Օրվա լրահոսը

ԵՏՄ անդամակցությունը նպաստեց ԼՂՀ հակամարտության սրացմանը. փորձագետ

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նպաստեց Լեռնային Ղարաբաղի  հակամարտության սրացմանը: «Հայաստանի անդամակցությունը եվրասիական տնտեսական միությանը փոխեց Հայաստանի՝ միջազգային հարաբերությունների համակարգում որոշակի բալանսներ, իսկ բալանսների նման փոփոխությունը Հայաստանի ու Արցախի միջազգային շրջակայքում չի կարող անհետեւանք անցնել: Փաստ է այն, որ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ոտնձգությունը իրականացվեց

Ձերբակալվել է Թուրքիայի սահմանն անօրինական հատած երեք անձ. razm.info

Թուրքիայի անվտանգության ուժերը դեկտեմբերի 4-ին Սիրիային սահմանակից Սանլիուրֆա նահանգի Սեյլանփինար քաղաքում ձերբակալել են Թուրքիայի սահմանն անօրինական հատած երեք անձի, ովքեր կասկածվում են «Քրդական դեմոկրատական միություն» (PYD) կազմակերպությանն անդամակցելու մեջ:Հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈՒ ԳՇ կայքին: Դեռևս անցած տարվա նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը PYD-ն կոչել է նույնպիսի ահաբեկչական կազմակերպություն, ինչպիսին

Ամերիկյան դեսպանատան մոտակայքում մեքենան շրջվել է

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

Դոլարի գինը մնում է կայուն՝ միջինը 470 դրամ

Հայկական բանկերը, ըստ rate.am կայքի՝ այսօր դոլարը գնել են նվազագույնը 467 դրամով, առավելագույնը՝ 477 դրամով: Միջին գինը կազմել է 470.45 դրամ: Դոլարը վաճառվել է նվազագույնը 477 դրամով, առավելագույնը՝ 479 դրամով, միջին գինը՝ 477.55 դրամ: Ամբողջական պատկերը՝ ըստ բանկերի, լուսանկարում

Էլվիս Փրեսլիի զույգ ինքնաթիռները կվաճառվեն աճուրդում (Տեսանյութ)

Վաճառվում են Էլվիս Փրեսլիի մի քանի անձնական ինքնաթիռներ՝ «Լիզա Մարիա» եւ «Որսաշուն 2»: Մեկում ոսկեզոծված լվացարան կա եւ հանգստի շքեղ սրահ: Ըստ ntdtv.ru-ի՝ այս վաճառքն իրականացնելու է Julien’s Auctions-ը: Այս ինքնաթիռները կահավորել է անձամբ ռոքնռոլլի արքան: Դրանք վաճառվելու են երկուսը միասին: Վերջին երեք տասնամյակների ընթացքում այդ թռչող սարքերը ցուցադրվում էին Գրեյսլենդում՝ Էլվիսի «կալվածքում»: Թռիչքների համար

Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

Կոտայքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոգդանովկա-Բավրա ավտոճանապարհին արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունվարի 5-ին, ժամը 16.31-ին ահազանգ է ստացվել, որ Բոգդանովկա-Բավրա ավտոճանապարհի Վրաստանի հատվածում ձնաբերուկների հետևանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի, ինչից արգելափակվել են ավտոմեքենաներ: Ըստ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջի՝ կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից տեղեկացրել են, որ դեպքի վայր են մեկնել համապատասխան ուժեր ավտոմեքենաները արգելափակումից դուրս բերելու համար: Լուսանկարը՝ https://javakhkmedia.com/-ից

Ոստիկանները մեջքով շուռ եկան դեպի Նյու-Յորքի քաղաքապետը (Տեսանյութ)

Տասնյակ հազարավոր ոստիկաններ կիրակի եկել էին Բրուկլին՝ մասնակցելու իրենց գործընկերոջ թաղմանը: Վերջինիս դեկտեմբերին իր գործընկերոջ հետ միասին գնդակահարել էր մի տղամարդ, որն այդ կերպ որոշել էր վրեժխնդիր լինել իրավապահների պատճառով զոհված մի քանի աֆրոամերիկացիներ համար: Ըստ euronews.com-ի՝ Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոյի ելույթի ժամանակ հազարավոր ոստիկաններ ցուցադրաբար մեջքով շուռ եկան՝ դեպի էկրանները, որոնց վրա

Քաղաքացիները կստանան մինչև 14,3 տոկոսով բարձրացված կենսաթոշակներ

Կենսաթոշակային Համակարգի Իրազեկման Կենտրոնը (ԿՀԻԿ) հիշեցնում է, որ 2015թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակը կազմում է 16 000 դրամ, ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքը առաջին 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի համար սահմանվել է 800 դրամ, 11-ից ավելի յուրաքանչյուր աշխատանքային ստաժի համար` 500 դրամ: Ամբողջական աղյուսակին ծանոթացեք այստեղ

Կարեն Բո(կ)քսյանը, Հասմիկ Պողոսյանը, Անդրանիկ Մի(հ)գրանյանն ու այլք…

Գլուխը քարը՝ գնացեք ու պարեք «Կայֆույեմ» հիթի տակ, բայց մի պղծեք ֆիլհարմոնիան ու երևանցիներիս այլ մասունքներ։

Նշանակվել են Հայաստանի ներկայացուցիչները ԵՏՄ մարմիններում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ է նշանակվել Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Որքա՛ն հեռու ենք եվրոպական արժեքներից (ֆոտոշարք)

Այս լուսանկարներն արվել են դեկտեմբերի 31-ի լույս 1-ի գիշերը, իսկ Mirfactov-ը հրապարակել է դրանք: Բրիտանացիներն ահա այսպես են դիմավորել Նոր տարին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ես ղարաբաղցի եմ, դու մերոնցակա՞ն ես». ասել է հետապնդող տղամարդն ու թիկունքից դանակահարել անցորդին. 1in.am

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ բժշկական բնույթի հարկադրական միջոց է կիրառել անմեղսունակության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարած Վարազդատ Ա.-ի նկատմամբ: Մինչ 64-ամյա Վարազդատի հոգեկան առողջության հարցի պարզումը՝ նրա արարքը որակվել էր որպես սպանության փորձ: Տուժող Համլետ Մ.-ն հայտնել է հետևյալը: 2014 թվականի օգոստոսի 26-ին, առավոտյան ժամը 7-ին աշխատանքի գնալու ճանապարհին նա զգացել

Հոգեհանգիստ Եւ Հաւաք` Ի Յիշատակ Վահան Յովհաննիսեանի

Հայ յեղափոխական դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Գերմանիոյ մէջ Հայաստանի Հանրապետութեան լիազօր դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Յովհաննիսեանի հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ յետ Ս. եւ անմահ պատարագի կիրակի, 4 յունուար 2015-ին, Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մէջ, նախագահութեամբ` Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանի: Հոգեհանգստեան արարողութենէն ետք ներկաները համախմբուեցան «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահ, ուր տեղի ունեցաւ յիշատակի հաւաք, որուն ընթացքին ներկայացուեցաւ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Սևանա լիճը

Հունվարի 5-ին, ժամը 13.43-ին ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Սևանա լիճը, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ

Ռոհանին խոստովանել է, որ պատժամիջոցները վնասում են Իրանի տնտեսությանը. «Ազատություն»

Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստովանել է, որ քանի դեռ իր երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցները շարունակվում են, Իրանի տնտեսությունը չի կարող «կայուն» տնտեսական աճ ապահովել: Հունվարի 4-ին ելույթ ունենալով Իրանի առաջատար տնտեսագետների հետ հանդիպման ընթացքում, Ռոհանին նաև արձանագրել է․ – «Մեր տնտեսությունը չի բարգավաճի, քանի դեռ այն մնում է պետության մենաշնորհը»: Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ`

Ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմանի փակ է

Հ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմանի փակ է: Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի մարզի ավտճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ

Հակառակորդը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը․ ՊԲ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնում է լարված և հակառակորդը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը առաջնագծի ողջ երկայնքով: «Հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների

Զոհված զինծառայողների հուղարկավորությունը՝ այսօր

Հունվարի 3-ի գիշերը Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային և արևելյան ուղղություններով Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական գործողությունները հետ մղելու ընթացքում զոհված երկու հայ զինծառայողների հուղարկավորությունը տեղի կունենա այսօր: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Կարեն Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա Արտաշատում ժամը 13:00, իսկ Վարդան Մկրտչյանի հուղարկավորությունը Հովտաշեն գյուղում 14:00»:

Ջեյմս Ուորլիք. «2015թ.-ը Լեռնային Ղարաբաղի համար պետք է լինի խաղաղության տարի»

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում  գրել է. «2015թ.-ը Լեռնային Ղարաբաղի համար պետք է լինի խաղաղության և վերջնական կարգավորման տարի: Բռնության վերսկսումը հարցի լուծում չէ»,- գրել է նա:

Այսօր Սուրբ Ծննդյան  Ճրագալույցի Ս. Պատարագն է

Այսօր երեկոյից սկսում ենք տոնել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում`

Բախվել են ավտոմեքենաներ. Վարորդը եւ ուղեւորներից մեկը մահացել են

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝  հունվարի 5-ին, ժամը 09.04-ին Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ոլորաններին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ-ի ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 92-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 68 TՍ 395 (վարորդ Գ. Մ.,

Հանցագործներ, որոնց լուսանկարները կարող էին զարդարել գլյանցային հանդեսների շապիկները (ֆոտոշարք)

Այս մարդիկ հանցագործ են: Նրանց լուսանկարները վերցված են ոստիկանության տվյալների բազայից: Համաձայնեք, որ դրանք կարող էին զարդարել յուրաքանչյուր գլյանցային հանդեսի շապիկ, եթե նրանք կյանքի այլ ճանապարհ ընտրած լինեին: Հետաքրքիր է, որ հմայիչ հանցագործների մեջ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները բավականին շատ են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Սեղանի թենիսի գնդակը եւ ֆիզիկայի օրենքները (տեսանյութ)

Այս տեսանյութի հեղինակը սովորական ափսեները համապատասխան տեղերում դնելով ցանկացել է ապացուցել, որ սեղանի թենիսի գնդակը շարժվում է բացարձակապես ֆիզիկայի, մասնավորապես, երկրի ձգողականության օրենքներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Տեսանյութը՝ mirfactov-ի  

Ամերիկացին դիպուկահարի հրացանից կրակելով բացել է շամպայնի շիշը (տեսանյութ)

Ռիչարդ Ռայանից դրա համար պահանջվել է երեք կրակոց: Առաջին երկուսը դիպել են շշին եւ միայն երրորդ կրակոցն է կատարվել ոսկերչական ճշգրտությամբ ու Ռայանը հասել է իր առջեւ դրված նպատակին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Թաթուլ Հակոբյանը` ԱՆԻ կենտրոնի համակարգող

 Լրագրող, կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանը համակարգելու է նորաստեղծ «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ» հաստատության գործունեությունը: «ԱՆԻ-ն հիմնադրվում է մի ժամանակահատվածում, երբ զգացվում է Հայաստանի և Արցախի ներքաղաքական կյանքի, ժողովրդագրության, տնտեսության, սահմանային համայնքների, տարածաշրջանի, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին անկողմնակալ և համապարփակ հրատարակությունների պակաս: Մեր աշխատանքով փորձելու ենք լրացնել այդ բացը»,- ասել է Հակոբյանը: ԱՆԻ-ն պատրաստելու է

ՃՏՊ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ

Հունվարի 5-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ.Պետրոսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են  մեկնել մեկ մարտական հաշվարկ և  ՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 40AA040 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Սամանդ» մակնիշի 6293Տ պետհամարանիշի, «Էլեն» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, այնուհետև` կայանված «Մերսեդես»

Դանակահարություն Քասախում

2015թ. հունվարի 4-ին` ժամը 02:05-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 01:25-ին,  բուժօգնության է տեղափոխվել քաղաքացի Գ.Հովսեփյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թորակոաբդոմինալ թափանցող վերքեր՝ սրտի, ստոծանու և հաստ աղիքի վնասով» մարմնական վնասվածքներով: Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում  հունվարի 4-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ

Արթիկի, Սևանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքի, Արթիկի, Սևանի ավտոճանապարհներին մերկասառույց է: Աշոցքի, Ապարանի, Նաիրիի, Կոտայքի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Մարալիկում, Արթիկում, Արագածում, Ապարանում, Սևանում, Վարդենյաց լեռնանցքում, Ճամբարակում, Մեղրիում ուժեղ քամի է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031