Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ Վիլեն Գաբրիելյանի և Նարեկ Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված բռնարարքի դեպքի առթիվ

Երևան քաղաքի քննչական վարչության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վիլեն  Գաբրիելյանին  և Նարեկ Մարտիրոսյանին մարմնական վնաս պատճառելու եւ ծեծելու  դեպքի առթիվ։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերն առ այն, որ 2015թ. հունվարի 17-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կողբացի

Տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը թույլատրել և հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի՝ Արժեշղթայի զարգացման ենթակառուցվածքներ ենթաբաղադրիչի շրջանակներում ոռոգման ցանցերի վերակառուցման աշխատանքների իրականացումը Տավուշի և Վայոց Ձորի վեցական համայնքներում: Հավանություն է  տրվել ծրագրի շրջանակում տնտեսված մոտ մեկ միլիարդ 478 մլն դրամով

Մի շարք երիտասարդներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի 2015թ. առաջին նիստը, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց 2014թ. ընթացքում քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին ակտիվ մասնակցության համար, ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է լսելու և քննարկելու Երևանի զարգացմանն ուղղված երիտասարդների կառուցողական

Դատի են տվել՝ դիմել հաշմանդամության խմբի սահմանման համար

«Ունիսոն» հ/կ-ի հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ դատի է տվել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալությանը՝   իրեն հաշմանդամության խումբ նշանակելու պահանջով: Նա հայտնեց, որ փետրվարի 3-ին վարչական դատարանում կկայանա երկրորդ նիստը: «Բժշկասոցիալական փորձաքննության կողմից բերվում է պատճառաբանություն, որ  եթե տվյալ անձը չունի անաշխատունակության թերթիկ, չի կարող դիմել հաշմանդամության խմբի համար: Մինչդեռ դա  պարտադիր պահանջ չէ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ տուժողների մերձավոր ազգականներից 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ եւ հարցաքննվել` դեպքի առնչությամբ իրենց հայտնի հանգամանքների վերաբերյալ: Քննության շրջանակներում ակտիվ քննչական եւ

«Ինքը Ադրբեջանի պատվերն է կատարել». Շանթ Հարությունյան

Վերաքննիչ Քրեական դատարանում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի միջնորդությունը այսօր վիճաբանության առիթ դարձավ: Նա միջնորդում էր, որ իրենց վրայից վերացնեն խուլիգանության հոդվածը ու առաջ քաշեն ինքնապաշտպանության հանգամանքը: Դատավորը մի քանի անգամ հիշեցրեց, որ վերաքննիչ բողոքը դրա մասին չէր ու հիմա նա չի կարող ինչ ուզի, պահանջի: Դիտողություն արեց խոսել ըստ էության: Բայց Շանթ Հարությունյանն ավելի

Ոստիկանությունը կոչ է անում կոնկրետ փաստեր ներկայացնել

Վերջին օրերին որոշ անձինք և լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբր Գյումրիի  ողբերգական դեպքին հաջորդած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հասարակական կարգի խախտման և ոստիկաններին մարմնական վնասվածք հասցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում տարբեր անձինք, այդ թվում` անչափահասներ, անօրինական տարվում են ոստիկանության տարածքային բաժիններ, որտեղ նրանց նկատմամբ իբր նաև բռնություն է կիրառվում: Միևնույն ժամանակ, այդպես էլ

«Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջազգային պայքարն ապրիլի 24-ով չի ավարտվի». Վիգեն Սարգսյան

«Շատերը կարծում են, թե Ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո Հայաստանում և Սփյուռքում մարելու է պայքարը: Ովքեր հույս ունեն, թե 2015-ից հետո այլևս չեն զգալու Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայության ճնշումը, չարաչար սխալվում են: Սա թյուր հաշվարկ է: 100-ամյակը առիթ է հայության նոր վերելքի ու համախմբման համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց ՀՀ նախագահի

«Սերժ Սարգսյանը մեղադրանքի բնույթի տեղեկություններ է հայտնել». փաստաբան

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով Վերաքննիչ քրեական դատարանը դատավճիռը կհրապարակի փետրվարի 2-ին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք  դատական նիստի սկզբում այսօր Շանթ Հարությունյանի համար շտապ օգնություն կանչեցին, նա բողոքում էր առողջական վիճակից, դատական նիստի ընդմիջումից հետո Շանթ Հարությունյանն ասաց, որ բժիշկներն իր վիճակը բավարար գնահատեցին, արձանագրեցին մրսածություն: «Բժիշկներին տեսաք, լավացա՞ք»,- հարցրեց  դատավորը: Դատական

Սուրիկ Խաչատրյանի որդին նախընտրեց լռել դատարանում

Հայկ Ալումյանը՝ դիմելով դատարանին, ասաց` վկայի գործողությունները պետք է գնահատական ստանան:

Հունաստանը կպոկվի՞ Եվրամիությունից

Առցանց «Առավոտի» շրջանակներում թեման քննարկում են տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը եւ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը: Արամ Աբրահամյան.– Կիրակի օրը Հունաստանում իշխանության եկավ ծայրահեղ ձախ «Սիրիզա» կուսակցությունը` հետեւյալ կարգախոսներով` տնտեսվարության ռեժիմը չենք պահպանելու, սոցիալական ծախսերը չենք կրճատելու, 320 միլիարդ եվրո պարտքը չենք տալու: Ի՞նչ է դա նշանակում: Վիլեն Խաչատրյան.– Տնտեսական առումով մեկնաբանությունները փորձեմ

Զարուհի Փոստանջյան. ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում Համբիկ Սասունյանի՝ Հայրենիք վերադարձի ուղղությամբ

Հարգելի պարոն Աբրահամյան, Սույն թվականի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողության ժամանակ Դուք ուշադրությամբ լսում էիք Հռչակագրի դրույթները, որոնք հստակ պարտավորություն են սահմանում Հայաստանի Հանրապետության կառավարության առջև՝ հետապնդել հայ դատը և հասնել արդարության վերականգնմանը: Հայ դատի նվիրյալ, արդարության մարտիկ Համբիկ Սասունյանը, ով ծնվել է 1963 թվականին Բեյրութում,

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ՀՊՏՀ Ուսխորհուրդը զինվորի կողքին են

Հունվարի 30-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը  այցելեցին ՀՀ Տավուշի մարզի Մեհրաբ գյուղի զորամաս: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համար արդեն ավանդույթ է դարձել այցելել ՀՀ և ԼՂՀ տարբեր զորամասեր: Այցերի նպատակն է ամրապնդել բանակ-հասարակություն կապը և երիտասարդների մոտ բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին, ինչպես նաև մեր պետության և բանակի դերն ու նշանակությունը: Այցի ընթացքում

Աշոտ Մելիքյան. «2014 թվականը լարված ժամանակահատված էր լրատվամիջոցների գործունեության համար»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2014 թվականի ընթացքում գրանցել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 9 դեպք

Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հռոմի պապը պատարագ կմատուցի

«Ազատություն» ռադիոկայան. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 12-ին հատուկ պատարագ կմատուցի հայ կաթոլիկների հետ, ովքեր ոգեկոչելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս մասին հաղորդում է Վատիկանի լրատվական ծառայությունը:  

ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում քննարկվել են «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարության 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ ՓՄՁ գործունեությունը խթանելու նպատակով ընթացիկ տարում ՀՀ վարչապետի հանձնարարականով գործարար համայնքի, շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

ԵԽԽՎ-ի` թարմացված համագործակցություն պահանջը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքների ընթացքում, վկայակոչելով Եվրամիության արդարադատության դատարանի կարծիքը, կոչ արեց անհապաղ բանակցային քայլեր ձեռնարկել Եվրոպական միության` Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրին միանալու հարցով: Նշենք, որ հունվարի 27-ին Վեհաժողովը ԵՄ-ԵԽ փոխըմբռնման հուշագրի իրականացման մասին փաստաթուղթ  է ընդունել: Շվեդ պատգամավոր Քերսթին Լունդգրենի զեկույցի հիման վրա ստեղծված որոշման նախագծում ամրագրված է. «ԵՄ արդարադատության

ՕԵԿ քաղխորհուրդը արդարացի է համարում օրենքը կասեցնելու՝ առեւտրականների պահանջը

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր»  կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նիստում քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի խնդրահարույց դրույթները, երկրում առկա սոցիալ տնտեսական իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Քաղաքական խորհուրդն անընդունելի է համարում երկրում առկա

Ձեզ թվում է՝ ՀԱՊԿ-ը ռազմակա՞ն միջամտությամբ պետք է արձագանքի ԼՂ խնդրին. Նիկոլայ Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) բազմիցս նշել է իր դիրքորոշումը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հունվարի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ: Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին հունվարին տեղի ունեցած դեպքերին՝ Բորդյուժան ասել է. «Միայն 2014թ. ընթացքում ՀԱՊԿ-ը մի շարք հայտարարություններ է արել կապված Լեռնային

Արտակ Դավթյանը Քոչարյանին հորդորում է գլուխ չգովել եւ հիշեցնում, որ Սերժ Սարգսյանը իր թեկնածուն է եղել

ՀՀԿ պատգամավորը երկրորդ նախագահին հուշում է, որ իր օրոք ավելի մեծ ոճրագործություն է եղել, քան Գյումրիի դեպքը Գյումրիի ոճրագործությունից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել էր իշխանություններին եւ մեղադրել Գյումրիում բախումները չկանխելու համար: Ըստ նրա՝ իշխանությունները «կայծակնային առաջանցիկ գործողություններ» պետք է անեին եւ հայտարարեին, որ ոճրագործությունը պետք է հետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից: Ռոբերտ

ԿԸՀ-ն սահմանվել է տեղական հանրաքվե կազմակերպելու և անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևեր

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում ընդունվել են մի շարք որոշումներ` հաշվի առնելով «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները: Ընդունված որոշումներով սահմանվել են տեղական հանրաքվե կազմակերպելու և անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևեր և առանձին գործառույթների իրականացման ընթացակարգեր: Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել

Ռուբեն Սաֆրաստյան. «Համահայկական հռչակագիրը թուրքական իշխանությունների վարած քաղաքական գծին ամենալավ պատասխանն է»

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Համահայկական հռչակագրի ամենակարեւոր խորհուրդը միասնական կամքն է

Պահանջում ենք վերանայել ներբակային շինության հարկայնությունը

Մայրաքաղաքի ներբակային տարածքներում շարունակվում է բազմահարկ շենքերի կառուցման քաղաքականությունը, որը ճարտարապետաշինարարական ոլորտում քաղաքային իշխանությունների կոռումպացվածության, տգիտության և նրանց ապօրինի գործելակերպի դրսևորումներից մեկն է։ Այդ գործելակերպով քաղաքապետարանն՝ ի դեմս քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող պարոն Տարոն Մարգարյանի, ոտնահարում է կետային կառուցապատման համար ընտրված տարածքի շրջակա շենքերի բնակիչների հիմնարար իրավունքները։ Ամիրյան 28, Կողբացի 42, Նալբանդյան 106/1, Կոմիտասի 5 և

Կառավարությունը ևս մեկ անգամ քննարկել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխության հարուցած դժգոհության պատճառները

ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությանն ու դրա առաջացրած դժգոհությանը: Հարցի պարզաբանման համար վարչապետը դիմել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան – Պարոն Միրումյան, նաև մի քանի խոսքով ներկայացրեք այս գործընթացը, հանդիպումները, որ ունեցել եք դժգոհողների հետ՝ իրենց պահանջը և մեր օրենքը: Ի՞նչ

Բանակի օրվան նվիրված միջոցառում Աթենքում

Հունվարի 28-ին Հունաստանում ՀՀ դեսպանությունն Աթենքում գտնվող զինված ուժերի «Սպայի տան» հանդիսասրահ կազմակերպել էր Հայոց բանակի օրվան նվիրված տոնական ընդունելություն: Միջոցառմանը ներկա էին մոտ 250 հրավիրյալներ, այդ թվում` Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի տեղակալ, ռազմածովային ուժերի փոխծովակալ Ալեքսանդրոս Թեոդոսիուն, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, ցամաքային, ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբերի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ռազմարդյունաբերական

Ադրբեջանին զսպում են միայն հայկական զինված ուժերը

ՀՀ եւ ԼՂՀ պատգամավորները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ նոր մոտեցում են տեսնում, բայց այն թերի են համարում: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանին բոլոր միջոցները ձեռնարկել՝ լարվածությունը մեղմացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է պահպանեն հրադադարի համաձայնագիրը։ Բռնությունները նվազեցնում են խաղաղության

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կհոգա հեպատիտ C-ով վարակված 13 քաղաքացիների բուժման ծախսը

Հարգելի գործընկերներ, Ինչպես Ձեզ հայտնի է ՀՀ առողջապահության  նախարարությունը վերահաստատեց, որ «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում հեպատիտ C-ով վարակված քաղաքացիների թիվը հասել է 13-ի: Միաժամանակ, պարզվել է, որ  13 հիվանդներից 5-ը հանդիսանում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցներ: Հաշվի առնելով իրավիճակի բարդությունը և  այն հանգամանքը, որ հեպատիտ C-ի բուժումը յուրաքանչյուր առանձին դեպքում լուրջ ծախսերի հետ է կապված, ինչպես

Կարգապահական տույժեր` մի շարք դպրոցների տնօրենների նկատմամբ 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել` մի շարք հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին: Կարգապահական տույժերը կիրառվել են աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, սովորողների հաճախումների և ուսումնառության կազմակերպման գործընթացում թերացումների համար: Համաձայն հրամանների` “Խիստ նկատողություն” է կիրառվել Երևանի թիվ 43, Երևանի թիվ 46, Երևանի թիվ 127, Ալավերդու

Ռուբեն Սաֆրաստյան. «Թուրքիան նպատակ ունի թյուրիմացության մեջ գցել համաշխարհային հանրությանը»

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծելը պատմության խեղաթյուրում է

«Հայաստանը չի կատարել միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»

ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի միջազգային հանձնառությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում չեն կատարվել. վստահեցնում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք այս ոլորտում չեն տեսնում իրական փոփոխություններ: Երեկ «A1plus»-ի տաղավարում «Մեդիա կենտրոնի» կազմակերպած բանավեճին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ ՄԱԿ-ի համապարփակ պարբերական զեկույցը ՄԱԿ-ի կենդանի գործիքն է,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031