են անցկացրել ԲՀԿ Մասիսի տարածքային կառույցի պատասխանատուների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Մասիսի տարածաշրջանի 9 համայնքների ԲՀԿ-ական ղեկավարները։ Քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական խնդիրներ։ Հաշվի առնելով հարցի կարեւորությունը, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են կուսակցության այն

Զավեն Բոյաջյան. «Հայաստանում առողջ քննադատական միջավայր գոյություն չունի»

Զավեն Բոյաջյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է ունենալ քիչ թե շատ կողմնորոշված եւ մասնագիտացված մամուլ: «Ինձ համար ազատ խոսքի մշակույթը ձեւավորվում է համապատասխան միջավայրում եւ համապատասխան վայրերում, իմ ընկալմամբ՝ դեմոկրատական ցիվիլ հասարակության առաջին բնորոշ հատկանիշներից մեկն է»,- հունիսի 13-ին European Youth Press երիտասարդ մեդիագործիչների ցանցի նախաձեռնած համաեվրոպական ծրագիրի շրջանակներում կազմակերպված մեդիա հանդիպում-քննարկման ընթացքում հայտարարեց կինոգետ Զավեն Բոյաջանը:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930