Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են խթանում փողոցային առեւտուրը (տեսանյութ)

«Հարստացված ալյուրի երկաթի ավելցուկը հակացուցված է լյարդի որոշ հիվանդությունների դեպքում». բժիշկ Ամառ է, եւ ինչքան էլ խոսվում է, որ պետք է առավել ուշադիր լինել առողջությանը՝  այս սեզոնին բնորոշ թունավորումներից խուսափելու համար, այնուամենայնիվ, մարդիկ դեռեւս մտածում են իրենց հարմար լինելու եւ ոչ թե առողջության պահպանման մասին: Վտանգավոր կողմերից մեկն էլ փողոցային առեւտուրն է, որ խրախուսվում է

«Երկիրը լցված է թաթուլներով ու արմենչիկներով». «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը՝ Գյումրիում (տեսանյութ եւ ֆոտոշարք)

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում  տեղի ունեցավ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը, որին մասնակցում էին քիչ թվով գյումրեցիներ, ընդ որում մասնակիցների մեծ մասը Գյումրու ՀԱԿ կառույցի ներկայացուցիչներ էին: Նշենք, որ  Ժիրայր Սեֆիլյանը եւս չէր եկել հանրահավաքին ու հավաքվածները «Հիմնադիր խորհրդարանի» մայրաքաղաքի ներկայացուցիչներից ճանաչում էին միայն Վարդան Հակոբյանին: Ոստիկաններն էլ շատ քիչ էին, ընդամենը  մի քանի  «հրեշտակներ» էին  հսկում 

Ռոման Ամոյանին չհաջողվեց մեդալ նվաճել

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում հունահռոմեական ըմբիշ, 59 կգ  քաշային Ռոման Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց գորգի տերերից Էլման Մուխթարովին: Մեր ըմբիշը նախավարժարնքներից մեկում վնասել էր աջ ձեռքի մատը եւ այսօր բոլոր գոտեմարտերը վարում էր վիրակապով: Չնայած մենք Ռոմանին սովոր ենք տեսնել միայն մեդալ վաստակած, սակայն նրա մրցելույթը հարեւան երկրի մայրաքաղաքում միանգամայն բավարար է: Աշոտ

Թոշակառուի գումարը հազիվ բավարարում է կոմունալ վարձերի եւ դեղերի

Կարեն Չիլինգարյանը համոզված է, որ ոչ միայն հոսանքը թանկացնելու անհրաժեշտություն չկա, այլեւ՝ հնարավոր է իջեցնել սակագինը   «Ամբողջ կյանքում ես տնտեսում եմ, հիմա էլ որ թանկացնեն հոսանքը, պիտի ավելի խնայեմ»,-Aravot.am-ի՝ էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցության վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց Երեւանի բնակիչ Անուշիկ Բախշյանը: 65- ամյա կինն ապրում է թոռան եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող հարսի հետ: Նրա պատմելով՝

ФСБ-ն վերահսկում է նույնիսկ ԼՂՀ դատախազությա՞նը

ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻ «ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐ»… ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը կոպտորեն խախտում է օրենքները լրագրող Վահրամ Աղաջանյանի գործում: Ինչպես հայտնի է, ս.թ. ապրիլի 28-ին ՌԴ Անվտանգության Դաշնային Ծառայության (ԱԴԾ-ФСБ) ջանքերով փակված «Երրորդ Ուժ Պլյուս» անկախ թերթի գլխավոր խմբագիր Վ. Աղաջանյանի ընտանիքը դիմել է դատախազություն՝ պահանջելով անհապաղ քրեական գործեր հարուցել լրագրողի բնակարանում քրեական «բեսպրեդել» կազմակերպած ԼՂՀ պաշտոնյաների դեմ:

Ադրբեջանի խորհրդարանն անպատասխան չի թողնի Բունդեսթագի բանաձեւը. TASS

Ադրբեջանի խորհրդարանը անպատասխան չի թողնի երեկ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության պահանջ» անունը կրող բանաձեւը: Այս մասին, ըստ TASS-ի, Եվրոպական խաղերի բացմանը մասնակցելու նպատակով Բաքու ժամանած ռուս խորհրդարանականների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի հարցերով հանձնաժողովի անդամ Ռասիմ Մուսաբեկովը: «Մեր խորհրդարանականները Բունդեսթագի բանաձեւին, որը մենք համարում

«Ադրբեջանի նկատմամբ «Եվրոնյուզի» կողմնակալ դիրքորոշումը ցավալի է». Trend

«Այն որ հայտնի հեռուստաալիք «Եվրոնյուզը» կողմնակալ դիրքորոշում է զբաղեցրել Ադրբեջանի նկատմամբ եւ չի լուսաբանել Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողությունը, ցավալի է»,-այս մասին «Trend»-ին ասել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազայիլ Աղամլին: Պատգամավորի կարծիքով, դա կարող է հեռուստաալիքի վրա հակաադրբեջանական ուժերի ճնշման հետեւանք լինել. «Ցավալի է այն, որ «Եվրոնյուզը», որը լուսաբանում է ամենատարրական հարցերը, չի ցուցադրել

ՀԱԿ-ը վարչության նիստ է արել

Հունիսի 13-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ: Վարչությունը լսել է Կոնգրեսի Տեղեկատվական և վերլուծական հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արման Մուսինյանը: Նիստում քննարկվել է նաև հունիսի 19-ին քաղաքացիական նախաձեռնությունների կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպվելիք հանրահավաքի, Կոնգրեսի հետագա անելիքների հետ կապված հարցեր: Հայ ազգային կոնգրես

Վերաբացված «Հայաստան» կինոթատրոնը մատչելի չէ բոլորին

Լուսանկարում hունիսի 1-ին մեծ շուքով վերաբացված «Հայաստան» կինոթատրոնն է: Խորհրդային տարիներին կառուցված շինությունը, սակայն, հիմնանորոգումից հետո էլ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար լիովին մատչելի չէ: Եվ եթե մուտքի մոտ կառուցված ոչ հարմարավետ թեքահարթակը տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ կարող են ինչ-որ մեկի օգնությամբ հաղթահարել, ապա արդեն ներսում՝ նկուղային հարկում կառուցված սանհանգույցից օգտվելու համար անհրաժեշտ ոչ մի

«Ո՞վ, ի՞նչ վեճ, մենք վիճե՞լ ենք». Վարդան Այվազյանը՝ Գագիկ Խաչատրյանին

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն օրերս ԱԺ-ում բավականին թեժ վեճի բռնվեցին: Գագիկ Խաչատրյանին վրդովեցրեց այն, որ Այվազյանը սկսեց խորանալ իրենց արտաբյուջետային միջոցների մեջ ու հարցուփորձ անել: «Ինչքան պետք ա՝ խորացեք, վախենալու բան չունենք»,- ձայնը բարձրացրեց Խաչատրյանը: Այվազյանն էլ, թե՝ ինձ ձեր արտաբյուջեն ի՞նչ՝ ոչ տաք, ոչ սառը: Վեճից հետո Այվազյանը սպասում

Անցկացվել է «Դյուցազուն» համաբանակային մրցույթը

«Դյուցազուն» ամենամյա համաբանակային մրցույթը զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ժամկետային և պայմանագրային զինծառայողներին ու սպաներին իրենց հմտությունները բացահայտելու, մարտավարամասնագիտական գիտելիքներն ամրապնդելու, իսկ  ամենակարևորը` մարզումների, ֆիզիկական ու հոգեբանական զանազան արգելքների ու փորձությունների հաղթահարման միջոցով կամային հատկանիշները զարգացնելու և մարտունակությունը պահպանելու յուրօրինակ հնարավորություն է ընձեռում: Այս տարի «Դյուցազուն» որակավորման մրցույթը մեկնարկել է մայիսի 25-ին: Ստուգատեսը սկսվել է ֆիզիկական

Երկրորդ Համաշխարհայինում հայ զինվորականին սիրահարված գերմանուհու մասին պատմվածքը ներկայացվել է Մոսկվայում

 Գրող Արմեն Մխեյանի «Արթնացրու, երբ բացվի լույսը» պատմվածքը նախօրեին ներկայացվել է Մոսկվայի գրականասեր հասարակությանը: Երկրորդ Համաշխարհային պատերազմի բոհում հայազգի զինվորականին սիրահարված գերմանուհի Ադելինդա Վիգմանի  մերօրյա կյանքի մասին պատմությունն արդեն հասցրել է հուզել հազարավոր ընթերցողների: «Ես փորձել եմ ներկայացնել այն հեռավոր տարիներին մեր պապերի հետ տեղի ունեցած հարյուր հազարավոր պատմություններից միայն մեկը: Ցավոք, մերօրյա տրենդերը ստվերում

Մեծ Մոր խոսքը որոնելիս

Ամեն մարդ ունի իր անապատը, իր կղզին ու իր քարանձավը, որի տեղը միայն ինքը գիտի` որպես փախուստի ապաստան, խորախորհուրդ վայր: Տարիներ առաջ հետեւելով իմ տրտմության կանչին` ես փախա իմ կղզին, որտեղ տասնհինգ հազար տարվա հնության ֆալոսների արձաններ կային եւ Մեծ Մոր քարե մերկանդամ արձանը: Այնտեղ ես առանձնացա՝ որպես ճգնավոր, ուզում էի մտածել, ուզում էի ապաշխարությամբ

Թոքմաջյանը փորձել է չեզոքացնել Աշոտյանի լծակները

Կիրառելով իր ողջ վարչական լծակը՝ Թոքմաջյանը փորձել է պոլիտեխնիկի ռեկտորի ընտրություններում իշխանություններին հատկացնել անզեն դիտորդի դերը Պոլիտեխնիկի ռեկտորի ժ/պ Թոքմաջյանը (լուսանկարում-խմբ.) իր հետ բոլոր կատարվածը կապում է սեքս սկանդալի հետ. կարծես դա իր համար կատարյալ վահանն է, որով ինքը ծածկում ու կոծկում է իր ակնհայտ սխալները և բացթողումները: Ակնհայտ է մի բան, որ Թոքմաջյանին վարկաբեկեց

Մեղրիում բնակելի շենքն ամբողջությամբ այրվել է, մի կին զոհվել է,մարդիկ տեղափոխվել են հյուրանոց. Panorama.am

Մեղրիում այսօր առավոտյան Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում բռնկված հրդեհի հետևանքով ամբողջ շենքն այրվել է, բնակիչների գույքը վնասվել: Հրդեհի հետևանքով մահացել է 75-ամյա մի տատիկ: «Հրդեհը շատ արագ բռնկվեց, և նրան փրկել չհաջողվեց», –Panorama.am-ին տեղեկացրեց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը` ընդգծելով, որ այնքան ուժգին է եղել հրդեհը, որ հրդեհաշիջմանը մեծ թվով տեխնիկա է գործի դրվել: Քաղաքապետի

Օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հյուպատոսական

Ինչու տեղական ընտրությունները «աննկատ» անցան

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը  եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Արամ Աբրահամյան.– Կարծես թե կիրակի օրն անցած տեղական ինքնակառավարման ընտրություններն առանձնապես հետաքրքրություն չեն ներկայացրել հասարակության համար: Այդպե՞ս է, թե՞ այդպես չէ, եւ եթե այդպես է, ապա ինչո՞ւ: Հովհաննես Սահակյան.- Պետք է խնդիրը

Անցկացվում է խաչատրյանական մրցույթի 3-րդ փուլը

  Հունիսի 12-ին և 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի երրորդ փուլը: Մրցանակային տեղերի համար պայքարում են Հայաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի, Իտալիայի և Ռուսաստանի մասնակիցները։ Եզրափակիչ փուլում հունիսի 12-ին մասնակիցները ներկայացրել են Մոցարտի Ջութակի կոնցերտը (No 3, No 5)։ Իսկ այսօր՝ հունիսի 13-ին, ժամը

Հաշմանդամ մարզիկներն իրենց ուժերը փորձեցին կարատեի բաց առաջնության ընթացքում (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Այսօր «Դինամո» մարզադաշտում մեկնարկեց Հայաստանի Ճապոնական կարատեի ասոցիացիայի բաց առաջնությունը: Այն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ), JKA Armenia-Ճապոնական կարատեի ասոցիացիայի և «Ունիսոն» ՀԿ նախաձեռնությամբ`«Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի  շրջանակում: Մրցաշարին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող ավելի քան 300 մարզիկ, որոնց թվում են նաեւ ՏԿԱԻՆ հաշմանդամություն ունեցող 15

Մենք Սիզիփոսի քարը բարձրացրել ենք լեռան գագաթը. Բայց ըստ այդմ չենք ապրում աշխարհի կենտրոն մեր երկրում

Մնացել ենք իրար կքած, իմ տան չորս պատ հարազատ, Հստակ, մաքուր, անփոփոխ, իմ տան չորս պատ հարազատ, Նույն խոր ձորն է, նույն Զանգուն, նույն հայացքը իմ մոլոր, Մի բան սահեց – անցավ կորավ երկնքում, Մնացել ենք իրար կքած ես ու դու: Ալվարդ Պետրոսյան Մանկության շքեղ հեքիաթի դիլիջանյան մի դրվագում թռուցիկ տեսել էի Ալվարդ Պետրոսյանին, ում

Ռոման Ամոյանը երեկոյան ադրբեջանցու հետ կվիճարկի բրոնզե մեդալը

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում ռուսաստանաբնակ Ստեփան Մարյանյանը Ռոման Ամոյանի նկատմամբ առավելության հասնելուց հետո պարտության մատնեց նաեւ գորգի տեր Էլման Մուխթարովին ու, մտնելով եզրափակիչ, հայաստանցի ըմբիշին սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստեղծեց: Ամոյանը առաջին սփոփիչ գոտեմարտում պարտության մատնեց դանիացի Տոբիաս Ֆոննեսբեկին եւ այսօր երեկոյան բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցու հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Յոթ օր առաջնագծում

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ

Պաշտոնապես վերաբացվեց Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառը

ՀՀ գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանը  Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի հետ համատեղ այսօր մասնակցել է Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի պաշտոնական բացման արարողությանը: Տոնավաճառը կազմակերպվել  է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ` սպառողներին ներկայացնելով բացառապես սեփական արտադրանքը: Նախարարը շրջել է տոնավաճառում, գնումներ

11 դպրոցի նվերը՝ Անդրանիկ Մարգարյանին ու Մոնթեին. դպրոցականները «Անուշ» օպերան են բեմադրել (տեսանյութ)

Երեկ՝ հունիսի 12-ին, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, թիվ 11 դպրոցի երգչախումբը բեմադրել էր «Անուշը»՝ նվիրելով այն նախկին վարչապետին եւ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին: «Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ, Վո՜ւշ քու սերին, քու յարին»,- այսպես 3-9-րդ դասարանի աշակերտները դպրոցական բեմում ներկայացնում էին Անուշի ու Սարոյի պատմությունը: Դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, մեր հարցին, թե ինչո՞ւ եք որոշել հենց

«Հստակ երեւում է, որ Հայաստանում 20 կախաղանների մասին չեն իմանում»

Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Եղիկ Ջերեջյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ հունիսի 15-ին հնչակյան 20 գործիչների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովին հանդես է գալու իր՝ «Քսաներու քաղաքական գնահատականը» զեկույցով: 1915թ. հունիսի 15-ին երիտթուրքական դատարանի վճռով կախաղան բարձրացվեցին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նշանավոր գործիչներ Փարամազը՝ Մաթեւոս Սարգսյանը, եւ նրա 19

«Արտ Ֆեստ» փառատոնը հաջողությամբ ավարտվեց. Էրիկ Բարսեղյան

«ԱՐՏ ՖԵՍՏ 2015» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնն ամփոփեց իր մեկամսյա տոնական շրջանը։ Մայրաքաղաքի և մարզերի երիտասարդները, համախմբվելով մեկ տանիքի ներքո, մեկ ամիս շարունակ լեցուն դահլիճներում, ցուցասրահներում հանդիսատեսին ներկայացրին իրենց ստեղծագործությունները։ Սրտանց շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին՝ արվեստի ճանապարհն ընտրած հիանալի երիտասարդներին, որ մեծագույն պատասխանատվությամբ հանդես եկան թատերական արվեստի, կինոարվեստի, երգարվեստի, դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի, կերպարվեստի

«Թոքմաջյանի օրոք Պոլիտեխնիկում լուրջ դրական տեղաշարժ ենք ունեցել»

Հայաստանի գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի դիտարկումները «Առավոտը» Հայաստանի գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տված գիտական, ինովացիոն արդյունքները, դրանք իսկապես ռեա՞լ արդյունքներ են: «Պոլիտեխնիկն իր գիտական պոտենցիալով, արդյունքներով ու ամեն ինչով Երեւանի պետական համալսարանից հետո երկրորդ բուհը կարելի է համարել: Գիտության պետական կոմիտեն միշտ կարեւոր

Գագիկ Ծառուկյանը որ հետ կանգնեց, ինչի՞ համար՝ նկատեց, որ արյուն է թափվելու. «Հրապարակ»

Նախկին ԲՀԿ-ական, Ազատամարտիկների դաշինքի անդամ Ռուստամ Գասպարյանը նվազագույնի է հասցրել դաշինքի «տղաների» հետ իր շփումը: Պատգամավոր Գասպարյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ ինքը տեւական ժամանակ է, ինչ չի մասնակցել դաշինքի նիստերին, բայց վստահեցրեց, որ անձնական խնդիրներ է ունեցել. «Արմավիրի կառույցի իմ տղաներն են մասնակցել»: Գասպարյանի եւ դաշինքի հարաբերությունների սառեցման լուրերի համատեքստում պատգամավորը բյուջեի անցած տարվա

Մայրաքաղաքի ծաղկապատման հիմնական աշխատանքները կավարտվեն հունիսի 15-ին

  2015 թվականին մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացված ծաղկապատման աշխատանքների ընթացքում տնկված ծաղիկների թիվը կհասնի 2.2 միլիոնի: Այս ցուցանիշից 1միլիոն 250 հազարն  աճեցվել են Երևանի քաղաքային տնկարանում: Մայրաքաղաքի ծաղկային տարածքների ձևավորման համար ծաղիկների մյուս քանակն ապահովել են վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունները: 2015 թվականի ծաղկապատման հիմնական աշխատանքները կավարտվեն  հունիսի 15 ին: Մայրաքաղաքում շարունակվում է նաև սիզամարգերի թարմացման,

Ռոման Ամոյանը պարտվեց ռուսաստանաբնակ հային

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի մեկնարկային գոտեմարտում հաղթելուց հետո Ռոման Ամոյանը քառորդ եզրափակչում հանդիպեց Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Ստեփան Մարյանյանին եւ պարտվեց: Եթե Մարյանյանը մտնի եզրափակիչ, Ռոմանը ամփոփիչ գոտեմարտերում կպայքարի բրոնզե մեդալի համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930