Օրվա լրահոսը

«Արամ Խաչատրյան» համերգասրահը «փակ» է

Երեւանի գլխավոր՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահը, նախատեսված 1300 հանդիսատեսի համար, Ամանորից հետո դադարել է հանդիսատես հյուրընկալել: «Առավոտի» հետ զրույցում «Արամ Խաչատրյան» համերգասրահի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը (լուսանկարում) հայտնեց, որ տասնամյակներ շարունակ լուսային համակարգի եւ բեմական սարքավորումների նորացման առումով նույնիսկ վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: «Ընթացիկ տարվա հունվարի 12-ից համերգասրահում սկսված աշխատանքներն իրականացնում են

ՀՅԴ-ի համար անհասկանալի է Հիմնադիր խորհրդարանի «համառությունը»

«Ես կուզեի ավելի ամբողջական գնահատական տալ: Առաջինը, բնականաբար, մեզ համար Հիմնադիր խորհրդարանի աշխատանքի մեթոդները, գործելաոճը և հռչակած նպատակները անընդունելի են, հատկապես կարգախոսը` Ցեղասպանության 100-ամյակը` առանց ռեժիմի, վերածել մեր ներքին խնդիրների, որովհետև Ցեղասպանության 100-ամյակը բոլորովին այլ բան է, որտեղ պետք է համազգային համախմբվածություն»,- լրագրողների հետ զրույցում՝ երկու օր առաջ դեպի Արցախ Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի ժամանակ Բերձորում,

Փաշինյանն առաջարկում է պատգամավորներով գնան Արցախ՝ Բերձորի ծեծը քննարկելու. «Հանրությունը շոկի մեջ է» (Տեսանյութ)

«ԱԺ պատգամավորները, անկախ նրանից՝ իշխանությունն են ներկայացնում, թե ընդդիմադիր են, արտաքին հարաբերությունների եւ օտարերկրյա գործընկերների հետ շփումների ընթացքում անառարկելիորեն միասնական են դառնում, երբ խոսքը վերաբերում է Ղարաբաղի հարցին: Սա մեր կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է: Ձեր նշած ադրբեջանական զինուժի ակտիվացման ֆոնին անթույլատրելի է ներքին կյանքում որեւէ տարընթերցում թույլ տալու հնարավորությունը: Կարծում եմ, հրեշավոր դեպք է տեղի

Իգոր Մուրադյանը վերադարձնում է ԼՂՀ ԱԺ-ի շնորհած մեդալը (Տեսանյութ) 

«Ես վերադարձնում եմ Մեսրոպ Մաշտոց մեդալը, որն ինձ 2013-ին շնորհել է ԼՂՀ ԱԺ-ն»,-այսօր Նախախորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Իգոր Մուրադյանը: Պարոն Մուրադյանը մտահոգություն հայտնելով վերջին օրերին կատարվածի մասին, մասնավորապես ավտոերթով Արցախ մեկնող «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ծեծի ենթարկելու մասին, նշեց, թե Արցախն այլ առաքելություն ունի, որի մասին անգամ Երևանում տեղյակ չեն, տեղյակ չեն

«Մուտիլովշիկների համար Արցախ մուտքն արգելված է». Մանվել Գրիգորյանը`Բերձորում տեղի ունեցածի մասին

«Ճշտումներ կանենք եւ այդ հարցին կեսօրից հետո կպատասխանենք»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով շաբաթ օրը Բերձորում կատարվածին, երբ դաժան ծեծի էին ենթարկվել դեպի Արցախ ավտոերթ անող «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն, ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Տարածված տեսանյութերին ՀՀԿ-ական գործիչը չի վստահում: «Տեսանյութը միակողմանի է եւ իրականությունը չի արտացոլում»,- ասաց Գագիկ Մելիքյանը: Նրա հետ համաձայնեց նաեւ կուսակից

Գալուստ Սահակյանի հայտարարությունը Գյումրիի ողբերգության եւ սահմանի լարվածության մասին (Տեսանյութ)

Այսօր սկսվեցին հինգերորդ գումարման ԱԺ-ի 7-րդ նստաշրջանի աշխատանքները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստի սկզբում հայտարարությամբ հանդես եկավ: Նա հայտարարարեց, որ այս նստաշրջանը մեկնարկում է տխուր իրադարձություններով. « Դժվար է բառեր գտնել, թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում: Հասկանալով բոլորի զգացմունքները, կիսելով առկա մտահոգությունները, միաժամանակ վստահելով մեր ժողովրդի սթափ մտածողությանը եւ սառը դատողությանը, ցանկանում եմ անձամբ իմ

Արտաշես Ներսիսյան. «Ուզում ենք օլիմպիական խաղերի երեք մասնակից ունենալ»

Հայաստանի ծանրամարտի կանանց ազգային, երիտասարդական, պատանեկան եւ դեռահասների հավաքականները հունվարի 26-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: «Առավոտը» զրուցել է կանանց թիմերի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ: – Սա առաջին հավաքն է, որը համատեղ անցկացնում եք բոլոր տարիքային խմբերի մարզուհիների մասնակցությամբ: Ի՞նչն է պատճառը, որ որոշել եք բոլորին միավորել: – Տարեսկիզբ է եւ մրցաշրջան 2015-ը հագեցած

«Դրոշմապիտակավորման արդյունքում դեղերը թանկացել են 4,5-ից 5 տոկոսով»

Ըստ Սամվել Զաքարյանի` նախարարությունը պնդում էր, որ դրոշմապիտակավորման արդյունքում ամեն մի դեղ կթանկանա 3-ից 5 դրամով, սակայն դրանք թանկացել են մինչեւ 5 տոկոս Եվրասիական Տնտեսական Միության շուկա մտնելու հետ կապված Հայաստանի դեղերի շուկայում փոփոխություններ են սպասվում: Այս մասին այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում հայտնեց դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: «Ամբողջ տարին մենք բավականին

ՀՀԿ-ն կընդունի շրջանառության հարկը կամավորության սկզբունքով ներդնելու պահանջը

Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու, մասնավորաբար, օրենքի գործունեության մեջ կամավորության սկզբունքն ամրագրելու պահանջով խորհրդարանական եռյակի`ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», կողմից հրավիրվելիք արտահերթ նիստ պահանջը մնում է ուժի մեջ: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը: Սակայն, եթե օրվա ընթացքում քննարկումները հանգեցնեն նրան, որ քաղաքական մեծամասնությունն ընդունի քաղաքական փոքրամասնության պայմանները, արտահերթ

Ռազմական ինստիտուտի պետն աշխատանքից ազատման դիմում է գրել. News.am

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է դիմումը, սակայն այն պետք է հաստատի նախագահ Սերժ Սարգսյանը: Խնդիրն այն է, որ ռազմական ինստիտուտի պետն աշխատանքից ազատվում է նախարարի հրամանով: Ինչ վերաբերում է ռազմական ինստիտուտի անձնակազմի մյուս անդամներին, ապա նրանք կհեռացվեն

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 10000 կրակոց

Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 31-ին և փետրվարի 1-ին հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել

Կինը՝ առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Ալիսա Գ.-ն, որը հունվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Ալիսա Գ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: ՀՀ ոստիկանություն

 Դեպի Կոմիտաս տանող երկու ճանապարհ

( կարդալ, բացառապես Կոմիտասի թանգարան – կոթող այցելելուց հետո ) Երբ Լեոնարդոյին հարցրել են կերպարվեստն է առաջնային, թե երաժշտությունը, նա պատասխանել է. « Փորձեք բնության գեղեցկությունը կույրին նկարագրել, իսկ խուլ ու համրին ընդամենը ցույց տալ … » Պետք է ենթադրել, որ ճարտարապետ Արթուր Մեսչյանը, էզոթերիկ տրավերտինով Կոմիտասի թանգարան – կոթողը ստեղծելիս, ինչպես Լեոնարդոն, առաջնորդվել է

Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ուղերձը

Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ: Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզանից սկսելու նախապայմանով: Հարգանքով հանդերձ՝ եւ ի հեճուկս դրան, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի եւ հայոց զինվորի: Ապաեւ՝ նախապատրաստական համալիր փոփոխություններից հետո՝ արժե ազգովի ընտրել միացյալ Հայաստանի առաջին նախագահին: Բոլորովին նոր

Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել՝ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ. Կարեն Անդրեասյանը դիմել է Արցախի իր գործընկերոջը

Հայաստանի Օմբուդսմենը Բերձորի դեպքերի կապակցությամբ հանդես է եկել պաշտոնական դիրքորոշմամբ և գրություն հղել ԼՂՀ իր գործընկերոջը Հարգելի պարո՛ն Հայրապետյան, Ցավով տեղեկացանք, որ 2015 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Բերձորում դիմավորել են քաղաքացիական հագուստով, դիմակավորված, ինչպես նաև ոստիկանական համազգեստով անձինք, ովքեր այնուհետև ուժ են կիրառել ավտոերթի մասնակիցների նկատմամբ: Ըստ միջադեպի մասնակից քաղաքացիների պնդումների՝ ավտոերթի մասնակիցները,

Հյուրընկալվել է, գողացել, վաճառել

Հունվարի 29-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել Գոռավան գյուղի մի բնակչուհու տնից գողություն կատարելու մասին: Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Մակիչ Ա.-ն, որը հյուրընկալվելով նշված տանը՝ հյուրասենյակից գողացել է թվային ֆոտոխցիկը և այն վաճառել Երևան քաղաքի Սարյան փողոցում, անծանոթ քաղաքացու: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Համաշխարհային ազգի տեսլականը

Մենք ամեն տարի նորանոր հույսերով ու սպասելիքներով ենք ոտք դնում նոր տարվա շեմ, բայց նոր տարին հենց առաջին իսկ օրերից նորանոր խնդիրներ է դնում մեր առաջ: Համենայնդեպս, Հայաստանի անկախացումից հետո միշտ այդպես է եղել: Մենք մեր Ջերմուկին ապավինելով՝ ինքներս մեզ ոսկե սարեր էինք խոստանում, բայց կյանքը ցույց տվեց, որ իրական անկախությունը հիմնականում հոգսերից ու խնդիրներից

4 զինվորի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով համածառայակցին սպանելու համար

Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 համածառայակցի։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ

Ազգային ճակատագրի պատճառներից մեկը

Մարդկային առաքինությունների թագն ու պսակը հայրենասիրությունն է:  Գ. Նժդեհ Ազգային ճակատագրի մյուս պատճառը ազգակցական և կրոնական կապերի առաջնահերթության հարցի նշանակության անտեսումն է: Հայերը միշտ կրոնական կապերը գերադասել են ազգակցականին և տուժել այդ ճակատագրական սխալից: Այսպես, պարսիկները մեզ ազգակից են, բայց կրոնակից չեն, իսկ հռոմեացիները, հետո բյուզանդացիները, հետո էլ ռուսները կրոնակից էին, բայց ազգակից չէին, կամ

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց

Երաժշտի ելույթի մասին ցուցապաստառն հանվեց Հայոց Ցեղասպանության 100 ամյակի մասին հուշատախտակի կողքից

Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու պարիսպի վրա տեղադրված արաբ երաժշտի ելույթի մասին ցուցապաստառն հանվեց Հայոց Ցեղասպանության 100 ամյակի մասին հուշատախտակի կողքից: Փառք Աստծո, Սուրբ Վարդան եկեղեցում  կան ազնիվ, պատասխանատու և հայրենասեր մարդիկ, որ անշահախնդրորեն ծառայում են հարազատ ազգին և եկեղեցուն: Տառացիորեն վայրկյանապես այս թյուրիմացաբար դրված ցուցուպաստառը տեղափոխվեց այլ տեղ: Աստված տա մեր բոլոր ծանր ու

Ավտոմեքենան ընկել է գետը

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ փետրվարի 1-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտակայքում ավտոմեքենա է ընկել գետը, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի 112-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34PV961 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և

ՀԱԿ. Ցավալի է, որ Բերձորում տեղի ունեցած բռնություններն իրականացվել են ԼՂՀ ոստիկանության կողմից

Հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության՝ դեպի ԼՂՀ ուղեւորվող ավտոշարասյունը կանգնեցվել է Բերձորում (Լաչին), դաժան ծեծի են ենթարկել մարդկանց, ջարդել նրանց մեքենաները։ Ոմանց մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոցներ։   Խաղաղ ցուցարարների, ընդդիմադիր քաղաքացիների հետ բռնության լեզվով խոսելու դատապարտելի այս դեպքը հերթականն է՝ անցյալ տարեվերջին Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրիկ Սարգսյանի, «Հիմնադիր խորհրդարանի»

Բուքմեյքերները հաղթանակը տալիս են Արթուր Աբրահամին

Փետրվարի 21-ին Բեռլինի «02 World» մարզապալատում կայանալու է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Փոլ Սմիթի մենամարտը, որում մեր հայրենակիցը մրցակցին ռեվանշ վերցնելու հնարավորություն է ընձեռել: Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Սմիթին: Երկրորդ մենամարտից առաջ բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Արթուր Աբրահամին՝ նրա հաղթանակի գործակիցը

Հրդեհ  քաղաքային այգում

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ փետրվարի 1-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ՌԴ թիվ N սահմանապահ զորամասի հարակից այգում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.09-ին, մարվել` 13.12-ին: Այրվել է մոտ 7500 բուսածածկ տարածք, 27 պտղատու ծառ և 3 էլ. սյուն:  

«Հետևներիցս կրակում էին, գետին էին գցում ու ոտքերով տրորում հայոց եռագույնը…».ականատեսը` Բերձորում կատարվածի մասին    

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներից  մեկը`գյումրեցի Արամ Հակոբյանը, որը ևս մասնակցել է «100 -ամյակն՝ առանց ռեժիմի» խաղաղ ավտոերթին,  Aravot.am-ին Բերձորում կատարվածի  մասին  պատմեց հետևյալը. «Մենք  իրազեկում-ակցիա էինք  անցկացնում ու բացառիկ խաղաղ նպատակներով` կանանցով-երեխաներով, Արցախն էլ առանձին պետություն չէ, ես ինքս մասնակցել եմ Արցախի ազատագրման պատերազմին, ես, ինքս գիտեմ Արցախի արժեքը, և ավտոերթի  մասնակիցների  մեծամասնությունը գիտի Արցախի արժեքը 

Լեւոն Արոնյանը «քիթ սրբելու» ժամանակ չունի

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը վերջին շրջանում առանց դադարի մասնակցում է միմյանց հաջորդող ծանր ու տանջալից գերմրցաշարերի: Որոշ մասնագետների կարծիքով, թերեւս հոգնածությունն է պատճառը, որ նա չի ցուցադրում իրեն հատուկ բարձրակարգ խաղը: Նա մի որոշ ժամանակ հանգստանալու կարիք ունի: Չնայած դրան, Արոնյանը շարունակում է: Օրերս ավարտված Վեյկ-ան-Զեեի փառատոնից հետո Լեւոնը մեկնել է Բադեն-Բադեն, որտեղ «GRENKE

Արդար պատերազմ

Երեկոյան կողմ կարողացան ամրանալ լեռնալանջին։ Դիրքավորվեցին քարերի հետևում: Հակառակորդի հարձակումն իրենց պարտադրված նահանջից հետո հաջողվեց կասեցնել։ – Ինչքան էլ դժվար լինի,մինչև մթնելը պետք է խրամատներ փորենք,գոնե մեկ մետր խորության կարգի, -դաշտային հրամանատար Ալի Համզատովը մտահոգ էր տեղանքի քարքարոտ վիճակից, – խաչերից(հայերից) ինչ ասես սպասելի է։ Հայերը կարող են հեռվով անցում կատարել ու մեր թիկունքի անտառապատ

 Արմեն Մարտիրոսյան. «Ցանկալի չէ, որ միջազգային հանրությունը ԼՂՀ-ին դասի Ադրբեջանին հավասար՝ անազատ երկրների շարքում»

Երեկ Բերձորում տեղի ունեցածը միանգամայն անընդունելի էր՝ անկախ նրանից, թե որքանով ենք ընդունում այս կամ այն քաղաքական ուժի գործունեություն: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով երեկ «Հիմնադիր խորհրդարանի»՝դեպի Ստեփանակերտ կազմակերպած ավտոերթի ժամանակ Բերձորում երթի մասնակիցներին ծեծի ենթարկելու միջադեպին: «Մի բան բոլորի համար ակնհայտ է, որ քաղաքական հարցերը բացառապես

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031