Օրվա լրահոսը
Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցակիցները հայտնի են
Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղակայված ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի 2017 թ. Առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականն ընդգրկվել է 5-րդ խմբում, որտեղ վիճակահանությամբ նրա մրցակիցներ են դարձել Դանիան, Ռումինիան, Ուելսը, Բուլղարիան եւ Լյուքսեմբուրգը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ffa.am-ի
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին ժամը 15:30-ի դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Վարուժան Ավետիսյանը՝ Բերձորի դեպքերի մասին. «Իրենք փորձում էին թեկուզ փոքր բախում հրահրել» (տեսանյութ)
Վարուժան Ավետիսյանի խոսքերով՝ եթե իրենցից մի քանի հոգի մեքենաներից իջնեին, ապա զենք կկիրառվեր
Գագիկ Ծառուկյանը խորհրդաժողովի կեսից գնաց
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովը դեռ շարունակվում է: Սակայն այս պահին ինքը՝ տանտերը ներկա չէ: Նա խորհրդաժողովի կեսից լքեց դահլիճը: Իվետա Տոնոյանից երբ հետաքրքրվեցինք, թե ուր է Գագիկ Ծառուկյանը, նա պատասխանեց, որ գնացել է կարեւոր հանդիպման, որը չպլանավորված էր: Հանկարծակի զանգեցին՝ կանչեցին: Իվետա Տոնոյանն ասաց, որ խորհրդաժողովի վերջում հավանաբար Գագիկ Ծառուկյանը
Ռուսական 11 լրատվամիջոցներ «Շարլի Էբդո»-ի ծաղրանկարները հրապարակելու համար փակման վտանգի առջև են. FIDH
Ռուսական 11 լրատվամիջոցներ և տեղեկատվական կայքեր ֆրանսիական «Շարլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի ծաղրանկարները հրապարակելու համար զգուշացում են ստացել «Ռոսկոմնադզոր»-ից (Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայություն), փոխանցում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH): Զգուշացումն արվել է հունվարի 26-ին՝ «ծայրահեղական գործունեությանն հակազդելու» մասին դաշնային օրենքի հիման վրա: 2002թ. հուլիսի 25-ին ընդունված այս օրենքը հնարավորություն
Դատական կարգադրիչների պետի տեղակալն այլ անձանց անունով երկու քարտ է ունեցել
Հաջորդ նիստում ցուցմունքներ կտան դատական կարգադրիչների պետն ու նախկին պետը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվում են դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ տարբեր ստորաբաժանումների տասից ավելի պատասխանատուների նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստերը: Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ մյուսների դեմ գործով երկու օր առաջ
Պերմյակովին ուզում են անմեղսունա՞կ ճանաչել. «LifeNews»-ի «հետաքննությունը»
«Լայֆ Նյուզ» լրատվականի պնդմամբ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովը 2014թ. մայիսին զորակոչվելուց անմիջապես հետո ընկել է զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք ու պառկել այնտեղ մինչև հունիս: «Այժմ զինվորականներին մեղադրում են անփութության մեջ , որը կարող էր ողբերգության պատճառը դառնալ», – գրում է լրատվականը՝ նշելով, որ հետաքննություն է սկսվել Բալեյ քաղաքի
Հիմնադիր խորհրդարանը պատասխանատվության է կանչում ՀՀԿ խմբակցության քարտուղարին
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի դեմ հայց ներկայացնելու վերաբերյալ Ս.թ. փետրվարի 3-ին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իրեն թույլ է տվել զրպարտիչ և վիրավորական արտահայտություններ Հիմնադիր խորհրդարանի և դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների հասցեին: Նա, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի անդամներն իրենց երթն իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով: Հիմնադիր խորհրդարանը և ավտոերթի մասնակիցները պատրաստվում են ընդդեմ
Բեգլարյան. «Խաշի սեղանի օրն ենք ընգնում, հենց մեկը գնում է, սաղ հետեւից խոսում են» (Տեսանյութ)
Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն ասում է` տաքսիների նոր օրենքը լավն է, տաքսիստներն ասում են` վատն է
Էդուարդ Շարմազանովի նկատողությունը. «Պարոն Միրումյան, ես ձեր հետ եմ խոսում»
ԱԺ-ն շարունակում է քննարկել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը: Մասնավորապես պատգամավորներից շատերի մտահոգությունն առաջացրեց այն, որ ըստ լրացման` 50 միլիոն և ավելի արտահանման ծավալներ ունեցող կազմակերպություններից շահութահարկը 20 տոկոսի փոխարեն գանձվելու է 2 տոկոսը: Այս առիթով ելույթ էր ունենում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նիստերի դահլիճում զրուցում էր պատգամավորների
Բռնության թեմայով ծրագրի համակարգող. «Ուսուցչի ապտակը բռնություն չի ընկալվում»
«Հույս և Օգնություն» h\կ-ն եւ Էստոնիայի կանանց ուսումնասիրությունների եւ հետազոտությունների կենտրոնը «Երեխաների պաշտպանություն բռնությունից գիտելիքների ամրապնդման եւ լավագույն փորձի միջոցով» ծրագրի շրջանակներում հետազոտություն են իրականացրել Երեւանում եւ Լոռիում, Տավուշում, Վայոց ձորում եւ Սյունիքում՝ 2014 թվականի մարտ-հուլիս ամիսներին: Հետազոտությունը «Երեխաների հանդեպ բռնության դրսեւորումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով է: Այսօր՝ փետրվարի 5-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կայացավ հետազոտության
«Ծառուկյանի ելույթից հետո վալիդոլի գները դեղատներում թռել են, «պամպերսների» էլ դեֆիցիտ է առաջացել». Անդրանիկ Թեւանյան
«Նոր միջանցքում լսեցի, որ Ծառուկյանը երբ օգտագործեց արտահերթ նախագահական ընտրություններ արտահայտությունը, վալիդոլի գները դեղատներում թռել են, «պամպերսների» էլ դեֆիցիտ է առաջացել»,- այսօր Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովին իր ելույթում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը: Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ նա նշեց, որ դրանք խորհրդային,ոչ թե խորհրդարանական համակարգի են բերելու. «Ինչքան էլ դեմագոգները
Պավել Մանուկյան. «Արցախցիներին չմեղադրե՛ք»
Պավել Մանուկյանի կարծիքով՝ Բերձորում կատարվածը պետական կազմակերպված հանցագործություն էր
Արամ Հարությունյան. «Իշխանափոխությունից հետո Երանոսյանի ականջներից ականջօղեր են կախելու»
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանականների խորհրդաժողովին իր ելույթում ասաց. «Այս իշխանությունը քաղաքացու եւ պետության համար որեւէ հարց չլուծեց: Ավելի վատացավ քաղաքացու վիճակը, բոլոր մակարդակներում ունեցանք ձախողումներ: Այս իշխանությունը պետությանը նայում է որպես բաժնետիրական ընկերություն՝ եկամուտ ստանալու աղբյուր: Այս իշխանությունները շատ մեծ արագությամբ սլանում են հակահայկական ուղղությամբ»: Արամ Հարությունյանի
Ուսանողական կամերային նվագախումբը լուրջ գործ է անում
Նվագախմբի «կարգավիճակն» առայժմ միայն ճանաչված դասախոս-դիրիժորն է Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Յուրի Գալստյանի (լուսանկարում) գործունեությունը շուրջ 30 տարի սերտորեն առնչվում է հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունների քարոզման եւ տարածման հետ: Երաժիշտը, որը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային ամբիոնի դասախոս-դիրիժոր է, 1980-ականներից իր նախաձեռնությամբ ՀՀ երաժշտագետների եւ կոմպոզիտորների միությանը կից հիմնում է կամերային նվագախումբ՝ հանդիսանալով կոլեկտիվի գեղարվեստական
Սեյրան Օհանյանը հանդիպել է Նիկոլայ Բորդյուժային
Փետրվարի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան վեհաժողովի որոշումների իրականացման հարցերը` ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ: Հատուկ ուշադրության են արժանացել 2015 թվականին
Ի՞նչ իրավական պահանջ կներկայացնի Հայաստանը Թուրքիային`դեռ պարզ չէ
«Փաստաթուղթն, այնուամենայնիվ, հավաքական փաստաթուղթ է, որովհետեւ իր մշակման փուլում շատ երկար ճանապարհ է անցել եւ առաջին անգամ պաշտոնապես, համակարգված ձեւով խոսվում է նաեւ պահանջատիրության սկզբունքների մասին, ինչն արտահայտվելու է իրավական թղթածրարի տեսքով: Թե դրանում ինչպիսի՞ կլինեն ձեւակերպումներն ու խնդիրները`մոտեցումները կարող են բազմազան լինել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով հրապարակված հռչակագրին, ասաց ՀՀ
Յուրա Մովսիսյանը խորացված բուժզննում է անցել
Թուրքիա՝ ձմեռային երկրորդ ուսումնամարզական հավաքի, մեկնելու նախօրեին Մոսկվայի «Սպարտակի» ամբողջ կազմը, այդ թվում նաեւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, երեկ եւ այսօր «Լուժնիկիում» գտնվող ակումբի սպորտային բժշկության կլինիկայում խորացված բուժզննում է անցել: «Սպարտակի» պաշտոնական կայքը այդ առումով Արաս Օզբիլիսի մասին ոչինչ չի գրում: Գործընթացը վերահսկել է «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բանակի օրվան նվիրված ընդունելություն Պեկինում
Փետրվարի 5-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) բարձրաստիճան զինվորականներ, չինական խոշոր ռազմաարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ: Հյուրերին ողջունեցին Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը և ռազմական կցորդ, գնդապետ Համիկ Սայադյանը: Իր ելույթում Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն անդրադարձավ բանակի կազմավորմանը, զարգացմանն ու
ՀՀԿ-ն չի քննարկել ոչ իշխանականների հայտարարությունը`ՎՊ-ի հաշվետվության մասին
ՀՀԿ-ում չի քննարկվել Վերահսկիչ պալատի հաշվետվությունը կրկին, այս անգամ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի մասնակցությամբ: Հիշեցնենք, երեկ նման հայտարարությամբ էին հանդես եկել խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները`ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ՕԵԿ-ը: «Բայց հաշվետվությունը տվեցին էլի, պարտադիր ա, որ Իշխան Զաքարյանը…ենթադրենք`հիվանդ ա կամ արձակուրդում ա: Բա ո՞նց ենք անելու, սպասելու ենք մինչեւ կազդուրվի՞: Առանց էդ էլ`շատ ա
Վարդան Օսկանյան. «Մենք կորցրել ենք ՌԴ-ի հարգանքը, կորցրել ենք Արեւմուտքի վստահությունը»
2014-ը աննախադեպ համախմբման տարի էր, որի գլխավոր նպատակը իշխանափոխությունն էր: Անկախության տարիներից ի վեր այսպիսի իրավիճակ չի ստեղծվել, երբ ամբողջական իշխանափոխության պահանջն այսքան հրատապ լինի: Առանձին ուժեր իշխանափոխություն են ուզել, բայց այս իրավիճակը լրիվ ուրիշ է: Սա պետականության հիմքերը վերջնական խարխլումից փրկելու ժողովրդի հրամայականն է»,- այսօր Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանականների խորհրդաժողովի ժամանակ ասաց Վարդան
Գեւորգ Սաֆարյան. «Ոստիկանները իրենց լակոտի նման են պահում»
Ոստիկանները Գեւորգ Սաֆարյանին սպառնացել են, բայց չեն ծեծել
Փոքր ՀԷԿ-երը կունենան իրենց «կանաչ» անձնագրերը
Անձնագրերում լինելու է ՀԷԿ-երին վերաբերող բնապահպանական, հիդրոէկոլոգիական, սոցիալական, իրավական եւ տեխնիկական խնդիրների մասին տեղեկատվություն:
Կալիֆոռնիահայ պատանու գործերը՝ «Աննա Ֆրանկ» հիմնադրամի կազմակերպած ցուցահանդեսում
Կալիֆոռնիայի ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցի սան Ջոն Քայաչանի լուսանկարներն ընտրվել են Գերմանիայում այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսում ներկայացվելու համար: Ամեն ինչ սկսվեց Flickr-ից: Մի ուշ գիշեր իր տանը՝ Կալիֆոռնիայում, ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցի սան Ջոն Քայաչանը զբաղված էր իր հայաստանյան ճամփորդությունից նկարներ ներբեռնելով: Զինված պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով եւ սուր աչքով՝ Քայաչանը նոր էր վերադարձել
Երևանի դպրոցներում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը
Երևանի բոլոր դպրոցներում փետրվարի 3-ից մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը։ Աշակերտների գիտելիքների և ուսման առաջադիմության ամենամյա ստուգատեսին մասնակցում են մայրաքաղաքի բոլոր դպրոցները՝ հիմնական, միջնակարգ, ավագ, մասնավոր։ Դպրոցական օլիմպիադաները, որոնցում ընդգրկված են 16 առարկաներ, անցկացվում են 3 փուլով։ Տարածքայինին մասնակցում են դպրոցական փուլում հաղթած երեխաները. դպրոցական փուլն անցկացվել է դեկտեմբեր-հունվար ամիսներին։ Ըստ կարգի՝ «Մաթեմատիկա»,
Գտնվել է Իշխան Զաքարյանը
Երեկ, երբ խորհրդարանը քննարկում էր ՎՊ-ի 2013 թվականի հաշվետվությունը, իսկ խորհրդարանականները համառորեն փնտրում եւ չէին գտնում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, «Առավոտին» հայտնի դարձավ, որ վերջինս գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք` տեղյա՞կ է ինքը, որ Իշխան Զաքարյանը ԼՂՀ-ում է. «Նման պաշտոնական հայտարարություն չեղավ, ենթադրություններ էին, որից հետո ընթերցվեց նաեւ վարչապետի
Ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան մեջ մեղադրվողներն ազատ արձակվեցին. Iravaban.net
Այսօր` փետրվարի 5-ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հրապարակեց Ջրծաղիկով հիվանդ զինվոր Հայկ Խաչատրյանի մահվան գործով դատական ակտը: Հիշեցնենք` զինվորը մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի նախկին պետ, կոչումով փոխգնդապետ Մինաս Մկրտչյանի և
Այգեպարի գյուղապետ. «Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Ալիբեյլին»
Ազերիների գնդակոծությունից Այգեպարում նյութական վնասներ կան
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի նախորդ շաբաթվա ամփոփագիր
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի թեժ գծերով ստացվել է 138 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 91-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 47 հեռախոսազանգերի պարագայում բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով, ընդհանուր առմամբ ստացվել է 28 հեռախոսազանգ, որոնցից 15-ին լուծում է տրվել, իսկ
Կարեն Գիլոյան. «Ես հավատում եմ հեքիաթներին»
Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան մի հեքիաթային նպատակ ունի` Ռիո դե ժանեյրոյի օլիմպիական խաղերում Հայաստանցի մասնակից ունենալ: Որքանո՞վ է այդ ցանկությունը իրականանալի: «Առավոտը» զրուցել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Գիլոյանի հետ: – Ձիասպորտում օլիմպիական ուղեգրի հույս ունե՞նք: – Մեր մարզաձեւում օլիմպիական վարկանիշ նվաճելը ֆանտաստիկ ժանրից է: Աշխարհում վեց-յոթ երկիր այնքան են առաջ անցել, այնպիսի անջրպետ է ստեղծվել


















































