Օրվա լրահոսը
ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանին
«Պետք է արագացնել համաձայնության ձեռք բերումը հիմնարար սկզբունքների շուրջ» Անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքիի մեկնաբանությանը՝ շփման գծում իրավիճակի լարման կապակցությամբ՝ ըստ ադրբեջանական apa.az-ի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւն ասել է. «Ցավոք, Հայաստանն իր սադրիչ գործողություններով ամեն կերպ փորձում է խանգարել խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքը սկսելուն: Վերջին շրջանում շփման գծում իրավիճակի լարումը
Պատահար Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին. վարորդը տեղում մահացել է
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 5-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 80-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել բետոնե պատնեշի: Վարորդը` 1992 թ. ծնված Ռաֆիկ Ասատրյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
2014թ. ԵԳԱԾ-ն իրականացրել է բազմաոլորտ ծրագրեր
ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) շրջանակներում 2014թ. տարբեր ուղղություններով իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, մրցույթներ։ Մասնավորապես, ԵԳԱԾ շնորհիվ ավելի քան 60 երիտասարդ գիտնական գործուղվել է արտասահման՝ միջազգային գիտաժողովների։ Անցած տարվա ընթացքում Հայաստանում ԵԳԱԾ ֆինանսավորմամբ կազմակերպվել է 24 գիտական դպրոց կամ գիտական համաժողով (այդ թվում՝ միջազգային)։ 2014թ. ԵԳԱԾ շրջանակներում մեկնարկեց երիտասարդ գիտնականներին
ԵՄ. «Ազատության» փակումը հակասում է Բաքվի պարտավորություններին. Azatutyun.am
«Ազատություն». Եվրամիությունը Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի գործունեության կասեցումը համարում է մամուլի ազատության ոլորտում Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում։ Եվրամիության մամուլի գրասենյակի երեկ հրապարակած հաղորդագրությունում Բրյուսելը Բաքվին կոչ է անում ապահովել խոսքի և անկախ լրատվամիջոցների ազատությունն ու երկրում վերականգնել օրենքի գերակայությունը։ Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Գողություններ Գավառում
Հունվարի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Դավիթ Բ.-ին և 1989 թ. ծնված Արտակ Խ.-ին: Բացատրական աշխատանքների շնորհիվ Դավիթ Բ.-ն խոստովանել է, որ 2014 թ. դեկտեմբերին, մուտքի դռան փականը կոտրելով, մտել է Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 4 շենքի բնակարաններից մեկը
Հրդեհ Երվանդ Քոչարի փողոցում
Հունվարի 7-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում գտնվող վագոն-տնակից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.54-ին, մարվել՝ 10.59-ին: Այրվել է ոչ բնակելի վագոն-տնակի փայտե հատակը (2 քմ): ՀՀ ԱԻՆ
Mercedes-ը բախվել է երկաթբետոնե պատնեշին և հայտնվել ջրանցքում. կա 5 վիրավոր. shamshyan.com
Երեկ՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Նորամարգ գյուղից դեպի Մասիս տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Mercedes մակնիշի 89 12 14 GS տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե պատնեշին, այնուհետև՝ ընկել ջրանցքի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով
Ապարան- Արագած, Արթիկ-Արագած, Սևան- Դիլիջան ճանապարհահատվածները դժվարանցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին` ժամը 12:30-ի դրությամբ, Ապարան- Արագած, Արթիկ-Արագած, Սևան- Դիլիջան ճանապարհահատվածները գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են, Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ախուրյանի և Սևանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Թալինում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Վայք-Սիսիան միջպետական ճանապարհահատվածի Զանգեր կոչվող հատվածում ուժեղ քամի է: Ստեփանավանում, Դիլիջանում, Սիսիանում, Աշոցքում, Սևանում, Կոտայքի մարզում,
Երկրաշարժ Ադրբեջան-ԼՂՀ սահմանային գոտում
Հունվարի 7-ին, ժամը 11.49-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10.44-ին Ադրբեջանի և ԼՂՀ-ի սահմանային գոտում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.34օ և արևելյան երկայնության 46.46օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: ՀՀ ԱԻՆ
Հենրիխ Մխիթարյանը լիարժեք վերականգնվելու համար երեք շաբաթ ունի: «Բորուսիան» սկսել է մարզվել
Դորտմունդի «Բորուսիան» երեկվանից սկսել է երեքշաբաթյա նախապատրաստական մարզումները Գերմանիայի առաջնության երկրորդ շրջանին: Bundesliga.de-ն գրում է, որ դա Յուրգեն Կլոպին ֆուտբոլիստների հետ հանգիստ աշխատելու հնարավորություն է տալիս: Աղբյուրը ավելացնում է նաեւ, որ ընդմիջումը պատշաճ մարզավիճակ ձեռք բերելու հնարավորություն էր հատկապես Յակուբ Բլաշչիկովսկու համար, որն այս մրցաշրջանում մասնակցել է ընդամենը երկու խաղի: Դա նաեւ լիովին վերականգնվելու հնարավորություն
Երևանում վրաերթի ենթարկված Ավստրալիայի քաղաքացին հիվանդանոցում մահացել է. shamshyan.com
Երեկ՝ հունվարի 6-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Ավստրալիայի քաղաքացի, 42-ամյա Գայե Ջոշարին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին՝ Մաշտոցի 42ա շենքի դիմացից: Այդ օրը անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել նրան և թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի: Նյութի մանրամասները կարդացեք
«Բարսելոնը» վերջնագիր է ներկայացրել գլխավոր մարզչին
Կատալոնյան ակումբի ղեկավարությունը, դժգոհ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի աշխատանքից, նրա առջեւ խնդիր է դրել՝ հաղթել «Էլչեի» եւ «Ատլետիկոյի» հետ կայանալիք առաջիկա երկու հանդիպումներում: Լուիս Էնրիկեն միայն այդ դեպքում կպահպանի գլխավոր մարզչի պաշտոնը: Մրցաշրջանի սկզբում «Բարսելոնը» գլխավորած Լուիս Էնրիկեի թիմը Իսպանիայի առաջնությունում 17 հանդիպումից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Մադրիդի «Ռեալից» ետ մնալով
Ճամբարակում 2 հրդեհ է բռնկվել
Հունվարի 7-ին, ժամը 02.48-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.55-ին, մարվել` 03.05-ին: Այրվել է Ս. Հ.-ի տան տանիքը` 5 քմ: *** Հունվարի 7-ին, ժամը 02.59-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի
Ստամբուլում կին մահապարտ ահաբեկիչը հարձակվել է ոստիկանատան վրա. «Ազատություն» ռադիոկայան
Ստամբուլում կին մահապարտ ահաբեկիչը հարձակվել է քաղաքի պատմական Սուլթանահմեդ թաղամասի ոստիկանության շենքի վրա և պայթեցրել այն։ Մեկ ոստիկան մահացել է, մյուսը` վիրավորվել։ Հովհաննես Մովսիսյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Աշտարակում, Ստեփանավանում, Դիլիջանում ձյուն է տեղում
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, ձնաբերուկների և մերկասառույցի հետևանքով երկկողմանի փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ուժեղ քամու և առատ ձյան հետևանքով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, ձնաբքի հետևանքով դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը, ուր առկա է նաև խիտ մառախուղ: Արագածոտնի մարզի Ապարան
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6000 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից /6 արկ/ և ՌՊԳ-7 /11 արկ/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝
Զգուշացում`դեպի Վրաստան չերթևեկել «Բավրայի» անցակետով. ԱԻՆ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով երկկողմանի փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: ՈՒժեղ քամու և առատ ձյան հետևանքով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, ձնաբքի հետևանքով դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը, ուր առկա է նաև խիտ մառախուղ: Կոտայքի և
Հեռուստասերիալների դերասանը ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց. NEWS.am
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 6-ին բավարարվեց «Դժվար ապրուստ» եւ մի քանի այլ հեռուստասերիալներում նկարահանված դերասան, 56-ամյա Սամվել Ղարիբյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքը ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Ղարիբյանի պաշտպանը՝ փաստաբան Հայկ Ալումյանը: Միեւնույն ժամանակ, փաստաբանի փոխանցմամբ, դատարանը բավարարեց նաեւ իրենց միջնորդությունը՝ կալանքը
Ադրբեջանը հայտնեց վիրավորված զինվորի մասին
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը` շփման գծում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող 36-ամյա ենթասպա Շամո Մամեդով Ահմեդօղլուն: Վիրավորված զինծառայողը տեղափոխվել է երկրի զինված ուժերի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն, նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:
Մեքենան Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձնակույտում
Հունվարի 6-ին, ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ Հ-21 միջհամայնքային ավտոճանապարհին՝ Ծաղկահովիտ-Ալագյազ 7-րդ կմ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-21 միջհամայնքային ավտոճանապարհի Ալյագյազ-Արթիկ հատվածի 2-րդ կմ-ում՝ «Վոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 34MD001 պ/հ (վարորդ` Ռ. Ռ.) դուրս է եկել երթևեկելի մասից և արգելափակվել
Ձյունաբքի տակ մնացած գյումրեցիները Շիրակի մարզպետին ստիպեցին Սուրբ ծննդյան օրով անգամ գալ աշխատանքի
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Բավրայից դեպի Նինոծմինդա ընկած ճանապարհահատվածում ձյունաբքի պատճառով արգելափակված մեքենաների ուղևորների մեծ մասը գյումրեցիներ են, որոնցից շատերն իրենց միջամտությամբ ու անմիջական օգնությամբ արդեն վերադարձել են Հայաստան, մի մասը Վրաստանի Գորելովկա գյուղում են ապաստանել, մյուսները՝ Ախալքալաքում: Ըստ Ֆելիքս Ցոլակյանի, Բավրայից 10 կիլոմետր այն կողմ՝ տարբեր հատվածներում ձյունաբուք, մառախուղ է, ուստիև
Վաշինգտոնում կքննարկվի Ադրբեջանում տիրող իրավիճակը
Ինչպես հայտնում է ադրբեջանական contact.az-ը` հունվարի 12-ին Վաշինգտոնում տեղի կունենան Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ լսումներ` «Անկախ ձայները լռեցվում են Ադրբեջանում» խորագրով: Քննարկումը կազմակերպել է Ժողովրդավարության Աջակցության Ազգային հիմնադրամը` NED-ը: Կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է այն մասին, որ Ադրբեջանում տեղի են ունենում աննախադեպ ճնշումներ ընդդիմադիրների նկատմամբ, եւ որ լրագրողների, իրավապաշտպանների, ակտիվիստների ձերբակալությունները վախի մթնոլորտ
«Բավրա» սահմանային անցակետ չհասած ձյան մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել
Հունվարի 6-ին ժամը 09.04-ին ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետությունում` «Բավրա» սահմանային անցակետ չհասած, ձյան մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն: Ժամը 09.04-ից մինչև 10.30-ը ՀՀ քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ մոտ 160 մարդատար ավտոմեքենա միևնույն տարածքում՝ Գոռլենովկա գյուղի մոտակայքում (գտնվում է Վրաստանի Հանրապետության տարածքում), գտնվում է արգելափակման մեջ: Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ
Դուբայում ցուցադրության են հանել 5 կմ երկարությամբ ոսկե շղթա
Շղթայի վրա 45 օր շարունակ աշխատել են 100 ոսկերիչներ: Շղթայի ճշգրիտ երկարությունը 5,52 կմ է, կշռում է 256 կգ եւ բաղկացած է 4 միլիոն մասնիկից: Այն ցուցադրվում է հին Դուբայի հանրահայտ ոսկու շուկայի հարեւանությամբ եւ հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Կազմակերպիչների խոսքերով, երբ գրանցվի, շղթան կվաճառվի մաս-մաս: Ընդորում, յուրաքանչյուր օղակ կունենա իր համարը, որպեսզի
Բրիտանիայի թագավորական նվագախմբի հայ դիրիժորը ոտքով Վանից Լիբանան կհասնի. «Ազատություն»
Մեծ Բրիտանիայի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորներից մեկը՝ Վարդան Մելքոնյանը որոշել է դստեր հետ ոտքով անցնել իր նախնիների ճանապարհը՝ Թուրքիայից Լիբանան՝ ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: «Երթ՝ հանուն Հայաստանի» ծրագիրը, ըստ թուրքական «Ռադիկալի», կմեկնարկի փետրվարին Վանից և կավարտվի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի որբանոցներից մեկում: 621 մղոնանոց ճանապարհի՝ սիրիական հատվածը կարող է վտանգավոր լինել Մելքոնյանների համար, սակայն նրանք հաստատակամ են
Եթե առջեւում հավերժություն լիներ…
Վերջերս մի հոգեհանգստի ժամանակ ներկաներից մեկն ասաց՝ «միեւնույն է, բոլորիս վերջը դա է լինելու, կյանքն անիմաստ բան է»: Ես ոչ նման տեղերում, ոչ էլ ընդհանրապես վիճելու ցանկություն եւ ընդունակություն չունեմ, սակայն այս դեպքում կարծում եմ, որ իրականությունը ճիշտ հակառակն է՝ հենց ֆիզիկական մահն է մեր կյանքին իմաստ տալիս: Եթե մենք անմահ լինեինք, ապա ցանկացած գործ,
Ինչո՞ւ են ԱՊՀ-ի միգրանտները հեռանում Ռուսաստանից (Տեսանյութ)
«Եթե տաջիկը լավ իմանա Ռուսաստանի պատմությունը, լավ խոսի ռուսերեն՝ նա երբեք սայլակներ քարշ չի տա»:
Բքի պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
Բախտագուշակ Վարսիկի որդուն դատարանի որոշմամբ կալանավորել են
Սարգիս Հակոբյանը գումար է պահանջել, մերժում ստանալուց հետո հրկիզել է իր եւ ծնողների տունը
Հորդանանի թագավորի տղան ուզում է դառնալ ՖԻՖԱ-ի նախագահ
ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը մտադիր է թեկնածությունը դնել մայիսին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում: «Եկել է ժամանակը վարչարարական հակամարտություններից անցնել մարզական թեմաների: Մամուլում վերնագրերը պետք է ֆուտբոլի մասին լինեն, այլ ոչ թե ՖԻՖԱ-ի», – 39-ամյա թեկնածուի խոսքերը, որի գլխավոր մրցակիցը մայիս ամսին լինելու է ՖԻՖԱ-ի գործող նախագահ Զեպ Բլաթերը, մեջբերել է BBC Russian-ը:


















































