Օրվա լրահոսը

Օմբուդսմենի հայտարարությունը՝ Գյումրու ոճրագործության հետևանքով տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ

Ինչ վերաբերում է հավաքի որոշ մասնակիցների կողմից հավաքի այլ մասնակիցների և ոստիկանների ուղղությամբ քարեր նետելուն, ապա այս գործողություններն ակնհայտորեն որևէ կերպ չեն կարող տեղավորվել խաղաղ հավաքի պաշտպանության շրջանակներում:

Փաշիկ Ալավերդյան. «Հավաքական կընդգրկվեն միայն գլխավոր մարզչի սահմանած չափորոշիչները բավարարած ծանրորդները»

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը 2015 նախաօլիմպիական տարում առաջին ուսումնամարզական հավաքն սկսելու է հունվարի 22-ին: Մեր առաջատար ծանրորդները ներկայումս մարզվում են իրենց անձնական մարզիչների ղեկավարությամբ: Նրանք նախապատրաստվում են փետրվարի 10-ից 15-ը Երեւանում կայանալիք Հայաստանի առաջնությանը, որի արդյունքներով էլ ընտրվելու են հավաքականի թեկնածուները: Սակայն տղամարդկանց ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հավաքականի անդամների ընտրության նոր կարգ

Պերմյակովին ու նրա մեղսակիցներին (եթե կան) պատժելուց հետո առաջինը պետք է պատժվեն նրան Հայաստան զինծառայության գործուղածները. «Ազգ»

Փոխանակ Ավետիսյան ընտանիքը ոչնչացնելու, նա եւ նրա նմանները կարող են, օրինակ, թնդանոթի կրակի տակ առնել Գյումրին, կամ հրթիռակոծել սահմանի այն կողմում գտնվող հակառակորդի զորակայանը կամ գյուղը, գյուղերը:

Վարդան Պետրոսյանի գործով տուժողի ներկայացուցիչը դժգոհում է ապահովագրական ընկերությունից (Ֆոտոշարք)

Տուժողների ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Բալոյանն ասաց, որ հրաժարվում է հայցադիմումում առկա 117 հազար դրամի չափով գումարի պահանջից:

Կասկածներ, անվստահություն, անհամապատասխանություններ. «Ազգ»

Եթե այդ հարցերը պատասխան չունենան, այժմ Գյումրիում եւ Հայաստանում բարձրացող արդարացի բողոքի ալիքը դժվար կլինի լիցքաթափել, կավելանան հարցադրումները, թե այդպիսի զինվոր ունեցող, արածները պարտակել ցանկացող սահմանապահն արդյոք ի վիճակի՞ է պաշտպանել հայոց սահմանը:

Ամեն ինչ իսկապես էլ ընդամենը 3 տոկոսով է թանկացել, բայց մենք «էշ- էշ» ավելի շատ ենք վճարում. «Չորրորդ իշխանություն»

ԱՎԾ-ն պարզապես խաբում է (բայց մենք, իհարկե, բացառում ենք այս տարբերակը, ո՞վ է տեսել, որ ԱՎԾ-ն սուտ բան ասի):

Արդյոք այդ ոճրագործը այդքան կարեւո՞ր է, որ հանուն նրա՝ Ռուսաստանը պատրաստ է ստանալ Հայաստանի անբարյացակամ վերաբերմունքը. «Հայոց աշխարհ»

Հետաքրքիր է, թե ի՞նչն էր խանգարում, որ ռուսական զորամասի ղեկավարությունը ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես գար:

Գրի ու ճշմարտության հետ խաղալ չի կարելի

Բաց նամակ ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության ծառայության տնօրեն Վլադիմիր Պողոսյանին Այս բաց նամակ-հարցումը հրապարակավ չէր կատարվի, եթե դրա հիմք-հիմնավորումը ձեր կողմից` որպես պետական կազմակերպության ղեկավարի, հրապարակավ ներկայացրած չլինեիք հանրությանը: Այլապես, ինչի մասին խոսք է գնալու ստորեւ, հավատացած եղեք, որ այն երբեք ու առհասարակ չէր արժանանա որեւէ մեկի, այդ թվում նաեւ իմ ուշադրությանը: Այսպիսով, մինչ

Պահպանողական Կուսակցության եւ Երիտասարդ Պահպանողականների Միության համատեղ հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 16.01.2014թ. Ք. Երևան   2014թ. հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած եղեռնը հեռահար քաղաքական սադրանք և հերթական լկտի ոտնձգությունն է Հայաստանի պետականության և հայ ազգային արժեքների դեմ, ինչպես 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն էր: Մի դեպքում թիրախը Հայաստանի պետականությունն էր՝ ի դեմս Խորհրդարանի և պետության ղեկավարների, այս դեպքում՝ հայ ազգային արժեքները՝ օջախը և ընտանիքը: Եվ այսօր

Հայաստանը՝ գործակալական ցանցերի միջեւ. «Չորրորդ իշխանություն»

Սկսենք նրանից, որ Հայաստանը տարածաշրջանում առանցքային դերակատարում ունի, եւ բնականաբար՝ Հայաստանում ինչպես ռուսական, այնպես էլ արեւմտյան (ամերիկյան) գործակալական ցանցեր կան։ Դրանում կարելի է չկասկածել՝ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆ-ը գործակալական ցանցեր ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Ընդ որում՝ այդ ցանցերն ընդգրկում են ինչպես «կադրային» աշխատակիցներին, այնպես էլ ազդեցության գործակալներին։ Ամերիկյանի դեպքում՝ գրանտներով սնվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին,

Հայրիկյան. «Պուտինյան Ռուսաստանը ՀՀ-ում ունի փաստաբանների բանակ»

«Մենք զրկվեցինք 700 մլն-անոց շուկայից, իբրեւ թե ստանալով 170 մլն-անոց շուկա: Ինչի մասին էլ խոսենք՝ կոռուպցիա, իշխանափոխություն եւ այլն, դրանք բոլորը տասներորդական խնդիրներ են, հաշվի առնելով, որ մեզ պարտադրվեց ինչ-որ հարաբերություններ հաստատել ինչ-որ ԵՏՄ միավորման հետ»,- այսօր «Հայացք» ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նորից խոսեց ԵՏՄ վտանգների մասին: Նրա խոսքերով՝ «Հայկական պետության մեջ հետապնդումներ կարող

Սեռը ճշտելու համար կին ֆուտբոլիստին հրապարակավ մերկացրել են

Միջադեպը եղել է 2008 թվականին, որի մասին Էկվատորիալ Գվինեայի կանանց ազգային հավաքականի հարձակվող Ժենովեվա Անյոնման պատմել է BBC Sport-ին: Իսկ նրա սեռական պատկանելությանը կասկածել են ուժային խաղաոճի պատճառով: «Ինձ խնդրեցին Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի եւ ազգային հավաքականի մարզիչների աչքի առջեւ մերկանալ: Ես ցնցված էի եւ լալիս էի: Դա անչափ նվաստացուցիչ էր», – իր հետ կատարվածը հիշել

Երիտասարդական նվագախումբը նոր տարին մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համերգաշարով

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2015 թվականը մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հերթական համերգաշարով: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որպես կանոն, նվիրվում է հայ մեծ կոմպոզիտորների հոբելյաններին և կրում է նրանց անունը։ Սարյան-ֆեստ (2010թ.), Բաբաջանյան-ֆեստ (2011թ.), Չուխաջյան-ֆեստ (2012թ.), Ռոմանոս Մելիքյան-ֆեստ (2013թ.) և Տերտերյան-ֆեստ (2014թ.)՝ փայլուն անունների վառ աստղաբույլ, որ 2015թ.-ին համալրվում է հայ երաժշտարվեստի ևս մեկ

Գուրգեն Եղիազարյան. Հայաստանը օրենքով գողերին աղուհացով է ընդունել ու ճանապարհել. «Իրատես de facto»

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը «Իրատես de facto»-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ ներկայացրեց «օրենքով» գողերի հավաքից: – Հայաստանյան «սխոդկան» անցավ առանց պատկան մարմինների անհարկի միջամտության, քանզի նրանց պայմանավորվածությունը ավելի բարձր օղակների հետ էր տեղի ունեցել։ Ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանը նրանց աղուհացով է ընդունել ու ճանապարհել։ Շուրջ 114 գողեր բարեհաջող հյուրընկալվեցին ու վերադարձան, այդ թվում՝

5-րդ կայազորային ռուսական զինվորական դատարանը խափանման միջոց է կիրառել Պերմյակովի նկատմամբ

«Մարդկանց այս դրսևորումները անարդարության զգացողության արդյունք են, քանի համոզիչ չեն մինչև այժմ բերված վարկածները»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Քաղաքական և իրավական արձագանք Գյումրիում աղմկահարույց սպանության քրեական գործի ընթացքին» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նա անդրադարձավ ռուսական հանրային  հեռուստաընկերությունների լուսաբանումներին, որտեղ անգամ չի էլ նշվել, թե այս զինվորը կատարել է սպանություն: Այնուհետև հավելեց. «Դրա

Վահան Շիրխանյան. «Վստահ եմ, որ դա շատ ծանր հարված էր նաեւ ռուսական բազայի եւ ՌԴ պաշտպանության նախարարության համար». «Ժողովուրդ»

ՀՀ  պաշտպանության  նախարարի  նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը «Ժողովուրդ»-ի  հետ  զրույցում հայտարարեց, թե վստահ է, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ խիստ է վարվելու Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամներին սպանած Վալերի  Պերմյակովի հետ։  – Պարոն Շիրխանյան, Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանդից հետո գյումրեցիները ՀՀ իրավապահ համակարգից պահանջում են հանցագործին դատել Հայաստանում։ Սակայն մինչեւ այժմ բացի խոստումներից, որ ՀՀ իրավապահներն

Հովհաննես Սահակյան. «Էդ ռուսին արդարացնենք, որ ի՞նչ անենք». «Իրատես de facto»

Գործը գտնվում է մեր տրամադրության տակ, մենք ենք քննելու։

«Բարգավաճ Հայաստան»  կուսակցության հայտարարությունը

Այսօր վաղ առավոտյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի նիստ: Քննարկվել է Գյումրիիում ստեղծված իրավիճակը: Նիստի ընթացքում քննարկվել և արձագանք են ստացել մի շարք հարցեր: Որոշվել է ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի ներկայացուցիչներից ձևավորել աշխատանքային խումբ՝ անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի Գյումրի գործուղելու համար: ԲՀԿ նախագահը և նիստի մասնակիցները բարձր են

«Գալիս ե՞ք, թե տանենք ձեզ». lragir.am

Հունվարի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, երբ արդեն պատրաստվում էինք Գյումրիից Երևան վերադառնալ, Հիմնադիր խորհրդարանի անդամներ Վարդան Հակոբյանի մեքենային մոտեցան մի խումբ քաղաքացիական հագուստով ոստիկաններ և մեքենայից դուրս հանեցին Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանին: Չներկայացնելով որևէ իրավական հիմք և խոչընդոտելով լրագրողիս մասնագիտական աշխատանքը, արգելում էին նկարահանել և ստիպեցին Վարդան Հակոբյանին քշել մեքենան Գյումրիի Մուշ ոստիկանական բաժանմունք: Մեքենայի մեջ

Գագիկ Հարությունյան. «Ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելը սխալ է»

«Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը  ճիշտ որոշում էր»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Անդրադառնալով երեկ Գյումրիում տեղի ունեցած դեպքերին, պարոն Հարությունյանն ասաց, որ սարսափելի ողբերգություն է եղել: Այն, ինչ պահանջում են գյումրեցիները՝ ռուսական բազայի դուրսբերում Հայաստանից,  Գագիկ Հարությունյանը ճիշտ չի համարում: Նրա կարծիքով՝ ռուսական ռազմաբազայի այլընտրանքը թուրքականն է,

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով կրկին նկատվել է լարվածության աճ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները շփման գծի ողջ երկարությամբ շարունակում

Էրդողանն ապրիլի 24-ին ՀՀ նախագահին հրավիրում է Թուրքիա. Ermenihaber.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի պատերազմական գործողությունների 100 ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, նախատեսել է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգիսյանին: Ըստ «Ermenihaber.am» լրատվականի` այս մասին տեղեկություն է  հաղորդվում Թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Սերփիլ Չևիքջանի «Էրդողանի 2-րդ անակնկալը» վերտառությամբ հոդվածում: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին

Սերժ Սարգսյանն այդպես էլ հարկ չհամարեց ուղերձով դիմել ՀՀ քաղաքացիներին. «Ժողովուրդ»

Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ոճրագործությունից հետո ՀՀ քաղաքացիների համար ցավի, տագնապի եւ զայրույթի զգացողություններից բացի համատարած է անօգնականության եւ անտերության զգացողությունը։ Ամբողջ երեք օր՝ հունվարի 12-ից մինչեւ հունվարի 15-ը՝ զոհերի հուղարկավորությունն ու դրան հետեւած բախումները, ՀՀ քաղաքացիներն այդպես էլ չլսեցին ո՛չ երկրի աշխարհիկ, ո՛չ էլ հոգեւոր իշխանության ղեկավարների խոսքը։ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը,

Էդմոն Մարուքյան. «Քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում». «Հայկական ժամանակ»

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը մասնագիտությամբ իրավագետ է, երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում պատասխանել է Գյումրիի սպանդի վերաբերյալ հարցերին։  – Պարոն Մարուքյան, այսօր առավոտյան ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Գյումրիում հայտարարեց, որ Պերմյակովը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում եւ մենք հնարավորություն ենք ունենալու հետեւել պատասխանատվության, այդ թվում՝ պատժի ենթարկելու ամբողջ գործընթացին, ի՞նչ է սա նշանակում։ –

ՀԵՀ-ը կփոխհատուցի սահմանամերձ (սահմանապահ) համայնքների ուսանողների ուսման վարձը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կփոխհատուցի ՀՀ սահմանամերձ (սահմանապահ) համայնքներում բնակվող և պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանողների տվյալ կիսամյակի ուսման վարձը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին կարող են դիմել Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Այգեպար, Այգեձոր, Բերքաբեր, Վերին Կարմիրաղբյուր, Վայոց ձորի մարզի Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Խնձորուտ,

Moody’s-ն իջեցրել է Հայաստանի վարկանիշը ՌԴ-ի պատճառով. «Ա1+»

Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունն այսօր իջեցրել է Հայաստանի վարկային վարկանիշը՝ Ba2- ից մինչև Ba3 բացասական կանխատեսումով։ Իսկ ազգային արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշը Moody’s-ն իջեցրել է Ba1- ից մինչև Baa3։ Այս մասին կարդում ենքBBC-ում։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Գյումրու բժշկական կենտրոնում մնացին երկու վիրավոր ոստիկան, բերման ենթարկվածներն էլ ազատ արձակվեցին

Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ հիվանդանոցում մնացել են ընդամենը 2 ոստիկան, երկուսի վիճակն էլ բավարար է, մեկը ստացել է գանգուղեղի փակ վնասվածք, որովայնի կոնքի բութ վնասվածք, գլխուղեղի բաց վնասվածք ստացած ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տեղափոխած ոստիկանին էլ երեկ վիրահատել են, նրա վիճակը նորմալ է: Ըստ հիվանդանոցի տնօրենի, վիրավորների թիվը եղել

Գրպանահատը խոստովանեց կատարածը

Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած 48-ամյա կինը հայտնել էր, որ թիվ 44 երթուղային ավտոբուսում իր բաճկոնի գրպանից գողացել են բջջային հեռախոսը` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Վ. Աճեմյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1953 թ. ծնված Լյովա Գ.-ին, որը խոստովանել է կատարածը: Կատարվում

ՀՀ ոստիկանություն. Հավաքի՝ բերման ենթարկված մասնակիցներից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ

Երեկ ժամը 22-ի սահմաններում Երևանի Ազատության հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, որոնք, իրենց ներկայացնելով, այնտեղ ինքնաբուխ հավաքվել էին Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու նպատակով: Հավաքի՝ բերման ենթարկված մասնակիցներից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ: ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային իրավունքի նորմերով և Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով ամրագրված արժեքներին և կանոններին, մշտապես

Երեկ Գյումրիում տեղի ունեցած բախումների գործում Գեւորգ Կոստանյանի դերը պետք չի թերագնահատել. «Հայկական ժամանակ»

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի երեկվա ասուլիսը մատնոց ֆռցնողի սեանս էր հիշեցնում։ Նա պիտի շատ հստակ պատասխան տար ընդամենը մեկ հարցի. Գյումրիի սպանդի հեղինակ Պերմյակովին Հայաստանի դատարանը դատելո՞ւ է, թե ոչ։ Հայաստանի իշխանությունները միջոցներ ձեռնարկելո՞ւ են նրան ստանալու եւ Հայաստանի քրեակատարողական հիմնարկում, Հայաստանի օրենքներով կալանքի տակ պահելու համար։ Պիտի նաեւ հստակ բացատրություն տար, թե ինչո՞ւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031