Օրվա լրահոսը
Մարտունին եւս միացել էր համազգային սգին (Ֆոտոշարք, տեսանյութ)
Հունվարի 12-ին Գյումրիում ոճրագործի ձեռքով դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորության օրը՝ հունվարի 15-ին, Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում մեծաթիվ մարտունեցիներ էին հավաքվել: Թեեւ հոգեհանգստի պատարագը սկսվելու էր ժամը 13-ին, սակայն առավոտից արդեն իսկ մարդիկ խումբ-խումբ ինքնաբուխ գալիս էին զոհերի հիշատակը մոմավառությամբ հարգելու եւ վեց ամսական Սերյոժայի կյանքի փրկության համար աղոթելու: Հոգեհանգստի ժամերգությամբ Ավետիսյանների ընտանիքի 6 նահատակների
Լևոն Երանոսյան. «Երեկ Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած էր». 1in.am
«Երեկ Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած էր: Խմցրին ժողովրդին ինչ-որ մարդիկ, որից հետո ամբոխն անկառավարելի դարձավ: Մեծ մասը ոգելից խմիչքի ազդեցության տակ էր, ինչն էլ բերեց նրան, ինչ որ եղավ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, որը երեկ երեկոյան մինչև ուշ գիշեր գլխավորում էր Գյումրիում տեղի ունեցող գործողությունները:
«Հուսով ենք ՝այդ ողբերգական իրադարձությունը չի անդրադառնա մեր երկրների բազմամյա բարեկամական հարաբերությունների վրա». Նիկոլայ Ռիժկովը՝ Հերմինե Նաղդալյանին
Հունվարի 12-ին , Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անունից ՝ Հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը ցավակցական հեռագիր է հղել Հանձնաժողովի հայկական կողմի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, որում մասնավորապես ասված է՝ «Հարգելի Հերմինե Միքայելի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ
Իր աշխատանքները սկսեց ՀՅԴ 32-րդ Ընդհանուր ժողովը
2015 թվականի հունվարի 16-ին, Հայաստանում, իր աշխատանքները սկսեց Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցում են ՀՅԴ կազմակերպական բոլոր շրջանների ներկայացուցիչները, ինչպես եւ հրավիրյալ ընկերներ: Կուսակցության բարձրագույն ժողովի օրակարգն ընդգրկում է Հայաստանի ներքին կյանքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող, ազգային ու պետական առումներով հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ համաշխարհային խնդիրներ: Կքննարկվեն նաեւ այլ հարցեր: Ժողովի արդյունքների
«Վստահ եմ, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը մատների արանքով չեն նայի Գյումրու դեպքերին». Իրինա Գասպարյան
«Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը պետք է անպայման դատապարտվի, սակայն այս դժվար պահին բոլորս պետք է զսպվածություն դրսևորենք, մեզ «երկրորդ Ուկրաինա» պետք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը՝ կատարվածի առթիվ ցավակցություն հայտնելով ողջ հայ ժողովրդին: «Ես վստահ եմ, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը մատների արանքով չեն
Հովհաննես Իգիթյան. «Գլխավոր դատախազն իրեն պահում է Շարմազանովի նման»
Գյումրիում կատարված հանցագործությունից հետո ամենաէական հարցերից է, թե ի վերջո ո՞ր երկրի` ՀՀ-ի, թե՞ ՌԴ-ի օրենսդրությամբ գործը պետք է քննվի, որի հստակ պատասխանը մինչև այժմ չի հնչել: Այն անձինք, որոնք կարծում են, թե գործը պիտի ՀՀ օրենսդրությամբ քննվի, հղում են կատարում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գործող «ՀՀ-ի տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով
«Մեր պայքարը էն օրը Գյումրիում տեղի ունեցածը չկրկնվելու համար էր»
«Ինձ համար շատ վիրավորական ա, որ ինձ խուլիգան են անվանում, երբ իսկական խուլիգանները դեռ զակազներ են տալիս: Մի ժամվա ընթացքում 134 թերթ դատավճիռ գրելը ֆիզիկապես անհնար ա, այսինքն՝ այդ դատավճիռը նախապես գրված, դարակում դրված է ու մնում էր միայն դրա վերջին հատվածը հրապարակել: Ժամը 6-ին դատը ավարտվեց, դատավորը 7-ին կարդաց 134 էջ: Միայն մի շաբաթ
ԲՀԿ-ական պատգամավորը պատմում է, թե ինչպես հանդիպեց ոճրագործին ու ինչ ապրումներ ունեցավ (Տեսանյութ)
Ինչպես հայտնի է, երեկ Գյումրիում Շիրակի մարզային դատախազության շենքի դիմաց ցուցարարները գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից պահանջում էին տեսանյութ ներկայացնել ու իրենց համոզել, որ ոճրագործ Պերմյակովին չեն փախցրել Ռուսաստան, նա գտնվում է Գյումրիում: Ավելի ուշ 102-րդ ռազմաբազա այցելեցին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու տնտեսագետ Կարեն Պետրոսյանը: Այսօր պատգամավորը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչպես հանդիպեց
Հայտարարություն. Սերժ Սարգսյանը նույնիսկ հարկ չհամարեց դիմել ժողովրդին, կիսել նրա ցավը
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության վարչության հայտարարությունը 2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկելի ոճրագործությունը ցնցեց ամբողջ հայությանը և առաջադեմ մարդկությանը: Բայց, ցավոք սրտի, դրան անհաղորդ մնացին ՀՀ «Նախագահը», նրա գլխավորած ռեժիմը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: ՀՀ «Նախագահը» նույնիսկ հարկ չհամարեց դիմել ժողովրդին, կիսել նրա ցավը, դատապարտել կատարված ոճրագործությունը և երկրում սուգ
Վարդան Պետրոսյանի համար՝ 6 ու կես տարվա ազատազրկում (Տեսանյութ)
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազը՝ Արթուր Սարգսյանը միջնորդեց 6 ու կես տարվա ազատազրկում: Նա փաստորեն հաստատված համարեց 2013թ հոկտեմբերի 20-ին Երեւան –Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած վթարում Վարդան Պետրոսյանի մեղավորությունը: Դեռ նախորդ նիստերից մեկի ժամանակ, մեղադրողն ասաց, թե իրեն պետք է կես ժամ ժամանակ, իր մեղադրական ճառի համար:Ակնհայտ էր,
Կարո Եղնուկյանը և Գագիկ Սարուխանյանը ոստիկանության թույլտվությամբ կրել են գազային ատրճանակներ
2015 թ. հունվարի 15-ի երեկոյան Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնությամբ Ազատության հրապարակում սկսված ինքնաբուխ հավաքը խափանելու նպատակով ոստիկանությունը, կոպտորեն ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը և Հավաքների ազատության մասին օրենքը, զանգվածաբար բերման է ենթարկել նրա մասնակիցներին: Կատարվող բացահայտ ապօրինությունը որևէ կերպ կոծկելու նպատակով ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել կեղծ և անհեթեթ հիմնավորում, ըստ որի իբրև թե կասկածներ են եղել, որ
Հակոբ Հակոբյանն իր ֆիլմի մասին. «Դերասաններն ամբողջ կյանքում սպասել են էս ֆիլմին»
ԱԺ նախկին պատգամավորը համոզված է, որ նման ֆիլմ Հայաստանում առաջին անգամ է նկարվում
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան
Հունվարի 16-ին կայացավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան: Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Պատվիրակությանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լեվան Գիրշիաշվիլին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ներկան և
Միջադեպ Շանթի դատավարության ժամանակ (Տեսանյութ)
Այսօր «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների վերաքննիչ բողոքի քննության ժամանակ Շանթ Հարությունյանը հայհոյեց նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ երեք դատավորներից ոչ մեկը նույնիսկ նկատողություն չարեց: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Վարդան Վարդանյանը դժգոհեց իրենց առաջադրված խուլիգանության հոդվածից, ասաց, որ պատերազմում 4 անգամ վիրավորվել է ու չի կարողանում հիմա հանգիստ խոսել: «Օրգանիզմիս կեսը թողել եմ
ՀՀ փոխոստիկանապետը՝ Գյումրիում ոստիկանական լրացուցիչ ուժեր մտցնելու, բերման ենթարկված անձանց ու վիրավորների մասին
Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեկ Գյումրիում բերման է ենթարկվել 21 քաղաքացի, որոնցից 19-ի նկատմամբ նախապատրաստվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ նյութեր և նրանք սահմանված ժամկետում ազատ են արձակվել: 14.00-ի դրությամբ բուժհաստատություններ են դիմել 28 հոգի, որոնցից 18-ը ոստիկանության ծառայողներ են, 10-ը՝ քաղաքացիներ: Մենք հետաքրքրվեցինք, թե ո՞րն է եղել
Դատավորը թույլ չտվեց փաստաբանին հրապարակել Արա Զոհրաբյանի հաշտության պայմանագրի տիպային օրինակը (Տեսանյութ)
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դատական հերթական նիստը, տուժողներ Հակոբյանների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը հանդես եկավ հայտարարությամբ: Ըստ նրա, տուժողները հանդիպել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ, հաշտության գործընթացի հետ կապված. «Նշված հանդիպմանը կողմերի փաստաբանները ներկա չեն գտնվել, սակայն հանդիպման մասին եղել են տեղեկացված»: Ըստ
Քաջարանի բժշկական կենտրոնում ուսումնասիրություններ կկատարի հանձնաժողովը
Քաջարանի բժշկական կենտրոնում արձանագրված հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների կողմից «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների գնահատման ուսումնասիրության արդյունքներով բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված նմուշներում շեղումների հայտնաբերման առիթով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական
Որքանո՞վ է արժանահավատ «ջուր խմելու» վարկածը
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը: Արամ Աբրահամյան.– Ես ուզում եմ, որ դուք նախ անդրադառնաք, կարելի է ասել, պաշտոնական վարկածին՝ Վալերի Պերմյակովը գնացել է ջուր խմելու, նրան չեն տվել, եւ նա ինչ-որ պատճառով սկսել է կրակել: Հրանուշ Խառատյան.– Տարօրինակ բան է, չեմ
Սերյոժա Ավետիսյանի հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով կատարվել է վիրաբուժական միջամտություն
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ վաղ առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կայացած խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել անցկացնել ընդլայնված խորհրդակցություն: Ժամը 14:00-ին Հայաստանի և արտերկրից հրավիրված առաջատար մասնագետների մասնակցությամբ կայացավ ընդլայնված կոնսիլիում: Հեռախոսակապի միջոցով կապ է հաստատվել Քլիվլենդի (ԱՄՆ), Իսրայելի, Ֆրայբուրգի (Գերմանիա), Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, աշխարհի լավագույն կլինիկաների մասնագետների հետ: Կյանքին սպառնացող բարդությունները,
Ակտիվիստը զենք կրելու թույլտվությունը ոստիկանությունից էր ստացել
Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը երեկ Ազատության հրապարակում Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքը դատապարտող ինքնաբուխ հավաքի ժամանակ իր հետ ունեցել է գազային ատրճանակ: Նա Aravot.am-ին պատմեց, որ այդ ատրճանակը տրամադրել է ոստիկանությունը` համապատասխան լիցենզիայով. «Գազային զենքը մեկ տարուց ավելի է` կրում եմ: Երբ «Ծածկած շուկայի» համար բողոքի ակցիաների ընթացքում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները իմ ավտոմեքենաներն էին
Դեսպանն իր երկրի անունից ցավակցել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 16-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպման սկզբում արդարադատության նախարարն անդրադառնալով վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին՝ իր ցավակցությունն է հայտնել դեսպանին՝ գնահատելով ֆրանսիացիների հաստատակամությունը խոսքի ազատության և ժողովրդավարական արժեքների պահպանման գործում: Դեսպանն իր հերթին իր երկրի անունից ցավակցել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության
Նաիրիտցիները հիմի էլ Պերմյակովի արդար պատիժն են պահանջում
Գյումրիում կատարվածը նաիրիտցիներին ստիպել է վերանայել աշխատավարձի պարտքի համար ակցիաներ անելու որոշումը
«Լրատվամիջոցները սրում են իրավիճակը». փորձագետը՝ Գյումրու դեպքերի մասին
«Լրատվամիջոցներում շիլաշփոթ է. ընդդիմադիր լրատվամիջոցները սրում են իրավիճակը՝ իշխանափոխության կոչեր հնչեցնելով: Հասարակ ընթերցողն էլ կուլ է տալիս բոլոր խայծերը, որովհետև չի տիրապետում ամբողջական տեղեկատվությանը: Արդյունքում վիճակն է սրվում, և հակառուսական տրամադրություններ են բարձրանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ հորդորելով լրատվամիջոցներին ուշադիր լինել, քանի որ բացի հայկականից, ներկա
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվե
Հունվարի 16-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Վալերի Մեջլումյանին՝ «Ձեր նշած շները գողերին են հայտնաբերում»
Նախորդ տարի դեկտեմբերի 20-ին Թեղուտի հանքավայրի շահագործման առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանքը շահագործող «Վալլեքս» ընկերության ղեկավար Վալերի Մեջլումյանին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» մեդալով եւ նրա կատարածը ներկայացնում է որպես սխրագործություն: Իսկ Մեջլումյանն էլ այդ հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվող բնապահպաններին, ակտիվիստներին համեմատել է իրենց կերակրողներին ծառայող շների հետ: Վալերի Մեջլումյանն արդեն կարող
Սպանված Ավետիսյանների հարազատները գերեզմանատանը հանդես եկան հայտարարությամբ (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր ողջ Գյումրին «Շիրակ» գերեզմանատանն էր. շարքային գյումրեցիները, ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու նրա թիմակիցները, Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաները՝ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, այցելել էին ննջեցյալների շիրիմներին: Ոստիկանները ևս հատուկ հսկողություն էին սահմանել գերեզմանատանը: Սպանված տանտիրոջ՝ Սերյոժա Ավետիսյանի մորաքրոջ որդին՝ Սամվել Հովհաննիսյանը բոլոր հարազատների անունից հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Գյումրիում կատարված երեկվա բողոքի ակցիաները իրենք չեն կազմակերպել.
Կալանավորը հաղորդել է, որ խոստովանական ցուցմունքներ է տվել գործադրված բռնությունների արդյունքում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Բավական Խ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կալանավոր Բավական Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ոստիկանության աշխատակիցները և նախաքննություն իրականացնող ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը
Զինծառայողը բռնվել էր թեյարանում գողության պահին
Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ առանց դատարանի հայեցողության՝ պատժի անհատականացումն անհնար է Անցյալ տարվա նոյեմբերի 18-ին Հովհաննես Աթոյանը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դատավճռով դատապարտվեց 1 տարի 11 ամիս 27 օր ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ Հովհաննես Աթոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց եւ սահմանվեց փորձաշրջան`
«113 միլիարդն էլ ոչինչ չի փոխի»
Մշակույթի ոլորտին հատկացվող գումարի ավելացումից արվեստագետները ոգեւորված չեն Պետության կողմից մշակույթի ոլոտին հատկացված այս տարվա գումարը կազմում է 13 մլրդ 393 մլն դրամ, ինչը նախորդ՝ 2014թ. համեմատ ավելացել է 14,4%-ով: «Առավոտի» հետ զրուցած արվեստագետների մի մասը, սակայն, ոգեւորված չէ դրանից: Մեր զրուցակիցները հավաստիացնում են, թե մշակութային ոլորտի բյուջեի ծավալը տարեցտարի մեծանում է, սակայն գումարի բաշխումը


















































