Օրվա լրահոսը

Ոստիկանության հատուկ զորքեր մտցրեցին Գյումրի (Տեսանյութ, ֆոտոշարք)

Լարված իրավիճակ է, գյումրեցիները շատ սթրեսային իրավիճակում են՝ կապված Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի մահվան հետ:

Չպետք է արհեստականորեն սրել իրավիճակը.  զինվենք համբերությամբ.  Հերմինե Նաղդալյան

 – Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը Գյումրիում վերջին օրերին. Ինչո՞ւ տեղի ունեցան բախումները. հնարավոր չէ՞ր արդյոք դրանք կանխել. – Հանրությունը համախմբվեց այս վշտալի օրերին, բոլորիս պատել է ողբերգության միևնույն ցավը, Գյումրիի ժողովուրդը, ողջ հայ ժողովրդի հետ համատեղ, մեկ ընտանիքի նման վերաբերվեց դեպքերին, բնական և արդար էր մարդկանց ցասումը, խաղաղ ընթացող ինքնաբուխ հավաքը, որի ընթացքում, սակայն, որոշ ուժերի

Փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը

Պետություն լիներ՝ պատմական հուշարձանների պահապաններին պահպաներ

Նայելով «Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության» շենքին՝ առաջին բանը, որ գալիս է մտքիդ, այն է, թե մի պետություն լիներ` հուշարձանների պահապաններին պահպաներ: Լուսանկարն արվել է ամանորյա արձակուրդների օրերին, ու չգիտենք,  թե ներսում ինչ վիճակ է: Բայց սա էլ բավական է՝ հասկանալու, թե ինչպես են վերանում մեր պատմական մյուս հուշարձանները: Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 17.01.2015

Մետրոպոլիտենի աշխատակիցների գործով դատական նիստը հետաձգվեց

Նիստը նշանակվեց փետրվարի 16-ին, ժամը 16:45-ին

Թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթը չի կայացել հայտերի բացակայության պատճառով

Երևանի քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթը հայտերի բացակայության պատճառով չի կայացել: Նշվել է նաև, որ նոր մրցույթը տեղի կունենա փետրվարի 3-ին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ ևս շահագրգիռ բոլոր կազմակերպություններին և անձանց հրավիրել քննարկման և հորդորել մասնակցել գնման 

Թուրքի հրավերի հետքերով. բաց նամակ՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին

 Գալիպոլիի տոնակատարության հրավեր կամ անթաքույց լկտիության գագաթնակետ Այս տարի մենք խորը կսկիծով նշելու ենք պատմության ամենադաժան իրողություններից մեկը, երբ 100 տարի առաջ Թուրքիայում ծրագրավորվեց եւ իրականացվեց Հայոց Մեծ եղեռնը: Գալիպոլիի ճակատամարտում անցյալ դարի 15թ-ի ապրիլին թուրքերը, ավստրալացիները, նոր զելանդացիները կորցրեցին մոտ 80 հազար զինվոր եւ սպա: Դարդանելի համար մղվող ճակատամարտը դարձավ Առաջին համաշխարհայինի ամենաարյունալի ճակատամարտերից

Պերմյակովի գործով Չիտա են մեկնել Մոսկվայի և Խաբարովսկի քննիչներ. Каспаров.Ру

Գյումրու ընտանիքի սպանության գործով հունվարի 19-ին Չիտա են մեկնել Մոսկվայի և Խաբարովսկի հետաքննչական հանձնաժողովները, փոխանցում է «Կասպարով.Ռու» պարբերականը՝ հղում անելով Անդրբայկալյան երկրամասի զինվորների մայրերի կոմիտեի ղեկավար Վալենտինա Մորդովային: Մորդովայի խոսքերով, հետաքննիչները Բալեյ քաղաքում հարցաքննել են սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հարազատներին, դասընկերներին և ծառայակիցներին, ինչպես նաև մեղադրյալի նախկին զորամասի հրամանատարությանը: Նշված է, որ բոլորը Պերմյակովին

Թիվ 1 և 106 մանկապարտեզները շուտով կվերաբացվեն

Մայրաքաղաքի կրթական և մշակութային հաստատությունները  ջեռուցվում են և ապահովված են անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ հետևողական աշխատանքները՝ ի հայտ եկած թերությունները  շուտափույթ վերացնելու և անխափան ջեռուցում ապահովելու նպատակով: Անդրադառնալով շինբարեկարգման 2014 թվականի ծրագրերով կրթական և մշակութային հաստատություններում նախատեսված

«Ոչ սահմանված վայրերում աղբը թափելու երևույթի դեմ պայքարն իրական արդյունք կունենա, երբ այն դառնա միասնական մոտեցում բոլորիս կողմից». Տարոն Մարգարյան

Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու  կանխարգելման աշխատանքների մասով՝ այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին  զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 71 վարչական արձանագրություն: «Ոչ սահմանված վայրերում աղբը թափելու երևույթի դեմ պայքարն իրական արդյունք կունենա, երբ այն դառնա միասնական մոտեցում բոլորիս կողմից: Այս աշխատանքը միայն քաղաքապետարանի և

Քաղաքապետը հանձնարարել է առավել խստացնել հսկողությունը ապօրինի շինությունները կանխելու  ուղղությամբ

Քաղաքաշինության ոլորտում հունվարի 1-ից մինչ 18-ը ներառյալ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 3 դեպք: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Նշվել է նաև, որ քանդման աշխատանքներ են իրականացվել մեկ հասցեում: Արձանագրություններ են կազմվել նաև շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման դեպքերի մասով: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է առավել խստացնել

Ոստիկանությունը պարզաբանում է, թե ինչ է նկատի ունեցել Լեւոն Երանոսյանը

Վերջին օրերին ԶԼՄ-ներում ու սոցցանցերում լուրեր են շրջանառվում, որ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը լրագրողի հետ զրույցում ասել է, թե հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած ակցիայի մասնակիցների 80-90 տոկոսը հարբած է եղել: Հարկ ենք համարում նշել, որ Լևոն Երանոսյանը նկատի է ունեցել ոստիկանների վրա քարեր նետող ու բախումներ հրահրող անձանց՝  հաշվի առնելով  նրանց ընդգծված ագրեսիվ

Եվրոպան եւ մենք. Գերիշխում է ինքնահաստատման գործառույթը

Մինչդեռ սպորտը կարող է նաեւ դաստիարակել 60-70-ական թվականներին, երբ գնում էի վարսավիրանոց, քննարկման թիվ մեկ թեման ֆուտբոլն էր եւ, բնականաբար, «Արարատի» խաղը: 90-ականներին թեման քաղաքականությունն էր (կուսակցությունները, նրանց պայքարը), հիմա՝ քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչների, ասենք՝ շոու-բիզնեսի «աստղերի» շուրջ տարբեր բամբասանքները, այդ թվում՝ ումն է այս կամ այն բիզնեսը եւ ով որտեղ է «փայ մտել»:

Կեսգիշերից հետո գործունեություն ծավալելու իրավունքից զրկվել է հանգստի և զվարճանքի 39 օբյեկտ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքում գործող զվարճանքի օբյեկտների աշխատանքի հետ կապված՝ հանձնարարել է ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքներն ու, ըստ այդմ, համապատասխան քայլեր ձեռնարկել տվյալ օբյեկտների ժամը 24:00-ից հետո գործունեության թույլտվության տրամադրման կամ դրա դադարեցման ուղղությամբ: «Ստեղծեք աշխատանքային խումբ և ուսումնասիրեք նախորդ տարվա բողոքները: Հիշեցնեմ, որ

Պարզաբանում. Ոստիկանները սպաներին առաջարկել են ուղեկցել բնակության վայր

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են զետեղել հունվարի 17-ին Գյումրիում ռուս սահմանապահների բերման ենթարկելու մասին: Չնայած տեղեկատվությունը մեր կողմից արդեն իսկ հերքվել է, ի լրումն հայտնում ենք, որ կայքէջերում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության շտաբի կողմից անցկացվող ծառայողական քննության  շրջանակներում ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ՊՊԾ սպայական ջոկի

Ազատ Արշակյան. Սերժ Սարգսյանի պատասխանը որակյալ էր

Ըստ Ազատ Արշակյանի եւ Լեւոն Շիրինյանի` Դարդանելի պատերազմական գործողությունների 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները կեղծ են

Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում խորհրդակցություն է անցկացնում

Այս պահին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր տեղակալներով  գտնվում է Շիրակի մարզային ոստիկանության շենքում: Նա մոտ մեկ ժամ է՝ խորհրդակցություն է անցկացնում: Կան ենթադրություններ, որ նա Գյումրիում սպասում է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պետ Ալեքսանդր Բաստրիկին: Լրագրողներին ներս չեն թողնում, խիստ հսկողություն է սահմանված մարզային ոստիկանության շենքի դիմաց: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Սանկտ-Պետերբուրգի Ս. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում հոգեհանգստի արարողություն

Հուվարի 18-ին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեց հոգևոր հովիվ Սարգիս Չոփուրյանը մատուցել է պատարագ հունվարի 12-ին Գյումրիում սպանությունների զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հոգեհանգստի արարողությունը: Պատարագից հետո ելույթի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, որը իր ցավակցությունը հայտնեց Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ և դատապարտեց կատարված հանցագործությունը: Գլխավոր հյուպատոսը տեղեկացրեց հայ

«Եթե դուք ցանկանում եք, որ նրան դատեն Հայաստանում, ապա պայքարեք դրա համար»

Ռուս լրագրողը ներկայացնում է Գյումրիում կատարվածի մասին ռուսական լրատվամիջոցների արձագանքը Շաբաթվա սկզբին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդը ցնցել է ամբողջ Հայաստանը, ոտքի կանգնեցրել հայությանը եւ առաջացրել Ռուսաստանի ու ռուսական ռազմաբազայի նկատմամբ մեծ զայրույթ: Արդեն մի քանի օր է՝ Երեւանում եւ Գյումրիում կազմակերպվում են երթեր: Մասնակիցները հայաստանյան իշխանություններից պահանջում են նախանձախնդիր լինել, որ ռուս զինվոր Վալերի Պերմյակովի

Վարդան Հակոբյան. «Մինչեւ վերջին դեպքերը, Հայաստանին վերաբերվում էին՝ ճանաչելով զուտ վերնախավին» (Տեսանյութ)

Այսօր Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինվորի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքի սպանության յոթերորդ օրն է, եւ Հիմնադիր խորհրդարանը Գյումրի գնալու եւ այնտեղ սպանության յոթերորդ օրը հիշատակելու փոխարեն, որոշել էր հոգեհանգստի արարողություն անցկացնել Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում: Այս մասին մեզ հայտնեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը: Գյումրիում կատարված ոճրագործության մասին պարոն Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց. «Եկեք արձանագրենք

Շիրակի մարզպետի ենթադրությունը՝ Պերմյակովի ոճրագործության մասին (Տեսանյութ)

Քիչ առաջ տեղի ունեցավ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մամուլի ասուլիսը, որը վերլուծելով Գյումրիում կատարված ողբերգությունը, ասաց, թե այդ «ստահակի, ճիվաղի ու մարդաչնմանի» արածը ոչ մեկին հասկանալի չէ, դրա համար էլ գյումրեցիների մոտ առաջացել են բնական հարցեր ՝ ինչո՞ւ այդ ընտանիքին սպանեց, ինչու կատարվեց այս ամենը: Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, որ ինքը միանում է գյումրեցիների արդար պահանջին,

«Ապրիլի 24-ը Չանաքքալեի ճակատամարտում հաղթանակի օր հայտարարելն առնվազն ցինիզմ է». թուրքագետ

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը կարծում է, որ ապրիլի 24-ը Չանաքքալեի ճակատամարտում Թուրքիայի հաղթանակի 100-ամյակի օր հռչակելը կարող է ռիսկային լինել Թուրքիայի համար և հեղինակազրկել վերջինիս: Մանավանդ, որ նա արդեն հասցրել է բացասական իմիջ ձեռք բերել հատկապես Սիրիայի, Եգիպտոսի և իր արտաքին քաղաքականության հետ կապված այլ խնդիրների պատճառով։ «Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին Թուրքիայում բավականին վաղուց էին պատրաստվում, բայց

Ալվարդ Պետրոսյան. «Իմ Երեւանի զարդերից մեկն էլ գնաց»

– Անցած օրերին բազմաթիվ էին այն պետական եւ քաղաքական այրերն ու տիկինները, որոնք հարցազրույցների միջոցով արձանագրում էին իրենց առնչությունները, հուշեր պատմում, գնահատում եւ արժեւորում այսերկրային կյանքից վաղաժամ հեռացած, բազմատաղանդ մտավորական եւ պետական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանին: Բայց բազմաթիվ մտերիմ ընկերների մեջ որքան էլ տարօրինակ է՝ Ձեր անունը չկար, թեպետ Դուք առաջինն էիք, որ անդրադարձաք նրա «Մանդիլիոն»

Մինչև 2016թ. աշխարհի ամենահարուստ մարդկանց 1%-ը կտնօրինի ավելի մեծ հարստության, քան երկրագնդի բնակչության մնացած մասը միասին վերցրած

Օքսֆամն այսօր, Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումից առաջ,  զգուշացնում է, որ հաջորդ տարի ամենահարուստ մարդկանց  մեկ տոկոսի ընդհանուր հարստությունը կգերազանցի երկրագնդի բնակչության 99 տոկոսի հարստությունը, եթե անհավասարության աճի ներկայիս միտումը չզսպվի: Այսօր Օքսֆամը հրապարակել է իր «Ունենալով ամեն ինչ, ցանկանում են ավելին» հետազոտությունը, որը ցույց է տալիս, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց 1%-ի  մասնաբաժինը  աշխարհի ընդհանուր հարստության

«Ավթանդիլ Մարտիաշվիլին պետք է արդարացվի»,-ասում է նրա պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն (Տեսանյութ)

Ավթանդիլ Մարտիաշվիլուն ՀՀ քրեական օրենսգրքով մեղադրական է առաջադրվել այն բանի համար, որ ազգությամբ թուրք Օսման Ուղուրլուի հետ, «իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել, տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել և մաքսային հսկողությունից թաքցնելով՝ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց»: Դատական վիճաբանությունների փուլում նրա համար մեղադրողը Գորիսի դատարանում պահանջել է

Սերյոժա Ավետիսյանն այս պահին տեղափոխման ենթակա չէ. «Նույնիսկ առաջին հարկ իջեցնելը կարող է ճակատագրական լինել»

Յոթ օր շարունակ Հայաստանի և արտերկրի լավագույն բժիշկները պայքարում են վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի բարելավման և կայունացման համար: Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ երիկամային և սրտանոթային անբավարարության խորացման պատճառով կատարվել է պերիտոնեալ դիալիզ: «Երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Նա Գյումրիից Երևան է տեղափոխվել

ՀՀ արդարադատության նախարարը հանդիպում է նախաձեռնել Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամների հետ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի կնոջն ու նրա հորը` Անահիտ և Վիկտոր Մարտիրոսյաններին: Ընդունելության նպատակն էր մանրամասներ ներկայացնել Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխելու ընթացակարգի վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել նրանց անհանգստացնող հարցերին: Նախարարը Հարությունյանի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ դեկտեմբերի սկզբին Անահիտ Մարտիրոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարություն հասցեագրած

Հայաստանցի աշխատանքային միգրանտի համար ոչ մի արտոնություն նախատեսված չէ

Նոր օրենքով՝ աշխատանքային միգրանտը պաշտպանված է միջազգային կոնվենցիաներով Ամանորը հայրենիքում նշելու եկած աշխատանքային միգրանտներն այս օրերին խուճապի մեջ են. չգիտեն՝ խստացվե՞լ են միգրացիային առնչվող օրենքներն ի վնաս իրենց, թե՞, այնուամենայնիվ, ինչպես հայաստանյան պաշտոնյաներն են պնդում՝ ՀՀ քաղաքացիների համար արտոնություններ են նախատեսված: Միգրանտներից շատերն էլ մտավախություն ունեն, որ ՌԴ միգրացիոն օրենսդրության մի շարք փոփոխություններով պայմանավորված՝ հնարավոր

«Գնդակահարել Պերմյակովին Գյումրու ռազմակայանի տարածքում». Էդուարդ Լիմոնով. Росбалт

Ռուսաստանի «Դրուգայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ, հայտնի գրող Էդուարդ Լիմոնովը կոչ է արել ռուսական ռազմակայանի տարածքում գնդակահարել Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին, փոխանցում է «Ռոսբալտ»-ը: «Պետք է Շտապ փրկել Ռուսաստանի պատիվը, Պերմյակովին գնդակահարել հենց ռազմակայանի տարածքում: Հայկական ընտանիքին գնդակահարած զինվոր Պերմյակովի պատմությունը պետք է լուծվի հնարավորինս շուտ, որովհետև այդ արյունոտ սպանդը ամեն րոպե վնաս

Զարուհի Փոստանջյան. «Ռուսաստանն առեւանգել է Պերմյակովին»

Զարուհի Փոստանջյանը համարում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիա է իրականացնում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031