Օրվա լրահոսը

Հրդեհ Վանաձորում

Հունվարի 8-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցի թիվ 60/1 տանը: Դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.40-ին, մարվել` 21.16-ին: Այրվել են Ա. Փ.-ի տան տանիքի կառուցատարրերը` մոտ 60 քմ: ՀՀ ԱԻՆ

Ռուսաստանում տրանսսեքսուալների համար վարորդական վկայական ստանալը բարդանում է. «Ազատություն» ռադիոկայան

Ռուսաստանում հրապարակվել է այն հիվանդությունների փոփոխված ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող վարորդական վկայական ստանալ: Այդ հիվանդությունների ցանկում, մասնավորապես, մտցվել է «սեռական ինքնության խանգարումը», որով բնութագրվում է տրանսսեքսուալիզմը և տրանսվեստիզմը: Փոփոխված ցանկը մշակվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրահանգով: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում:

Դուրս էին եկել Սևանա լիճ և մառախուղի պատճառով չէին կարողանում ետ վերադառնալ

Հունվարի 8-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչներ Ռ. և Ա. Խաչատրյանները մոտ 4 ժամ առաջ մոտորանավակով դուրս են եկել Սևանա լիճ և վատ տեսանելիության պատճառով (մառախուղ) չեն կարողանում ետ վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել  ՀՓՋ-ի օպերատիվ խումբը և  ջրափրկարարական ջոկատը: Ափամերձ հատվածում փրկարարները իրականացրել են որոնողական

Ռուբլու փոխարժեքը մի փոքր աճել է. «Ազատություն» ռադիոկայան

Նոր տարվա առաջին օրերին արձանագրված անկումից հետո արտարժույթի մոսկովյան բորսայում ռուբլու փոխարժեքն այսօր մի փոքր բարձրացել է: Հունվարի 6-ի անկման ֆոնին՝ այսօր կեսօրի դրությամբ դոլարի փոխարժեքը նվազել էր շուրջ երեք ռուբլով, այն փոխանակվում էր 60 ռուբլի 50 կոպեկով, մեկ եվրոն՝ 72 ռուբլով: Բարձրացել է նաև նավթի գինը՝ այսօր «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելը վաճառվում էր ավելի

Դավութօղլու. Թուրքիան սեփական ինքնաձիգների սերիական արտադրություն է սկսելու. razm.info

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարությամբ 2015-ի հունվարի 7-ին անցկացված պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովը որոշել է անցնել MPT-76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգների սերիական արտադրության՝ առաջին փուլում արտադրելով 35 հազար ինքնաձիգ: Ժողովի ընթացքում որոշվել է նաև F-35 կործանիչների պատվերի թիվը հասցնել 6-ի, պատվիրել ևս 5 միավոր CH-47F «Չինուք» բեռնատար ուղղաթիռ, ինչպես նաև արդեն երկու տարի ձգվող մեծ հեռահարության ՀՕՊ

Ոստիկանները պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով հետախուզվող են հայտնաբերել

Այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 1950 թ. ծնված Արշալույս Մ.-ին, որը 2014 թ. դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 314 հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասի մեղադրանքով: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Թուրքիայի ընդդիմության ղեկավարի վրա կոշիկ են նետել. Hurriyet

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության ղեկավարի վրա կոշիկ են նետել: Դեպքը տեղի է ունեցել թոշակառուների խնդիրներին վերաբերող հունվարի 8-ին կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է «Հուրիեթ» թերթը: Բողոքարարը, որի անունը Յունուս Էմրահն է, Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի ուղղությամբ կոշիկը նետելիս բղավել է. «Ձեր վարած քաղաքականությունը կործանել է հորս կյանքը»: «Ենթադրում եմ, որ այս բանն անողի առողջությունը կայուն

Անբավարար տեսանելիության պատճառով որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում ուժեղ գետնաբուք է սկսվել: Անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Արթիկի, Թալինի, Մարալիկի, Աշոցքի, Ապարանի, Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքի ավտոճանապարհները: Բքի պատճառով փակ են Աշոցքից Տաշիր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Քեթիի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Մոստովիկում, Վայքում, Սիսիանում, Աշոցքում,

Գյումրիում նոր, եվրոպական ոճի  տոնածառ տեղադրեցին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր   ուժգին քամուց  Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրված գլխավոր  տոնածառի ձողի կոտրվելուց հետո  Գյումրու քաղաքային իշխանությունները  նույն տեղում նոր տոնածառ տեղադրեց,  միայն թե այս անգամ այն  էլեկտրոնային համակարգով  է,  ավելի ճաշակով ու  ժամանակակից: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեց Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, այս տոնածառը կենտրոնական հրապարակ տեղափոխվեց  Գյումրու Մուշ թաղամասից, քանի որ այլ ելք չկար. մասնագետները

Ադրբեջանի մայրաքաղաքում մի մարդ է ինքնահրկիզվել. «Ազատություն» ռադիոկայան

Բաքվի մի փողոցում, որտեղ քանդվում են հին տները նոր շինարարության համար ճանապարհ հարթելու համար, մի մարդ, ում անունը տեղական լրատվամիջոցները խուսափում են հրապարակելուց, իր կյանքին վերջ է տվել ինքնահրկիզման միջոցով: Ադրբեջանի մայրաքաղաքում խոշորածավալ շինարարական նախագծերի պատճառով իրենց տներից զրկվող բնակիչները ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Մեկնարկեց ձմեռային զորակոչը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ղեկավար կազմի և ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 8-ին ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է Հանրապետական Կենտրոնական հավաքակայան` 2015թ. ձմեռային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Պաշտպանության նախարարը նախ զրուցել է որդիներին ճանապարհելու եկած ծնողների հետ և հավաստիացրել, որ ԶՈՒ ղեկավարությունը անում է հնարավոր ամեն ինչ զորակոչի

Հրազդան-Սևան–Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ձնաբքի հետևանքով փակ են  Վարդենյաց լեռնանցքը և Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Գյումրի – Աշոցք – Տաշիր և Գյումրի – Ամասիա ավտոճանապարհները: Հրազդան – Սևան – Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան, Թալին

Մի շարք պարբերականներ կբավարարվեն ծաղրանկարների նկարագրությամբ

Հիշենք, «Սատանայական ոտանավորները» տպագրած նորվեգական հրատարակչի դեմ դատը

Ստամբուլի ահաբեկչության հեղինակը «Ռուսաստանի քաղաքացուհի էր»․ «Ազատություն»

Պարզվել է, որ երկու օր առաջ Ստամբուլի Սուլթանահմեթ թաղամասում ոստիկանության շենքի վրա հարձակում գործած կին մահապարտ ահաբեկիչը Ռուսաստանի քաղաքացի Դիանա Ռամազովան էր: Այդ մասին այսօր հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունը: Ահաբեկչության շարժառիթները դեռևս հայտնի չեն: Կինն ինքն իրեն պայթեցրել է ոստիկանատան անցակետում՝ շենքից դուրս, երբ նրան կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները:

Ռուսաստանում առաջին անգամ վաճառքի կհանվեն մահմեդական բջջային հեռախոսներ

Ռուսաստանում առաջին անգամ վաճառքի են հանվել հեռախոսներ` մահմեդականների համար: Նրանց յուրահատկությունը կայանում է նրանում, որ այդ բջջային հեռախոսները օրվա ընթացքում հինգ անգամ կհիշեցնեն աղոթելու մասին, ՏԱՍՍ-ի թղթակցին պատմել է Ռուսաստանի մահմեդական կանանց միավորման ղեկավար Նաիլյա Զիգանշինան: Առաջին հեռախոսները վաճառքի կհանվեն 2015 թվականից: Հեռախոսները իսլամի երեք ավանդական գույներով են արտադրվում` կանաչ, ալ կարմիր եւ սեւ: Սարքի

Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է 79-րդ տեղը

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման 2015 թվականի առաջին աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է 79-րդ տեղը: Առաջին տասնյակը կազմում են Գերմանիան, Արգենտինան, Կոլումբիան, Բելգիան, Նիդերլանդները, Բրազիլիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իսպանիան եւ Ուրուգվայը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ffa.am-ի

Աշոտ Ղուլյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավարին

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին՝ Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ։ «Հարգարժան պարոն Ռոշբլուան, Արցախում ցնցված են «Charlie Hebdo» երգիծական ամսագրի խմբագրության դեմ  ահաբեկչության լուրից: Իմ եւ Ազգային ժողովի գործընկերներիս անունից  ընդունեք մեր ժողովրդի անկեղծ վշտակցությունը Ֆրանսիայի բարեկամ

Ֆրանսիայում հարձակումներ մզկիթի, մահմեդական աղոթատեղիի վրա. «Ազատություն»

Անցած գիշեր չորս նռնակներ են նետվել Ֆրանսիայի Լը Ման քաղաքի մզկիթի բակ: Նռնակներից մեկը պայթել է, սակայն տուժածներ չկան: Ֆրանսիական «Օւեսթ-Ֆրանս» պարբերականի հաղորդմամբ՝ ոստիկանությունը հայտնաբերել է երեք չպայթած նռնակները: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ֆրանսիայի արևելքում գտնվող Վիլֆրանշ-սյուր-Սաոն քաղաքի արևելյան խորտկարանի մոտ նույնպես պայթյուն է գրանցվել, զոհեր կամ վիրավորներ այստեղ ևս չկան: Վիլֆրանշի քաղաքապետը մտավախություն

Մատիտներ եւ ծաղիկներ՝ ահաբեկչության զոհերի հիշատակին (տեսանյութ եւ ֆոտոշարք)

«Ցավակցություն Ֆրանսիայի ժողովրդին» Ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները այսօր առավոտից Ֆրանսիայի դեսպանատան առջեւ իրենց հարգանքի տուրքն են մատուցում չորեքշաբթի՝ հունվարի 7-ին, Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհված «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի լրագրողների հիշատակին: Նախաձեռնության անդամները մոմեր, մատիտներ, ծաղիկներ են դրել դեսպանատան առջեւ: Քաղաքացիների հոսքը շարունակվում է: Aravot.am-ը եւ News.am-ը ներկա էին, երբ քաղաքացիներից մեկն իր հարգանքի տուրքն

Յուրի Խաչատուրովը զեկույց է ներկայացրել հակառակորդի սադրիչ գործողությունների և ի պատասխան ձեռնարկված քայլերի վերաբերյալ

Հունվարի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների և առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու

Աստղային թիմերն ու նրանց աստղային երկրպագուները: Մաս 1 (ֆոտոշարք)

Ֆուտբոլը իրավամբ սահմաններ չի ճանաչում: Առավել եւս, երբ խոսքը առաջին մեծության ֆուտբոլային ակումբների մասին է, որոնցից յուրաքանչյուրն ունի իր երկրպագուների բանակը: Ստորեւ ներկայացնում ենք աստղային ակումբների  աստղային երկրպագուներին: Նրանք ներկայացնում են քաղաքական դաշտը, մշակույթը, շոու բիզնեսը եւ հենց սպորտը: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու են Բրեդ Փիթը, Մայք Թայսոնը, Օռլանդո Բլումը, Ջասթին Թիմբերլեյքը, անգամ՝ Նիկոլյա Սարկոզին: «Ռեալ»

Charlie Hebdo-ի հաջորդ համարը կթողարկվի հաջորդ չորեքշաբթի. РИА Новости.

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի նոր համարը կթողարկվի հաջորդ չորեքշաբթի, հայտնել է ամսագրի հրատարակիչներից Պատրիկ Պելուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությանը: Հունվարի 7-ին ամսագրի Փարիզի կենտրոնական գրասենյակ են ներխուժել դիմակավորված, զինված անձիք, որոնք կրակ են բացել՝ սպանելով 12 հոգու, ևս 11-ին վիրավորվել են: Հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել: Պելուի խոսքերով,

Ինչպիսի՞ նորություններ են նախընտրում տարբեր երկրների քաղաքացիները

Ըստ Ittrend.am-ի՝ SAGE Open-ի հրապարակած հոդվածում ասվում է, որ տարբեր ազգությունների ներկայացուցիչները տարբեր տեսակի հոդվածներ են կարդում: Օրինակ` ամերիկացիները եւ բրիտանացիները ավելի շատ կարծիքներ եւ միջազգային նորություններ են սիրում, իսպանացիներին ձգում են տեղական եւ ազգային նորությունները, բրազիլացիները կարդում են սպորտի եւ մշակույթի մասին, իսկ գերմանացիները՝ քաղաքականության եւ տնտեսության: Գիտնականները բացահայտել են, որ գերմանացի եւ իսպանացի

Ֆրանս-հայկական երիտասարդական հիմնադրամ. «Ահաբեկչական այս ալիքը պիտի արժանի հակահարված ստանա»

Ֆրանս-հայկական երիտասարդական հիմնադրամը դատապարտում է ահաբեկիչների կողմից Փարիզում ֆրանսիական «Charlie Hebdo» պարբերականի գրասենյակի վրա հարձակումը և իր զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին: Բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչական այս ալիքը պիտի արժանի հակահարված ստանա` ապագայում դրա կրկնությունը բացառելու և խոսքի ազատության դեմ կատարվելիք հետագա ոտնձգությունները կանխելու նպատակով: Ֆրանս-հայկական երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայություն

Կրոնն արժանի է, որ չհարգենք այն առանց վախենալու. Սալման Ռուշդի

Բրիտանացի գրող Սալման Ռուշդին, որին մահմեդականները սպանության սպառնալիքներ են տեղում, իր զորակցությունն է հայտնել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրին, որի գրասենյակի վրա հունվարի 7-ի ահաբեկչության արդյունքում 12 մարդ է զոհվել: Ռուշդիի խոսքերը փոխանցում է «Դելֆի»-ն: «Ես Charlie Hebdo-ի կողմից եմ, ու բոլորը պետք է նրանց կողմից լինեն: Պետք է պաշտպանել երգիծանքի արվեստը, որը բռնապետության, չարության

Նաիրա Զոհրաբյան. «Ահաբեկչությունը, ինչ կեղծ գաղափարներով էլ այն սնված լինի՝ խստորեն դատապարտելի ու արգահատելի է»

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ցավակցական նամակներ է հղել Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախին եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռընե Ռուքեին Նամակներում ասված է՝ Անկեղծորեն ցավում եմ հունվարի 7-ին Փարիզում տեղի ունեցած աննախադեպ

Ծանր ահաբեկչութիւն Փարիզի մէջ. Սթէֆան Շարպոնիէ կը նախազգար իր եղերական մահը

Եւրոպայի համար տարին լաւ չըսկսաւ: Ֆրանսայի սիրտին մէջ օր ցերեկով երեք դիմակաւոր զինեալներ  չորեքշաբթի օր յարձակում գործեցին Ֆրանսայի ամէնէն յայտնի քաղաքական- երգիծական  «Շարլի Հէպտո» (Charlie Hebdo) թերթի խմբագրատան վրայ: Ահաբեկիչներուն բացած կրակով զոհուեցան 12 անձեր, որոնց մէջ կան թերթի լաւագոյն չորս երգիծանկարիչները: Նախնական տուեալներով յարձակումը կը կատարուէր արհեսավարժ եւ ֆրանսախօս ահաբեկիչներու կողմէ: Գործողութեան արհեստավարժ ըլլալուն

Որոնվում է գողություն կատարած հյուրը

Ոմն Հովիկ, օգտվելով կնոջ քնած լինելու հանգամանքից, բնակարանից գողացել է հեռուստացույց, ոսկյա մատանի և ականջօղեր` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:

Փարիզի ահաբեկչության հայկական արձագանքները (Տեսանյութ)

«Ֆեյսբուքում» տարածվել է նախաձեռնություն՝ Փարիզի ահաբեկչության առնչությամբ, որով կոչ է արվում հունվարի 8-ին առավոտից այցելել Ֆրանսիայի դեսպանատուն, «ծաղիկ և մատիտ դնել ցանկապատի մոտ` հարգելով Charlie Hebdo խմբագրության զոհերի հիշատակը»: Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը՝ այսօր մի խումբ լրագրողներ ծաղիկներ են խոնարհել Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ ի հարգանք և զորակցություն նախօրեին Փարիզում ահաբեկիչների կողմից Charle Hebdo

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031