Օրվա լրահոսը
Մանրամասներ Տիգրան Սիմոնյանի եւ նրա մահվան հանգամանքների վերաբերյալ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն այսօր կրկին այցելեցին Եղնիկներ զորամասի զինծառայող, մարտական հենակետում փետրվարի 10-ին մահացած լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հարազատներին՝ դեպքի մասին մանրամասներ ճշտելու նպատակով: Երեկ այցելության ժամանակ հնարավոր է եղել խոսել միայն հարազատներից մեկի հետ, ըստ որի ինքը դեպքի մասին տեղեկացել էր լրատվամիջոցներից: Այսօր գրասենյակի աշխատակիցները կարողացան խոսել ծնողների եւ Տիգրանի հարազատների հետ, որոնք վրդովված
Պուտին. Մինսկում պայմանավորվեցինք հրաձգությունը դադարեցնել փետրվարի 15-ից սկսած
«Սա իմ կյանքում ամենալավ գիշերը չէր, բայց առավոտը բարի է: Գլխավորի մասին կարողացանք պայմանավորվել: Մինսկում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել հրաձգությունը դադարեցնել փետրվարի 15-ին 00:00-ից սկսած»,- այս մասին, ըստ Delfi.ru-ի հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինը նաեւ հավելել է, որ «նորմանդական քառյակի» 16 ժամ տեւած բանակցությունների արդյունքում ստորագրվել է Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանն
Հավատարմագրում երեք տարի ժամկետով
Փորձաքննությունների ազգային բյուրոյում ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ երկակի եւ ռազմական նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների (արտադրանքի) սերտիֆիկացման մարմին: 2014թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ավարտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված սերտիֆիկացման մարմին ստեղծելու հետ կապված աշխատանքները, որոնց նպատակն է եղել իրականացնել երկակի նշանակության ապրանքների, երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների,
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հրանտ Մաթևոսյանի հիշատակին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայ մեծ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 80-ամյա հոբելյանի առթիվ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Վարչապետը ծաղիկներ է դրել Հրանտ Մաթևոսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակին: Տաղանդաշատ գրողի հիշատակը հարգելու էին եկել կառավարության անդամներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, գրողներ, դերասաններ, ուսուցիչներ և աշակերտներ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Բիզնեսը պետք է զերծ պահել բյուրոկրատական քաշքշուկից
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության նիստում հավանություն ստացած օրենսդրական երկու նախաձեռնությունները միտված են գործարար միջավայրի բարելավմանը: Որոշման նախագծերը ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի առաջարկով պատրաստել էր կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկը: Նախ հավանության է արժանացել «Թանկարժեք մետաղների
Հայտարարություն. այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է ՀՀ ոստիկանության ապակառուցողական մոտեցումը
11.02.2015թ-ին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջով հայտարարություն էր տարածվել Դիտորդական խմբի անդամ Արտուր Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու և նշված փաստի հետ կապված Դիտորդական խմբի աշխատանքները վարկաբեկող տեղեկատվություն: Ի պատասխան տվյալ հայտարարության՝ հայտնում ենք, որ Դիտորդական խումբը իր գործողություններով և առաջարկություններով մշտապես դեմ է եղել Փաստաբանին խմբի կազմում ընդգրկվելը բացառող դրույթին: Դիտորդական խմբի ներքին կանոնակարգի համաձայն ո′չ խմբի
«Հայոց թագուհիներ». Ֆիլմ կանանց մասին` տղամարդկանց համար
Պատմությունն ուրացել է հայ կնոջը Հայ կանայք ինչպես կան. հայ կանայք թագուհի, թե՞ ստրկուհի, հպա՞րտ, թե նվաստացած, ավանդապահ, թե՞ առաջադեմ, ինքնուրույն, թե՞ ենթակա. Հարցեր, որոնց պատասխանները իր «Հայոց թագուհիներ» ֆիլմով հասարակությանն է ներկայացնում ռեժիսոր Տիգրան Խզմալյանը` առաջարկելով իր դեղատոմսը: Երկմասանոց, եռալեզու ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է 2014-ի նոյեմբերին` Լոս-Անջելեսում: Ցուցադրվել է նաև «Մոսկվա» կինոթատրոնում: Մայիս
Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
Փետրվարի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը, բարձր գնահատելով հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը, հույս հայտնեց, որ դեսպան Միլսը իր կարևոր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն
«Կաթողիկոսը, որպես հոգեւոր հայր՝ պետք է անբիծ լինի»
Ըստ Ռուբեն Բաբայանի՝ եկեղեցու փողերը մշտապես եղել են կաթողիկոսների անվան տակ, սակայն եկել է ժամանակը՝ կարգը փոխելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունով HSBC բանկում գաղտնի հաշվեհամարի վրա եղած 1,1 մլն դոլարի մասին սկանդալային լուրից հետո՝ գնալով խոսակցությունները թեժանում են: Ոմանք գտնում են, որ վեհափառը պետք է հրաժարվի այն դերից, որը ստանձնում է, քանի որ
Իլհամ Ալիևը ինքնախոստովանական ցուցմունք է տվել. Հ. Նաղդալյան
– ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Իրատես դե ֆակտո կայքում անդրադարձել է Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ՝ իրենց նախագահի՝ Մյունխենի Անվտանգության 51-րդ համաժողովում հարց ու պատասխանի էական դրվագներին՝ մասնավորապես Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ի՞նչ գործ ունի հայ զինվորն Աղդամում ու Ֆիզուլիում: – Ադրբեջանի նախագահը առնվազն 21 տարի ուշացել է այդ հարցը տալու համար, կամ չգիտի ոչ
Նոր համագործակցության հնարավորություններ՝ Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ
Երկու երկրների միջեւ կնքվել են մի շարք պայմանագրեր
ԼՂՀ խորհրդարանի ընտրությունը՝ մայիսի 3-ին
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2015 թվականի մայիսի 3-ին նշանակելու մասին:
«Տէառնընդառաջին կրակի վրայով կարող եք չթռչել». հոգևորական «Ա1+»
Առաջիկայում տոնելու ենք մեր եկեղեցու ամենապայծառ տոներից երկուսը՝ Տէառնընդառաջը և Բարեկենդանը: Տէառնընդառաջն անփոփոխ տոն է, նշվում է փետրվարի 14-ին: «Երբ Հիսուսի 40 օրը լրանում է, ծնողները նրան բերում են տաճար՝օրհնելու: Սիմեոն կաթողիկոսն ընդառաջ է գնում Հիսուսի ծնողներին, գրկում փոքրիկին ու տանում տաճար: Այստեղից էլ տոնի անվանումը՝ Տէառնընդառաջ՝ Տիրոջն ընդառաջ գնալ»,-տոնի նախապատմության մասին պատմել է Արարատյան
Պարի պետականը հանդես կգա գերխիտ գրաֆիկով
Տասնամյակներ շարունակ հայ մշակույթը աշխարհին ներկայացել է իր այցեքարտերով՝ խաչքարերից մինչեւ շարականներ, մանրանկարչություն ու դուդուկ, Կոմիտաս, Խաչատրյան, Սարյան, Գոհար Գասպարյան, Սվետլանա Նավասարդյան, Կոմիտասի անվան լարային քառյակ: Իբրեւ այցեքարտ եւ պատվանուն (բրենդ) է հանդես գալիս նաեւ Հայաստանի պարի պետական անսամբլը: «Առավոտի» հետ զրույցում Պարի պետականի տնօրեն Էրիկ Չանչուրյանը (լուսանկարում) նշեց, որ կոլեկտիվը ի սկզբանե աշխարհի տարբեր
Սառնաղբյուրցի երիտասարդին մեղադրանք առաջադրեցին խուլիգանություն կատարելու հոդվածով (Տեսանյութ)
Մոտ մեկ ժամ հարցաքննելուց հետո քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի քննչական վարչության քննիչ Հրաչյա Առաքելյանը մեղադրանք առաջադրեց Գյումրու ռուսական հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած բախումներին մասնակցած 21-ամյա Մնացական Ալեքսանյանին: Նրա փաստաբան Հայկ Հարությունյանը, դուրս գալով քննիչի սենյակից, տեղեկացրեց, որ նրան մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով: «Այսինքն, ըստ մեղադրանքի, Մնացական Ալեքսանյանը
ՌԴ Վլադիմիր քաղաքի իրավապահների կողմից հետախուզվող՝ Ջրաշենում
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 11-ին, ժամը 12.50-ին, Ջրաշեն գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել հունվարի 19-ից ՌԴ Վլադիմիր քաղաքի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 30 հոդվածի 3-րդ մասի և 291 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքներով հետախուզման մեջ գտնվող, 1972 թ. ծնված Ռոմա Թ.-ն: ՀՀ ոստիկանություն
«Ոչ մի գերտերություն չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, մենք ցույց տվեցինք, որ մենք անատամ ենք»
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ այսօր Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահությունը ասուլիս էր հրավիրել՝ «Հայոց ցեղասպանության չճանաչումը՝ գերտերությունների աշխարհի ցեղասպան ռեժիմներին տրված քարտ բլանշն է թեմայով: Նրանք վստահեցնում էին, որ գերտերությունները հայկական գործոնը նորից ասպարեզ են բերում, բայց մենք այդտեղ բացակայում ենք: Գերտերությունները սիրախաղի մեջ են մտնում Ադրբեջանի հետ եւ խաղարկում մեր հարցը: Ադրբեջանական ԽՍՀ-ից
Գագիկ Սարգսյան. «Տրտնջալով ոչնչի չես հասնի: Աշխատել է պետք»
Տարվա այս ժամանակահատվածը ձմեռային մարզձեւերի ամենաեռուն շրջանն է: Հայաստանում համեմատաբար ակտիվ են դահուկավազքը եւ լեռնադահուկային սպորտը: Ինչպե՞ս է մրցաշրջանն ընթանում մեր մարզիկների համար: «Առավոտը» զրուցել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի հետ: – Պարոն Սարգսյան: Հիմա ձմեռային մարզաձեւերի ամենաեռուն շրջանն է: Հայաստանի դահուկային սպորտում ի՞նչ զարգացումներ են ընթանում: – Պատասխանս երկու մասի
Վթարային ջրանջատում Կենտրոնում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 12-ին ժամը 18.00-ից մինչև փետրվարի 13-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Իսակովի պող. 1-11 համարների, Աթենքի փողոցի, Ծիծեռնակաբերդի խճուղու և պուրակի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Բալը (Էսսե)
Այդ տարի ես արդեն մանկապարտեզի նախադպրոցական խմբում էի: Աշնանը պետք է առաջին դասարան գնայի: Մեր մանկապարտեզի բակում բալենիներ կային՝ ճյուղերը կախ գեղեցիկ ծառեր էին: Ամռան կեսին, երբ բալը հասնում էր, դայակները հավաքում էին այն և խոհարարը մեզ համար համեղ կոմպոտ էր պատրաստում: Բայց կրկնակի համեղ էր բալը, երբ ինքդ էիր ծառից քաղում: Անտարբեր անցնելը ուղղակի
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 12-ի դրությամբ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահոսքի վտանգ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Մեր կայացրած որոշումները եւ բազմակողմանի տեղեկացվածությունը
Դիտարկումներ՝ ուսման բաղկացուցիչ մասերի վերաբերյալ Հիմնականում ուրախանում եւ ոգեւորվում եմ, երբ դասի ընթացքում ուսանողների կողմից ստանում եմ ամբիցիոզ, ոչ ստանդարտ հարցեր, կամ լսում եմ հիմնավորված տեսակետներ: ՀԱՀ-ում խրախուսվում է ինտերակտիվ դասավանդման ոճը, ինչը ենթադրում է ուսանողների ակտիվ մասնակցություն, եւ ոչ թե գիտելիքների եւ տեղեկությունների պասիվ download: Դասախոսության ընթացքում քննարկումները, երբեմն նաեւ բանավեճերն օգտակար են, բայց
Բռնություններից չորսի հեղինակներն այս կամ այն կերպ առնչվում են իշխանությունների հետ. «Չորրորդ իշխանություն»
Իշխանական թեւից որեւէ մեկը հարձակման թիրախ չի դարձել, փոխարենը՝ «զարմանալի զուգադիպությամբ» բռնություն է կիրառվել հակառակ ճամբարի ներկայացուցիչների նկատմամբ։ Եվս մեկ ուշագրավ փաստ. մինչեւ հիմա հայտնի են այս միջադեպերից չորսի հեղինակները, եւ նրանք բոլորն այս կամ այն կերպ առնչվում են իշխանությունների հետ։ Ռազմիկ Պետրոսյանի եւ Մանվել Եղիազարյանի նկատմամբ բռնությունը գործադրել էին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա
Կիրո Մանոյան. Տեր-Պետրոսյան անվան կողքին, շատ սիրով կստորագրեն թե՛ Էրդողանը, թե՛ Դավութօղլուն. «Հայոց աշխարհ»
Նա երբեք էլ չի հավատացել համահայկականությանը, եթե նույնիսկ երբեմն համահայկական անվանումը կրող նախաձեռնություններով է հանդես եկել:
Բա եղա՞վ, Դավիթ. «Չորրորդ իշխանություն»
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե Ժիրայր Սեֆիլյանն «ուզում էր մեկ-մեկուկես ժամ եթերով իր քարոզչությունն աներ՝ այն դեպքում, երբ Արցախի Հանրային հեռուստաընկերությունն իր ծրագրերը կես տարի առաջ է պլանավորում», հետեւաբար դա անհնար էր։ «ՉԻ» – Բա եղա՞վ, Դավիթ։ Այսինքն՝ եթե աշխարհում ինչ-որ շատ կարեւոր իրադարձություն տեղի ունենա, Արցախի հեռուստատեսությունը դրան պիտի 6
Երիկամները մաքրեք մասուրով եւ եգիպտացորենի թելիկներով
Երիկամները զույգ օրգաններ են, որոնց հիմնական ֆունկցիան արյան մաքրումն է ֆիլտրացման եղանակով: Արեւելյան բժշկության մասնագետները երիկամները համարում են այն 5 հիմնական օրգաններից մեկը, որոնցից յուրաքանչյուրի ախտահարումը օրգանիզմի համար խիստ վտանգավոր է: Երիկամները չեն սիրում ցուրտ եւ խոնավ եղանակ: Այս օրգանին չինացիները անվանում են երկրորդ սիրտ, քանի որ նրա ֆունկցիան ազդում է համարյա բոլոր օրգանների վրա:
Կառավարությունը վերացրեց հացի քաշի ու ժամի մասին պահանջը
Կարգավորիչ գիլյոտին ծրագրի շրջանակներում այսօր կառավարությունը մի շարք առաջարկություններ ընդունեց՝ ուղղված բիզնես-պետություն հարաբերությունների պարզեցմանը: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը կառավարության նիստում ասաց, որ մասնավորապես, առաջարկվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման, օղու ներմուծման և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշման գործունեությամբ զբաղվող լիցենզիայի փոխարեն սահմանել նախնական ծանուցման գործընթաց, հաշվառման կարգ և հաշվառումը մերժել
Կառավարությունը մերժեց Զարուհի Փոստանջյանին
Շավարշ Քոչարյանն ասաց, որ կառավարությունը նպատակահարմար չի գտնում քննարկել ու ընդունել այս նախագիծը, քանի որ դրանով ամրագրվում է տարածքային պահանջատիրություն:
Երիտասարդ ակտիվիստին հարցաքննում են
Գյումրու ռուսական հյուպատոսարանի դիմաց տեղի ունեցած բախումներին մասնակցած սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանին այս պահին հարցաքննում են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի քննչական վարչությունում, քննիչը Հրաչյա Առաքելյանն է: Լրագրողներին բնականաբար թույլ չտվեցին մասնակցել քննչական գործողություններին: Ինչպես մեզ փոխանցեց երիտասարդի հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանը, որդու փաստաբանը տեղեկացրել է, որ նրան հրավիրել են քննչական վարչություն՝ քննություն անցկացնելու: «Ես էլ, ինչպես եւ
Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, որ գործ ունեն հակառակորդի հետ, իսկ ինչպես վարվել հակառակորդի հետ՝ թերեւս պարզ է. «Հայոց աշխարհ»
Ժիրայր Սեֆիլյանը, իսկ որ ավելի վատ է՝ նրա անունն օգտագործող ու շահագործող ինչ-ինչ շրջանակներ, որոշել են, որ կարելի է ուղղակիորեն թքա՛ծ ունենալ ոչ թե սոսկ ԼՂՀ ղեկավարության խնդրանքի, այլեւ իրենից ոչ պակաս «կռված տղաների», պատերազմը սկզբից մինչեւ վերջ անցած մարդկանց, ըստ էության՝ մարտական ընկերների խնդրանքի վրա: Ավելին՝ նա, չգիտես ինչու, կարծում է, որ իրավունք ունի


















































