Օրվա լրահոսը
Կանաչ տարածքի համար պայքարում են երեխաները (Տեսանյութ)
Անահիտ Բախշյանը Կողբացի 52 հասցեում շինություն կառուցելը հանցագործություն է համարում Երեւանի Կողբացի 52 հասցեում գտնվող կանաչապատ տարածքում շինարարություն է սկսվել: Հունվարի 31-ին հարակից շենքերի բնակիչները, «Հյուսիսային պողոտա 6» համատիրության ներկայացուցիչները, Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը գտնվում էին այդ շինհրապարակում: Անահիտ Բախշյանը բարբարոսություն անվանեց կատարվածը՝ հավելելով, որ Փոքր Կենտրոնում կանաչ տարածքներն առանց այն
Շրջհարկի մասին օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը հետաձգվել է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Գործադիրը քննարկել և հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ այսօր ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման
Թուրքիայի քաղաքացին պատրաստվում է դատի տալ Հայաստանին. Haberler
Թուրքիայի քաղաքացի Չոշքուն Ըշըքը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Հայաստանի դեմ՝ ի պատասխան Թուրքիայի նախկին նախագահական նստավայրը և Աթաթուրք օդանավակայանը վերադարձնելու հայկական սփյուռքի Թուրքիայի դեմ հայցին, հայտնում է «Հաբերլեր»-ը: Էրզրումի բնակիչ Ըշըքը դատարանում ցանկանում է վիճարկել թուրքական անվամբ Ալմավիր գյուղը՝ Թուրքիային վերադարձնելու պահանջով՝ պնդելով, որ գյուղը ժամանակին բնակեցված է եղել մահմեդականներով: Նշվում է, որ Ալմավիրը
Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ
Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել են ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: Վիրավորվել է Նոյյան Տապան-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ: Հիմնադիր խորհրդարան
Մեր ազգանվան ժամանակը
Եվ եղավ այնպես, որ Նոր տարվա գիշերը Հրանտ Մաթեւոսյան երեւելի գրողն ու ես գնացինք Երասխ՝ մեր կռվող տղաների նոր տարին շնորհավորելու: Մենք մեր բանակն էինք երազում, բայց այդ օրերին մենք բանակ չունեինք, ունեինք տղաներ, ովքեր կռվում էին՝ չունենալով նույնիսկ Երկրապահ պատվելի անունը: Թերեւս մենք գնացել էինք հազարամյակներ ապրած մեր բանակի հետքերով եւ մեր ջահել ու
Ինչո՞ւ են հայ խորհրդարանականները «ձեռնպահ» ռազմավարական գործընկերների հարցում
«Հայաստանը գեղեցկատես աղջնակ չէ, ով միմյանց մրցակից սիրահետողների հետ հանդիպումների է գնում՝ ինչ-որ հակադիր սպասելիքների դիմաց»,- կարծում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը: – Նախօրեին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշում է կայացվել մինչեւ ապրիլին կայանալիք գարնանային նստաշրջանն ուժի մեջ թողնել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու որոշումը, որը կայացվել էր դեռեւս 2014 թվականին՝ Ղրիմի շուրջ զարգացումներից
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների
ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված վերոնշյալ քայլերը կատարվել են ի պատասխան հակառակորդի
Ծեծի են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի անդամները
Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկվել մի խումբ մարդիկ, որոնց մեջ է նաև Քերոփ Ղազարյանը, Մխիթար Ավետիսյանը, որոնց մեջ կային նաև ազատամարտիկներ, ովքեր պետք է դիմավորվեին Երևանից-Արցախ ավտոերթով մեկնող մեքենաներին։ Հիմնադիր խորհրդարան
«Գուցե այս շրջանը համարենք նախապատրաստական ժամանակաշրջան»
Ալեքսանդր Մարգարովը՝ «եռյակի» պասիվության մասին 2015-ը Հայաստանն սկսեց Գյումրիի սարսափելի իրադարձությամբ: Երկրի ներսում ընդվզումներ էին, քաղաքական ուժերն էլ հանդես եկան դատապարտող հայտարարություններով: Հայաստանյան խորհրդարանական ուժերի միավորումը՝ «եռյակը», որը կարծես թե համարվում է խորհրդարանական հիմնական ընդդիմությունը եւ նախորդ տարվանից թողել է թերահավատ վերաբերմունք հասարակության շրջանում, այս ընթացքում ոչ մի կերպ չդրսեւորվեց: Հասարակության տարբեր շրջանակներում քննարկումները դեռ
«Հայաստանը լավ պատրաստ չէ ԵՏՄ անդամակցության համար»
«Հայաստանի ինտեգրումը Եվրասիական Տնտեսական Միություն ծավալվել է մի ժամանակաշրջանում, երբ միջազգային հարաբերությունները ծայրահեղ լարված են, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ տեղի է ունենում պատժամիջոցների պատերազմ, իրադրությունը մոտ է սառը պատերազմին: Ահա այս պայմաններում հունվարի երկուսին մեկնարկեց ԵՏՄ-ն»,- այսօր «Հայք» վերլուծական կենտրոնում անդրադառնալով այն թեմային, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը ԵՏՄ անդամակցությունից, նկատեց քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
Հրապարակվել է գրող, բլոգեր Առլեն Շահվերդյանի «Տեսնել հեռուն» վերնագրով նոր պատմվածքը
Ի նշանավորումն Երիտասարդների և Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի, հրապարակվել է գրող, բլոգեր Առլեն Շահվերդյանի «Տեսնել հեռուն» վերնագրով նոր պատմվածքը՝ էլեկտրոնային գրքի տեսքով: Այն կարելի է ընթերցել հեղինակի անձնական բլոգ-կայքում: «Տեսնել հեռուն» ստեղծագործությունը իրական մոտիվներով գրված սիրո պատմություն է և նվիրվում է բոլոր սիրահարներին: Մեծապես գնահատելով իր ընթերցողների սերն ու ջերմությունը՝ հեղինակը լիահույս է, որ
ԿԲ-ն ռիսկի տակ է դնում ֆինանսական շուկան
Անցյալ տարի Կենտրոնական բանկը (ԿԲ) որոշում կայացրեց, ըստ որի՝ Հայաստանում գործող բանկերը մինչեւ 2017 թվականը պարտավոր են իրենց հիմնական կապիտալը դարձնել 30 միլիարդ դրամ. ներկայումս այն 5 միլիարդ դրամ է: Երեկ «Մեդիա կենտրոնում» ԿԲ այս որոշման մասին քննարկման ժամանակ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն ասաց, որ իր եւ այլ տնտեսագետների համար ԿԲ
Ջազմենի գործով պաշտպանը միջնորդել է ապացույցներն անթույլատրելի ճանաչել
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում է գտնվում «Սինկոբ Փաբ» ակումբի երաժիշտ Արտյոմ Լալայանի դեմ հարուցված քրեական գործը: Նրա պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Սամվել Հովհաննիսյանը: Երաժիշտը մեղադրվում է Էդուարդ Դուրգարյանին դանակով հարվածելու համար: Դատարանը հարցաքննել է վկաների, լսել ամբաստանյալին: Պաշտպանը դիմել է միջնորդությամբ, որպեսզի ապացույցները համարվեն դատավարական կարգի էական
Հակառակորդն ունեցել է առնվազն 3 զոհ և վիրավորներ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 2200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 40000 կրակոց: Նույն ժամանակահատվածում հակառակորդն իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք
Երկու պրեմիերա՝ մեկ երեկոյի ընթացքում
Շեփորահար Ռամ Օրենն ու Ալեքսեյ Կուրբատովն առաջին անգամ կներկայանան հայ հանդիսատեսին «Առավոտը» զրույցի հրավիրեց առաջին անգամ Հայաստան այցելած ճանաչված արվեստագետներ՝ դաշնակահար, կոմպոզիտոր Ալեքսեյ Կուրբատովին (Ռուսաստան), շեփորահար Ռամ Օրենին (Իսրայել): Նրանց հետ էր մեր իսրայելաբնակ հայրենակից, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը: Մեր զրուցակիցները հայտնեցին, թե իրենց համար պատիվ է բեմ բարձրանալ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, մանավանդ որ,
Բուրխասոտի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը հունվար ամսվա ընթացիկ նիստում («Compromis» և «EU» կուսակցությունների «կողմ» և «PSPV-PSOE» և «PP» կուսակցությունների «ձեռնպահ» քվեարկությամբ) ընդունեց «Compromis» կուսակցության ներկայացրած միջնորդագիրը, որով քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում է դրա ընթացքում կատարված մարդկության դեմ հանցագործությունները։ Միջնորդագրում նշված է. «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, ցեղասպանության, որը
Շրջհարկի օրենքի մասին. «Կառավարության կողմից փափուկ բարձի քաղաքականությունը անընդունելի կլինի»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքում խնդրահարույց կետերին եւ դրանց դեմ ձեռնարկատերերի բողոքին, ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքները պետք է բխեն մարդկանց շահերից, այլ ոչ թե նվաստացնեն, ստեղծեն խնդիրներ եւ վատթարացնեն սոցիալական դրությունը։ «Փաստորեն կառավարությունը չհասկացավ, որ այս օրենքը վնաս է հասցնում տնտեսության ողնաշարին։ Ցավալին
Տնտեսագետ. Անգամ ներդրողի համար է օրենսդրական այս փոփոխությունը լրջագույն ռիսկ. A1plus.am
«Ա1+». 2015թ. բեկումնային տարի է լինելու տնտեսական շուկայի համար. լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը եւ այդ առումով, ըստ նրա, հատկապես ծանր է լինելու մանր ու միջին բիզնեսի համար: Նրա գնահատականները վերաբերում էին այս օրերին բողոքի ակցիաների դուրս եկած վաճառականներին, որոնց համար խնդիրներ է ստեղծել «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները: Ըստ տնտեսագետի՝ անգամ
Ստամբուլի Թաքսիմ հրապարակի համար ցույցերով պայքարողներն ապրիլի 24-ին գալիս են Հայաստան
Ըստ Հրանուշ Խառատյանի՝ պետք չէ զգուշանալ Twitter-ում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի համար պայքարող շարժումը, որը հետագայում վերածվեց մեծ կազմակերպության եւ որի մեջ մտան մի շարք բնապահպանական եւ մարդու իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններ` վերածվելով «Դուրդե» անունը կրող մի կազմակերպության՝ մտադիր է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին գալ Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդ ու
Տիգրան Կարապետյանը Գագիկ Ծառուկյանին է տեսնում որպես այս ժամանակաշրջանի առաջնորդ
Եթե Բարգավաճ Հայաստանը գա իշխանության, Տիգրան Կարապետյանը որոշ վերապահումներով դա իշխանափոխություն կհամարի «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հունվարի 31-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը: Նրա խոսքով` Դաշնակցություն կուսակցությունը կապված է իշխանությունների հետ եւ այդ կապը պահում է. «Իշխանությունները շատ լավ գիտեն, որ եթե Դաշնակցությունը ընդդիմադիր է դառնում, վտանգ
Վրաերթի փաստը թաքցնել չհաջողվեց
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունվարի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզպետարանի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու: Տուժողը հիվանդանոց չի տեղափոխվել, դեպքի մասին ոստիկանություն չի հայտնվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Յուրիկ Բ.-ն
Ալբերտ Ազարյան. «Ցավալի է, որ մեզանում սպորտային մարմնամարզությանը պատշաճ ուշադրություն չի դարձվում»
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ «Առավոտն» օրերս զրուցել էր նախաօլիմպիական 2015 թվականին մարզիկների առջեւ դրված խնդիրների եւ եկող տարի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության եւ ծրագրերի շուրջ: Զրույցի ընթացքում իր իսկ անունը կրող մարզադպրոցի դահլիճում մարզվում էր նաեւ 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ, օլիմպիական չեմպիոն, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի
Տիգրան Կարապետյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Размер имеет значение»
Տիգրան Կարապետյանի կարծիքով՝ չպետք է թողնել իշխանություններին սահմանադրական փոփոխությունները առաջ քաշել «Եռյակ չկա»,- հունվարի 31-ին, «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ժողովրդական» կուսակցության անդամ Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքով՝ կա ժողովրդական շարժում, որի նախաձեռնողը Գագիկ Ծառուկյանն է: Ըստ նրա` խնդիրն այն է, որ չպետք է թողնել իշխանություններին սահմանադրական փոփոխությունները առաջ քաշել. «Դա նույն Հանրապետական
Մարդկային կորստի ցավը. հրադադար
«Ինչ կմտածեր, կասեր ճակատին. պարզ ու շիտակ ընկեր էր» «Աստված ոչ աներ, եթե իր ընկերներից մեկի մատը փուշ մտներ. ամեն ինչ կաներ, որ ընկերոջն օգներ, նույնիսկ, եթե ի վնաս իրեն լիներ: Գոռը շատ ընկերասեր էր ու համարձակ. տենց տղա քիչ ա լինում»,- Գոռի մասին պատմում է ընկերը՝ Կարենը: 27-ամյա Կարենը Գյումրիից է եւ հիշում է,
Սուտ լուրեր են տարածել, որ մենք զինված ենք. «100 ամյակը առանց ռեժիմի» շարժում
Մեզ տեղեկություններ են հասնում, որ ռեժիմի ցուցումով Բերձորում մարդկանց են հավաքել, այդ թվում՝ քաղաքացիական հագուստով և որպես ազատամարտիկ ներկայացող ծպտյալ ոստիկանների, ովքեր պետք է խափանեն ավտոերթի մուտքը Արցախ: Բերձորում հավաքված մարդկանց շրջանում սուտ լուրեր են տարածել, որ մենք զինված ենք: Բացի այդ, մարդկանց փորձում են համոզել, որ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած ավտոերթը դավադրաբար նպատակ ունի այնպես
Կալանավայրերի վարչությունը թաքցնում է մահվան դեպքերը. «Հրապարակ»
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բարի ավանդույթ կար՝ հրապարակել ազատազրկված անձանց մահվան փաստերը, եթե դրանցով հետաքրքրվողներ կային: Վերջերս, սակայն, հակառակ միտումն է նկատվում: Անցյալ շաբաթ, հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, այս հիվանդանոցում 3 մահ է գրանցվել: 4 օրում երեք մահն արտառոց ցուցանիշ է, որը վկայում է դատապարտյալների նկատմամբ վատ վերաբերմունքի, բուժսպասարկման անբավարար որակի մասին: Տեղեկությունը հերքեց ՔԿՀ
Տիգրան Կարապետյան. «Ավետիսյանների սպանություն կատարած անձը պետք է իր պատիժը Հայաստանում կրի»
Տիգրան Կարապետյանի կարծիքով՝ կատարվածը պետք է դաս լինի «Ամեն ինչ չէ պարզաբանված»,- հունվարի 31-ին «Հայելի» մամուլի ակումբում, անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությանը, ասաց «Ժողովրդական» կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Նա համարում է, որ մեկ հոգի չէր կարող սպանել Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին եւ ապացույցներ թողնել. «Մյուս կողմից ամեն ինչ Գյումրու վրա է գալիս, Գյումրին
Ապտակ Ալիեւի ռեժիմին. Մինսկի խումբը վերջապես խախտեց ավանդույթը
Հունվարի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո բավական ուշագրավ շեշտադրումներով հայտարարություն են տարածել` առաջին անգամ խախտելով «հավասարակշռված» տոնայնությամբ կոչերի ավանդույթը: Համանախագահող երկրների հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարին խորին մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում հարձակումների առնչությամբ, որոնց արդյունքում կան զոհեր, ապա շեշտել են, որ
Բորդյուժան չի զգում սառնություն. «Ժամանակ»
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեկ հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամներն, իհարկե, ունեն տարբեր մոտեցումներ, սակայն անդամների միջև միմյանցից հեռու լինելու սառնություն ինքը չի զգացել: Բորդյուժան հայտարարել է, որ հենց դրա համար են միջազգային կազմակերպությունները, որ տարբեր մոտեցումներով երկրների միջև կոնսենսուս գտնեն: Երևի Բորդյուժան նպատակ է ունեցել այս հայտարարությամբ ցրել այն անհեթեթ, իսկ ընդհանրապես վտանգավոր


















































