Օրվա լրահոսը
Գալուստ Սահակյան. «Ցավակցում եմ մեր ողջ ժողովրդին, ուժ և տոկոնություն եմ մաղթում բոլորիս»
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Ցավակցականում ասված է. «Տեղեկացա, որ հանգավ Ավետիսյանների ընտանիքի վերջին լույսը։ Ցավոք, մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը։ Ցավակցում եմ մեր ողջ ժողովրդին, ուժ և տոկոնություն եմ մաղթում բոլորիս»։ ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Հարգանքի տուրք 2000թ.-ին վթարի ենթարկված ուղղաթիռի զոհերի հիշատակին
Լրացավ ՀՀ Սյունիքի մարզում 2000թ.-ին վթարի ենթարկված ուղղաթիռի անձնակազմի և ռազմական բժիշկների մահվան 15-րդ տարելիցը: Հունվարի 19-ին «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամները, բարձրաստիճան զինվորականներ, Երևանի կայազորի մի շարք զինծառայողներ և հոսպիտալների բուժանձնակազմերն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու վթարի զոհ դարձած օդաչուների և բժիշկների հիշատակին: Զոհվածների հարազատների, զինվորականների հետ միասին հոգևոր ծիսակարգին
Գյումրիում սպանության զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակի արարողություն Սանկտ-Պետերբուրգում
Հունվարի 18-ին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս Չոփուրյանը պատարագ մատուցեց հունվարի 12-ին Գյումրիում սպանությունների զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Պատարագից հետո ելույթի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով իր ցավակցությունը հայտնեց Գյումրիում տեղի ունեցած սպանությունների կապակցությամբ և դատապարտեց կատարված հանցագործությունը: Հոգեհանգստյան արարողությունից հետո հայ համայնքի ներկայացուցիչները
Սամվել Բալասանյան. «Գազանաբար սպանությունից հետո բոլոր սրտացավ մարդկանց միակ սփոփանքը փոքրիկ Սերյոժան էր»
Խորը ցավով տեղեկացա, որ բժիշկներին այդպես էլ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը: Վստահ եմ, որ արվեց հնարավոր ամեն ինչ, որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությունից փրկված փոքրիկն ապրի: Անշուշտ, գազանաբար սպանությունից հետո բոլոր սրտացավ մարդկանց միակ սփոփանքը փոքրիկ Սերյոժան էր, ում համար աղոթում էր ամբողջ հայ ժողովուրդը: Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ
Բաքվի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում
Հունվարի 18-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ 1990թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հիշատակի միջոցառմանը ներկա էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, աջարահայության հոգևոր հովիվ, Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Դիմելով ներկաներին` Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսն անդրադարձավ 25-ամյա վաղեմության իրադարձություններին` ընդգծելով, որ Բաքվում
Փոքրիկ Սերյոժայի մահվան լուրը ցնցել է (Տեսանյութ)
Մեկ շաբաթ փոքրիկ Սերյոժայի կյանքի համար պայքարող բժիշկ Նիկոլայ Դալլաքյանը դիմում է գյումրեցիներին, որոնց շրջանում լուրեր են տարածվել թե փոքրիկն շատ ավելի շուտ է մահացել, քան պաշտոնապես այդ մասին տեղեկացրել են. «Մի հավատացեք այդ հեքիաթներին, այն ինչ խոսում են, իրականությանը չի համապատասխանում: Փոքրիկի սիրտը կանգ է առել ժամը 17.02-ին: Մինչեւ վերջին վայրկյանը պայքարել ենք»:
Սերյոժայի կյանքը Սանկտ Պետերբուրգից փրկելու եկած պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը հիվանդանոցից տխուր հեռացավ. (Տեսանյութ)
Սերյոժայի հարազատները ցանկանում էին մի վերջին անգամ երեխային տեսնել
Կասկադում եռագույնով լուսանկարվեցին
Կասկադ համալիրի անվտանգության աշխատակիցները չխոչընդոտեցին երիտասարդական միության անդամներին
Հրանտ Դինքի բացակայությունն այսօր ավելի շատ է զգացվում. Թուրք գրող. Hurriyet
Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարվա կապակցությամբ Ստամբուլում տեղի ունեցած հունվարի 19-ի երթին, որի ժամանակ ցուցարարները Թաքսիմ հրապարակից շարժվել են դեպի «Ակօս» շաբաթաթերթի գրասենյակ, խմբագրատան պատուհանից ելույթ է ունեցել թուրք գրող Մուրաթան Մունգանը, հաղորդում է «Հուրիեթ»-ը: «Այս երկիրը կորցրեց ոչ միայն իր արժանավոր զավակին, այլև նշանավոր լրագրողի: Նրա պես լրագրողի բացակայությունն այսօր ավելի շատ է զգացվում,
Արթուր Սաքունց. «Ողբերգություն. ոստիկանությունը զգուշանում է իր ժողովրդից, ոչ թե ռուս զինվորից»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեծ թվով ոստիկանության հատուկ զորքեր են մտցվել Գյումրի, նրանք իրենց զենք-զինամթերքն էին հանում ոստիկանական ավտոբուսներից: Տեղեկություններ կան, որ սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամի՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի ժամեր առաջ տեղի ունեցած մահից հետո Գյումրիում իրավիճակը կարող է սրվել: Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանել էր, թե
Տիգրան Աթանեսյան. Ռուսաստանի կողմից հայ հանրային պաշտպանի վրա մեղք բարդելը փարիսեցիություն կլինի
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հասկանում է Փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանի արարքը. բախվել են հանրային պաշտպանի պարտականությունները եւ մարդկային զգացմունքներն ու դիրքորոշումը: Հիշեցնենք, որ Թամարա Յայլոյանը նշանակվել էր Գյումրիում Ավետիսյանների սպանդը իրականացրած ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հանրային պաշտպանը, սակայն հրաժարվել էր եւ այդ մասին հայտնել լրատվամիջոցներիՆ: Տեղեկացրել էր, որ Վալերի Պերմյակովին իրավական օգնություն է ցույց
Տարոն Մարգարյան. «Խոսքերն անզոր են փարատելու մեր հայրենակիցների վիշտը»
Ցավով տեղեկացա փոքրիկ Սերյոժայի կորստի մասին: Հիրավի, խոսքերն անզոր են փարատելու Ավետիսյանների հարազատների ու վերջին իրադարձություններից ցնցված մեր հայրենակիցների վիշտը: Ուժ ու տոկունություն մեզ բոլորիս: Թող Աստված փոքրիկի հոգին լուսավորի: Տարոն Մարգարյան Երեւանի քաղաքապետ
Արտակ Պողոսյան. «ԿԳ նախարարությունը շոուի նպատակ չունի»
Aravot.am-ը ԿԳ նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանին խնդրեց կարծիք հայտնել կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ կրթական հաստատությունների վարկանիշավորման (schoolrate.armedu.am) վերաբերյալ նկատառումների մասին: «ՀՀ ԿԳ նախարարությունը երբեք էլ չի հայտարարել, որ դպրոցների գործունեության գնահատման հիմնական գործիքը հենց վարկանիշավորումն է, նախարարությունը միշտ էլ հայտարարել է, որ վարկանիշավորումը հասարակությանն ավելի մատչելի տեղեկատվություն տրամադրելու գործիք
1972-ին Հոկտեմբերյանում խորհրդային բանակի զինվորը փախել էր զորամասից և 12 հոգու սպանել
«Բանակում` ռուսական, թե ամերիկյան, այդպիսի դեպքեր լինում են, երբ զորամասը զենքով լքում են և սպանություն կատարում: Բայց Գյումրիի դեպքն իր դաժանությամբ աննախադեպ է, քանի որ սպանության զոհ է գնացել մի ամբողջ խաղաղ ընտանիք »,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը: Նա մի առիթով հիշել էր, որ 1972-ին Հոկտեմբերյանում էլ
Պերմյակով՝ թուրքական հետք. Ահաբեկչության պատվիրատուների եւ սպանության մոտիվների մասին
Օրեր անց ես ծանոթացա, արդեն փոխվել է ցուցմունքը, որ ինքը այդ ոճրագործությանը գնացել է, քանզի ՌԴ-ում իր նման մեկը, ազգությամբ հայ, մի քանի ռուսի է սպանել, այդ թվում՝ երեխաների:
Անահիտ Բախշյան. «Ռուսաստանը Գյումրիի սպանդից հետո մերոնց ուղղորդում է, որ Հ/Կ-ներին վերահսկեն»
Օրերս ՍԻՄ կուսակցության նախագահության նիստում քննարկելով Գյումրիի սպանդը, եկել են այն եզրակացության, որ Գյումրիում բախումները կազմակերպել են իրենց սադրիչ գործունեությամբ հայտնի, արեւմտյան շահերի սպասարկող շրջանակները: Ըստ ՍԻՄ-ի, նրանք փորձել են կազմակերպել անկարգություններ, հարձակումներ Ռուսաստանի դիվանագիտական ու զինվորական հաստատությունների վրա, ինչը հանգեցրել է բախումների ոստիկանության հետ: ՍԻՄ-ի տարածած հայտարարության համաձայն, ՀՀ-ում «մայդանային» տեխնոլոգիան են փորձում կիրառել՝
Կատարվածի առիթով սգում է եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը
Ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանն ու հայ ազգին նաեւ Սերյոժայի փոխարեն։
«Պուտինի ցավակցությունից ՀՀ իշխանությունները թող հետեւություն անեն». Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ, Գյումրիում տեղի ունեցած ընտանիքի սպանության դեպքով գյումրեցիների ընդվզումը դրդեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցել հայերին: Հիշեցնենք, որ երեկ տարածվեց Պուտին-Սերժ Սարգսյան հեռախոսազրույցի եւ Պուտինի՝ «եւս մեկ անգամ» զոհվածների հարազատներին ցավակցելու մասին լուրը: Չնայած առաջին ցավակցության մասին տեղեկատվություն չկա: «Գյումրիում մեր ժողովրդի կազմակերպած ընդվզումը կարելի է բնորոշել որպես մեր ամբողջ
Սերժ Սարգսյանը` Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ. «Պիտի շարունակել ապրել և արդար հատուցման հասնել այս բոլոր ցավերի ու այս ոճրագործության համար»
Մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը: Չնայած հայ և ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին՝ մենք կորցրինք նրան: Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ-որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ: Ավա՜ղ, չստացվեց, չնայած հնարավոր և անհնարին բոլոր ջանքերին՝ չստացվեց: Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին, մեր ողջ
Ժիրայր Սեֆիլյան. «Ինձ շատ չի հետաքրքրում Ռուսաստանի արձագանքը» (Տեսանյութ)
Այսօր Սուրբ Զորավոր եկեղեցում «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնությամբ կազմակերպվել էր հոգեհանգստի արարողություն: Լրագրողների հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը պատահական չէր, անհետեւանք չէր կարող լինել. «Ես համոզված եմ, որ այս ողբերգությունը եկել է ահազանգելու մեզ, որ մենք գիտակցենք, թե մեր երկիրը ինչպիսի վիճակում է գտնվում,- ասաց նա եւ ավելացրեց, որ
Հայ դպրոցականները տվել են օլիմպիական տարվա մեկնարկը` 10 մեդալ
Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում հունվարի 11-17-ը տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են աննախադեպ արդյունք: Հայաստանը ներկայացնող 12 դպրոցականները նվաճել են 10 մեդալ` այդ թվում 1 ոսկի, 7 արծաթ և 2 բրոնզ: Սա Ալմաթիում տեղի ունեցած 11-րդ օլիմպիադան էր, որին մասնակցել են 15 երկրների 59 թիմեր` շուրջ 400 մասնակիցներով: Ոսկե մեդալի է արժանացել
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հունվարի 19-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Ոստիկանության հատուկ զորքեր մտցրեցին Գյումրի (Տեսանյութ, ֆոտոշարք)
Լարված իրավիճակ է, գյումրեցիները շատ սթրեսային իրավիճակում են՝ կապված Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի մահվան հետ:
Չպետք է արհեստականորեն սրել իրավիճակը. զինվենք համբերությամբ. Հերմինե Նաղդալյան
– Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը Գյումրիում վերջին օրերին. Ինչո՞ւ տեղի ունեցան բախումները. հնարավոր չէ՞ր արդյոք դրանք կանխել. – Հանրությունը համախմբվեց այս վշտալի օրերին, բոլորիս պատել է ողբերգության միևնույն ցավը, Գյումրիի ժողովուրդը, ողջ հայ ժողովրդի հետ համատեղ, մեկ ընտանիքի նման վերաբերվեց դեպքերին, բնական և արդար էր մարդկանց ցասումը, խաղաղ ընթացող ինքնաբուխ հավաքը, որի ընթացքում, սակայն, որոշ ուժերի
Փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը
Պետություն լիներ՝ պատմական հուշարձանների պահապաններին պահպաներ
Նայելով «Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության» շենքին՝ առաջին բանը, որ գալիս է մտքիդ, այն է, թե մի պետություն լիներ` հուշարձանների պահապաններին պահպաներ: Լուսանկարն արվել է ամանորյա արձակուրդների օրերին, ու չգիտենք, թե ներսում ինչ վիճակ է: Բայց սա էլ բավական է՝ հասկանալու, թե ինչպես են վերանում մեր պատմական մյուս հուշարձանները: Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 17.01.2015
Մետրոպոլիտենի աշխատակիցների գործով դատական նիստը հետաձգվեց
Նիստը նշանակվեց փետրվարի 16-ին, ժամը 16:45-ին
Թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթը չի կայացել հայտերի բացակայության պատճառով
Երևանի քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթը հայտերի բացակայության պատճառով չի կայացել: Նշվել է նաև, որ նոր մրցույթը տեղի կունենա փետրվարի 3-ին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ ևս շահագրգիռ բոլոր կազմակերպություններին և անձանց հրավիրել քննարկման և հորդորել մասնակցել գնման
Թուրքի հրավերի հետքերով. բաց նամակ՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին
Գալիպոլիի տոնակատարության հրավեր կամ անթաքույց լկտիության գագաթնակետ Այս տարի մենք խորը կսկիծով նշելու ենք պատմության ամենադաժան իրողություններից մեկը, երբ 100 տարի առաջ Թուրքիայում ծրագրավորվեց եւ իրականացվեց Հայոց Մեծ եղեռնը: Գալիպոլիի ճակատամարտում անցյալ դարի 15թ-ի ապրիլին թուրքերը, ավստրալացիները, նոր զելանդացիները կորցրեցին մոտ 80 հազար զինվոր եւ սպա: Դարդանելի համար մղվող ճակատամարտը դարձավ Առաջին համաշխարհայինի ամենաարյունալի ճակատամարտերից


















































