Օրվա լրահոսը
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ֆրանսիական գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ֆրանսիական գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ գինեգործական ավանդույթներին և ոլորտի ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Հայաստանն ու Ֆրանսիան գյուղատնտեսության ոլորտում ունեն փոխգործակցության մեծ ներուժ, մասնավորապես գինեգործության, խաղողագործության և պանրագործության ոլորտներում: «Հատկապես այս ճյուղերում Ֆրանսիան ունի դարերով կուտակած
Ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ պարզաբանում ենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել սպանությունը բացահայտելու ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում հատուկ սուբյեկտ համարվող առանձին
Հավատարմագրերը հանձնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դուքսին
Հունիսի 3-ին Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը (նստավայրը` Բրյուսել) իր հավատարմագրերը հանձնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին: Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ դեսպան Մարգարյանի առանձնազրույցը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի հետ, ով, շնորհավորելով դեսպանին հավատարմագրման կապակցությամբ, հույս հայտնեց, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ծավալման և ամրապնդման
Ոստիկանության եւ հասարակության փոխհարաբերություններին նվիրված միջազգային համաժողով Երեւանում
Հունիսի 4-ին Երեւանում աշխատանքն սկսեց «Ոստիկանության եւ հասարակության փոխհարաբերությունները» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի միջեւ 2015 թ. գործողությունների շրջանակներում: Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին
Գեղեցկության սրահի տեսախցիկներն արձանագրել են գողության դրվագը. ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին, խնդրում ենք հայտնել
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է գեղեցկության սրահից 200.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսի գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: 2015 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 10:15-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 25 հասցեում գտնվող գեղեցկության սրահի գանձապահի սեղանի վրայից գաղտնի
«Թո՛ղ մեծարգո պարոն ոստիկանապետը պատասխանի, թե ինչո՞ւ է ղասաբներին նորից պաշտոնի բերում»
Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ շաբաթ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր հին պաշտոնում է վերանշանակել մեկ ու կես տարի շարունակ կադրերի ռեզերվում գտնվող Շիրակի մարզային փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանին: Վլադիմիր Գասպարյանը նրան պաշտոնազրկել էր նախորդ տարվա փետրվարին, երբ Վարդան Ղուկասյանի որդին միջադեպ էր սարքել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ: Այդ ժամանակ կոլեգիայի նիստ հրավիրելով, Վլադիմիր Գասպարյանը
ԱՊՀ ՊՆԽ նիստին մասնակցել է ՀՀ ՊՆ պատվիրակությունը
2015թ. հունիսի 3-ին Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն Աթա քաղաքում կայացած ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ-ի ՊՆԽ) հերթական նիստին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: ԱՊՀ-ի ՊՆԽ նիստի օրակարգի համաձայն` դիտարկվել է շուրջ 20 հարց` համագործակցության տարբեր ուղղություններով: Նախանշվել են ԱՊՀ-ի մասնակից պետությունների զինված ուժերի 2016թ. համատեղ միջոցառումները, այդ թվում զինծառայողների դաշտային
Հափշտակություն՝ նորակառույց շենքում բնակարան տրամադրելու պատրվակով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է նորակառույց շենքում բնակարան տրամադրելու պատրվակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2015 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է քաղաքացու լիազորած անձ Տ. Խուրշուդյանի դիմումն առ այն, որ «Լևոն Ամիրխանյան»
ԼՂՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 57 մլրդ. 314 մլն. 600 հազար դրամ
Հունիսի 3-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի եւ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին համապատասխան հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը եւ Ռուսլան Իսրայելյանը: Նիստի օրակարգում ԼՂՀ գյուղատնտեսության, քաղաքաշինության, արտադրական ենթակառուցվածքների նախարարությունների, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ԿԱ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության,
«Կենգուրու»-ն մաթեմատիկային աջակից
2010 թվականից «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթն անցկացվում է նաև Արցախում: 2015 թ. ապրիլի 2-ին ԼՂՀ-ում այս մրցույթին մասնակցել է 65 դպրոցի 3-12-րդ դասարանների մոտ 2000 աշակերտ՝ 5 տարիքային խմբերով: Քաշաթաղի շրջանից Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1միջնակարգում կենտրոնացված կարգով մասնակցեցին հյուսիսային թևի, իսկ Իշխանաձորի Հովհ. Թումանյանի անվ. միջն. դպրոցում՝ հարավային թևի ընդհանուր 20 հանրակրթական դպրոցի
Արամ Սարգսյան. «Այս իշխանությունները պիտի հեռանան, որովհետեւ ժողովրդին ընտրության հնարավորություն չեն տվել». Azatamart.am
Azatamart.am-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: -Դուք մայիսի 27-ին Ազատության հրապարակում էիք: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված հավաքին Ձեր մասնակցությունը ինչո՞վ էր պայմանավորված: Կուզենայի հասկանալ Ձեր՝ ոչ քաղաքական միջոցառմանը ներկա լինելու հանգամանքը: -Ես մասնակցում եմ ոչ քաղաքական միջոցառումներին՝ ընդունելով, սակայն, որ դրանք Հասարակական կազմակերպությունների գործը պիտի լինեն, եւ ճիշտ է, որ դրանցով հենց ՀԿ-ներն
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ,
Եղանակը Հայաստանում Հանրապետության տարածքում` Հունիսի 5-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 6-9-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-7-ին էապես չի փոխվի, 8-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով: Երևանում` Հունիսի 5-ի օրվա երկրորդ կեսին
Գագիկ Խաչատրյան. «Ինչի՞ է ձեզ թվում, որ էս երկրում ես ինչ ուզեմ, կարող եմ անել»
Ըստ Գագիկ Խաչատրյանի, ինքը ինչքան քիչ բան իմանա Քոչարյանի կամ այլ պաշտոնյաների բիզնեսների մասին, այնքան ավելի լավ կաշխատի:
5-ամյա երեխայի մահվան պատճառ հանդիսացած վերելակը գրանցված չէր, քանի որ մասնավոր տանն է եղել. news.am
Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակը գրանցված չի եղել եւ փորձաքննություն չի անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին փոխանցեց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը: Նա նշեց, որ այս հասցեն սեփական տուն է, իսկ սեփական տների վերելակները ենթակա չեն գրանցման եւ փորձաքննության անցկացման: Վլադիմիր Հովսեփյանի փոխանցմամբ՝ չկա որեւէ
«Դեմ առ դեմ»` Արմեն Պողոսյան եւ Սերգեյ Հայրապետյան
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության ներկայացուցիչ Սերգեյ Հայրապետյանը եւ Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Թեման՝ ինչո՞ւ են պայթում գազի բալոնները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
«Գնահատեք երեւույթը՝ Հովիկ Աբրահամյանը ցանկություն հայտնեց դառնալ այդ դժվարին խաղի մասնակից». Գագիկ Խաչատրյան
Ֆինանսների նախարարը՝ Հովիկ Աբրահամյանի՝ գործարարներին ուղղված հորդորի արդյունքներն է գնահատում
Առողջապահության փոխնախարարի մասնակցությամբ միջադեպ՝ Հանրային խորհրդի նիստում
Հանրային խորհրդի նիստում բավական թեժ քննարկում ծավալվեց ալյուրի հարստացման թեմայի շուրջ: Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի նախագահ Հայրապետ Գալստյանը պատճառաբանեց, թե «Ալյուրի հարստացումը հանրային առողջապահության պահպանման արդյունավետ միջոցառում է համարվում»: «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աշոտ Կարապետյանը մտահոգություն հայտնեց, թե ալյուրի հարստացումը կարող է հանգեցնել քաղցկեղի, աուտիզմի և այլ հիվանդությունների: Շատերը կարծիք հայտնեցին,
Գագիկ Խաչատրյանն՝ իր թանկ կոստյումի մասին. «Եթե էդքան հայտարարագրել եմ, ի՞նչ կոստյում պետք ա հագնեմ» (Տեսանյութ)
Նախարարը պարզաբանում է, թե իր ունեցվածքը գոյացել է այն ժամանակ, երբ որեւէ բարձր պաշտոն չի զբաղեցրել
Հայաստանի ազգային հավաքականը 84-րդն է
Այսօր Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի ընտրանին հանգրվանել է 84-րդ հորիզոնականում: Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարի մեր մրցակիցները զբաղեցնում են այսպիսի տեղեր. 7. Պորտուգալիա, 29. Դանիա, 45. Սերբիա, 51. Ալբանիա: Իսկ առաջատարների տասնյակն այսպիսի տեսք ունի. Գերմանիա, Բելգիա, Արգենտինա, Կոլումբիա, Բրազիլիա, Հոլանդիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Իսպանիա:
Գագիկ Խաչատրյան. «Աշոտ Աղաբաբյանին ոչ ոք չի սնանկացրել» (Տեսանյութ)
Գագիկ Խաչատրյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ական լինել-չլինելը, պատգամավորի մանդատը կամ որեւէ այլ բան իրենց չի կաշկանդում տուգանել:
Քննական շրջան. սթրեսային իրավիճակներ. ինչպե՞ս հաղթահարել այն
«Բոլորս էլ գիտենք, որ քննությունը սթրեսածին գործոն է: Պատճառներից մեկն անորոշությունն է, մյուսը՝ այն, որ քննությունը հնարավորություն է տալիս գնահատել մարդու գիտելիքներն ու հնարավորությունները, ինչը ևս տագնապ, անհանգստություն է առաջացնում մարդու մեջ»,- ասում է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Սոնա Հարությունյանը: Հոգեբանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ արտահայտեց, որ
«Ովքեր ուզում են նախկին կանոններով նորից խաղալ, իհարկե կբողոքեն». Գ.Խաչատրյան
Նախարարը վստահեցնում է, թե բոլորին նայում են ոչ թե անուններով, պաշտոններով, այլ՝ որպես տնտեսվարող:
Հասմիկ Պողոսյանը հայկական ադաթով հարս է գնացել
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չի հայտարարագրել որեւէ շարժակամ կամ անշարժ գույք, միայն ներկայացրել է, որ աշխատավարձ է ստանում: «Առավոտի» այս դիտարկմանն ի պատասխան՝ նախարարն ասաց. «Չունեմ»: Մեր հարցին՝ բա որտե՞ղ եք ապրում, ինչպե՞ս եք առանց մեքենայի երթեւեկում, նա պատասխանեց. «Ես ինչ ամուսնացել եմ, ապրում եմ ամուսնուս տանը: Հայկական ադաթով հարս եմ գնացել ամուսնուս տուն: Ընդհանրապես
Մարիա Գեւորգյանը գրոսմայստերի նորմա է լրացրել
Հայաստանցի շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, հաջող մասնակցելով Չակվիում (Աջարիա, Վրաստան) օրերս ավարտված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը, գրոսմայստերի նորմա է լրացրել: Armches.am կայքը տեղեկացնում է սակայն, որ ՖԻԴԵ-ն սեպտեմբերին կայանալիք համաժողովում հայ շախմատիստուհուն առայժմ շնորհելու է միջազգային վարպետի կոչում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ linkedin.com-ի
Ռազմիկ Խոսրոեւ. «Ազգային փոքրամասնություններից շատերը Հայաստանում են հայտնվել Ցեղասպանության արդյունքում»
ՀՀ ազգային փոքրամասնությունները դիմել են ՄԱԿ-ի անդամ երկրներին, որ դատապարտեն 1915 թ. կատարված Հայոց ցեղասպանությունը՝ աշխարհի ապագան վտանգի տակ չդնելու համար:
«Օպել Աստրա»-ն կամրջից ընկել է գետը
Հունիսի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վահան-Ճամբարակ ճանապարհի 1-ին կմ-ին կամրջից ընկել է գետը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը: Օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է ՀԵՀ 2014 թ. տարեկան հաշվետվությունը: Նշվել է, որ հաշվետու տարում իրականացվել է 400-ից ավելի ծրագիր հետևյալ ուղղություններով` կրթություն և գիտություն, առողջ ապրելակերպ, սոցիալ-տնտեսական և զբաղվածության խնդիրներ, հոգևոր, հայրենասիրական և մշակութային դաստիարակություն, միջազգային
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Կազանում միայն հաղթանակներ է տարել
Կազանում ընթացող Ռ. Նեժմետդինովի գավաթի 37-րդ խաղարկությունում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը (նկարում) կայացած չորս տուրերում պարտության է մատնել բոլոր մրցակիցներին եւ հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր՝ 5-րդ տուրում Ռոբերտը սեւերով խաղում է ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Շիմանովի հետ: Հայաստանցի մյուս երկու շախմատիստները՝ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանը, վաստակել
Հաստատվել է նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը, որով շարունակվում է 2009թ. մեկնարկած տեսչական բարեփոխումը: Այժմ ստուգում է իրականացնում 17 տարբեր տեսչական մարմին: Տեսչություններ կան տարբեր նախարարությունների աշխատակազմերում, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, ինչպես նաև գործում է մեկ առանձին մարմին՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ երկրում
Ոչ զիջում էր, ոչ էլ ձեռքբերում
Պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե Ադրբեջանը ԵՄ-ին զիջումներ է արել` ստորագրելով Ռիգայում տեղի ունեցած «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի հռչակագիրը: Իսկապե՞ս դա զիջում էր կամ հայկական կողմի ձեռքբերում, երբ ԼՂ-ի խնդրի վերաբերյալ կետում չնշվեց հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից` «տարածքային ամբողջականությունը»: ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, այժմ Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանն «Առավոտ»-ի հետ


















































