Օրվա լրահոսը
ՀՀ ոստիկանություն. Հավաքի՝ բերման ենթարկված մասնակիցներից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ
Երեկ ժամը 22-ի սահմաններում Երևանի Ազատության հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, որոնք, իրենց ներկայացնելով, այնտեղ ինքնաբուխ հավաքվել էին Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու նպատակով: Հավաքի՝ բերման ենթարկված մասնակիցներից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ: ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային իրավունքի նորմերով և Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով ամրագրված արժեքներին և կանոններին, մշտապես
Երեկ Գյումրիում տեղի ունեցած բախումների գործում Գեւորգ Կոստանյանի դերը պետք չի թերագնահատել. «Հայկական ժամանակ»
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի երեկվա ասուլիսը մատնոց ֆռցնողի սեանս էր հիշեցնում։ Նա պիտի շատ հստակ պատասխան տար ընդամենը մեկ հարցի. Գյումրիի սպանդի հեղինակ Պերմյակովին Հայաստանի դատարանը դատելո՞ւ է, թե ոչ։ Հայաստանի իշխանությունները միջոցներ ձեռնարկելո՞ւ են նրան ստանալու եւ Հայաստանի քրեակատարողական հիմնարկում, Հայաստանի օրենքներով կալանքի տակ պահելու համար։ Պիտի նաեւ հստակ բացատրություն տար, թե ինչո՞ւ
Ոստիկանությունն արեց ամեն ինչ, որ ոստիկաններ վիրավորվեն
Ինչպես հայտնի է, երեկ Գյումրիում Շիրակի մարզի դատախազության մոտ մի խումբ քաղաքացիներ իրականացնում էին խաղաղ հավաք: Հավաքի մասնակիցների մի մասը բողոքի խոսքի արտահայտման նպատակով որոշեց երթով գնալ դեպի Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն: Սակայն, հյուպատոսությունից շուրջ 200 մետր առաջ Ոստիկանությունը «շղթա» կազմեց և խոչընդոտեց այդ պահին դեռևս խաղաղ երթի ընթացքը` կոպտորեն խախտելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը,
Դեմքերը ռուսական ռազմակայանում. «Ժամանակ»
Իրավիճակը առավել քան ամոթալի է Հայաստան պետության համար: Ռուս զինծառայողը կասկածվում է Հայաստանի 6 քաղաքացի սպանելու մեջ, Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, ողջ հասարակությունը պահանջում է ընդամենը այն, ինչ գրված է Հայաստանի Սահմանադրության և օրենքի, Գյումրիի 102-րդ ռազմակայանի տեղակայման պայմանագրի մեջ, սակայն այդ ամենը վերանում է Հայաստանի ոստիկանության և քաղաքացիների բախումով: Սա, ըստ էության, մեր պետական անզորության
Վարդան Պետրոսյանի գործը ժ.12-ին
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը չնայած նշանակվել էր այսօր ժ.10.30-ին, սակայն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ժամանակացույցում փոփոխություն է եղել: Այս պահին գտնվում ենք դատարանում, եւ պարզվեց, որ նիստը կշարունակվի ժ.12-ին: Ի դեպ, «Դատալեքսը» նույնպես ժամ է նշում ժ.10.30-ը: Դատարանում են լրատվամիջոցները, դատական նիստի մասնակիցներից շատերը:
Հանցագործը միտումնավոր ցանկացել է ռուսական հե՞տք թողնել. «Ա1+» (տեսանյութ)
Ռուս զինվորի կողմից հայ ընտանիքի գնդակահարությունը կարող է ոչ թե պատահականություն լինել, այլ նաեւ մտածված սադրանք։ Գյումրիի դեպքերը այսպես խորհելու առիթ են տվել քանդակագործ Անդրանիկ Դավթյանին, որը ծնվել եւ մեծացել է Գյումրիի ճիշտ այն փողոցում, որտեղ հունվարի 12-ին տեղի ունեցավ Ավետիսյան ընտանիքի սպանդը։ «Այսօր Ադրբեջանը առիթ է փնտրում ցանկացած պահի պատերազմ սկսելու,եղբայր Թուրքիան իմ կարծիքով
Ռուս զինվորականի եղերագործությունն առիթ է հերթական անգամ «մեծ եղբորն» անմնացորդ նվիրվածությունն ապացուցելու. «Հրապարակ»
ՀՀ իշխանությունները, փաստորեն, ի վիճակի չեն անգամ տարրական գործողություններ անելու, ասենք՝ սուգ հայտարարել, երբ ողջ ազգը սգում է, ցավակցել սգացող ժողովրդին, ներկայանալ անմեղ զոհերի հոգեհանգստին։
«Հայազն». Առավել արմատական զարգացումների ողջ պատասխանատվությունը կընկնի ապապետական վարչախմբի վրա
Գյումրիում ծայրահեղ լարված իրավիճակը մեղմելու միակ հնարավորությունը՝ հայ ընտանիքի սպանության գործով Հայաստանի դատական ինքնիշխանության անհապաղ վերականգնումն է, որը պահանջում է. 1. Կալանավորված ՌԴ զինծառայող Պերմյակովին անհապաղ տեղափոխել ՀՀ համապատասխան կալանավայր, 2. Գործի ընդհանուր քննությունը հանձնել ՀՀ դատախազությանը, իսկ ռուս քննիչներին թույլատրել մասնակցել քննությանը միայն նվազ կարևորություն ունեցող զինվորական հանցագործությունների մասով, 3, Վերջնական մեղադրանքը պետք է
Վլադիմիր Գասպարյանը հիվանդանոցում էր. Newsbook.am
Երեկ Գյումրիում բախումների ժամանակ վնասվածքներ ստացած ոստիկաններից մեկը Գյումրիի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի Գրիգոր Լուսավորիչ կենտրոն: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ոստիկանը ստացել է բաց գանգուղեղային վնասվածք: Այս պահին նա վիրահատվում է: Բավականին բարդ վիրահատություն է սպասվում գլխի շրջանում: NewsBook-ի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անձամբ է այցելել բժշկական կենտրոն Նա նպատակ է
Գյումրեցիների այս ընդվզումն առավել սիրելի է, քանի որ ինքնաբուխ է. «Հրապարակ»
Ցավի, ամոթի, հպարտության զգացումները խառնվել են իրար։ Ցավ՝ զոհվածների, ամոթ՝ երկրի պաշտոնյաների, հպարտություն՝ պայքարող գյումրեցիների համար։ Այո, ժողովուրդն ազգ է, եթե ունի կոլեկտիվ բարոյականության, իր արժանապատվությունը պաշտպանելու, իր նմանին զորավիգ կանգնելու ունակություն։ Գյումրեցիների այս ընդվզումն առավել սիրելի է, քանի որ ինքնաբուխ է՝ այս ու այն քաղաքական ուժի կամ իշխանության ձգտող մարդկանց խմբի կողմից չկազմակերպված։ Ս
Փետրվարի 6-ից Նաիրիտ Գործարան ՓԲԸ բոլոր 2215 աշխատակիցները կրճատվելու են. ՀՀ նախագահին ուղղված բաց նամակ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Մեծարգո Նախագահ Ձեզ են դիմում Նաիրիտ Գործարան ՓԲԸ 2200 աշխատողներ, ովքեր այս պահին կանգնած են անելանելի իրավիճակի առջև, որի կարգավորման համար անհրաժեշտություն է առաջացել դիմել Ձեզ և ակնկալել Ձեր հստակ դիրքորոշումն ու աջակցությունը: Խոսքը Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձի 18 ամսվա պարտքի <անլուծելի> հայտարարված, չարչրկված հարցի մասին է, որը, սակայն, բարի
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Գյումրիի սպանդին հաջորդած իրադարձությունների վերաբերյալ
Հայաստանի պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց վարքով շարունակում են ապացուցել սեփական ժողովրդին, որ ընդամենը ապազգային, կամազուրկ և ապիկար նոր-գաղութային վարչակազմ են: Մի ամբողջ ընտանիքի երեք սերունդ սեփական տան մեջ սպանդի է ենթարկվել: Ընտանիքի միակ ուղիղ ժառանգորդ է մնացել կյանքի ու մահվան սահմանագծում գտնվող մանկահասակ երեխան: Այդ հիմքով ամբողջ ազգը խնամակալության իրավունք է ձեռք բերել
Քաղաքականության սահմանները
Չքաղաքականացնել: Այդպիսի կոչով տարբեր առիթներով հաճախ են հանդես գալիս մեր իշխանության ներկայացուցիչները: Այս անգամ էլ նույն հորդորով հանդես եկավ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: Ամբողջ խնդիրն այն է, որ հստակ սահմանում չկա, թե ինչ է քաղաքականությունը: Ենթադրենք, ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի քիչ թե շատ «երեւելի» դեմքը կամ նրա մոտակա շրջապատի մարդիկ փողոցում կռիվ են սարքում, խուլիգանություն
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Էս պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով բյուջեի կատարողականն ապահովի:
Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Ստեփանավանի և Հրազդանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխվեցին ևս 6 ոստիկան
Հենց նոր մեզ հայտնի դարձավ, որ ևս 6 ոստիկան են տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոն: Սակայն, ինչպես հավաստում է հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը թեթևակի վնասվածքներ են նրանց մոտ, դեքմի քերծվածք, սրունքի վնասվածք և այլն: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՀՀ ոստիկանության արձագանքը` Գյումրիի եւ Երեւանի Ազատության հրապարակի իրադարձություններին
ՀՀ ոստիկանությունը ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթներին համապատասխան մշտապես իրականացրել և իրականացնում է իր գործառույթները` խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու համար: Դրա հետ մեկտեղ, ՀՀ ոստիկանությունը, բացառապես օրենքով նախատեսված միջոցների կիրառմամբ, ապահովել է նաև պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման,
Գյումրեցի ցուցարարները հեռացան միայն այն բանից հետո, երբ ԲՀԿ-ական պատգամավորն ու ակտիվիստը տեսան ոճրագործին
Շիրակի մարզի դատախազության մոտից ցուցարարները հեռացան միայն ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ու Կարեն Պետրոսյանի ռուսական ռազմաբազայում պահվող ոճրագործին տեսնելուց հետո: Վերջիններս փոխանցեցին, որ նա իրոք Հայաստանում է, չի տեղափոխվել ռուսական տարածք, որից հետո նոր միայն գյումրեցիները փոքր-ինչ շունչ քաշեցին: Այնուհետ գյումրեցիներին հանդիպեց ՀՀ գլխավոր դատախազը, որը մեկ անգամ ևս կրկնեց, որ ինքը տղամարդկային խոստում է
Ավետիք Իշխանյան. «Սրա անունը կարելի է դնել բեսպրեդել, մարդաորս»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Ազատության հրապարակում մոմավառությանը մասնակցող քաղաքացիներին համատարած բերման են ենթարկել: Հատկանշական է այն, որ բերման ենթարկվածներից շատերը մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց բերման են ենթարկել առանց պատճառի և նաև քաղաքացիական հագուստով անձինք: Բոլորն էլ պնդում էին, որ ոստիկանության հիմնական նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն էր, որ մարդկանց խաղաղ հավաքը տապալվի: Ինչպես տեղեկացրել
Գյումրիում պայթուցիկից վիրավորվել է «Առաջին լրատվական»-ի օպերատորը. 1in.am
Գյումրիում տեղի ունեցած բախումների արդյունքում վիրավորվել է «Առաջին լրատվական»-ի օպերատոր Կարեն Չիլինգարյանը: Արձակված պայթուցիկից վիրավորվել է մեր օպերատորի ոտքը: «Առաջին լրատվական»
Ազատության հրապարակից բերման են ենթարկվել Կարեն Հարությունյանը, Արգիշտի Կիվիրյանը, Ալեք Ենիգոմշյանը
«Չեն էլ տեղեկացրել՝ ուր են տանում»,-քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում ոստիկանական մեքենայից տեղեկացրեց Ազատության հրապարակից բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը: Նրա հետ բերման են ենթարկվել նաև Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը, նրա կինը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը, Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը, Մարիա Հովսեփյանը՝ շուրջ 15 հոգի: Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչու՞ են իրեն բերման ենթարկել, Կարեն Հարությունյանը
Շարմազանով. «Տականքն ազգային պատկանելություն չունի». tert.am
«Կոչ եմ անում հանդարտության, հանգստության, ողբերգությունը եղել է, և դրա վրա թշնամիներ փնտրել պետք չէ մեր երկրում, այս ամենը ժողովրդի շահերից չի բխում»:
Բերման են ենթարկել Ալեք Ենիգոմշյանին
Րոպեներ առաջ Երևանի Ազատության հրապարակից բերման են ենթարկել Հիմնադիր Խորհրդարանի Քարտուղարության տեղակալ Ալեք Ենիգոմշյանին: Այս պահին Գյումրի մեկնած Հիմնադիր խորհրդարանի անդամներին և աջակիցներին հատուկ ջոկատայինները փորձում են բերման ենթարկել՝ դուրս հանելով մեքենաներից: Հիմնադիր Խորհրդարանի Քարտուղարություն
Ազատության հրապարակում քաղաքացիներին համատարած բերման են ենթարկում (Տեսանյութ)
Այս պահին Ազատության հրապարակում լարված իրավիճակ է: Հարյուրավոր անձինք, որոնց թվում են Նախախորհրդարանի անդամներ, քաղաքացիներ մասնակցում են ժամը 21.00-21.30-ից մեկնարկած՝ Գյումրիում տեղի ունեցած հանցագործության առիթով Երևանում սկսված զորակցության ինքնաբուխ երթին: Aravot.am-ի հետ զրույցում Նախախորհրդարանի անդամ Հասմիկ էվոյանը տեղեկացրեց, որ բազմաթիվ քաղաքացիներ այս պահին էլ շարունակում են միանալ ինքնաբուխ երթին: Այնուհետև նշեց. «Քաղաքացիներին մասսայական, առանց որևէ
«ՀՀ իշխանությունները պետք է իրենց առաջարկներն անեն Թուրքիային»
Սարգիս Հացպանյանը՝ տարածաշրջանային զարգացումների շուրջ «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ Սարգիս Հացպանյանի տարեվերջյան ասուլիսը, որտեղ ներկայացվեցին Պուտին-Էրդողան հանդիպման, Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) խոսնակներից Մուստաֆա Քարասուի՝ 2015-ին ընդառաջ հակահայկական հերթական հայտարարության իրական պատճառներն ու «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից վերջերս Հայաստանում հրատարակված երիտթուրքական հայտնի եռյակից Ջեմալ Փաշայի թոռ՝ Հասան Ջեմալի «1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»
Միքայել Սրբազանը տուն է ուղարկում ցուցարարներին` խոստանալով ազատ արձակել տալ 13 ձերբակալվածներին
Շիրակի հոգևոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը խստորեն զայրացավ դատախազության մոտ հավաքված ցուցարարների վրա՝ նշելով. «Սա՞ էիք ուզում. ռուսը հանգիստ նստած է իր տեղում, իսկ դուք արյուն հանեցիք»: Սրբազանը բարի գիշեր մաղթեց ցուցարարներին՝ ստիպելով տուն գնալ: Նա ասաց, որ մտնելու է գլխավոր դատախազի մոտ՝ 13 ձերբակալվածներին ազատ արձակելու խնդրանքով: ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ևս բանակցում էր
Հիմնադիր խորհրդարան. «Երևանի Ազատության հրապարակից բերման են ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարների»
Րոպեներ առաջ Երևանի Ազատության հրապարակից բերման են ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարների: Կոչ ենք անում հավաքվել Ազատության հրապարակում՝ ի զորակցություն ցուցարարների: Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարություն
Նիկոլայ Ռիժկով. «Պետք է խնդիրը միասին լուծել». Panorama.am
Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, հնարավոր է ամենուր, բայց դա չի նշանակում, որ պետք է կասկածի տակ դնել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայտնի պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովը: Ն. Ռիժկովն իր անկեղծ ցավակցությունները փոխանցեց տեղի ունեցածի առթիվ և վստահեցրեց, որ Հայաստանում տեղի ունեցածի առթիվ ցավ
Գլխի բաց վնասվածք ստացած ոստիկաններից մեկին Գյումրիից շտապ տեղափոխում են Երևան
Հենց նոր Գյումրու բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ վիրավորների թիվը դարձել է 14, 5-ը ոստիկաններ են. նրանցից մեկը՝ ստացել է գլխուղեղի բաց վնասվածք, այս պահին տեղափոխում են Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, ոստիկաններից մյուսը ստացել է գլխ փակ վնասվածք, մյուսը տրավմաներ որովայնի շրջանում:Ծանր վիճակում գտվող ոստիկանի գլխին քար են շպրտել:
Տիգրան Խզմալյան. «Ոստիկանությունում ներկայացա որպես Վալերի Պերմյակով»
«Ես արդեն տանն եմ,- Ֆեյսբուքի իր էջում հայտնել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որն այսօր բերման էր ենթարկվել Հայաստանի Ռուսաստանի դեսպանատան առջեւ անցկացված բողոքի ցույցի ժամանակ:- Ոստիկանության բաժնում ես ներկայացա որպես ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակով, ասացի որ ուզում եմ զանգվածային սպանություն խոստովանել ՀՀ ոստիկանությանը եւ որ խոսելու եմ միայն ռուսերեն ու ՌԴ դեսպանատան պաշտոնյաների


















































