Օրվա լրահոսը

Աշտարակում «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենան շրջվել է

Հունվարի 2-ին, ժամը 00.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ (ավտոմեքենան կողաշրջվել է), կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 21-06» մակնիշի 34 AC 054 պետհամարանիշի ավտոմեքենան թիվ 18 շենքի բակում շրջվել

Ամանորի գիշերը գողություն են կատարել լրագրող Անի Գևորգյանի բնակարանից

Ամանորի գիշերը գողություն են կատարել «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանի բնակարանից, այս մասին գրել է Անին` ֆեյսբուքյան իր էջում: «Գողացել են իմ անձնական Canon 6D տեսախցիկը, «Չորրորդ իշխանություն» խմբագրությանը պատկանող Canon 550 D տեսախցիկը ու եղբորս՝ newsline.am-ի օպերատոր Սարգիս Գեւորգյանի (Sargis Gevorgyan) արխիվային եւ աշխատանքային նյութերով համակարգիչը ու էլեկտրոնային կրիչները: Քանի որ տանը ձեւականորեն

Երեւանի ծերանոցում ապրող կինը եղել է Հեյդար Ալիեւի բուժքույրը. NEWS.am

Տիկին Վարվարան ամուսնու Վլադիմիր Արությունովի հետ ծնվել են Բաքվում եւ արմատական զոկեր են (Ագուլիս քաղաքում և նրա շրջակա գյուղերում ապրող հայերին էին անվանում): «Ես հիշում եմ, երբ ես դեռ փոքր էի, պապաս մամայիս ասում էր, որ մենք ոչ մեկին չասենք, որ մենք զոկեր ենք, քանի որ նա ամաչում էր դրանից»,- հիշում է Վարվարա տատիկը: Տիկին

Բելառուսական հեռուստակայաններն առաջին անգամ 20 տարվա ընթացքում բոյկոտել են Պուտինի ամանորյա ուղերձը

Բելառուսական որեւէ հեռուստաալիք չի հեռարձակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա շնորհավորանքը, հայտնում է belaruspartisan.org-ը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը նախապես ծրագրված է եղել “РТР-Беларусь” ծրագրում, սակայն հեռուստաալիքը որոշել է ցուցադրել Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձը: «Բելառուսի պատմության մեջ առաջին անգամ բելառուսական հեռուստաընկերությունները չեն հեռարձակել Ռուսաստանի նախագահի ամանորյա ելույթը: Աբսուրդային վիճակը, երբ բելառուսներին նախ շնորհավորում էր օտար երկրի

Չարենցավան և Հրազդան քաղաքներում տեղում է ձնախառն անձրև. ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն: Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում տեղում է ձնախառն անձրև: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում

Ամանորյա շքերթ Փարիզում (Տեսանյութ)

Ֆրանսիական ամենահայտնի կրկեսներից հարյուրավոր երաժիշտներ, ծաղրածուներ, աճպարարներ նոր տարվա առաջին օրը տոնական երթով անցան Ելիսեյան դաշտերով՝ հավաքելով տասնյակ հազարավոր հանդիսատեսներ: Մանրամասն՝ «Եվրոնյուսի» տեսանյութում:

Ինն ամիսների ընթացքում արձանագրվեցին լրագրողների նկատմամբ բռնության այնքան դեպքեր, ինչքան 2013-ին. Աշոտ Մելիքյան. 1in.am

Հայաստանում ինն ամիսների ընթացքում արձանագրվեցին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության այնքան դեպքեր, ինչքան 2013-ին էին արձանագրվել: Թեև 2013-ը ընտրությունների տարի էր՝ նախագահական, ավագանու, արձանագրվել էր ֆիզիկական բռնության յոթ դեպք: Այս մասին«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Հանքավան-Ջրառատ ավտոճանապարհը միակողմանի փակ է

Հունվարի 2-ին` ժամը 11:45-ի սահմաններում, Հանքավան-Ջրառատ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը երթևեկելի է միակողմանի: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն Լուսանկարը՝ արխիվային

Ֆուտբոլային աստղերի հիասքանչ կանայք եւ ընկերուհիները՝ 1-ին տասնյակ (ֆոտոշարք)

Ֆուտբոլի համաշխարհային աստղերը միլիոններին հետաքրքրում են ոչ միայն խաղով, այլեւ կյանքի ընկերուհիներով, որոնք շատ ավելի գեղեցիկ են, քան նրանց գործողությունները խաղադաշտում: Լրատվամիջոցները կազմել են ֆուտբոլիստների կանանց եւ ընկերուհիների լավագույն տասնյակը, որը գլխավորել է ռուս գեղեցկուհի Իրինա Շեյկը՝ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին: Առաջին տասնյակում Իրինային հաջորդաբար հետեւում են Էբիգեյլ Կլենսին՝ Պիտեր Կրաուչի կինը, Իոլանտա Կաբաու վան Կասպերգենը՝

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Հայոց ցեղասպանության հարցի իրավական կողմերը. երեք արժեքավոր աշխատանքներ

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին՝ 2014 թվականին, հրատարակվեցին մի շարք կարևոր աշխատություններ՝ նվիրված ցեղասպանության պատմաիրավական հանգամանքներին, հետևանքների հաղթահարման և ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության վերաբերյալ հարցերին: ArmScoop-ն առանձնացրել է երեք արժեքավոր աշխատանքներ: 2014 թ. մարտի 10-ին լույս տեսավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մարուքյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրները և պատմաիրավական հիմնավորումները»

Հունաստանի մուտքի արտոնագիր ձեռք բերելու պատրվակով՝ խաբեություն

Հունվարի 12-ին Աբովյան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի (լուսանկարում) նախագահությամբ՝ կշարունակվի Արմեն Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքով գործի քննությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արմեն Հովհաննիսյանը խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ՝ 2013 թվականի սեպտեմբեր ամսին Հունաստանի մուտքի արտոնագիր ձեռք բերելու պատրվակով խաբեությամբ և վստահությունը չարաշահելու

Երկու անգամ նոկդաունի ենթարկվելուց հետո հաղթել է տեխնիկական նոկաուտով

Օսակայում կայացել է երկրորդ թեթեւագույն քաշային կարգում WBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտ՝ կուբացի Գիլյերմո Ռիգոնդոյի եւ ճապոնացի Խիսասի Ամագասուի միջեւ, որում կուբացին տեխնիկական նոկաուտով հաղթել է 11-րդ ռաունդում: Չեմպիոնի համար մարտն, այնուամենայնիվ, շատ ծանր է դասավորվել: Յոթերորդ ռաունդում ճապոնացին նրան երկու անգամ նոկդաունով տապալել է ռինգի հատակին, սակայն Ռիգոնդոն կարողացել է

Վահան Հովհաննիսյանն` ինչպես որ էր

«Վահան ջան, Լավ եղիր, մոռացիր ամեն ինչ»,- ոգեւորված գոռում էր մի ծերունի: «Մոռացա»,- անմիջապես հեզ ձայնով համաձայնեց նա:

Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում
են աղով, ավազով մշակման ու մաքրման աշխատանքներ:

Դավութօղլուի նստավայրի մոտ նռնակով զինված հանցագործի են բռնել. տղամարդը նետել է նռնակը ոստիկանների ուղղությամբ

Թուրքիայի ոստիկանները վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Ստամբուլում գտնվող Դոլմաբախչե նստավայրի մոտ ձերբակալել են ավտոմատով եւ ինքնաշեն պայթուցիկ սարքով զինված հանցագործի, հայտնում է haqqin.az-ը` հղում կատարելով թուրքական Hurriyet թերթին: Միջադեպից անմիջապես հետո մոբիլիզացվել են շրջակայքում գտնվող ոստիկանները, իսկ կասկածյալին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Նստավայր տանող ճանապարհը փակվել է, դեպքի վայրում սակրավորներ են աշխատում: Սակայն չի հաղորդվում, թե

Հունվարի 3-ից Երեւանում սպասվում է ձյուն

Հանրապետությունում հունվարի 2-ից 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 2-5-ը կնվազի 3-5 աստիճանով: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկացմամբ` հուվարի 2-ից հանրապետության տարբեր մարզերում, իսկ հունվարի 3-ից նաեւ Երեւանում սպասվում են տեղումներ ձյան տեսքով:

Հրդեհ Ձորագյուղ գյուղում

Հունվարի 1-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.23-ին, մարում` 16.30-ին: Այրվել է Գ Ա.-ին պատկանող տան տանիքը` 140 քմ: ԱԻՆ

Հունվարի 1-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության

Ռուսական Роснефть-ը գործարք է կնքել վրացական Petrocas ընկերության հետ

Ռուսաստանի խոշորագույն պետական նավթային ընկերությունը Роснефть-ը օրերս ձեռք է բերել վրացական Petrocas ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը, հայտնում են ռուսաստանյան եւ վրացական մի շարք պարբերականներ: Petrocas-ի սեփականատերը` նախկինում Ռուսաստանի, այժմ Շվեդիայի քաղաքացի հանդիսացող Դավիթ Յակոբաշվիլին, ով այս ընկերության բաժնետոմսերը ձեռք էր բերել դեռեւս 2011 թվականի գարնանը` բարձր է գնահատել ռուսական նավթային ընկերության հետ կնքված պայմանագիրը: «Այս

Ջորջ Բուշի կրտսեր որդին հրաժարվել է բոլոր պաշտոններից նախագահական արշավին մասնակցելու համար. NEWS.am

Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը`ավագ Ջորջ Բուշի կրտսեր որդին, կազմակերպության տնօրենների խորհրդում հրաժարվել է բոլոր պաշտոններից, որպեսզի իրեն նվիրի 2016թ.-ին նախատեսված նախագահական ընտրությունների պայքարին: Ինչպես նշում է Washington Post-ը, վկայակոչելով վերջինիս օգնականներին, 61-ամյա քաղաքական գործիչը դուրս է եկել իր իսկ ստեղծած կրթական հիմնադրամի հիմնադիրների խորհրդից: Մանրամասները կարող եք կարդալ` NEWS .am-ի կայքում

Լուկաշենկոն վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը վավերացնելու մասին պայմանագիրը, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման նախագիծն ընդունվել էր դեկտեմբերի 19-ին Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի կողմից եւ նույն օրը նաեւ՝ վերին պալատի կողմից։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին պայմանագիրը ստորագրել էր հոկտեմբերի 10-ին Մինսկում, իսկ Եվրասիական միությունը, որի ստեղծման

Տոնական հրավառությունն ազդարարեց մուտքը 2015 թվական

2015 թվականը Երևանի գլխավոր տոնածառի մոտ դիմավորելու եկած քաղաքացիների համար Երևանի քաղաքապետարանը տոնական համերգ էր կազմակերպել, որը մեկնարկել է կեսգիշերից երկու ժամ առաջ: Էստրադային հանրահայտ երգիչներ, երգչուհիներ տոնական համերգով շնորհավորել են հազարավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի: Տոնական հետհաշվարկի ավարտին՝ ճիշտ կեսգիշերին հրավառությունն ազդարարել է մուտքը 2015 թվական: Հրավառությունից հետո համերգային ծրագիրը շարունակվել է մինչ ուշ

Դոլարի գինը նորից աճում է

Ըստ rate.am կայքի՝ հայկական բանկերն այսօր դոլարը գնել են նվազագույնը 467 դրամով, առավելագույնը՝ 473 դրամով: Միջին գինը եղել է 470.26  դրամ: Դոլարի վաճառքի գինը նվազագույնը եղել է 477 դրամ, առավելագույնը՝ 479 դրամ: Վաճառքի միջին գինը եղել է 477.50 դրամ: Հայկական բանկերի կողմից դոլարի առքուվաճառքի ամբողջական պատկերը՝ լուսանկարում:    

Հայտնի հեքիաթի նոր մեկնաբանություն. Հենզելն ու Գրետելը սիրեկաններ էին

Գերմանացի բանահավաքը այլ կերպ է ներկայացրել նաեւ մեկ այլ հեքիաթ, որը պատմում է կախարդված գորտ-արքայազնի ու գեղեցկուհու մասին:

2014 թվականին կյանքից հեռացան

Անցած տարի կյանքից հեռացան արվեստագետներ ու մտավորականներ Արմեն Մազմանյանը, Մետաքսեն, Արա Շիրազը, Լեւոն Խեչոյանը, Արամ Ղարաբեկյանը, Հասմիկ Ղարիբյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ֆելիքս Եղիազարյանը, Վահան Միրաքյանը, Սվետլանա Գրիգորյանը…. Ֆոտոշարքը՝ AV Production-ի  

Լեգենդներ տոնածառի մասին. qahana.am

Մեր օրերում Սբ. Ծննդյան տոնի և Ամանորի անբաժան խորհրդանիշն է տոնական զարդարված տոնածառը, որը սակայն երկար ճանապարհ է անցել` մինչև մեզ հասնելը: Գերմանիային է վերագրվում Սբ. Ծննդյան Տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը 16-րդ դարում, երբ հավատավոր քրիստոնյաները զարդարված ծառերը բերեցին իրենց տները: Ոմանք տոնածառը պատրաստում էին փայտից և զարդարում մշտադալար բույսերով և մոմերով: Աստիճանաբար տոնածառի

Կրասնոյարսկի մարզում ամանորի գիշերը ցրտից երեխա է մահացել

Առանց մոր հսկողության մնացած երեքամյա փոքրիկը դուրս է եկել սեփական տան պատշգամբ, իսկ փողոցում այդ ժամանակ -45 էր: Հունվարի 1-ին Կրասնոյարսկի Տուրա ավանի հիվանդանոցում մահացել է երեքամյա տղա՝ սառցահարման նշաններով: «Արգումենտի եւ ֆակտի»-ի Կրասնոյարսկի հավելվածի համաձայն՝ տղան ապրել է սեփական տանը 77-ամյա կնոջ եւ նրա 21-ամյա ազգականի՝ երեխայի մոր հետ: Ամանորի գիշերը մայրը որդուն պառկեցրել

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Աշխարհացրիվ ընտանիքները միավորվեին հայրենյաց ջերմ օջախներում»

Կցանկանայի, որ դուք ազատվեիք բանակում ծառայող կամ արտագնա աշխատանքի մեկնած ձեր զավակների, եղբայրների, հայրերի կամ ամուսինների վիճակով մտահոգվելու ծանր բեռից:

Էստրադային պատճառվել է 58.000 ՀՀ դրամի գույքային վնաս

Հունվարի 13-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվելու է Մարտին Միքայելյանին առաջադրված մեղադրանքով գործի քննությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա ավազակային հարձակման միջոցով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի մոտ, հարձակում է գործել Դեվիդ Գարսիա Խուանի Էստրադայի վրա և վերջինս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ձեռքերով հարվածներ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031