Օրվա լրահոսը
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի հետևանքով:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի երեք «հաջողված պատմությունները»
ԻԱԿ-ի եւ Ոստիկանության համագործակցության արդյունքում նախ ավելացավ Ոստիկանության կայքում ներառված տեղեկատվությունը:
Արտագաղթ. ի՞նչն է պակասում հայերին սեփական երկրում
Երկիրը լքում է բնակչության առավել գործունակ մասը՝ գլխավորապես երիտասարդությունը:
Մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է, ձյուն և մառախուղ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Նաիրիի տարածաշրջանում, Վարդենյաց և Քեթիի լեռնանցքներում, Ախուրյանում մերկասառույց է: Սևանում, Մարտունիում, Հրազդանում, Վայքում, Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Մեղրիի ավտոճանապարհներին մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
Հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է 60 մմ ականանետեր
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:
Երևանում հունվարի 7-8-ին սպասվում է ձյուն
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 4-6-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր են տեղումներ: 7-8-ին սպասվում է ձյուն: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 4-6-ին էական չի փոփոխվի, 7-8-ին աստիճանաբար կնվազի 5-10 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 4-6-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր են տեղումներ, 7-8-ին սպասվում է ձյուն: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
Գողությունը բացահայտվեց
Հունվարի 2-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1999 թ. ծնված Հակոբ Ա.-ին: Պարզվել է, որ նա հունվարի 1-ին, ժամը 01.30-ի սահմաններում, սրճարաններից մեկի դռան ապակին ջարդելով մտել է ներս, այնուհետև 2-րդ հարկում գտնվող գրախանութ, գողացել տարբեր ապրանքներ և խանութի դրամարկղը` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս: Գողոնը մասամբ առգրավված
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սարավան-Տիգրանաշեն, Վանաձոր-Ստեփանավան (Գարգառի հատված) ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս
ԻՊ զինյալներն Իրաքի հյուսիսում 17 մարդու են առևանգել. «Ազատություն» ռադիոկայան
Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալներն առևանգել են 17 տղամարդու: Իրաքի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչն Associated Press-ին հայտնել է, որ տղամարդկանց առևանգել են այն շրջաններում, որտեղ ավելի վաղ այրել էին «Իսլամական պետության» դրոշները: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, ինչի հետևանքով սյունը ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածին
Հունվարի 3-ին, ժամը 18.43-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Վայքի փողոցի 1 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2101» մակնիշի 27 TT 167 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, ինչի հետևանքով սյունը ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածին. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հեռացրել են էլ.
Մարիյ Էլի ոստիկանապետն ինքնասպան է եղել. «Ազատություն» ռադիոկայան
Պաշտոնապես հաստատվել է տեղեկությունը, որ Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Մարիյ Էլ հանրապետության ոստիկանապետ Վյաչեսլավ Բուչնևը այսօր ինքնասպան է եղել իր աշխատավայրում: Ոստիկանապետը դեկտեմբերի 26-ից մինչև հունվար 8-ը արձակուրդում էր և, օգնականի տեղեկություններով, երբեմն գնում էր աշխատավայր: Օգնականը պատմել է, որ Բուչնևը այսօր ևս մտել է աշխատավայր, որոշ ժամանակ անց լսվել է կրակոցը: «Ազատություն» ռադիոկայան
400–ից ավելի մեքենաներ հայտնվել են խցանման մեջ. shamshyan.com
Արդեն մի քանի ժամ է, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի, Ստեփանավանի թունելից դեպի Ստեփանավան քաղաք տանող հատվածում: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի մերկասառույցի պատճառով մոտ 400-ից ավելի մեքենաներ հայտնվել են խցանման մեջ: Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում
Ոստիկանները պարզել են իրողությունը
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 3-ին՝ ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, ձախ ականջի վնասվածք, արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Արթուր Ն.-ն, որը հայտնել է, որ փողոցում վայր է ընկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, նրա վարած
Սա կոպիտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նկատմամբ. ԱԳՆ-ի հայտարարությունը
Խստորեն դատապարտում ենք հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում իրականացրած դիվերսիոն գործողությունները, որոնց հետևանքով կան մարդկային կորուստներ։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։ Այս հերթական սադրանքով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության
Վարդենյաց լեռնանցքում, Ստեփանավան – Գարգառ ճանապարհահատվածում և Ախուրյանում մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին` ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Ստեփանավանից Գարգառ տանող ճանապարհահատվածում, Ախուրյանում մերկասառույց է: Սևանում, Մարտունիում (Վարդենյաց լեռնանցքում), Չարենցավանում ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակություն ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 3-ին՝ ժամը 14.54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցու փողոցի թիվ 7/1 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 2-ին, ժամը 02.45-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գրիգոր Յ.-ին, որը 2014 թ. դեկտեմբերի 2-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 297 հոդվածի (Անտառներ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: Հայտնաբերման մասին
Բակո Սահակյանը պարգեւատրել է հետմահու
ԼՂՀ Նախագահի պաշտական կայքը տեղեկացնում է՝ Բակո Սահակյանը հունվարի 3-ին ստորագրել է հրամանագրեր: Համաձայն հրամանագրերի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Վարդան Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, նույն զորամասի սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
«Ամենամեծ ընծան մեր մաքուր և ազնիվ սիրտն է». Տ. Դավիթ քհն. Սահակյան
«Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3.16): Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցու խորաններից մատուցվում է Սուրբ եւ Անմահ Պատարագ և տրվում փրկարար ավետիսը՝ «Քրիստոս Ծնավ եւ Հայտնեցավ. մեզ եւ ձեզ մեծ ավետիս»: Այսօր մեզ համար ի՞նչ խորհուրդ
Հրանտ Մարգարյան. «Նայիր շուրջդ, դու բոլորի մեջ ես…»
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանի խոսքը Վահան Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությանը Որքան մարդկանց սրտեր է հիմա տակնուվրա անում ափսոսանքի ու ցավի զգացումը… Վահան ջան, գնալուցդ հետո այնքան բան եմ հիշել, որ թվում է մի քանի օրվա մեջ վերապրեցի այն 25 տարիները, որ կողք կողքի ենք անցկացրել: Մտովի վերականգնեցի համատեղ անցած մեր ողջ ուղին՝ Դաշնակցության՝
Փրկարարները երեխաներին իջեցրել են շինության պատշգամբից
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 3-ին, ժամը 12.29-ին ահազանգ է ստացվել, որ երկու երեխա բարձրացել են Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում գտնվող կիսակառույց շինության վրա և չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները երեխաներին իջեցրել են կիսակառույց շինության պատշգամբից:
Ռուս 400 մոդելները գերմանական ակումբին չեն թողել նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին
«Դույսբուրգ» ֆուտբոլային ակումբը Թուրքիայում որոշել է փոխել հյուրանոցը, որպեսզի կարողանա հանգիստ պայմաններում հավաք անցկացնել: Antalya Lara հյուրանոցում, որտեղ գտնվում էր ակումբը, նույն ժամանակ հայտնվել են ռուս 400 գեղեցկուհի մոդելներ, որոնք մասնակցելու էին «Միսս Ռուսաստան» գեղեցկության մրցույթին: «Քանի որ ձմեռային հավաքի համար նախապես ամրագրված հյուրանոցում անցկացվում է ռուս 400 մոդելների մասնակցությամբ գեղեցկության մրցույթ, «Դույսբուրգը» փոխում է
Հայաստանի համար բացվում են եվրասիական տնտեսական հեռանկարներ. ռուսական հեռուստաալիք (տեսանյութ)
Սկզբնական շրջանում Երևանն արտոնություններ կունենա մաքսատուրքերի հարցում: Հիմնականում դա կվերաբերի գյուղատնտեսական ապրանքներին, հայտնում է Вести-ն ԵՏՄ նոր անդամ Հայաստանին իր անդրադարձում: Ըստ ռուսական հեռուստակայանի՝ «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին բացում է համագործակցության նոր հեռանկարներ: Մեծ հույսով փոփոխությունների են սպասում ֆերմերները»: Մանրամասն՝ տեսանյութում
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության սկիզբն ու վերջը իրար չեն համընկնում
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը, ըստ որի՝ հերքում են իրենց կողմից դիվերսիան, սակայն նաեւ հայտարարում. «Լրջորեն պատրաստվում ենք օկուպացված հողերի վերադարձին», Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալ հայտարարության սկիզբն ու վերջը իրար չեն համապատասխանում: Նրանք զարմանալիորեն չեն նկատել, որ հայտարարության վերջում իրենք խոստովանում են, որ դա արել
Ադրբեջանի ՊՆ. «Լրջորեն պատրաստվում ենք օկուպացված հողերի վերադարձին»
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությանը ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական երկու գործողությունների մասին: Ադրբեջանի ՊՆ-ն սա անվանել է «սուտ եւ հորինվածք»: Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ նախարարության հաղորդագրության մեջ ասված է, թե «սառը խրամատում թաքնված, դժվար ու անտանելի պայմաններում սառած հայ զինվորին ամենուր երեւում
ԱՄՆ-ում Apple-ին դատի են տվել (Տեսանյութ)
Euronews.com-ի փոխանցմամբ՝ iPad-ների եւ iPhone-ների մի քանի օգտատերեր դատի են տվել Apple ընկերությանը այն բանի համար, որ օպերացիոն համակարգը իրենց սարքերում այնքան շատ տեղ է զբաղեցնում, որ սարքի հիշողությունը չի բավարարում անձնական տվյալները պահելու համար եւ նրանք ստիպված են լինում օգտվել iCloud վճարովի համակարգից: Հայցվորները ընկերությունից պահանջում են մի քանի միլիոն դոլարի փոխհատուցում: Մանրամասները՝ տեսանյութում
ՊՆ. Ադրբեջանի ղեկավարության սանձազերծած ցանկացած սադրանք 2015թ.-ին նույնպես խստագույնս պատժվելու է
Եվ անխուսափելիորեն հանգեցնելու է ադրբեջանական զինված ուժերի մեծաքանակ կորուստների, որոնց ողջ պատասխանատվությունը կրելու են այդ պետության իշխանությունները:
Դոլարի գինը մնում է 470 դրամ
Հայկական բանկերը, համաձայն rate.am կայքի՝ դոլարն այսօր գնում են նվազագույնը 467 դրամով, առավելագույնը՝ 473-ով: Միջին գինը 470.55 դրամ է: Հիշեցնենք, որ հունվարի 1-ին միջին գինը եղել է 470.26 դրամ: Դոլարը վաճառվում է նվազագույնը 477 դրամով, առավելագույնը՝ 479 դրամով: Միջին գինը 477.61 դրամ է: Հայկական բանկերի դոլարի առքուվաճառքի ամբողջական պատկերը՝ լուսանկարում:
Գեղեցկության սրահից կատարված գողությունը բացահայտվեց
Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանթյան փողոցի թիվ 61/Ա հասցեում գտնվող գեղեցկության սրահից 280.000 դրամ և վարսահարդարման գործիքներ են գողացել: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1962 թ. ծնված Կամո Մ-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների


















































