Օրվա լրահոսը

Երևանում՝ հունվարի 5-6-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ին` ձյուն

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 5- 6-ին առանձին վայրերում հնարավոր են թույլ տեղումներ: Հունվարի 7-8-ին շրջանների զգալի մասում, 9-ին արևելյան շրջաններում սպասվում է ձյուն: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 05-06-ը էական չի փոփոխվի 7-9-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 5-6-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ին սպասվում է ձյուն: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել

Հունվարի 4-ին, ժամը 20.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34DQ694 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչից Ա.և Հ. Զ.-երը տեղափոխվել են Թալինի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են ուկրաինական հակամարտության հարցով հանդիպում կազմակերպել. «Ազատություն» ռադիոկայան

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հունվարի 2-ին հեռախոսային կոնֆերանս է անցկացրել իր ուկրաինացի, ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերների հետ, որի ընթացքում քննարկել է Ուկրաինայի արևելքում շարունակվող ճգնաժամը: «Նրանք համաձայնել են, որ հարկավոր է կողմերի ներկայացուցիչների միջև հնարավորինս շուտ հանդիպում անցկացնել», – ասել է Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Քաղաքացին սպառնում էր ինքնասպան լինել

Հունվարի 4-ին, ժամը 16.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 45 շենքի 91-րդ բնակարանի բնակիչ Է. Բ.-ն (ծնվ. 1958թ.) գտնվում է անսթափ վիճակում և սպառնում է ինքնասպան լինել: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Բնակարանում հայտնաբերվել է Է. Բ.-ն, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն:  ՀՀ ԱԻՆ

ՊԲ-ն հերքում է, որ հայկական կողմը հրետակոծել է ադրբեջանական գյուղերը. razm.info

Ադրբեջանական ANS գործակալությունն երեկ՝ հունվարի 3-ի ուշ երեկոյան հայտնել է, որ հայկական կողմը հրետակոծել է շփման գծի Աղդամի հատվածի մոտ գտնվող ադրբեջանական գյուղերը: Լրատվամիջոցը հրապարակել է նաև մի քանի լուսանկար, որտեղ երևում են հրետակոծման հետքերը: Իր հերթին հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ «գյուղերի ուղղությամբ կրակոցները ստիպում են անցնել կոշտ գործողությունների»: Հաղորդագրությունում,

Հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, Սևանում, Հրազդանում, Ճամբարակում, Եղեգնաձորում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն

Ուկրաինական «Ինտեր» հեռուստաընկերությունը հարձակման է ենթարկվել. «Ազատություն» ռադիոկայան

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել երկրի խոշորագույն՝ «Ինտեր» հեռուստաընկերության վրա իրականացված հարձակման փաստով: Երեկ երեկոյան անհայտ անձինք քարերով կոտրել են հեռուստաընկերության ապակիները: «Ինտերի» տեղեկություններով, հարձակվողները շուրջ 20 հոգի են եղել, բոլորը՝ դիմակավորված: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմ փակ է: Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ծաղկաձոր-Հրազդան հատվածում, Երևան-Սևան և Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով

Կապանի Վանեք գյուղը զարգացման միտում ունի

Կապանի տարածաշրջանի Վանեք գյուղում այս տարի  Ամանորը 11 ընտանիք է դիմավորել: Ինչպես նշում են բնակիչները` ամեն տարի Վանեքում բոլորը համերաշխ  ընտանիքի պես ճանապարհում են հին տարին ու նոր ակնկալիքներով  դիմավորում նորը:  Իսկ Նոր տարին դիմավորել են ուրախ մթնոլորտում` ամփոփելով 2014 թվականը`  բոլոր հաջողություններով ու ձեռքբերումներով: Ավանդույթի համաձայն` գյուղապետարանի կողմից էլ  բոլոր ընտանիքները  Նոր տարվա տոպրակներ

Ձերբակալվել է սիրված հեռուստասերիալների դերասանը. shamshyan.com 

 shamshyan.com -ի տեղեկություններով, այսօր՝ հունվարի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ՝ ձերբակալվել է Երևան քաղաքի Կուրղինյան 11 շենքի բնակիչ 56-ամյա Սամվել Ղարիբյանը: Վերջինս կասկածվում է անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Կուրղինյան փողոցի 5-րդ շենքի դիմաց իր վարած Ford Transit մակնիշի 706 ՏՍ 65 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի բնակչուհի 56-ամյա Գոհար

Ժյուլ Վեռնի ձեռագիրը Բոնապարտից անցավ հանրությանը

 ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի  փոխանցմամբ՝ Ֆրանսիայում այս օրերին վաճառվում է ֆրանսիացի գրող եւ աշխարհագետ Ժյուլ Վեռնի «20 000 մղոն ջրի տակ» վեպը՝ հեղինակի ձեռագրով: 500 էջանոց գիրքը հրատարակվել է 1000 օրինակով եւ  գրախանութներում արժե 190 եվրո: Ժյուլ Վեռնի ձեռագիրն ընթեռնելի է, եւ այդ ձեւաչափով գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում: Պետությունը Ժյուլ Վեռնի ձեռագիրը գնել էր 2010-ին՝ Աշխարհագրական ընկերության գրադարանից,

Գյումրիի բժշկական կենտրոնի փոխտնօրենը՝ քաղաքի կենտրոնում  գրավաճառին  մահակով ծեծելու ու դեմքն արյունլվիկ անելու մասին  

Ինչպես  տեղեկացրել էր  shirakcentre.org կայքը, այսօր կեսգիշերին Գյումրու կենտրոնական հատվածում՝ Շիրակի մարզպետարանի ու   մարզային ոստիկանության շենքերից  ոչ հեռու գտնվող    Տեքստիլագործների քանդված հանրակացարանի մոտակայքում  անհայտ մի անձ՝ վերարկուն գլխին քաշած, ռետինե մահակը մի ձեռքին, մյուսին՝ դաշույն,  հետապնդել է այդ տարածքով անցնող գյումրեցի գրավաճառ  Վազգեն Կարապետյանին: Նրա հետևից  հասել  է «Ալմաստ» հյուրանոցի դիմաց ու մահակով խփել դեմքին:

Գերմանիայի կանցլերի տեղակալը հետ է պահել Արեւմուտքին Ռուսաստանի նկատմամբ  հերթական պատժամիջոցը կիրառելուց

Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլերի տեղակալ Զիգմար Գաբրիելը հետ պահեց Արեւմուտքին Ռուսաստանի նկատմամբ  հերթական պատժամիջոցը կիրառելուց: «Մեր նպատակը երբեք չի եղել  Ռուսաստանին ծանրաբեռնել քաղաքական եւ տնտեսական քաոսով»,- ասել է նա Bild am Sonntag-ին: Գրում է interfax.ru-ն: «Նա, ով դա ուզում է, հրահրում է, որ ավելի վտանգավոր իրավիճակ ստեղծվի բոլորի համար Եվրոպայում»,-հայտարարել է նա՝ նշելով, որ Ռուսաստանը

Դիվերսիան հետ մղելիս վիրավորում ստացած զինծառայողին ուղղաթիռով տեղափոխում են Երեւան. Galatv.am

Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը, ինչպես հայտնի է, թշնամին  հարավային և արևելյան ուղղություններով ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում, հիշեցնենք, զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Իսկ զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը ստացել էր վիրավորում եւ տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:  Այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում հոսպիտալի հերթապահ բժշկուհին փոխանցեց,

Շմոլ գազի արտահոսք Հրազդանում

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 4-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1973 թ. ծնված Վաղինակ Փ.-ն, 1983 թ. ծնված Սուսաննա Տ.-ն, 2009 թ. ծնված Կիմ Փ.-ն, 2007 թ. ծնված Լիդա Փ.-ն, 1984 թ. ծնված Անահիտ Բ.-ն, 2007 թ. ծնված Սերգեյ Բ.-ն և 2009 թ.

Սամուել Սեվյանը եւ Լեւոն Արոնյանը կխաղան Վեյկ-ան-Զեեում

Հունվարի 10-25-ը Հոլանդիայի Վեյկ Ան-Զեե քաղաքում կանցկացվի շախմատի  «Tata Steel» ավանդական փառատոնը, որի «B» խմբում առաջին անգամ մասնակցելու հրավեր է ստացել ամերիկահայ պատանի գրոսմայստեր Սամուել Սեւյանը: Փառատոնի քառակի հաղթող Լեւոն Արոնյանը հանդես է գալու ուժեղագույնների «A» խմբում, որտեղ նրա մրցակիցները լինելու են Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ուեսլի Սոն, Դին Լիրենը, Վասիլի

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 4-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ և չեն կարողանում շարունակել ընթացքը. ավտոմեքենաներն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Պուտինը թույլատրել է օտարերկրացիներին պայմանագրով ծառայել ռուսական բանակում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանում է Ռուսաստանի Զինված ուժերում օտարերկրացիների համար պայմանագրով ծառայելու կարգը, հայտնում է «Дождь» ռուսաստանյան հեռուստաընկերությունը: Համապատասխան փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է հունվարի 2-ին: Հրամանագրի տեքստում ասվում է, որ զինծառայողները, որոնք այլ երկրների քաղաքացիներ են` «ռազմական դրության պայմաններում մասնակցություն են ունենում հանձնարարությունների կատարմանը նաեւ զինված հակամարտություններում` միջազգային իրավունքի նորմերին,

Մադրիդի «Ռեալը» 2014 թվականին 65 միլիոն եվրո մրցանակային գումար է վաստակել

Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի վերնագավաթում, Իսպանիայի գավաթի խաղարկությունում եւ աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելու համար Արքայական ակումբը հարստացել է 65 միլիոն եվրոյով: Իսկ ակումբի յուրաքանչյուր ֆուտբոլիստ միայն աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելու համար կստանա 150 հազար եվրո խրախուսական մրցանակ: Այս մասին տեղեկացնում է Football Espana-ն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ AFP-ի

Գեներալ Մանվել. «ԲՀԿ-ն էլ, ՄՀԿ-ն էլ սաղ մերն ա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած». NEWS.am

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը վստահ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա, իսկ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն էլ՝ «սաղ իրանցն ա»: «Ես ընդդիմություն այս երկրի մեջ չեմ ճանաչում, սաղ հայ մարդ են: Էս ընդդիմությունը վախտին իշխանություն էր: Ո՞վ ա ընդդիմություն, ասա ասեմ: ԲՀԿ-ն, ՄՀԿ-ն, սաղն էլ մերն են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած: ԲՀԿ-ն

Թուրք դերասանուհին ծաղրել է Ադրբեջանը` նշելով, որ այնտեղից կեղծ դիպլոմ կգնի. (Ֆոտոշարք)

Թուրք դերասանուհի Մյուժդե Առը, որին հեռուստադիտողները հիշում են 80-ական թվականներին սերիալներում բաց տեսարաններում, Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է Թուրքիայի նախագահական հերթական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, հայտնում է haqqin.az-ը: Ինչպես հաղորդել է Vesti.Az-ը, դերասանուհին անդրադարձել է նաեւ Էրդողանի նախագահական` «Ասքարայ» նստավայրին: Նա նշել է, որ եթե իրեն հաջողվի հաղթել նախագահական ընտրություններում, ապա

Պատահարներ Երևանում

Հունվարի 3-ին, ժամը 21.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել  «Նիսան» և «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունվարի 4-ին, ժամը 01.50-ին, Երևանի Հերացու փողոցում «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենան   դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու բախվել էլեկտրասյանը և ծառին, ինչի հետևանքով

Մահվան ելքով պատահար Ալագյազ-Արթիկ ճանապարհին

Հունվարի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 7-րդ կմ-ին` Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ԳԱԶ-3302», «ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2105»-ի ուղևորուհին` 1965 թ. ծնված  Ալվարդ Սաֆարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ Ոստիկանություն

Սամսոնաձեի «Ականջաբարձը» հայերեն

Բանաստեղծուհի, թարգմանչուհի Անահիտ Բոստանջյանի թարգմանությամբ լույս է տեսել վրացական արդի գրականության երեւելիներից մեկի՝  Իրակլի Սամսոնաձեի «Ականջաբարձ» վեպը: Այն անցումային տարիների մասին է, մի ժամանակաշրջան, որը գրեթե չնչին տարբերությամբ ապրեցինք նաեւ հայերս: Սա գիրք է մարդու մասին, յուրաքանչյուրիս ներքին աշխարհի, որն արտացոլվեց փորձության հայելու միջով: Գիրքը կարդացվում է մի շնչով, շնորհիվ նաեւ թարգմանչուհու, որը հավատարիմ է

Գիշերային հարձակում խաղաղ անցորդի վրա Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում

Այսօր կեսգիշերն անց Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում խաղաղ անցորդի վրա, առանց որևէ բացատրության, հարձակվել է սառը զենքով և ռետինե մահակով զինված հանցագործը։ Վաղ առավոտյան մենք հանդիպեցինք տուժողի հետ։ Նա գյումրեցիներին իր խաղաղ բնավորությամբ հայտնի անձնավորություն է։ Նրա նման մարդկանց համար է, որ ժողովուրդն ասում է, թե կյանքում անգամ ճանճ սպանած չկա։ Մեր հանդիպման ժամանակ Վազգենը

Ցեղասպանության 100-ամյակը նոր փուլ` ժխտման քաղաքականության դեմ պայքարում. NEWS.am

Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստանը շարունակում է բոլոր ջանքերը գործադրել Թուրքիայի ժխտման քաղաքականության դեմ պայքարում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցը պաշտոնական անկարայի կողմից իրականացվող ժխտման քաղաքականության դեմ պայքարի նոր փուլի սկիզբ կդառնա: Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ`

Ֆենից մինչեւ առանձնատան դարպաս. «Տոնական» գողություններ

Նոր տարին սկսվել է երեք գողությունների պաշտոնական արձանագրմամբ: Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանթյան փողոցի թիվ 61/Ա հասցեում գտնվող գեղեցկության սրահից 280.000 դրամ և վարսահարդարման գործիքներ են գողացել: Պարզվել էր, որ գողությունը կատարել է 1962 թ. ծնված Կամո Մ-ն, Ամանորից երկու օր առաջ: Հունվարի 1-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արզնի-Շամիրամ

ԵԴ-ում 11 վճիռ՝ պետկարիքների զոհերի գործերով

«Արամի եւ Բյուզանդի փողոցների բնակիչների գործերի առումով ինչպիսի՞ն էր 2014 թ. պատկերը դատական ատյաններում» հարցին «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանն ասաց. «2011թ-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումներով Հայաստանի հանրապետությունը եւս երեք տարի ձգեց երեք ընտանիքների գործը: Կարելի է մտածել, թե մարդիկ հանցագործներ էին: Մանավանդ, որ դրա վերաբերյալ հաստատվել էր 2009թ- ի

Սուրբ Ծննդյան օրերի կապակցությամբ հանձնուքներ կընդունվեն հունվարի 5-ին

Անցած ինն ամիսներին դատապարտյալների և կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել և առգրավվել է 2284 կտրող-ծակող գործիք:

Ամանորյա սեղանների զարդ «Միկադո»

Ամանորին հայ տանտիրուհիների մեծ մասը փախլավայի, գաթայի, «Նապոլեոնի», «Թռչնի կաթի» եւ այլ ավանդական խմորեղենների հետ միասին անպայման սեղաններին դնում է «Միկադո», ընդ որում՝ ամեն տանը այն տարբեր համ եւ տեսք է ունենում, սակայն միշտ շատ համեղ է: Ես առաջարկում եմ իմ տարբերակը, որը, վստահեցնում եմ, դուր կգա ձեր հյուրերին եւ տնեցիներին: Անհրաժեշտ մթերքները Խմորի համար

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031