Օրվա լրահոսը

Ռուսաստանում ներկա լավատեսությունը եւ ապագա անորոշությունը (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Այդուհանդերձ, դեռևս պարզ չէ, թե էլեկտրականություն չունենալու պատճառով հեռուստատեսային հաղորդումներ դիտելու հնարավորությունից զրկված և Պուտինի ելույթը քաղաքի հրապարակում դիտելու համար այստեղ հավաքված մարդիկ ինչ են մտածելու նույն Պուտինի ու նրա կառավարման մասին մեկ-երկու տարի հետո կամ այդ ընթացքում։

Դանակահարություն Չարենցավանում

Հունվարի 1-ին, ժամը 04.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել 1994 թ. ծնված Հակոբ Գ.-ն և նույն թվականին ծնված Իսրայել Ա.-ն: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի՝ ոստիկանության ծառայողները հունվարի 1-ին, ժամը 08.30-ին, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Արտեմ Ի.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության

Վերջին հրաժեշտը Վահան Հովհաննիսյանին (ֆոտոշարք)

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական ու քաղաքական գործիչները՝ անկախ կուսակցական պատկանելությունից, իրենց վերջին հրաժեշտը տվեցին կյանքից վաղաժամ հեռացած Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանին:

Կարինե Մինասյանն անցնելու է ԵՏՄ-ում աշխատանքի՞

Դեկտեմբերի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ «Կարինե ՄԻՆԱՍՅԱՆԻՆ 2014 թվականի դեկտեմբերի 30-ից ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից»: «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ազատման պատճառն այն է, որ Կարինե Մինասյանը աշխատանքի է անցնելու ԵՏՄ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում: Հայաստանի մյուս ներկայացուցիչն այս մարմնում, ըստ ամենայնի՝ լինելու է ՀՅԴ անդամ Արա Նռանյանը: Այդ մասին ակնարկ

Հայաստան-ԱՀԿ հարցերի աշխատանքային խումբը ԵՏՄ-ում արդեն ստեղծվում է. NEWS.am

Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդեն ստեղծվում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ Հայաստանի փոխգործակցության հարցերի աշխատանքային խումբը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Նա նաեւ հավելեց, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են ԵՏՄ անդամ երկրների տնտեսական քաղաքականությունը որոշող նախարարությունների՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության եւ Բելառուսի եւ Ղազախստանի

Մինչև հունվարի 7-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանի տարածքում, այդ թվում՝ Երևանում, հունվարի 3-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ այդ օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Եվրոպական ընկերությունները մտադիր են համագործակցել Իրանի հետ` գազի ոլորտում

Ինչպես հայտնում է Trend գործակալությունը` Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի ընկերությունները բանակցություններ են վարում Իրանի Գազային ազգային ընկերության հետ: Այս մասին հայտնել է Իրանի Գազային ազգային ընկերության Ներդրումների կոմիտեի ղեկավար Ասգար Սուհեիլիպուրը, նշվում է իրանական tasnimnews ինֆորմացիոն կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Նրա փոխանցմամբ` բանակցություններ են ընթանում նաեւ Ճապոնիայի, Չինաստանի եւ Կորեայի հանրապետության հետ:

Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում բախվել են 4 ավտոմեքենա

Հունվարի 3-ին, ժամը 07.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 4 ավտոմեքենա, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և  ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Պարոնյան փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում «Մերսեդես E350» մակնիշի 0400101

Դեկտեմբերին անհետացած հայ բասկետբոլիստի դին հայտնաբերվել է ջրի հատակին

Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Սեւաստոպոլի «Մուսսոն» թիմի հայ բասկետբոլիստ Եվգենի Շեգոյանի, որն անհետացել էր դեկտեմբերի վերջին, դին հայտնաբերվել է Սեւաստոպոլի Արտիլերիյսկի ծովածոցի հատակում: Интерфакс-ը տեղեկացնում է, որ մարզիկը խեղդվել է ալկոհոլ օգտագործած լինելու պատճառով: Շեգոյանը ճանաչված էր որպես օղակը վերեւից գրավելու մասնագետ բասկետբոլիստ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Շենքի վերելակում քաղաքացիներ էին արգելափակվել

Հունվարի 3-ին, ժամը 01.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 75 շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին: ԱԻՆ

Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են երկու զինծառայողներ

Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորվել է զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը, տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների

Հրանտ Մարգարյան․«Վահանն ուզում էր Սողոմոն Թեհլերյանի արձանը կանգնեցնել». NEWS.am

ՀՅԴ-ական հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան  Հովհաննիսյանը ցանկանում էր Սողոմոն Թեհլերյանի արձանը տեղադրել Եղեռնի գլխավոր կազմակերպչի՝ Թալեաթ փաշայի սպանության վայրում: Այս մասին այսօր՝ հունվարի 2-ին, Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում քաղաքական գործչի հոգեհանգստի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Գերմանիա այցելության ժամանակ եմ զրուցել հետը: Վիրահատությունից հետո էր, վատառողջ

ՀՀ որոշ մարզերում ձյուն է տեղում եւ մառախուղ է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Չարենցավան և Աբովյան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում և Շիրակի մարզում տեղում է ձյուն, իսկ Արմավիրի մարզում մառախուղ է: Սյունիքի մարզի

Ես չէի ուզում Վահանին այդպես տեսնել…Հրանուշ Հակոբյանը հուզվեց. Yerkir.am 

Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով Վահան Հովհաննիսյանի մասին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չկարողացավ զսպել արցունքները, ասաց, որ կորցրեցինք ոչ միայն մեծ քաղաքական գործչի, այլ նաեւ մեծ մտավորականի, մեծ մանկավարժի: Արդեն ծանր վիճակում Վահան Հովհաննիսյանին վերջին անգամ տեսած Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ չէր ցանկանա Վահան Հովհաննիսյանին այդ տեսքով տեսնել, ինքը Վահան Հովհաննիսյանին միշտ այլ տեսքով է տեսել:

Հրդեհ Աչաջուր գյուղում

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 2-ին՝ ժամը 19.48-ին, տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ավտոմեքենան սահել է ձորը

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 2-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի լճի մոտակայքում, «Միցուբիշի Իո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և սահել ձորը (մոտ 6 մետր), տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մակնիշի 31ՕՏ084 պ/հ (վարորդ` Ս. Ա.)

Էդ. Նալբանդյան. Վահանը  մեր կողքին է, կենդանի. News.am

News.am. Վահան Հովհաննիսյանը մեծ հայրենասեր էր, քաղաքական, պետական գործիչ, մտավորական, մարտիկ, նաեւ նվիրված իր ընտանիքին, լավ ամուսին, սիրող որդի եւ զավակ: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում քաղաքական գործչի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում Վահան Հովհաննիսյանին այսպես բնութագրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ցավոք, Վահանը կարճ ժամանակով դեսպան եղավ, մեծ ծրագրեր ուներ, մեծ եռանդ ուներ, նա

Վնասվել է հեռախոսագծի սյունը

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 2-ին՝ ժամը 16.26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 90 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան վնասել է հեռախոսագծի սյունը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հեռախոսագծի սյունը վնասվել է՝ թեքվելով դեպի ավտոճանապարհի երթևեկելի հատված.

Կիեւում հարձակվել են LifeNews հեռուստաընկերության լրագրողի վրա

Ռուսաստանի հետախուզական կոմիտեն հարուցել է քրեական գործ Կիեւում LifeNews հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու առթիվ: Այդ մասին հաղորդել է Հետախուզական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Ավելի  շուտ գործ էր հարուցել Ուկրաինայի ոստիկանությունը: Գրել է bbc.co.uk-ը: Դեպքը տեղի է ունեցել հունվարի մեկին՝  Կիեւում ջահերով երթի ժամանակ, որը նվիրված էր Ուկրաինական  նացիոնալիստական  կազմակերպության առաջնորդ Ստեփան Բանդերային: Ինչպես

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Չարենցավան և Աբովյան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում և Շիրակի մարզում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին

Լավրովը շնորհավորել է Նալբանդյանին. РИА Новости

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարարի  հետ, որի ընթացքում շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի Եվրասիական Տնտեսական Միությանը  պաշտոնապես միանալու կապակցությամբ: РИА Новости-ին տեղեկացնում է, որ զրույցի ընթացքում Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարները քննարկել են ինտեգրացիոն գործակցության եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր:

Իտալիացի բժիշկը լիովին բուժվել է Էբոլայից. «Ազատություն» ռադիոկայան

Սիերա Լեոնեում Էբոլա տենդով վարակված իտալացի բժիշկ Ֆաբրիցիո Պուլվիրենտին լիովին բուժվել է և դուրս է գրվել հիվանդանոցից: Նման հայտարարությամբ, ինչպես փոխանցում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, հանդես են եկել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի («Լազարո Սպալենզանի») ներկայացուցիչները, որտեղ Պուլվիրենտին բուժվում են անցած նոյեմբերի վերջից: Նա առաջին իտալացին էր, ով Աֆրիկայում վարակվել էր Էբոլայով և Հռոմ էր տեղափոխվել

Հունվարի 3-7-ին սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 3-7-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Ինքնասպանության փորձ

Հունվարի 2-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին դուրս է եկել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից և ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով Դավթաշենի կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քաղաքացի Սամվել Վաղարշակյանը (ծնվ.1960թ.) գտնվում է նյարդային և ոչ սթափ վիճակում: ՀՀ ԱԻՆ

Երեխան չի արձագանքել դռան թակոցներին և հեռախոսազանգերին

Հունվարի 2-ին, ժամը 01.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (13 տարեկան երեխա) քնած է, չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. քաղաքացին քնած է եղել: ՀՀ ԱԻՆ

Չորս երկրների արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորմանն աջակցելու ուղիները. «Ազատություն» ռադիոկայան

Ինչպես փոխանցում է Ռուսաստանի արտգործնախարարության կայքէջը, նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր գերմանացի, ուկրաինացի ու ֆրանսիացի գործընկերներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Պավել Կլիմկինի և Լորան Ֆաբիուսի հետ: «Կողմերը շարունակել են քննարկել Ուկրաինային հարավ-արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու ուղիները, այդ թվում՝ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման շրջանակում:  Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

ԵԱՀԿ-ում նախագահությունն անցավ Սերբիային. «Ազատություն»

Հունվարի 1-ից Սերբիան ռոտացիոն կարգով ստանձնեց Եվրոպայում համագործակցության և անվտանգության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահությունը: «Ազատություն» ռադիոկայանի բայկանյան ծառայության հետ հարցազրույցում Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ իր երկրի նախագահության ժամանակաշրջանում կազմակերպության գլխավոր առաջնահերթությունը կլինի «հակամարտության դեէսկալացիան» Ուկրաինայի արևելքում: Նախարարի ձևակերպմամբ՝ Սերբիան կաջակցի, որպեսզի բանակցություններում ԵԱՀԿ-ն հանդես գա որպես «ազնիվ ու օբյեկտիվ միջնորդ», քանի

Ռուսաստանի քաղաքացին մոլորվել է Ծաղկաձորում

Հունվարի 2-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացի Միխայել Ցեխինը դուրս է եկել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նաիրի» հյուրանոցից և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարնեիր օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են ժամը 15.25-ին: ԱԻՆ

Հայաստանը պաշտոնապես միացավ ԵՏՄ-ին

Երեկվանից գործարկվել է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031