Օրվա լրահոսը
Կառավարությունը շարունակում է գյուղատնտեսության աջակցության ծրագրերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունն իր երեք որոշմամբ հաստատել է 2015թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության, գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի, ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը: Մասնավորապես, դիզելային վառելանյութը շահառուներին է վաճառվելու մեկ
«Դեմ առ դեմ». Արմեն Մարուքյան եւ Հակոբ Չաքրյան
Այսօր ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրերն են Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը եւ թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Թեման՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն,
Ռուբեն Հակոբյան. «Այլևս անհամոզիչ են գեղեցիկ խոսքերն ու գնահատականները»
Ռուբեն Հակոբյանի ելույթը «Ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի խորհրդաժողովում» Երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, համատարած անտարբերության պայմաններում չափազանց պատասխանատու եւ համարձակ քայլ է ներկա պահին նման օրակարգով խորհրդաժողով հրավիրելը: Հանրահավաքների հարթակներից ու ամբիոններից հնչող ամենատարբեր բնույթի գեղեցիկ նախադասությունները, գնահատականներն ու տեսություններն այլեւս անհամոզիչ են: Հասարակության բացարձակ մեծամասնությունը սպասում է գործնական ծրագրերով հստակ եւ համոզիչ քայլերի,
Գուրգեն Արսենյան. «Վարդան Օսկանյանին տարան ԱԺ, սարքեցին կլոունադա»
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանականների խորհրդաժողովին ելույթ ունեցավ ՎՍԴՀԿ-ի անունից. «Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները երբեք կյանքի չեն կոչվում: Ներքին քաղաքականության ասպարեզում եւս իշխանությունները ձախողել են, ընդ որում՝ բոլոր ոլորտներում»: Նա ասաց, որ շան գլուխը թաղված է քաղաքական եւ տնտեսական մենաշնորհների միաձուլման մեջ. «Քաղաքական մենաշնորհներին են ուղղված նաեւ սահմանադրական փոփոխությունները:
«Միայն թուրքի ուղեղում կարող է ծնվել երեխա մորթելու միտքը»
Այս կարծիքին է Լեւոն Շիրինյանը Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրախառն հայտարարությամբ հանդես եկավ: Էրդողանը հայկական սփյուռքին մեղադրեց սադրանքների դիմելու, Թուրքիայի հետ առճակատում հրահրելու եւ բանակցություններից փախուստ տալու մեջ: Նա հայտարարեց, թե միակ բանը, որ անում է սփյուռքը, դա իրենց հետ որեւէ կապ չունեցող երկրներում որոշումներ կայացնել տալն է: Էրդողանի խոսքով՝ երկրներ կան, որոնք
Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում հիշեց Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ-ն քննարկում է շահութահարկի նվազեցված կիրառման հարցը որոշ կազմակերպությունների համար: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումների արդյունքում ՀՀ մի շարք կազմակերպություններ, որոնց բանկային հաշիվներին արտահանումներից մուտքերը կլինեն 50 միլիոն և ավելի դրամ, ապա այդ կազմակերպություններից կգանձվի ոչ թե 20, այլ երկու տոկոսի չափով շահութահարկ: Այս փոփոխությունը առաջացրեց մի
Ռուբեն Հակոբյանը՝ եռյակի սխալների մասին. «Շարժման ղեկավարներից մեկը չպետք է իրեն իրավունք վերապահի թելադրել»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր «Ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի խորհրդաժողովի» ժամանակ իր ելույթում ասաց, որ համաժողովրդական շարժման մասնակիցների միջեւ ամեն ինչ չէ, որ հարթ է. «Պատեհ առիթ է, որ մեր սխալների մասին խոսենք անկեղծ եւ անկաշկանդ՝ հասարակության համար համոզիչ եւ փաստարկված: Համաժողովրդական շարժման հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքանով են շարժման
«Հիմնադիր խորհրդարանի քայլը քաղաքական ինքնասպանություն է» (տեսանյութ). «Ա1+»
Թուրքիան փորձում է հերթական անգամ հարմարեցնել պատմությունը. անդրադառնալով ապրիլի 24-ին Թուրքիայում նախատեսվող միջոցառումներին` նկատում է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը. «Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը հենց այդ օրը նշելը նպատակ ունի նվազեցնել Ցեղասպանությանը վերաբերող միջոցառումների հնչեղությունը»,- մեկնաբանում է նա: Ինչ վերաբերում է ներքաղաքական իրադարձություններին, քաղաքագետի կարծիքով՝ կան թեմաներ, որոնք կոնսոլիդացնում են համայն հայությանը, և Ցեղասպանությունը դրանց շարքում առաջինն է:
Խորհրդակցություն Գյումրիում ռուսական զինվորական հրամանատարության հետ
Այսօր՝ փետրվարի 5-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական հանդիպում-խորհրդակցությունն անցկացրեց Գյումրիում ռուսական զինվորական հրամանատարության հետ, որին ներկա էին ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար Ա. Շչադրինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և այլ զինվորականներ: Ավելի քան երկու շաբաթ առաջ տեղի ունեցած վերջին խորհրդակցության ժամանակ քննարկված հարցրերի շրջանակներում որոշվել էր համապատասխան աշխատանքներ տանել առկա լարվածության նվազեցման և իրավիճակի
Թե ինչպես իսլամացած հայը գտավ հարազատներին. Մի լուսանկարի պատմություն
Այս լուսանկարը նկարել եմ 2010թ. սեպտեմբերի 19-ին՝ Թուրքիայի տարածքում գտնվող Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցու բացման օրը: Մի խումբ լրագրողներով մասնակցում էինք այդ միջոցառմանը՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով: Եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու համար Աղթամար էին եկել նաեւ իսլամացած հայեր: Նրանք խոսում էին թուրքերեն կամ քրդերեն, իսկ հայերեն թարգմանում էին ստամբուլահայ մեր հայրենակիցները: Օրինակ, Ֆարզանդա անունով շենիկցի
«Տիգրան Սարգսյանը, հետեւելով Քիմ Քարդաշյանի օրինակին՝ ֆոտոսեսիաներ է կազմակերպում». Նաիրա Զոհրաբյան
Այսօր Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանականների խորհրդաժողովին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեջբերում արեց Գագիկ Ծառուկյանի ելույթից եւ ասաց. «Այո, ինչպես ասաց պարոն Ծառուկյանը, ժողովրդի պահանջը պետք է լինի հրամայական, ժողովրդի պահանջը մեկն է՝ իշխանափոխություն: Այլեւս այս իշխանությունն ունի զրոյական վստահություն: Նման իշխանություն, որը բոլոր ոլորտներում տապալել է՝ մտածել, որ ունի որեւէ բարեփոխում անելու ռեսուրս,
Ո՞ւմ հետ է ՀՅԴ-ն
«Մենք տարբերվում ենք նաեւ իշխանական ուժերից, ոչ միայն ոչ իշխանականներից»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում պատասխանելով դիտարկմանն այն մասին, որ ՀՅԴ-ի վերջին շրջանի քվեարկությունները տարբերվում են խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քվեարկություններից, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք միշտ ինքնուրույն քաղաքական գիծ ենք վարել, դա բոլորին է հայտնի: Բոլոր այն դեպքերում, երբ որեւէ մի տեսակետ
Վահե Հովհաննիսյան. «Մեր երկրում չի կարող լինել և չպետք է լինի ներքին թշնամանք»
ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի բացման խոսքը փետրվարի 5-ին մեկնարկած՝ Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովին Հարգելի գործընկերներ Թույլ տվեք սկսել մեր խորհրդաժողովի աշխատանքները: Վստահ եմ՝ մեզ այսօր սպասում է դժվար, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր ու կարևոր աշխատանք: Այստեղ են հավաքվել հասարակության տարբեր շերտեր ներկայացնող՝ քաղաքական, հասարակական ուժեր և անհատներ: Այն, ինչի մասին մենք
Զինվորական սուրհանդակներն անարգել կանցնեն ՌԴ մաքսային սահմանը
Խորհրդարանը քննարկեց ՀՀ նախագահի ներկայացրած ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համաձայնագրի մասին պայմանագիրը վավերացնելու հարցը: Զեկույցով հանդես եկավ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց ի՞նչ իրավական կարգավորում ունի այդ զինվորական կապը և որո՞նք են նոր համաձայնագրի առանձնահատկությունները. «Առանձնահատկությունն այն է, որ այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս
Վարչապետի գրությունն ընդդիմության համար հե՞չ
Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնական պատվիրակության կազմում, գտնվում է ԼՂՀ-ում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վարչապետն այդ մասին համապատասխան գրություն է ուղարկել խորհրդարան եւ ընդդիմադիրներն էլ տեղեկացվել են: «Որեւէ նամակ, որեւէ այդպիսի հայտարարություն չի կարող վեր լինել ԱԺ կանոնակարգից: Այնտեղ չկա նախատեսված, որ հանկարծ
Գագիկ Ծառուկյանի ելույթը. «Ո՛չ մի քաղաքական ուժ չպետք է ունենա բացարձակ մենաշնորհ՝ իշխանության ձևավորման հարցում»
Հարգելի գործընկերներ Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ խորհրդաժողովին մասնակցելու համար: Շնորհակալություն առաջին հերթին ոչ թե իմ հրավերը ընդունելու, այլ` անտարբեր չլինելու` պետության և մեր ժողովրդի առաջ ծառացած խնդիրների հանդեպ: Ցավով եմ ասում, բայց այսօր անտարբերությունը կամ խնդիրներից թաքնվելը, դրանք չնկատելը դարձել է շատերի համար նախընտրելի գործելաոճ: Եվ քանի որ այս դահլիճում հավաքվածներդ
Ինչների՞դ է պետք նախանձն ու բամբասկոտությունը
Հունվարի սկզբին Ուրուգվայում մի լավ դեպք պատահեց: Մի մարդ, աշխատանքից հոգնած, տուն հասնելու համար փորձում էր մեքենա կանգնեցնել: Մոտ 25-30 մեքենա անցավ ու ոչ մեկը չկանգնեց: Երեւի նրա հոգնած ու բանվորական տեսքից էր, քանի որ նա գործարանում էր աշխատում: Հետո հանկարծ մի 30 տարվա հին Volkswagen Beetle աջ քաշեց ու կանգնեց, որ նրան տեղ հասցնի:
«Ով է կանգնած «Հիմնադիր խորհրդարանի» հետեւում. «Հայոց աշխարհ»
Լուրեր հայտնվեցին, թե Հայաստանում ու Արցախում հեղաշրջում իրականացնելու նպատակով Հայաստան են ժամանել «Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով» կոչվող կառույցի անդամները՝ տարբեր երկրներից: Պարզվեց նաեւ, որ Բերձորում ծեծի ենթարկված Անուշավան Շահնազարյանը ռոստովաբնակ է, հիշյալ կասկածելի կազմակերպության անդամներից մեկը: Ի՞նչ կառույցի մասին է խոսքը, ովքե՞ր են կանգնած սրա թիկունքում: Ասենք, որ հիշյալ կազմակերպության ղեկավարը նույնքան կասկածելի մի անձ
«Ա1+»-ի լրագրողի աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ քրգործի ճակատագիրը դժվար է կանխատեսել. «Չորրորդ իշխանություն»
Առաջին անգամ քրեական գործը կարճելուց եւ այն վերսկսելուց հետո լրագրողի փաստաբանը բացարկ էր հայտնել քննիչին, ինչից հետո քննությամբ է սկսել զբաղվել նոր քննիչ։
Ծառուկյան. «Ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում»
Քիչ առաջ մեկնարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած «Ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի խորհրդաժողովը»: ԲՀԿ առաջնորդն իր ելույթում անդրադարձավ նաեւ 2014-ի դեկտեմբերին ֆինանսական անկայունությանը՝ նշելով, որ դա զուտ ֆինանսական խնդիր չէր, ակնհայտ էր ժողովրդի անվստահությունը իշխանությունների հանդեպ, դա անվստահության ճգնաժամ էր: Ըստ Գագիկ Ծառուկյանի, իշխանությունը պետք է հանգստացներ ժողովրդին եւ թույլ չտար խուճապ: Նա
Գալուստ Սահակյանը` Հրանտ Բագրատյանին. «Այ դրա համար շատ լավ կլինի, որ նիստերին մասնակցեք»
ՀՀ ԱԺ-ն շարունակում է քառօրյան: Նիստի մեկնարկին խորհրդարանը քվեարկության դրեց ՀՀ կառավարության ներկայացրած մի շարք որոշումներ: Մասնավորապես ընդունվեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, ընդունվեց նաև «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումը: Քվեարկության դրվեց նաև Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում լրացումներ կատարելու որոշումը: Մինչ քվեարկությունը ՀԱԿ
Գագիկ Ծառուկյան. «Ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման եզրին, մեկ անզգույշ բառ եւ…»
Քիչ առաջ մեկնարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած «Ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի խորհրդաժողովը»: Գագիկ Ծառուկյանին խորհրդաժողովի մասնակիցները դիմավորեցին ծափողջույններով: Գագիկ Ծառուկյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց՝ անտարբեր չլինելու երկրի խնդիրներին եւ մասնակցելու համար խորհրդաժողովին: Նա դատապարտեց չեզոք դիտորդի կեցվածքը. «Կոչ եմ անում չհոգնել, չհիասթափվել՝ անտարբերության պատնեշը կոտրելու գործում: Կոտրեք հասարակության մեջ տիրող անտարբերությունն ու
Հայաստանից արտահանված ապօրինի կապիտալի ծավալները կազմել են պետբյուջեի մոտ մեկ քառորդի չափ. «Չորրորդ իշխանություն»
«Global financial integrity» միջազգային կազմակերպության վերջին զեկույցի համաձայն, 2002–2012թթ. ընթացքում Հայաստանից ապօրինի արտահանվել է ավելի քան 7.5 մլրդ դոլար։ Հատկանշական է այն փաստը, որ Հայաստանից կապիտալի ապօրինի արտահանման ծավալներն էապես մեծացել են հենց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում։ Եթե 2006թ. ՀՀ-ից արտահանվել է 370 մլն դոլար, ապա հաջորդ տարի, այսինքն՝ նախագահական ընտրություններից առաջ, ապօրինի արտահանված գումարներն
Նախանձից մարդիկ դեղնում են ու գունատվում
Նախանձը լավ բան չէ, մեղք է, եթե սա ասում են հոգեւորականները, ապա գիտնականներն էլ հաստատում են, որ այն առաջին հերթին վնասում է հենց նախանձող մարդուն: Նախանձի հետեւանքով մարդը կարող է ձեռք բերել որոշ հիվանդություններ. հենց մարդու մեջ սկսում է «աշխատել» նախանձը, նա անմիջապես գունատվում է, քանի որ սեղմվում են արյունատար անոթները, բարձրանում է արյան ճնշումը:
Վարկանիշի վատացման հետեւանքները. «Հայոց աշխարհ»
Միջազգային հայտնի վարկանիշային կազմակերպությունները բացասական սպասումներ ունեն Հայաստանի ֆինանսական շուկայի որոշ հատվածների վերաբերյալ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նրանք նվազեցրել են հայկական արժեթղթերի վարկանիշը, ընդ որում՝ ինչպես դրամային, այնպես էլ արժութային։ Նախ դա արեց «Մուդիսը», այնուհետ «Ֆիչը»։ Առաջին հայացքից ոչինչ չասող վարկանիշային ցուցանիշները իրականում կարեւոր նշանակություն ունեն ամեն մի երկրի համար։ Միջազգային վարկանիշային կազմակերպությունների գնահատականները ազդում
Ուժային կառույցների ղեկավարների խորհրդակցություն Շիրակի մարզի դատախազությունում
Այս պահին Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի մոտ եկավ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը սակայն լրագրողներին որեւէ մկենաբանություն չտվեց սառնաղբյուրցի երիտասարդի ձերբակալման մասին: Խորհրդակցությանը մասնակցում են Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը, Շիրակի մարզի ազգային անվտանգության ղեկավարը, ոստիկանության այլ պաշտոնյաներ, նաեւ գլխավոր դատախազության ներկայացուցիչներ: Լրագրողների այն հարցին, թե ինչու են Գյումրիում տեղի ունեցած ցույցերի մասնակիցներին առանց
Արմեն Ռուստամյան. «Դաշնակցությունը նոր չի բռնել այդ ուղին». «168 ժամ»
Հատված ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հարցազրույցից: – Այս ընթացքում Դաշնակցության դիրքորոշումը, բռնած ուղին, սահմանադրական բարեփոխումներին աջակցությունը և այլն, ամեն ինչ խոսում է այն մասին, որ իսկապես ՀՀԿ-ն վայելում է Դաշնակցության աջակցությունը։ – Ամեն ինչ ասում է այն մասին, որ Դաշնակցությունը նոր չի բռնել այդ ուղին, 25 տարի է՝ բռնել
Գեւորգ Սաֆարյանին ծեծի են ենթարկել
«100-ամյակը առանց ռեժիմի» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ Հանրապետության հրապարակից բերման ենթարկված Գեւորգ Սաֆարյանին ոստիկանական մեքենայում ծեծի են ենթարկել: Ըստ նախաձեռնության՝ Գեւորգ Սաֆարյանն այժմ գտնվում է Կենտրոնի ոստիկանությունում, որտեղ նրա հետ է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը:
Գագիկ Բեգլարյանը բոլոր տաքսիստներին դեմքով գիտի (տեսանյութ)
Կառավարության շենքի մոտ քիչ առաջ բողոքի ակցիա էր: Բողոքում էին տաքսու վարորդները: Նրանք դժգոհում էին վերջերս ընդունված տաքսիներին վերաբերող լիցենզավորման նոր կարգից: Տաքսու վարորդները պնդում են, որ նոր կարգով ավելի թանկ են վճարելու, ինչը ձեռնտու չէ եւ պահանջում են փոփոխություններ կատարել: Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, որ գալիս էր կառավարություն՝ նիստի մասնակցելու, տեսնելով վարորդներին,
Ազատ ընտրության պատասխանատվությունը
Եթե ես սխալվել եմ, ապա ոչ ոքի, բացի ինձնից, այդ սխալի համար չպիտի մեղադրեմ 19-րդ դարի անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Հենլին գրել էր՝ «Ես եմ իմ ճակատագրի հրամանատարը, ես եմ իմ հոգու նավապետը»: Դա ճիշտ է թե՛ ծով ունեցող եւ թե՛ չունեցող ազգերի համար: Իսկապես, մարդուն հատուկ է բողոքել այն հանգամանքներից, որոնք հենց ինքն էլ ստեղծել


















































