Օրվա լրահոսը
ԱԳՆ-ն ողջունում է «նորմանդական ձևաչափով» Մինսկի գագաթաժողովի արդյունքները
Ողջունում ենք փետրվարի 11-12-ը «նորմանդական ձևաչափով» Մինսկում կայացած գագաթաժողովի արդյունքները՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի համատեղ հռչակագրի ընդունումը, կոնտակտային խմբի կողմից ստորագրված փաստաթուղթը՝ Մինսկյան համաձայնությունների իրագործման միջոցների վերաբերյալ: Հույս ենք հայտնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ճանապարհ կհարթի՝ Ուկրաինայում ճգնաժամի համապարփակ կարգավորման համար: ՀՀ ԱԳՆ
Ինչպես էր Գագիկ Ծառուկյանը բացատրել իր մականունը
Էդ ամաններին բարբառով ասում են «դոդ», ոնց որ ասենք ոչ խորը ամանին ասում են «քրեղան»: Հիմա ազգի տղամարդկանց ասել են «դոդենց» , այսինքն դոդով ճաշ ուտողների:
Արմեն Աշոտյան. «Անձամբ իմ համբերության բաժակը վաղուց է լցվել» (Տեսանյութ)
ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրուցեց նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա իր խոսքում նշեց, որ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ խորհրդի նիստի դիրքորոշումը Գագիկ Ծառուկյանի քաղաքական պահվածքի մասին պայմանավորված էր նրանով, որ այլեւս չեն կարողանում հանդուրժել ԲՀԿ առաջնորդին որպես քաղաքական դեմք: «Կարծում եմ, որ մենք այսօր հերթական անգամ ասեցինք այն, ինչ որ
Գագիկ Ծառուկյանը վաղը կպատասխանի Սերժ Սարգսյանի ելույթին
Փետրվարի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու ԲՀԿ քաղաքական խորհրդի, ԱԺ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության և կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուների համատեղ նիստ, հայտնում է Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը: Իսկ ըստ zham.am-ի` նշյալ նիստի ընթացքում ծրագրային ելույթով հանդես կգա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով կպատասխանի Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած բոլոր
«Ես զինվորական եմ, զինվորական էլ կմնամ». Մանվել Գրիգորյանը չպատասխանեց լրագրողների հարցերին
ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստից հետո ՀՀԿ անդամները կուսակցության գրասենյակից դուրս գալով՝ հիմնականում պատասխանում էին լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին Սերժ Սարգսյանի՝ ելույթին՝ ուղղված ԲՀԿ առաջնորդի քաղաքական քայլերին: Հարցերին պատասխանելուց խուսափեց Մանվել Գրիգորյանը, որը լրագրողների հարցերին ի պատասխան միայն ասաց՝ «Ես զինվորական եմ, զինվորական էլ կմնամ»: Առաքել Մովսիսյանը եւս լրագրողների հարցերին չպատասխանեց՝ արագ նստելով իր
Սամվել Նիկոյան. «Հնարավոր է Գագիկ Ծառուկյանին զրկեն մանդատից»
Aravot.am-ը տեղեկացրել էր, որ այսօր ՀՀԿ-ն գումարել էր ԳՄ եւ խորհրդի նիստեր: Մինչ խորհրդի նիստն ավարտվելը արդեն լրատվամիջոցներում տարածվել էր Սերժ Սարգսյանի ելույթը, որի ամբողջությամբ ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սխալ քաղաքական քայլերին, խոսք է գնացել Գագիկ Ծառուկյանին Անվտանգության խորհրդից հանելու եւ Ազգային ժողովի նիստերից բացակայելու պատճառով առաջնահերթ քայլեր ձեռնարկելու մասին: Լրագրողների հետ զրույցում
Արամ Կարապետյան. «Երբեք չեմ լսել, որ Ծառուկյանը որեւէ քաղաքական դեմքի անձնապես վիրավորի»
Եվ շատ տգեղ է, երբ դա անում է քաղաքական էլիտայի «ամենապատրաստված» անհատը…
Արմեն Մարտիրոսյան. «Սերժ Սարգսյանի ելույթը ներքաղաքական սրացման առկայության ընդունումն է»
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի նիստում ծրագրային ելույթի ընթացքում հայտարարեց, որ թե շատերի սպասելիքների տիրույթում էր, որ այսօրվա խորհրդի նիստում մենք ազդարարելու ենք Սահմանադրական բարեփոխումների հաջորդ փուլի մեկնարկը: Այնուհետև շեշտեց. «Մեկ անգամ ևս պիտի անդրադառնամ, թե ինչի համար ենք մենք այդ ամենը նախաձեռնել: Բարեփոխումների հայեցակարգը վաղուց է պատրաստ և
«Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց Գագիկ Ծառուկյանին»
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթը համարեց հաշվեհարդար ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Քաղաքագետի ասելով, ինքը չէր սպասում երկրի նախագահից նման նվաստացուցիչ ելույթի, քանի որ Սերժ Սարգսյանը, Գագիկ Համբարյանի գնահատմամբ, ավելի շատ գործի մարդ էր, պրոֆեսիոնալ ձևով կարողանում էր շարքից հանել իր քաղաքական ախոյաններին: Ըստ մեր զրուցակցի, նա
Տիգրան Ուրիխանյանը Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանին քննադատելու առիթով հիշեց Հիտլերին
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի նիստում հնչեցրած խոսքում սուր քննադատության է ենթարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Մասնավորապես նա հայտարարել է. «Այո, ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի: Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Թիմակիցներն անընդհատ ջանք են թափում բացատրելու,
Գագիկ Ծառուկյանը զրկվեց ԱԱԽ անդամի կարգավիճակից
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ՆՀ-107-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ ո ր ո շ ու մ ե մ. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի
«Օրրանի» երեխաների տոնածառը հաղթեց մրցույթում. (Ֆոտոշարք)
«Օրրանի» երեխաները Ամանորի առիթով տոնածառ էին զարդարել՝ իրենց իսկ պատրաստած հրեշտակներով, որն այսօր՝ փետրվարի 12-ին, հաղթող ճանաչվեց մրցույթի արդյունքներով: Արարողությունը կայացավ «Hyatt place » հյուրանոցում, որտեղ բացի «Օրրանի» երեխաների հրեշտակազարդ տոնածառից, այլ կազմակերպությունների տոնածառեր էլ էին «կանգնած»: Դրանք դրվել էր քվեարկության «Hyatt place » հյուրանոցի կայքում եւ ֆեյսբուքում: Ինչպես արդեն նշվեց՝ առաջին տեղում «Օրրանի» տոնածառն էր, երկրորդ
Սերը մարդու մեջ աստվածայինը տեսնելն է
«Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել: Եթե միմյանց սիրենք, Աստված բնակվում է մեր մեջ. եւ նրա սերը մեր մեջ կատարյալ է» (Ա Հովհ.4.12),-ասում է Ավետարանը: Ճշմարիտ սիրո, ինչպես նաև կողակցի հետ միության մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վահան սարկավագ Սահակյանը: –«Այս է իմ պատվերը. որ սիրեք միմյանց, ինչպես որ ես
«Ինչ-որ կարեւոր բան է եղել». Ռուբեն Հակոբյանը Ծառուկյանի՝ խորհրդաժողովը կեսից լքելու մասին
Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, երբ տանտերը հյուր է հրավիրում եւ հյուրերին թողնելով իր տանը՝ անակնկալ անհետանում է: Դուք Ձեզ վիրավորված չզգացի՞ք, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով մասնակցեցիք ոչ իշխանականների խորհրդաժողովին, իսկ նա խորհրդաժողովի կեսից Ձեզ լքեց եւ հեռացավ: Այնպիսի տպավորություն էր, որ մարդու ձեռքից բռնել եք, ուզում
Գործը տեղափոխվել է ՀԿԳ վարչություն
Անցած տարվա նոյեմբերին մի քանի օրվա տարբերությամբ քաղաքի տարբեր հատվածներում հրկիզվեցին միանգամից մի քանի ակտիվիստի մեքենաներ, հարուցվեցին քրեական գործեր: Կարեն Հարությունյանի մեքենան անհայտ անձանց կողմից հրկիզված մեքենաներից մեկն էր: «Շատ լուրջ առաջընթաց կա, գործը Կենտրոնի ոստիկանությունից մեկ ամիս առաջ տեղափոխվեց հատուկ կարեւորագույն գործերի վարչություն: Սա կարեւորագույն առաջընթացն է»,-հեգնեց ակտիվիստը: Նրա պատմելով, գործի տեղափոխումից հետո իրեն
Իջեւանի քաղաքապետ. «Ոստիկանությունը մեր դիմումները չի մուտքագրում»
Վ. Ղալումյանը սպասում է բազում հանցագործությունների բացահայտմանը
Սերժ Սարգսյան. «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք»
ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում Բարև ձեզ: Մենք կուսակցության խորհրդի նիստ անցկացնելու մասին որոշումը կայացրել ենք երկուշաբթի տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում: Խորհրդի այսօրվա նիստն ամբողջությամբ նվիրվելու է ներքաղաքական հարցերի՝ քաղաքական դաշտում առկա զարգացումներին և այդ դաշտում մեր կուսակցության հետագա քայլերին: Ասեմ, որ մենք բավականին լայն քննարկում ենք ունեցել նշված խնդիրների
«2014-ին կատարված հանցագործության դեպքով քննիչը դեռ նույնիսկ տեսախցիկները չի առգրավվել». ակտիվիստ
2014 թվականի նոյեմբերի 27-ին անհայտ անձանց կողմից ծեծված Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը ոչ մի նորություն չունի ծեծով հարուցված քրեական գործից: «Ոչ մի փոփոխություն չկա ու չի էլ լինելու: Որոշ բյուրոկրատական գործողություններ արեցին, հարցաքննեցին ու վերջացավ գործի քննությունը»,- Aravot.am-ին ասաց Սաֆարյանը: Նա պատմեց, որ նույնիսկ իրեն ծեծի ենթարկած վայրի տեսախցիկները չեն առգրավվել քննության առնելու համար.
«Հանցագործը չկա, փոխհատուցում ումից պահանջեմ»
Նախորդ տարեվերջից սկսված ակտիվ քաղաքացիներին ծեծի ենթարկելու, նրանց գույքը վնասելու դեպքերով հարուցված քրեական գործերը այդպես էլ մնացին չբացահայտված: Չնայած արդեն կատարվածից ամիսներ են անցել, բայց տուժողները պնդում են, որ հարուցված քրեական գործերը փակուղի են մտել: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանի մեքենան էին այրել, այրողին չեն գտել, բայց մեքենայի վնասի չափն են գնահատել ու հայտնել. «Հանցագործության
Ղալթախչյանի՝ Աչաջուր գյուղում գտնվող տանը հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է քաղաքացի Մ.Մելիքբեկյանի առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործի շրջանակներում կատարվել են
Հաշմանդամություն ունեցող անձինք ևս կզբաղվեն կարատեով
Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիան սկսում է «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագիծը, որի նպատակն է հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց ևս զբաղվելու մարտարվեստով և մասնակցելու հանրապետական ու միջազգային մրցումների: Նախագծի շրջանակներում կլինի յուրահատուկ ֆլեշմոբ, որին կմիանան նաև հայտնի մարդիկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սևակ
«Նախկին քննիչին Ավետիսյանների գործով փաստաբան են ներգրավել, որ որոշ հարցերի վրա աչք փակի». (Տեսանյութ)
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու պահանջով գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի դիմումի հրապարակման պահանջով այսօր մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին դատախազության շենքի մոտ: Ռուս պաշտոնակցին Կոստանյանի ուղարկած դիմումից օրվանից ինն օր է անցել, ռուսական կողմից ոչ մի արձագանք: Բացի գլխավոր դատախազի դիմումի վերաբերյալ պահանջներից, ակտիվիստները մի շարք հարցերի պատասխանի
Սերժ Սարգսյանը ծրագրային ելույթ է ունենալու. Մեկնարկել է ՀՀԿ-ի խորհրդի նիստը
Քիչ առաջ Հանրապետական կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ Գործադիր խորհրդի ժամանակ քննարկվել է մեկ հարց: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր գնահատականները Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների վերաբերյալ: Կուսակցության գործադիր մարմնի անդամները քննարկել են նախագահի հաղորդումը, գնահատականները, եւ բոլորը համակարծիք էին այդ գնահատականների
Սրբոց Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Փետրվարի 12-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված Սրբոց Վարդանանց զորավարների տոնին: Ցերեկույթը կազմակերպվել էր Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողների կողմից: Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի և ԵՊՀ դասախոսներ, Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ: Հանդիսությունը բացվեց
Սահմանադրական այսպես կոչված բարեփոխումները հիմա էլ հարմարեցնում են Սերժ Սարգսյանի՞ն
«Ես սահմանադրական բարեփոխումներին վատ եմ վերաբերվում այնպես, ինչպես 2005-ի նոյեմբերի 27-ի սահմանադրական բարեփոխումներին, 1995-ի հուլիսի 5-ի Սահմանադրությանը»,-Aravot.am-ի հարցին՝ ժամեր անց ՀՀԿ-ն իր Գործադիր մարմնի և խորհրդի նիստերում քննարկելու է սահմանադրական բարեփոխումների հարցը, ի՞նչ ակնկալիք ունի այդ այսպես կոչված բարեփոխումներից, մանավանդ որ տեղեկություններ կան, որ դրանք ընդունվելու են՝ այսպես պատասխանեց Գերագույն խորհրդի և ազգային ժողովի 2-րդ
ETIHAD ավիաընկերությունը ճանաչվել է «Տարվա ավիաընկերություն» ( “Airline of the year”)` Aviation- 100 մրցանակաբաշխության ընթացքում
Etihad ավիաընկերությունը, ԱՄԷ ազգային փոխադրողը, արժանացել է 2015 Aviation 100 Awards մրցանակաբաշխության բարձրագույն մրցանակին: Մրցանակաբաշխությունը ամեն տարի կազմակերպվում է Airline Economics ամսագրի կողմից: Այս հեղինակավոր մրցանակը տրամադրելու համար քվեարկում են ավիացիոն ոլորտի ներկայացուցիչները, և այն նախանշում է ավիացիայի ոլորտում բացառիկ նվաճումները, որով և Etihad ավիաընկերությունը ստացավ «Տարվա ավիաընկերություն» ( ՞Airline of the Year՞) տիտղոսը: Այս
Վարդան Մալխասյան. «Սերժ Սարգսյանի յուրաքանչյուր բառ կեղծ է»
«Չարիքի այս վարչախումբը մեր մտավորականությանը զրկել է նաև խոսելու և մտածելու իրավունքից: Շատերին հասկացրել է, որպեսզի ձեռք բերեք բարիքը, պետք է ընդունեք նաև ստորությունը»,-այսօր«Հայաստանի ժողովրդական նախաձեռնություն» շարժման կազմակերպած «Հայաստանի ինքնակազմակերպման, ինքնակառավարման անհետաձգելի քայլերը և ժողովրդական վստահության կառավարության ձևավորման ուղիները» խորագրով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց ազատամարտիկ Վարդան Մալխասյանը: Նա ցավով նշեց, թե «լիսկաները և ուրիշները
«Երիտասարդ ընտանիքները» տրանսպորտ են ուզում
Ծարավ Աղբյուրը սպասարկող հասարակական տրանսպորտը երբ ուզում, ոնց ուզում` աշխատում է
Կանայք, աղջիկները, ամուսնալուծվածները եւ միայնակները «ընտրել» են իրենց ֆուտբոլիստներին
Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուին շնորհվել է կանանց համար Պրեմյեր լիգայում ամենագրավիչ ֆուտբոլիստի մրցանակը: Հարցմանը մասնակցած գեղեցիկ սեռի 250 ներկայացուցիչները պետք է գնահատական տային 300 ֆուտբոլիստների արտաքին գրավչությանը: Արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ 18-21 տարեկան աղջիկներին ամենից շատ դուր է գալիս Թոմ Հադլսթրոունը, ամուսնալուծվածներին՝ Դանի Ինգսը, միայնակներին՝ Փոլ Կոնչեսկին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Global Look


















































