Օրվա լրահոսը

Գուցե որոշել է ծանր դրության մեջ դնել Արգամիչ-Ծառուկյան դաշինքի՞ն. «Հրապարակ»

Մի քանի օր է, ինչ հարյուրավոր փոքր ու միջին ձեռներեցներ կառավարության մոտ պահանջում են կասեցնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի կիրառումը, որը նրանց ճնշման ներքո հոկտեմբերից կասեցվել էր մինչեւ փետրվարի 1-ը: Հիշեցնենք, որ այս «բարեփոխումով» կառավարությունը շրջանառության հարկը 3,5-ից նվազեցրել է 1 տոկոսի, բայց հետո պարզվեց, որ հին՝ բարձր տոկոսով օրենքն ավելի ընդունելի է, քան

2014թ. 47 հազար քաղաքացի արտագաղթել է. «Ժողովուրդ» 

2014 թվականին Հայաստանի ութ սահմանային կետերից ՀՀ քաղաքացիների սահմանահատումներն ամփոփելիս կարելի է գալ այն եզրահանգման, որ այս տարի ավելի քան 47 հազար քաղաքացի արտագաղթել է մեր երկրից: Այս տվյալները երեկ հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Համեմատության համար նշենք, որ նախորդ` 2013 թվականին սահմանահատումների բացասական մնացորդը, կամ նույն է թե՝ արտագաղթողների թիվը կազմել էր ավելի

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի անդրադարձը՝ Արցախին. «Հայոց աշխարհ»

Ընթացիկ լրահոսում նախօրեին մի պահ առկայծեց ու, ի վերջո, աննկատ մնաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի անդրադարձն Արցախին: Այնինչ եվրոպական կառույցի բարձրաստիճան ներկայացուցչի թե՛ արտահայտությունները, թե՛ անդրադարձի ենթատեքստը միանգամայն հետաքրքրական են եւ ուշադրության արժանի, միաժամանակ որոշակի մտորումների տեղիք են տալիս: Թորբյորն Յագլանդի ելույթից հետո ադրբեջանցի պատգամավորներից մեկը նրան հարց է ուղղել Արցախում ձերբակալված ու

Հակոբյաններ. «Կոչ ենք անում Վարդան Պետրոսյանին եւ նրա փաստաբանին, որ այս բեմադրությանը վերջ տան». News.am

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով տուժող Հակոբյանները հերքում են դերասանի ընկերոջ՝ Սարգիս Միքայելյանի հայտարարությունը, թե Ռուբեն Բալոյանն է խոչընդոտել կողմերի միջեւ հաշտության չկայացմանը: NEWS.am-ի խմբագրություն դիմած Հակոբյանները մասնավորապես ասացին. «Անհեթեթ սուտ է: Ավելին, Ռուբեն Բալոյանն է հրապարակավ 2 անգամ կոչ արել կողմերիս հաշտվելու եւ հարցի լուծման եզրեր գտնելու համար: Ավելին, մեր երկու ընտանիքներին առանձին-առանձին

Կուրսանտին դաժանաբար սպանածների մեջ է մի գնդապետի որդի. «Ժողովուրդ» 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված Հայկազ Բարսեղյանի հորը` Արկադ Բարսեղյանին այցելած քննիչներից մեկը հայտնել է, որ քրեական գործով ձերբակալված 4 անձանցից մեկը ինչ-որ գնդապետի որդի է: Սպանված զինվորի հարազատները մեզ հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին: «Մենք առայժմ չգիտենք, թե ով է գնդապետի որդին, բայց ով էլ լինի, այս գործը չի կարելի թաքցնել:

Սամվել Նիկոյան.«Համանախագահները գիտակցել են հայաստանյան կողմի դիրքորոշման ճշմարտացիությունը». «Հայոց աշխարհ»

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ -Հայաստանում դրականորեն ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, ուր համանախագահները, վերջապես զերծ մնալով լղոզված չեզոքությունից, Ադրբեջանին կոչ արեցին հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին: Այս դրական փոփոխությունը համարենք նոր զարգացումների սկի՞զբ: -Անցած տարիների ընթացքում մեր դիվանագիտությունը բազմիցս է ասել՝ չի կարելի հավասարության նշան դնել հարձակվողի ու պաշտպանվողի, հոխորտացողի

Ձայնից զրկելը սխալ է

Եթե ես լինեի ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ, ապա «դեմ» կքվեարկեի Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու առաջարկին: Ոչ թե այն պատճառով, որ այդ երկրի քաղաքականությունն ինձ դուր է գալիս, պարզապես որեւէ մեկին ձայնի իրավունքից զրկելը սխալ է, եւ, մասնավորապես, վեհաժողովը հենց նրա համար է, որպեսզի տարբեր երկրների ներկայացուցիչներ արտահայտեն տարբեր տեսակետներ: Եթե 47 պետություն Եվրոպայի խորհրդում ունենար նույն

Էդվարդ Սանդոյան. «Ամեն մի բանկը Հայաստանի մասնիկն է, դնում են ու գնդակահարում, ինչո՞ւ». «168 ժամ» 

«Մենք հիմա բարդ իրավիճակում ենք: Խնդիրը տնտեսությունից տեղափոխել են բանկային համակարգ: Երկար շարունակվելու դեպքում բանկային համակարգում սնանկացումներ կունենանք, որը մեզ բոլորովին պետք չէ: Բնականաբար, ԿԲ-ն պետք է վաղ թե ուշ վերանայի այս գործիքը: Բայց եթե դրամն ազատ թողնեն, 1 դոլարի փոխարժեքը կարող է հասնել 650-730 դրամի, և առաջին խնդիրը կառաջանա ներմուծվող գազի գնի հետ կապված,

 ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց, Ես լսեցի լուռ, սուսուփուս, Շփոթվեցի ու ասացի. – Բարի լույս, տիկին Արուս:

Հալէպահայ Գէորգ Հալլաճեան զոհուեցաւ. yerakouyn.com

yerakouyn.com. Ժամեր առաջ Ազիզիէ շրջանի «Սինեմա Զահրաա» պողոտայի հրթիռակոծման հետեւանքով վիրաւորուեցան հալէպահայ Գէորգ Հալլաճեանն ու անոր երկու դուստրերը։ Վիրաւորները անմիջապէս փոխադրուեցան հիւանդանոց։ Հակառակ վիրաբուժական միջամտութեան, Գէորգ Հալլաճեանի կեանքը կարելի չեղաւ փրկել․ վայրկեաններ առաջ ան զոհուեցաւ։ Անոր դուստրերուն վիճակը կայուն է։ Այս մասին կը հաղորդեն Հալէպի “Գանձասար” շաբաթաթերթի խմբագրութենէն:

15 տարեկանում ամուսնացած աղջկա մայրը հայտարարել է, որ ամուսնության հարցում իր աղջիկն ուշացել է

25-ամյա նավուրցին դատապարտվեց պայմանական ազատազրկման

Հալէպի Ազիզիէ շրջանը հրթիռակոծման ենթարկուեցաւ. Եռագոյն

Այսօր, Ուրբաթ 30 Յունուար 2015-ի երեկոյեան, Հալէպի բնակչութեամբ հոծ «Ազիզիէ» շրջանի «Սինեմա Զահրաա» պողոտան եւ «Սէլլում» հիւանդանոցի շրջանը հրթիռակոծման ենթարկուեցաւ։ Զինեալ ահաբեկչական խմբաւորումներուն կողմէն արձակուած հրթիռներու պայթումին հետեւանքով արձանագրուեցան վիրաւորներ՝ երեքը հայ։ Պայթումը պատճառ դարձաւ նաեւ նիւթական մեծ վնասներու եւ հրդեհի մը բռնկման։ Այս մասին Եռագոյնին կը յայտնէ Գանձասարի խմբագիր Զարմի Պօղիկեանը: yerakouyn.com

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդներին տրամադրվել է հանրային պաշտպան

Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանին, Լուսինե Ավետիսյանին եւ Ռիտա Պետրոսյանին տրամադրվել է հանրային պաշտպան։ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ գործով քրեական գործով տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանը, Լուսինե Ավետիսյանը եւ Ռիտա Պետրոսյանը դիմել են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝

«Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնն ուժեղացնում է»

Ֆիննախից գործառույթներ են պոկում, տալիս` կառավարությանը

Վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ աշխատակիցը. կա 1 զոհ, 5 վիրավոր. shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Toyota մակնիշի 05 TT 105 համարանիշի վարորդ, 38-ամյա Կարեն Փիրումյանը Վարդենիս- Մարտունի ավտոճանապարհի Արծվանիստ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել չիչխանի (աբլեպիխայի) ծառերին և վթարի ենթարկվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի,

Կամո Արեյան. «Չի հերիքում նյութական միջոցներդ, մի դիմիր հուղարկավորության ծառայությանը»

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում քննարկվեց հոգեհանգստի ծառայություն մատուցող ծառայություններ մատուցողներին օրենսդրական դաշտ բերելու հարցը: Կառավարությունը, մասնավորապես, առաջարկում է օրենսդրական մի ամբողջ փաթեթ՝ ընդհանրապես այդ սգո ծառայությունների հետ կապված խնդիրները լուծելու: Առաջարկվում է «Երեւանի ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարել: Առաջարկվում է նաեւ լրացումներ կատարել «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների

Հակոբ Հակոբյան. «Ինչպե՞ս կարելի է ասել՝ ես ֆիլմը չեմ նայել, բայց վատն է». 1in.am

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը բնավ չի ընկճվել, որ Հայոց ցեղասպանության մասին իր հեղինակած ֆիլմը տեղ չի գտնի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի պաշտոնական միջոցառումների շրջանակում: Նշենք, որ այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով ֆիլմի գեղարվեստական արժեքին: «Մենք նպատակ չէինք էլ դրել, որ ֆիլմը պարտադիր պետք

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պաշտոնական կայքն արդեն գործում է

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պաշտոնական կայքը, որն այսօրվանից արդեն հասանելի է հանրությանը: Կայքի այցելուները կարող են ծանոթանալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, դրանց անցկացման ժամանակացույցին, ընթերցել շուրջ 100 տարի առաջ հայկական և արտասահմանյան մամուլում Ցեղասպանության վերաբերյալ տպագրված հոդվածներ և այլ նյութեր: Կայքի «Պատմիր

Հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին փորձել է 6-րդ հարկի պատուհանից ցած նետվել

ունվարի 30-ին, ժամը 17.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի շենքերից մեկի հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին մոտեցել է պատուհանին և փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ս. Թ.-ն (ծնվ. 198 9թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում (հաշվառված է հոգեբուժական կլինիկայում)

Որեւէ անհատի կամ կազմակերպության «քարոզչական հնարքը» չի կարող խարխլել ՀՅԴ կուռ շարքերը

Արցախում որոշ շրջանակների կողմից հերթական քարոզչությունն է ծավալվել ՀՅ Դաշնակցության դեմ: Տարածվել են լուրեր, իբր Նախախորհրադարանի կազմակերպած երթարշավը նախաձեռնել է ՀՅ Դաշնակցությունը: Վերոհիշյալ տրամադրությունները պարարտ հող հանդիսացան նաեւ ՀՅ Դաշնակցությունից վաղուց մերժված եւ նրանց շուրջը համախմբված իրենց անձնական շահերի մեջ պարուրված մարդկանց համար, որոնք ոչինչ չեն խնայում Դաշնակցությանը փնովելու եւ նրա կերպարը ծուռ հայելու մեջ

Հոգեհանգստի ծառայություն մատուցելու համար առաջարկում են տուրք վճարել՝ մինչեւ 500 հազար դրամ

Այսուհետեւ քաղաքապետարանը մտադիր է նոր տուրք սահմանել՝ հոգեհանգստի ծիսակատարություն եւ ծառայություն մատուցելու թույլտվության համար: Տուրքի չափը կազմում է մինչեւ 500 հազար դրամ: Այսօր ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում այս հարցի քննարկման ժամանակ փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասաց, որ բնակիչներից լուրջ դժգոհություններ են ստացել. «Երեւանում 12 հասցեներ գտանք՝ սննդի օբյեկտ, հասարակական սպասարկում, գրասենյակ, գործարանային

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով «Սպի» ֆիլմի պրեմիերային

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում պետական հանձնաժողովի անդամների և այլ հյուրերի հետ ներկա է գտնվել գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի պրեմիերային: ՀՀ Նախագահի աշխատակազմ

Հակոբ Հակոբյանի ֆիլմը չի օգտագործվի պաշտոնական միջոցառումների շրջանակներում. Վիգեն Սարգսյան

«Ես գործընկերներիս հետ դիտել եմ այդ ֆիլմը, այն գործընկերներիս, որոնց կարծիքն ինձ համար կարևոր է՝ հասկանալու համար, թե որքանով կարող է այդ ֆիլմն օգտակար լինել մեր ազդակները տեղ հասցնելու առումով: Ֆիլմը դիտելով՝ մենք եկանք այն եզրակացության, որ չենք օգտագործելու մեր պաշտոնական միջոցառումների շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) սցենարով

Ռիչարդ Գիրագոսյանը` Սեյրան Օհանյանի մասին. «Ավելի լավ խոսելու ունակությունը նրան ավելի լավը չի դարձնում»

Հետաքրքիր զարգացում է տեղի ունեցել, որն իր ազդեցությունը կունենա Հայաստանի քաղաքական դաշտի վրա։ Չնայած այն հանգամանքին, որ սովորաբար Հայաստանի ներքին քաղաքականության մեջ անակնկալներ եւ առավել եւս անորոշություններ չեն լինում՝ վերջին զարգացումներից մեկը ցույց է տալիս, որ կա մեկն ով նախապատրաստվում է բարձրաստիճան պաշտոնի՝ որպես նախագահի հնարավոր թեկնածու։ Խոսքը ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին է։

Ախթալայի ԼՀԿ-ի երկրորդ պոչամբարը կառուցվում է առանց համայնքի բնակչության կարծիքը հաշվի առնելու

Լոռու մարզի Ճոճկան և Տավուշի մարզի Մեծ Այրում գյուղերի սահմանում է գտնվում  Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի  պոչամբարը, որը վտանգավոր գործոնների առաջացման  պատճառ է հանդիսանում  համայնքների բնակիչների համար, թե՛ առողջապահական, թե՛ գյուղատնտեսական ոլորտներում: ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը կից հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել/ փաստաթղթի անվանումը և  ժամկետը, երբ է տրվել/  Ճոճկան և Մեծ Այրում

Հարուցվել է քրեական գործ՝ Վիլեն Գաբրիելյանի և Նարեկ Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված բռնարարքի դեպքի առթիվ

Երևան քաղաքի քննչական վարչության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վիլեն  Գաբրիելյանին  և Նարեկ Մարտիրոսյանին մարմնական վնաս պատճառելու եւ ծեծելու  դեպքի առթիվ։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերն առ այն, որ 2015թ. հունվարի 17-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կողբացի

Տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը թույլատրել և հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի՝ Արժեշղթայի զարգացման ենթակառուցվածքներ ենթաբաղադրիչի շրջանակներում ոռոգման ցանցերի վերակառուցման աշխատանքների իրականացումը Տավուշի և Վայոց Ձորի վեցական համայնքներում: Հավանություն է  տրվել ծրագրի շրջանակում տնտեսված մոտ մեկ միլիարդ 478 մլն դրամով

Մի շարք երիտասարդներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի 2015թ. առաջին նիստը, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց 2014թ. ընթացքում քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին ակտիվ մասնակցության համար, ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է լսելու և քննարկելու Երևանի զարգացմանն ուղղված երիտասարդների կառուցողական

Դատի են տվել՝ դիմել հաշմանդամության խմբի սահմանման համար

«Ունիսոն» հ/կ-ի հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ դատի է տվել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալությանը՝   իրեն հաշմանդամության խումբ նշանակելու պահանջով: Նա հայտնեց, որ փետրվարի 3-ին վարչական դատարանում կկայանա երկրորդ նիստը: «Բժշկասոցիալական փորձաքննության կողմից բերվում է պատճառաբանություն, որ  եթե տվյալ անձը չունի անաշխատունակության թերթիկ, չի կարող դիմել հաշմանդամության խմբի համար: Մինչդեռ դա  պարտադիր պահանջ չէ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031