Օրվա լրահոսը
Դատախազից պահանջում են անհապաղ ազատ արձակել սառնաղբյուրցի երիտասարդին (Տեսանյութ)
Սառնաղբյուրի ձերբակալված բնակիչ Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին ձերբակալելու իրավական հիմքեր չի տեսնում: «Մնացականին բազմիցս կանչել են ոստիկանություն, եւ նա չի խուսափել ներկայանալ: Որպես ձերբակալման հիմք նշել են, որ նա կկատարի քրեական օրենսգրքով արգելված նոր արարք կամ կխուսափի պատասխանատվությունից: Նման հիմքեր, բնականաբար, չկան, եթե նա փախուստի դիմեր,
ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստ՝ Երևանում
Փետրվարի 5-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը: Մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար, անօրինական միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահ Կոնստանտին Ռոմոդանովսկին, Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտի պետի տեղակալ Ալեքսանդր Տատուրան, Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ միգրացիոն ոստիկանության
ԵՏՄ երկրներից Հայաստանի «Դյութի ֆրին» բացառություն է անում եւ ԵՏՄ երկրների քաղաքացուն ապրանք վաճառում
Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի օդանավակայանների անմաքս խանութները ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիներին ապրանք չեն վաճառում
Ուշագրավ պատկեր ԲՀԿ համաժողովից. Lragir.am
Համացանցում տարածվել է կադր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համաժողովից, որի երկրորդ պլանում օգտատերերն արձանագրել են մի ուշագրավ պատկեր: Պատկերում ԲՀԿ անդամներից կամ համակիրներից մեկն է, որն, ի դեպ, մասնակցել է կուսակցության նաեւ այլ միջոցառումների, օրինակ ոչ իշխանական ուժերի երիտթեւերի հանդիպմանը ԲՀԿ գրասենյակում: Այդ ներկայացուցիչը վերցված է կարմիր շրջանակի մեջ: Այդ երիտասարդը 2013 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանի
«Եթե մեզ անվանում են սադրիչ, շոումեն, թող հրապարակեն ամբողջ տեսագրությունը»
Երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորներն անդրադարձան Բերձորի դեպքերին եւ Ժիրայր Սեֆիլյանին, ավտոերթի մասնակիցներին անվանեցին «հայրենասիրության շոումեններ», «կեղծ հայրենասերներ» եւ այլն: Ըստ ՀՀԿ-ականների՝ Հիմնադիր խորհրդարանի անդամներն իրենց այդ քայլով ջուր են լցրել Ադրբեջանի ջրաղացին: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանն ասաց. «Բուն իրադարձության մասին խոսելիս պետք է փաստերով խոսել: Ոստիկանների կողմից նկարահանվել է
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Արմեն Մարուքյան եւ Հակոբ Չաքրյան
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրերն են պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը եւ թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Թեման՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Գագիկ Մելիքյանն անհանգստացած չէ
«Թող դատի տան, ի՞նչ ա եղել»,-Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Հարցը վերաբերվում էր նրան, որ Հիմնադիր խորհրդարանը և հունվարի 31-ին դեպի Արցախ ավտոերթի մասնակիցները պատրաստվում են ընդդեմ Գագիկ Մելիքյանի հայցադիմում ներկայացնել դատարան: Նրանք կարծում են, որ ՀՀԿ-ական պատգամավորը հրապարակայնորեն վիրավորանք է հասցրել և զրպարտել է իրենց`հայտարարելով, որ երթը կազմակերպվել է թուրքաադրբեջանական փողերով: Ահաբեկված
Արամ Մանուկյանի գործով նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն. «Փաստինֆո»
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեում: Մեր հարցին ի պատասխան` այստեղ հայտնեցին, որ Արամ Մանուկյանն իր ներկայացուցչի հետ ներկայացել է նախաքննական մարմնին, ծանոթացել դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, եւ հայտնել իր առարկությունները: Պատգամավորը նոր դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու միջնորդություն է ներկայացրել: Նախաքննական մարմինը բավարարել է
Սառնաղբյուրում վիճակը լարված է. բնակիչներն ամեն վայրկյան պատրաստ են ոտքի կանգնելու (Տեսանյութ)
Սառնաղբյուրցի ազատամարտիկ Մարտիրոս Ալեքսանյանն այդպես էլ չի հասկանում, թե ինչու են ձերբակալել իր որդուն՝ Մնացական Ալեքսանյանին, երբ նա էլ մյուսների նման Գյումրու ռուսական հյուպատոսարանի դիմաց իր արդարացի բողոքն էր հայտնում Ավետիսյանների անմեղ ընտանիքի սպանության համար: Ըստ նրա, իր որդին որեւէ տեղ փախչող չէր, որ ձերբակալեին: «Թող հարցաքննությունը ընթանա, ես կողմ եմ, դեմ չեմ, բայց ոչ
Իսլանդիայում`Հայոց ցեղասպանության մասին
Օրերս, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում հայ ասպիրանտները հանդես են եկել դասախոսությամբ: ԵՊՀ ասպիրանտներ Նարեկ Մկրտչյանը և Տիգրան Եփրեմյանն Aravot.am-ի հետ զրույցում ընդգծելով դասախոսության կարևորությունը, տեղեկացրեցին, որ Իսլանդիայի՝ 14 հազար ուսանող ունեցող մայր բուհն առաջին անգամ էր հյուրընկալում հայ երիտասարդ պատմագետների: Դա նաև Ցեղասպանության մասին իսլանդական գիտական հաստատություններում երբևէ կայացած առաջին գիտական դասախոսություն- քննարկումն է եղել։ Դասախոսություն-քննարկումը
Օսիպյանը սպառնացել է Հիմնադիր խորհրդարանի անդամին
Հայկ Գրիգորյանի կարծիքով՝ կատարվածը Բերձորի դեպքերի տրամաբանական շարունակությունն է
Քաղաքացիներին առևանգելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, շահադիտական դրդումներով Արթուր Կ.-ին ու Սուրեն Ք.-ին առևանգելու և Արթուր Կ.-ից առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ
Թմրամիջոցների մասին օրենքը դեռ չի հաստատվել, բայց ափիոնային դեղերն ընդգրկվել են հիմնական դեղերի ցանկում
«Չնայած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված օրենսդրական երաշխիքներին՝ պատգամավորների թվի ընդամենը 10,69 տոկոսն են կանայք, եւ այս ցուցանիշով Հայաստանը զգալիորեն զիջում է Հազարամյակի զարգացման նպատակների թիրախներին». մեր երկրում այսպիսի իրավիճակ է արձանագրել Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբը, որը դիտարկել է Հայաստանում տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների վիճակը: Քաղաքացիական հասարակության
Ֆրանսիան Ուկրաինային չի ուզում տեսնել ՆԱՏՕ-ի կազմում. Ֆրանսուա Օլանդ. Росбалт
Ֆրանսիայի իշխանությունները չեն ցանկանում Ուկրաինայի տեսնել որպես ՆԱՏՕ-ի անդամ, այս մասին հայտնել է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը փետրվարի 5-ին մամուլի Փարիզում կայացած ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Ռոսբալտ»-ը: «Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցությունը Ֆրանսիայի համար անցանկալի է», – ասել է Օլանդը, – «Սա ես ասում եմ ռուսներին, որոնք դեռևս անհանգիստ են այդ հարցով»: Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ
Հեղինե Բիշարյան. «Ձեր բերած օրենքների համար ամեն օր եմ սև հագնում»
«Ձեր բերած օրենքների համար ամեն օր եմ սև հագնում»,-ՀՀ ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կես կատակ-կես լուրջ այսպես արձագանքեց, երբ նիստերի դահլիճից նրա ելույթից առաջ ռեպլիկ հնչեց, թե ինչու է սև հագնված: Տիկին Բիշարյանը ամբիոնից քննադատեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը ու ասաց. «Սա խայտառակ, մտացածին նախագիծ է, որը բերում փաթաթում են ԱԺ-ի
ՀՀԿ-ի ֆուտբոլային պատասխանը Գագիկ Ծառուկյանին
«Ես դեռ չեմ հասցրել ելույթին ծանոթանալ ու դեռ չեմ ցանկանում մեկնաբանություններ անել: Բայց եթե այդ հարցն եք տալիս`եթե իշխանություն է, ուրեմն գնդակը միշտ պետք է իր դաշտում լինի եւ այդ գնդակը խաղարկելու համար իշխանությունն անում է իր քայլերը»,- Aravot.am-ի հարցին, ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովում նրա ելույթը, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ
«Կին եւ երեխաներով էին գնում, որպես բարի կամքի դրսեւորում»
«Հիմնադիր խորհրդարանը» դեպի Արցախ ավտոերթի էր գնում կանանց եւ երեխաների հետ, որպեսզի ապահովեր իրենց անմեղության կանխավարկածը: Այսինքն` նրանք կանանց եւ երեխաների հետ գնալով, ապացուցում էին, որ խաղաղ միջոցառման են գնում»,-«Առավոտի» հետ զրույցում այսպես է ասել «Ազատագրական բանակի» ազատամարտիկ, Մահապարտների գումարտակի անդամ Գագիկ Գինոսյանն` անդրադառնալով հունվարի 31-ին Բերձորի դեպքերին: Հիշեցնենք, որ «Առավոտ» օրաթերթի փետրվարի 3-ին հրապարակած`
YouTube-ը փորձարկում է տեսանյութը տարբեր անկյունների տակ դիտելու ֆունկցիա. ITtrend.am
YouTube տեսահոսթինգը սկսել է փորձարկել նոր ֆունկցիա, որը թույլ կտա օգտագործողներին ինքնուրույն փոխել դիտման անկյունը։ Առաջին անգամ դիտման անկյունը փոխելու հնարավորությունը հայտնվել է սպորտային միջոցառումների ցուցադրության ժամանակ, սակայն YouTube-ում այժմ տեղադրվել է Մեդելին Բեյլիի համերգից ձայնագրություն, որի ընթացքում կարելի է ընտրել դիտման չորս անկյուններից մեկը։ Տվյալ ֆունկցիան առայժմ փորձարկման փուլում է, սակայն շատ լավ է
Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է հեռանա՞լ «Բորուսիայից»
Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստի այդ մտադրության մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է գործակալ Ռայոլան: «Հենրիխը ուզում է մրցաշրջանի ավարտից հետո փոխել ակումբը: Մենք կսպասենք եւ կտեսնենք, թե այդ ուղղությամբ ինչ կարելի է անել», – գործակալի խոսքերը մեջբերում է «Bild»-ը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ imago-ի
Ռազմական ինստիտուտում գազանաբար սպանվածի գործով ներգրավվել են պաշտպաններ
Aravot.am-ի տեղեկություններով Պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ի գիշերը գազանաբար սպանված Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրյալներ Գնել Թեւոսյանի եւ Նորայր Սահակյանի պաշտպանությունը այսօրվանից ստանձնել են համապատասխանաբար ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Արա Զաքարյանն ու Հովիկ Արսենյանը: ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժնի քննիչը մեղադրանք է առաջադրել փետրվարի մեկին, այն բանի
Գուսան Հայկազունը ծանր կացության մեջ է (տեսանյութ)
Անվանի երգահան Գուսան Հայկազունը՝ չունենալով երաժշտական կրթություն, չիմանալով նոտաներն անգամ, այնպիսի երգեր է ստեղծել, որոնք հաճախ շփոթում են ժողովրդականի հետ: «Գետաշեն», «Հպա՛րտ գնացե՛ք», «Հայե՛ր, միացե՛ք», «Պիտի՛ գնա՛նք վաղ թե ուշ». այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Արցախի ազատագրումը, կարծես, անցել է նրա երգերի տակ: Երգեր, որոնք տանում են քեզ մեկ այլ Հայաստան՝ համայն հայության
Հայը եւ թուրքը. հայացք հակառակ կողմից
Թուրքն անիծած, խոսքը օրհնած: Ժողովրդական ասացվածք Ադրբեջանցիների հետ իմ շփումը եղել է շատ սահմանափակ (իսկ թուրքերի հետ՝ համարյա չի եղել): Ներկայացնեմ, թե մեր թեմային առնչվող ի՞նչ եմ կարողացել նկատել այդ շփման արդյունքում: 2012 թվական: Ախալցխայում համակովկասյան գիտաժողով էր: Բազմաթիվ մասնակիցների մեջ էին նաեւ մի քանի ադրբեջանցի: Գնացել էինք էքսկուրսիա՝ Խերթվիսի հրաշալի ամրոցը Կուր գետի ափին:
Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցակիցները հայտնի են
Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղակայված ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի 2017 թ. Առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականն ընդգրկվել է 5-րդ խմբում, որտեղ վիճակահանությամբ նրա մրցակիցներ են դարձել Դանիան, Ռումինիան, Ուելսը, Բուլղարիան եւ Լյուքսեմբուրգը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ffa.am-ի
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին ժամը 15:30-ի դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Վարուժան Ավետիսյանը՝ Բերձորի դեպքերի մասին. «Իրենք փորձում էին թեկուզ փոքր բախում հրահրել» (տեսանյութ)
Վարուժան Ավետիսյանի խոսքերով՝ եթե իրենցից մի քանի հոգի մեքենաներից իջնեին, ապա զենք կկիրառվեր
Գագիկ Ծառուկյանը խորհրդաժողովի կեսից գնաց
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովը դեռ շարունակվում է: Սակայն այս պահին ինքը՝ տանտերը ներկա չէ: Նա խորհրդաժողովի կեսից լքեց դահլիճը: Իվետա Տոնոյանից երբ հետաքրքրվեցինք, թե ուր է Գագիկ Ծառուկյանը, նա պատասխանեց, որ գնացել է կարեւոր հանդիպման, որը չպլանավորված էր: Հանկարծակի զանգեցին՝ կանչեցին: Իվետա Տոնոյանն ասաց, որ խորհրդաժողովի վերջում հավանաբար Գագիկ Ծառուկյանը
Ռուսական 11 լրատվամիջոցներ «Շարլի Էբդո»-ի ծաղրանկարները հրապարակելու համար փակման վտանգի առջև են. FIDH
Ռուսական 11 լրատվամիջոցներ և տեղեկատվական կայքեր ֆրանսիական «Շարլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի ծաղրանկարները հրապարակելու համար զգուշացում են ստացել «Ռոսկոմնադզոր»-ից (Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայություն), փոխանցում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH): Զգուշացումն արվել է հունվարի 26-ին՝ «ծայրահեղական գործունեությանն հակազդելու» մասին դաշնային օրենքի հիման վրա: 2002թ. հուլիսի 25-ին ընդունված այս օրենքը հնարավորություն
Դատական կարգադրիչների պետի տեղակալն այլ անձանց անունով երկու քարտ է ունեցել
Հաջորդ նիստում ցուցմունքներ կտան դատական կարգադրիչների պետն ու նախկին պետը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվում են դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ տարբեր ստորաբաժանումների տասից ավելի պատասխանատուների նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստերը: Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ մյուսների դեմ գործով երկու օր առաջ
Պերմյակովին ուզում են անմեղսունա՞կ ճանաչել. «LifeNews»-ի «հետաքննությունը»
«Լայֆ Նյուզ» լրատվականի պնդմամբ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովը 2014թ. մայիսին զորակոչվելուց անմիջապես հետո ընկել է զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք ու պառկել այնտեղ մինչև հունիս: «Այժմ զինվորականներին մեղադրում են անփութության մեջ , որը կարող էր ողբերգության պատճառը դառնալ», – գրում է լրատվականը՝ նշելով, որ հետաքննություն է սկսվել Բալեյ քաղաքի
Հիմնադիր խորհրդարանը պատասխանատվության է կանչում ՀՀԿ խմբակցության քարտուղարին
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի դեմ հայց ներկայացնելու վերաբերյալ Ս.թ. փետրվարի 3-ին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իրեն թույլ է տվել զրպարտիչ և վիրավորական արտահայտություններ Հիմնադիր խորհրդարանի և դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների հասցեին: Նա, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի անդամներն իրենց երթն իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով: Հիմնադիր խորհրդարանը և ավտոերթի մասնակիցները պատրաստվում են ընդդեմ


















































