Օրվա լրահոսը

Նախագահականից պատասխան չստանալով՝ նաիրիտցիները նորից ժամանակ տվեցին կառավարությանը (Տեսանյութ) 

Նաիրիտցիները հույս ունեն, որ իրենց կընդունեն, բայց՝ «Կընդունեն, որ ինչ-որ մի սուտ ասեն»

Համաշխարհային բանկը կաջակցի ավագ դպրոցների հիմնանորոգմանը

Հ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրագործվող կրթության զարգացման վարկային ծրագրի վերաբերյալ հարցեր: Նշվել է, որ ծրագրի հիմնական բաղադրիչը ուղղվելու է ավագ դպրոցների հիմնանորոգմանը, շենքային պայմանների արդիականացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: Հիմնանորոգման ծրագրում ընդգրկված են մոտ

ԼՂՀ կառավարությունը ստեղծել է «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը: Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ հավանության համար նիստում քննարկման դնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես, մեկ միասնական ակտի միջոցով վարչական մարմինների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև ծագող հարաբերությունների

Նոր պոչամբարի կառուցումը այրումցիներին փաստի առաջ է կանգնեցրել

«Հապճեպ ավագանու նիստ հրավիրվեց ու հայտարարվեց, որ Նահատակ պոչամբարի ներքևի մասում նոր պոչամբար պիտի կառուցվի», – այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Հանքարդյունաբերությունն ու բնապահպանական խնդիրները. Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի կառուցումը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Մեծ Այրումի գյուղապետարանում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգարյանը: Նա հավաստիացրեց, որ որևէ

Սերժ Սարգսյան. Հայաստանը կարևորում է Ծոցի երկրների, այդ թվում` Կատարի հետ հարաբերությունների զարգացումը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի բին Համադ ալ-Սուլայթին: Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ հույս հայտնելով, որ պաշտոնավարման ժամանակաշրջանում նա ջանք չի խնայի Հայաստանի և Կատարի միջև համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է

Մեր ազգային պահանջը ներկայացնող հոլովակներ՝ սոցցանցերում

Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) երիտասարդները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, յուրաքանչյուր ամսվա 24-ին տարբեր միջոցառումներ (բանախոսություններ, քննարկումներ և այլն) են իրականացնում՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Թեմի երիտասարդներն այսպիսի ինը միջոցառում են կազմակերպել արդեն, իսկ 10-րդի մեկնարկը կտրվի այսօր: Փետրվարի 24-ին ԱՀԹ երիտասարդական կառույցները հանդես կգան «Չորս» անունը կրող նախագծով, որը սոցցանցերում կտարածվի #4demand պիտակով: Ինչպես

Արամ Մանուկյան. «Ճիշտ դիագնոզ է պետք, իշխանությունը բարոյական հիվանդությամբ է տառապում»

ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության քննարկման ժամանակ իր ելույթում մտահոգություն հայտնեց: Նա սրտնեղել էր, որ խորհրդարանի տղամարդիկ իր գործընկերուհու՝ Զարուհի Փոստանջյանի խոսելու ժամանակ տեղից անտեղի ռեպլիկներ են արել: Նա պատգամավորներին բարության կոչ արեց. «Կոչ եմ անում չարությունը հանել մեջներիցդ, չարությամբ չլցվել: Սա անընդունելի է, ձեզանից յուրաքանչյուրի շուրջ հավաքված է ընտրազանգված:

Ռուստամ Գասպարյանն էլ կլքի ԲՀԿ-ն

Ի՞նչ է առաջարկել Տիգրան Ուրիխանյանը: Aravot.am-ի տեղեկություններով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին օրերս կհայտարարեն Ռուստամ Գասպարյանը, Մուշեղ Պետոյանը, Մարտուն Գրիգորյանը: Ռուստամ Գասպարյանը, հիշեցնենք, վերջին շրջանում ստեղծողներից եւ համակարգողներից էր «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպությունը, որը որակվեց «այլընտրանքային ԵԿՄ»: Այն սատարում էր Եռյակի ուժերին: «Կուսակցությունից դուրս եկողների կամ արտահոսքի, ընդհանրապես մարդկային ռեսուրսի`պատգամավորական, քաղաքական խորհրդի կազմի, տարածքային կառույցների ներկայացուցիչների,

Մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինությունների հայտնաբերման և արձանագրման աշխատանքները

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 5 դեպք: Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 4 արձանագրություն է կազմվել:   Երևանի քաղաքապետարան

Ռուբեն Հակոբյան. «Հիվանդը դուք եք»

ԱԺ-ում շարունակվում է եռյակի առաջարկով արտահերթ քննարկվող հարցը՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարությունը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ՀՀԿ-ականներին նետեց. «Մի՛ դասեր տվեք: Որ ասում եք ընդդիմության պատճառով արտագաղթը թափ է առնում, մի՞թե այդպես է: Ասում եք՝ ընդդիմությունը հիվանդ է: Անբուժելի հիվանդ են բոլոր նրանք, ովքեր այդ ամեն ինչը պայմանավորում են ընդդիմության գործունեությամբ»: Նա հորդորեց

Հերմինե Նաղդալյան. «Ընդդիմությունը կաղում է վաղուց, կաղում է երկու ոտքից, նույնիսկ՝ երեք ոտքից»

Այսօր ԱԺ-ում շարունակվում է եռյակի առաջարկով քննարկվող արտահերթ հարցը՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի հայտարարությունը: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին ընդդիմության պահվածքը հիշեցրել էր «Կովկասի գերուհին». «Կարող եք ճչալ, գոռալ: Բայց, սիրելիներս, դուք ձեր գործն արեք»: Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Նա ասաց, որ ընդդիմությունը ելքեր չի առաջարկում. «Ելքեր առաջարկեք, ոչ թե հանրահավաքից հանրահավաք փոխարինելով այդ

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է. միջնորդությունը այս պահին չի կարող հրապարակվել

Հաշվի առնելով խնդրո առարկայի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև խուսափելու համար տարաբնույթ մեկնաբանություններից, ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է. ՀՀ գլխավոր դատախազը, 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ 03.02.2015թ-ին միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն

Հերմինե Նաղդալյանին և Գագիկ Խաչատրյանին պատկանող բիզնեսները եւ էթիկայի հանձնաժողովի որոշումները

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի անվան հետ կապված մի շարք բիզնես- բացահայտումներ հասարակությունը դեռ չի հասցրել մոռանալ: Օրինակ`եղան մի շարք հրապարակումներ, համաձայն որոնց` Գագիկ Խաչատրյանին են պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, նրա անվան հետ են կապվում նաև այլ ընկերություններ. օրինակ` «Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքի

Երբ իշխանական ճամբարից հղում են անում Նիկոլին. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբերի 1-ին պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր ուժերի կողմից չստացավ «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախագծի աջակցությունը։ Փաշինյանին չհաջողվեց հավաքել պատգամավորների ստորագրությունների անհրաժեշտ թվաքանակ։ Թերեւս ամենաշատը նման նախաձեռնության վերաբերյալ իրենց հրճվանքը չթաքցրեցին ՀՀԿ-ական թիմի ներկայացուցիչները։ Նույնիսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առիթը բաց չթողեց հայտարարել, թե Փաշինյանը ստուգում է ընդդիմադիր դաշտը։ Վահրամ Բաղդասարյանի

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամը հարգանքի տուրք կմատուցի հայ փրկիչներին

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի Խորհուրդը որոշում է կայացրել հուշատախտակ ստեղծել` հարգանքի տուրք մատուցելու համար ազգությամբ հայ բոլոր այն խիզախ կանանց և տղամարդկանց, ովքեր այս կամ այն կերպ օգնության ձեռք են մեկնել Հոլոքոստի զոհերին: Մինչ օրս պաշտոնապես «Ազգերի առաքյալ» ճանաչվել են 24 հայեր, բայց չբացահայտված դեռ շատ պատմություններ կան հայերի սխրանքների վերաբերյալ: Ներկայումս Ռաուլ Վալենբերգի

ԲՀԿ-ի համագումարը`մարտի առաջին տասնօրյակում

Aravot.am-ի տեղեկություններով` մարտի առաջին տասնօրյակում կայանալու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Վերջին շրջանի իրադարձություններից հետո այդ համագումարում ԲՀԿ-ն հստակ հայտարարություններ կանի քաղաքական դաշտում իր տեղի, դերի ու անելիքների մասին: Մամուլում արդեն բազում հրապարակումներ են եղել այն մասին, որ ԲՀԿ-ն նոր նախագահի փնտրտուքների մեջ է: ԲՀԿ նոր նախագահի թեկնածուների շարքում թվարկվում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի,

Ապահովություն ըստ Սերժ Սարգսյանի. «Չորրորդ իշխանություն»

Հայաստանի ներքաղաքական կյանքում իսկապես կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ընդամենը մի տասը օր առաջ հարցն այսպես էր դրված՝ կամ Սերժ Սարգսյանն ինքնակամ լրջագույն փոփոխություններ է իրականացնում եւ հրաժարվում Հայաստանը որպես սեփական բոստան ընկալելու «ավանդույթից», կամ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց եւ իշխանափոխություն իրականացնում։ Հիմա հարցն այլ կերպ է դրված՝ կամ Սերժ Սարգսյանն ինքնակամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Պրահայում

Փետրվարի 22-ին Պրահայի ֆիլհարմոնիկին պատկանող եկեղեցում դահլիճում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը համատեղ կազմակերպվել էր Չեխիայում ՀՀ դեսպանության ու «ArmanV Art» կազմակերպության, ինչպես նաև մի շարք շվեյցարահայերի, չեխական «Atlantis Investment» ընկերության, Պրահայի «General» հյուրանոցի, Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու և չեխ-հայկական ընկերակցության աջակցությամբ: Համերգին ներկա էին եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական, հասարակական և

«Ես ամբողջ կյանքում ոչ մեկին չեմ դավաճանել». «Իրատես de facto»

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը – Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի քաղաքական դաշտում փետրվարի 12-ից հետո։ – Բոլոր գործընթացները մինչև փետրվարի 12-ը, անկախ իրենց կոշտության, փոխադարձ մեղադրանքների մակարդակից, լրիվ ՀՀ Սահմանադրության և օրենքների համատեքստում էին։ Հատկապես փետրվարի 5-ի համաժողովը, որի ժամանակ հնչել են տարբեր տեսակետներ, առաջարկներ, բայց վերջնական

Ինչ է թաքցնում Գեւորգ Կոստանյանը. «Ժողովուրդ»

Ինչպես ժամանակին հայտարարվել էր՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դեռեւս փետրվարի 3-ին նամակ է ուղարկել իր ռուս գործընկերոջը։ Նամակի բովանդակությունը մինչ օրս չի հրապարակվել։ Ենթադրվում է, որ այդ նամակով Կոստանյանն իր ռուս գործընկերոջը միջնորդել է Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահներին, որպեսզի քրեական գործի նախաքննությունը վարեն Հայաստանի իրավապահները, եւ ՀՀ դատարանն էլ քննի գործը։ Նման ենթադրությունների հիմնական

Զենք-զինամթերք՝ Մարտունու հանգստյան տուն իջնող ճանապարհին

Փետրվարի 21-ին ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Մարտունու հանգստյան տուն իջնող ճանապարհին զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պարկի մեջ, հայտնաբերել է ինքնաշեն ինքնաձիգ` առանց պահունակի, ինքնաշեն կրակող սարք, ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 5.45 մմ տրամաչափի 124 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 74 փամփուշտ,

ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքար կամ «Համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները չտուժեն»

«Ըստ կոռուպցիայի ընկալման համաթվի՝ ՀՀ-ում ընդհանուր իրավիճակը լճացման է»,-այսօր «ՆՅՈՒԹ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀՀ-ում կոռուպցիայի հետ կապված իրավիճակին, այսպիսի կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հ/կ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Ըստ նրա՝ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ լուրջ պայքար չկա, այլ գործում է «համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները չտուժեն» մոտեցումը: Նրա խոսքով՝ իրավիճակը ՀՀ-ում չի վատանում,

«Ես որեւէ տեղեկություն չունեմ, որ ում ընկերությունում են ստուգումներ իրականացվում». «Ժողովուրդ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Հայաստանում բոլոր տնտեսվարող սուբյեկտները հավասար դաշտում են, եւ ստուգումները միայն ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի ընկերություններին չեն վերաբերում։ – Պարոն Մելիքյան, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ քառօրյայի նիստերը։ Ըստ ընդդիմադիր ուժերի՝ ՀՀԿ-ն շանտաժի ու տեռորի է ենթարկել Գ. Ծառուկյանին, ինչի արդյունքում էլ նա

«Հոգնեցինք սեմինարներից». հ/կ-ների ղեկավարները դժգոհ են միջազգային կառույցներից

«Քարավան 88» հ/կ նախագահ Զոյա Ջուլհակյանը դժգոհում է, որ նորելուկ անհայտ ծագումի հասարակական կազմակերպությունները ստվերում են լուրջ գործով զբաղվող հասարակական կազմակերպություններին:  «Դաշտը չի զարգանում, խնդիրները շատ են, անընդհատ ստեղծվում են նոր կազմակերպություններ, մի քանի ծրագիր են անում, ու հին կազմակերպությունները մնում են չզարգացած: Պետք է դժգոհեմ նաեւ միջազգային կառույցներից, որովհետեւ ուղղությունները ընտրելիս հաշվի չեն առնում

Մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների հաջորդականությունը փոխվելու է

Տրանսպորտային միջոցների կուտակումները կրճատելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների միացման «կարմիր, կարմիր-դեղին, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականության փոխարեն փորձնական կարգով ժամանակավորապես կիրառվելու է «կարմիր, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականությունը, այսինքն լուսացույցի «կարմիր» ազդանշանին անմիջապես հաջորդելու է «կանաչ» ազդանշանը: Վարորդներին հորդորում ենք երթևեկությունն սկսել միայն լուսացույցի «կանաչ» ազդանշանի միացման

Պետք չէ գերագնահատել Ռուսաստանի ազդեցությունը ղարաբաղյան հակամարտությունում. «168 ժամ»

Մեր զրուցակիցն է Կովկասի հարցերով փորձագետ, գրող Անդրեյ Եպիֆանցեւը – Պարոն Եպիֆանցև, օրերս Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ասել էր, որ Ռուսաստանն ակտիվ դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում ոչ միայն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մակարդակով, այլև՝ երկկողմ կապերի։ Սակայն մենք տեսնում ենք, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական շփման գծում շարունակում

ԲՀԿ-ն նոր նախագահի փնտրտուքի մեջ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկա օրերին կհայտարարի կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Ըստ այդ լուրերի՝ Ծառուկյանը կդառնա ԲՀԿ պատվավոր նախագահ, որը գործնական լծակներ չի ունենա եւ չի խառնվի կուսակցության գործադիր կառավարմանը։ Իսկ թե ով է լինելու ԲՀԿ նախագահը, դեռ պարզ չէ։ ԲՀԿ-ականներն այս օրերին բավականին ծանր կացության մեջ են հայտնվել ու փորձում

«Սոսոն սիրում էր երկար, տանջելու աստիճան երկար համբուրել ինձ». «168 ժամ»

Հարցազրույց Սոսո Պավլիաշվիլիի քրոջ՝ Սակա Պավլիաշվիլիի հետ – Պատմեք, թե ինչպիսի եղբայր է եղել և կա Սոսոն։ Պարզ է, որ չեք հայտնի նրա քիչ թե շատ բացասական կողմերի մասին, բայց խնդրում եմ՝ լինեք հնարավորինս անկեղծ։ – Գիտեք, վերջերս, երբ մենք հյուրընկալել էինք Անդրեյ Մալախովի հաղորդմանը, նա ևս այդ հարցն ուղղեց։ Եվ ես նստած տաղավարում՝ բավականին

ԱՄՆ-ն չի հրաժարվի Հայաստանից. «Հայկական ժամանակ»

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներն ու բռնությունների աննախադեպ աճը ցույց են տալիս դիվանագիտական գործընթացի թուլությանը։ Այս կարծիքին է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։ «ՀԺ»-ի հետ հարցազրույցում նա կանխատեսեց, որ եթե հունվարին ռազմական հարձակումները սահմանին այդքան ինտենսիվ էին, ապա տարվա ընթացքում, հատկապես ամռանը դրանք ավելի ինտենսիվ կարող են դառնալ։ Անդրադառնալով ամերիկյան բարձրաստիճան

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930