Օրվա լրահոսը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի հայտարարությանը
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքիի մեկնաբանությանը՝ շփման գծում իրավիճակի լարման կապակցությամբ՝ ըստ ադրբեջանական apa.az-ի՝ ասել է. «Ցավոք, Հայաստանն իր սադրիչ գործողություններով ամեն կերպ փորձում է խանգարել խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքը սկսելուն: Վերջին շրջանում շփման գծում իրավիճակի լարումը դրա եւս մեկ ապացույցն է»: Ադրբեջանի ԱԳՆ
Ինչպե՞ս գոյատեւել առանց խելախոսի (ինֆոգրաֆիկա)
Բազմաթիվ օգտատերերի մոտ վաղուց առաջացել է մշտական պահանջարկ նայելու բջջային «ընկերների» էկրաններին: Նրանցից ոմանց մոտ այդ պահանջարկը դարձել է լուրջ հոգեկան կախվածություն: Ittrend.am-ի փոխանցմամբ՝ Enterpreneur.com-ը ներկայացրել է հետաքրքիր ինֆոգրաֆիկա այն մասին, թե ինչքան շատ են խելախոսների (սմարթֆոնների) տերերը կախված իրենց սարքերից, որոնք գրեթե միշտ նրանց կողքին են գտնվում:
Ամանորյա տոներին Շիրակի մարզում 40 հոգի մահացել են, իսկ 66-ը՝ ծնվել
Շտապօգնությունը ծանրաբեռնված չի աշխատել. տոն օրերին գրանցվել է ընդամենը 480 կանչ:
Հրդեհ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում
Հունվարի 6-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել ԱՄՆ դեսպանատան մոտակայքում՝ Դալմայի այգիներում: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.19-ին, մարվել՝ 13.29-ին: Այրվել է 1 հա խոտածածկ տարածք:
Դավիթ Բաբայանը՝ հայկական կողմի զոհերի մասին. «Եթե պաշտոնական տեղեկատվություն չկա, պետք չէ շահարկել»
Նույնիսկ հին աշխարհում օլիմպիական խաղերի ժամանակ պատերազմները դադարում էին: Բայց նրանք նման բան չունեն և այս տոնական օրերին անգամ չեն դադարում կրակոցները:
Այրարատյան Հայրապետական թեմի ջրօրհնեքի Խաչքավոր է դարձել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
Հունվարի 6-ին` Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ տոնական սուրբ պատարագ է մատուցվել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում: Հանդիսավոր պատարագը մատուցվել է Այրարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ: Պատարագի ընթացքում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը: Ի թիվս բարձրաստիճան մի շարք զինվորականների, քաղաքացիական հատուկ ծառայողների և այլ պաշտոնյաների` պատարագին ներկա
Դատարանից ազատված բախտագուշակ Վարսիկի որդին ձերբակալվել է
Սարգիս Հակոբյանը փորձել է հրկիզել տունը, ասում են՝ նաեւ ծնողներին է ծեծել Հայտնի բախտագուշակ Վարսիկի որդին՝ Սարգիս Հակոբյանը ձերբակալված է. նա, մեր տեղեկություններով, իր ծնողների նկատմամբ բռնություն է կիրառել՝ ծեծել է հորն ու մորը: Բացի այս, ինչպես վստահեցնում են մեր աղբյուրները, Սարգիս Հակոբյանը, փորձել է հրկիզել իրենց տունը: Մի քանի օր է, ինչ Սարգիս Հակոբյանը
Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոն Ջավախքում
Հունվարի 6-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Ջավախքի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցում տոնական օրվա պատարագիչը Ջավախքի փոխառաջնորդ Տ. Բաբգէն վրդ Սալբիյանն էր: Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի Տեր Տաթև քահանա Մարուքյանն ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց
Հրդեհ Սևան քաղաքում
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 6-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Շիրազի փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.20-ին, մարվել` 12.30-ին: Այրվել է երկրորդ հարկի հյուրասենյակի հատակը` 12 քմ և գույքը` մասամբ:
Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հունվարի 6-ին` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարում, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաներ,
Գրիգոր Եսայան. «Ուզում եմ ապրել այնպես, ոնց որ պետք է, ոչ թե տանջվեմ, տանջեմ մորս» (Տեսանյութ)
Արդեն 12 տարի է՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ Գրիգոր Եսայանը չի կարողանում քայլել: Արցախի պաշտպանության բանակում ծառայելու հենց առաջին շրջանում նրա հետ դժբախտություն է պատահել: Պատմում է, որ զորամասում նախ ոտքերը ցավեցին, այդ մասին հայտնեց իր ղեկավարությանը, հետո արդեն իրադարությունն ավելի վտանգավոր թվաց, երբ նույն խնդիրն ունեցան այլ զինվորներ եւս: Գրիգոր Եսայանի վիճակը վատթարացավ,
Հակառակորդի ակտիվությունը ճնշելիս զոհվել է երկու հայ զինծառայող. News.am
Հունվարի 5-ին եւ 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում hակառակորդի ակտիվությունը ճնշելիս հայկական կողմը եւս կորուստներ է ունեցել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ զոհվել է երկու պայմանագրային զինծառայող: Նրանք երկուսն էլ ապրում են ԼՂՀ-ում: NEWS.am-ի աղբյուրները նաեւ հայտնեցին, որ հակառակորդի զոհերի թիվը ավելին է, քան նախապես հաղորդվել է: Նախնական տեղեկություններով՝ հակառակորդն ունի առնվազն
Ալեհավաքը քամուց պոկվել է
Հունվարի 6-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 58 շենքի տանիքից բնակարաններից մեկի ալեհավաքը քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են մետաղյա ալեհավաքը: ՀՀ ԱԻՆ Լուսանկարը` արխիվային
Ապարանում և Արագածում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին’ ժամը 12:15-ի դրությամբ, գետնաբուքի և վատ տեսանելիության պատճառով Ախթամար-Ծովագյուղ-Շորժա ճանապարհահատվածը դժվարանցանելի է, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ապարանում և Արագածում ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և
Ջեն Փսաքի. «Մտահոգված ենք շփման գծից ստացվող հաղորդագրություններով». «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը կողմերին հիշեցնում է ստանձնած պարտավորությունները և հորդորում մտնել խաղաղության համաձայնության հանգեցնող բանակցային ուղի։
Ս. Ծննդյան ճրագալույցի ս. պատարագ՝ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ
Ներկա էր երկրի Նախագահը
«Ռեալի» կիսապաշտպանը խաղի ժամանակ կարմիր քարտ է ցույց տվել մրցավարին (Տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Ռեալ»-«Վալենսիա» հանդիպման ժամանակ Արքայական ակումբի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը նկատել է, որ գլխավոր մրցավարի գրպանից ընկել է կարմիր քարտը եւ այն վերցնելով՝ դադարի պահին այն ցույց է տվել մրցավարին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ france24.com-ի
Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում
Հունվարի 6-ին, ժամը 07.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան – Գյումրի հատվածում արգելափակումից դուրս են բերել «BYD» մակնիշի 34UR387 պ/հ (Տ. Հ.) ավտոմեքենան: *** Հունվարի 6-ին, ժամը 06.37-ին
Ուժեղ քամու և առատ ձյան հետևանքով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, ձնաբերուկների և մերկասառույցի հետևանքով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմանի փակ է: Ուժեղ քամու և առատ ձյան հետևանքով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, ձնաբքի հետևանքով դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը, ուր առկա է նաև խիտ մառախուղ: Կոտայքի և
Ուրուկուայի Արտաքին Գործոց նախարարը կոչ կուղղէ ճանչնալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը
Կիրակի, Յունուար 4ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ՝ Մարիօ Նալպանտեան եւ Հ.Յ.Դ. Ուրուկուայի Հայ Դատի Յանձնախումբի անդամներ հանդիպում մը ունեցան Ուրուկուայի Արտաքին Գործոց Նախարար՝ տոքթ. Լուիս Ալմակրոյի հետ։ Հանդիպման ընթացքին արծարծուած նիւթերու կարգին յատկապէս քննարկուեցան Հարաւային Կովկասի քաղաքական իրադարձութիւններն ու Ատրպէյճանի կողմէ զինադադարի բազմաթիւ խախտումները, ինչ որ Նախարարը բուռն կերպով դատապարտեց։ Նախարար Ալմակրօ նոյնպէս կոչ ուղղեց միջազգային
ՊԲ պատասխան գործողությունների արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ին և 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում` 60 և 82մմ-ոց ականանետերից և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ
Ճրագալոյց Ս. Ծննդեան` Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում
Ատրպատական, Ազգային Առաջնորդարան – Երկուշաբթի 5 Յունւար 2015-ի երե¬կոյեան ժամը 6-ին, Ատրպատականի Հայոց Թեմի եկեղեցիների ճրագները լուցւեցին, եւ հաւատացեալ ժողովուրդը ներկայ գտնւեց Ս. պատարագին, հա-ղորդւելու օրւայ «Մեծ խորհրդին»՝ Յիսուս Մանուկի ծննդեան հրաշազան դէպքին, որը Փրկիչն էր դառնալու համայն աշխարհին, Աստծու հետ հաշտեցնելով մոլորեալ մարդին: Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում պատարագեց հոգեւոր հովիւ Արժ. Տ. Առաքել Քհնյ.
Տեղումներ` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 6-ին ժամանակ առ ժամանակ արևմտյան շրջաններում, 7-8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 7-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, 8-9-ին հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով: 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 6-8-ին քամու ուժգնացում 25-30 մ/վրկ արագությամբ, բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 7-10-ին
Microsoft-ն արտոնագրել է հայացքով կառավարվող ստեղնաշար. ItTrend
Ըստ ubergizmo.com-ի, ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքանշանների հանձնաժողովը (USPTO) Microsoft ընկերությանը տրամադրել է արտոնագիր, որը վերաբերում է աչքերի միջոցով ստեղնաշարը կառավարելուն (Eye-typing term recognition)։ Խոսքը սմարթֆոնների ու պլանշետների ստեղնաշարի մասին է։ Ինչ-որ իմաստով արտոնագրված տեխնոլոգիան նման է Swype-ին, որը թույլ է տալիս մատն առանց ստեղնաշարից կտրելու հավաքել բառը։ Ըստ արտոնագրի՝ ստեղնաշարում կտեղադրվի տեսախցիկ, որը կհետևի օգտագործողի
Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմանի փակ է: Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ապարան, Թալին և Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն
ԱՄՆ-ում Ալիևի «հանցագործ ռեժիմին» պատժելու կոչ է հնչում. «Ազատություն» ռադիոկայան
Freedom House-ի նախկին ղեկավար Դեյվիդ Քրամերը «Հանցագործ ռեժիմը ձեռնոց է նետում Միացյալ Նահանգներին» վերնագրի ներքո Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի աշխատակիցների, այլ լրագրողների, քաղաքական գործիչների ու քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների բանեցրած ճնշումներին: «Ինչո՞ւ է Ալիևի ռեժիմը կարծում, թե կարող է մարսել այս ամենը», – հարցնում է հոդվածագիրը ու
Թուրքական ժանդարմերիան 154 մլն դոլարով անլար կապի համակարգ է ստեղծում. razm.info
2014-ի դեկտեմբերի 30-ին Թուրքիայի Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը թուրքական ռազմարդյունաբերական «Ասելսան» ընկերության հետ մոտ 154 մլն ամերիկյան դոլարի պայմանագիր է ստորագրել, որով ընկերությունը անլար կապի ցանց է ստեղծելու Ժանդարմերիայի համար։ Այս մասին հաղորդում է «Ասելսան» ընկերության կայքը։ Պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2013-ին մեկնարկած JEMUS ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ժանդարմերիան ամբողջությամբ համալրել թուրքական արտադրության անլար կապի միջոցներով
Վրաերթի է ենթարկվել 15-ամյա տղա
«Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 17 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Նախագահը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































