Օրվա լրահոսը

ԱՊՀ քաղաքացիները Ռուսաստան կարող են մուտք գործել միայն արտասահմանյան անձնագրերով

Նոր դրույթը չի վերաբերելու Ղրղզստանի, Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքացիներին Այս տարվա սկզբից Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ ԱՊՀ մի քանի այլ երկրների քաղաքացիները կարող են Ռուսաստան մուտք գործել միայն արտասահմանյան անձնագրերով: Ավելի վաղ նրանք դա կարող էին անել միայն անձը հաստատող հիմնական փաստաթղթով: Ըստ ՏԱՍՍ գործակալության հաղորդագրության՝ ԱՊՀ-ից միգրանտների մուտքը միայն արտասահմանյան անձնագրերով արտոնելը ՌԴ նախագահ Վլադիմիր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Արցախի անվտանգության եւ անկախության գլխավոր երաշխիքը Պաշտպանության բանակն է

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 31-ին այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի դիրքեր՝ շնորհավորելու ՊԲ դիրքապահ զինվորների ու հրամանատարների Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել հայ դիրքապահներին անցնող տարում գերհագեցած ծառայության եւ Արցախի պետական սահմանները վստահորեն վերահսկելու համար։ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ Արցախի անվտանգության եւ անկախության գլխավոր երաշխիքն այսօր եւ

Փրկարարները բացել են փակ դռներ

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 1-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հունվարի 1-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի

Ցուկերբերգը Ֆեյսբուքի օգտատերերին խնդրում է իր համար նպատակ մտածել

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սոցցանցի օգտատերերին դիմել է, նա խնդրում է իր համար մի նպատակ առաջարկել 2015 թվականի համար: Ցուկերբերգը իր այս ցանկությունը հրապարակել է ֆեյսբուքում: Առաջիկա տարիների համար «ֆեյսբուքի հայրը» իր համար խնդիր է դրել սովորել Հյուսիսային Կորեայի լեզուն, ամեն օր կրել փողկապ եւ դառնալ բուսակեր: Մարկը խնդրում է իր գյուտի օգտատերերին առաջարկներն ուղարկել

Շանհայում 36 մարդ է մահացել  ամանորյա միջոցառման ժամանակ

Շանհայում ամանորյա տոնակատարության ժամանակ  հրմշտոցի պատճառով  զոհվել է 35 մարդ, 42 հոգի վնասվածքներ են ստացել, հաղորդել են չինական զանգվածային լրատվամիջոցները: Գրում է bbc.co.uk-ը: Հրմշտոցն սկսվել է կեսգիշերից մի քանի րոպե առաջ Շանհայի կարեւոր զբոսաշրջիկային գոտիներից մեկում: Ըստ սոցիալական ցանցերում հայտնված տեղեկատվության՝  գիշերային ակումբներից մեկի պատշգամբից կեղծ թղթադրամներ են նետել, ինչի հետեւանքով առաջացել է հրմշտոց: Ոստիկանները,

Լիտվան մտավ Եվրագոտի

Լիտվան այսօր մտավ Եվրագոտի՝ դառնալով 19-րդ մասնակից երկիրը: Գրում է regnum.ru-ն: «Միանալով եվրոյին՝ Լիտվայի ժողովուրդը ընտրում է կայունությունը: Լիտվան ունի մեծ փորձ հարկային բյուջետային քաղաքականության մեջ»,- ասել է տնտեսական եւ ֆինանսական հարցերի  եվրակոմիսար Պյեր Մոսկովիսին: Նշվում է, որ բանկային հաշիվներին առկա լիտաները հունվարի մեկից վերածվում են  եվրոյի:

Հրդեհ վագոն-տնակում

Հունվարի 1-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Կասյան փողոցի թիվ 26/3 հասցեում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.01-ին, մարվել` 12.11-ին: Ս. Պ.-ին պատկանող վագոն-տնակում (3×3 մ) այրվել են կենցաղային իրեր: ՀՀ ԱԻՆ

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Հունվարի 1-ին, ժամը 08.00-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում` «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և  մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակի խճուղում` Պաշտպանության նախարարության նախկին վարչական շենքի մոտակայքում, բախվել

«Դեյվու» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. Հրշեջ-փրկարարներըդադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը

Հունվարի 1-ին, ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` «Բալի» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան (վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել), առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան

Ադամանդե iPhone` 1 միլիոն դոլար արժողությամբ

Բրիտանական The Alchemist  ընկերությունը Էր Ռիադում անցկացված ցուցահանդեսին ներկայացրել է իր ստեղծած  iPhone 5 սմարթֆոնը` 1 միլիոն դոլար արժողությամբ: Հեռախոսի իրանը  պատվաստված է ոսկուց եւ զարդարված է ադամանդներով: Թանկարժեք քարերից ամենամեծը` 2  կարատանոց ադամանդը, տեղադրված է Home  կոճակի վրա: itTrend

Գագիկ Ծառուկյանի ամանորյա շնորհավորանքը

Սիրելի՛ հայրենակիցներ, Հերթական տարին՝ 2014 թվականը, մոտենում է իր ավարտին: Եվ մի տեսակ չգրված օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր ոք հենց ամանորի նախաշեմին, հին տարին ճանապարհելիս ու նոր տարին դիմավորելիս մի պահ կանգ է առնում և մտածում արածի ու չարածի մասին, վերհիշում նվաճումներն ու բացթողումները: Ես՝ որպես ԲՀԿ նախագահ, հասկանում եմ, որ այս տարին մենք ամփոփում ենք

2-3 բալանոց երկրաշարժ` Հայաստանի Հանրապետության տարածքում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 23.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.720 և արևելյան երկայնության 44.250: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժն զգացվել

Նախագահի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի հայրենակիցնե՛ր, Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Անցնող տարում մենք շարունակեցինք մեր ընթացքը, շարունակեցինք կառուցել, շարունակեցինք նորոգվել ու զարգանալ որպես հասարակություն և որպես պետություն: Խոստովանենք, որ այդ ամենն արվում էր բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: 2014 թվականն աչքի ընկավ աշխարհում տեղի ունեցող փոթորկալից իրադարձություններով: Ցավոք, այդ փոթորիկները դեռ լիովին չեն հանդարտվել: Ընդամենը

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով

Տարեմուտի խորախորհուրդ երեկոն է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերը և օրհնությունն ենք բերում ձեզ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: 2015 թվականը սրբության լույսով է բացվում մեր կյանքում: Նշելու ենք 100-ամյա տարելիցը Հայոց Ցեղասպանության: Ապրիլի 23-ին սրբոց շարքն ենք դասելու մեր անմեղ նահատակներին: Վերարժևորելու ենք մեր նահատակ զավակների սխրանքը, ովքեր

Թող բարի լինի 2015 թվականի գալուստը

Շնորհավորում ենք մեր ընթերցողներին: Ի լրումն ավանդական շնորհավորանքների՝ մաղթում ենք, որ նոր տարում հնարավորինս քիչ առիթներ ունենանք ձեզ վատ լուրեր հաղորդելու: Եվ մաղթում ենք, որ դրական տեղեկատվության պահանջարկը լինի այնքան, որ հենց այդպիսի լուրերը դառնան ամսվա ամենաընթերցվածը, եւ ոչ թե զանազան սկանդալների, բռնությունների եւ վիրավորանքների մասին հրապարակումները:

Վրաստանի հայ համայնք. «Երբ մենք միասին ենք, այդժամ մենք անպարտ ենք»

Մեզնից յուրաքանչյուրին ցանկանում եմ անպարտելի լինել 2015թ.-ին:

Բակո Սահակյան. «Այս տոնական օրը նախեւառաջ ուզում եմ շնորհավորել մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին»

Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնությունը եղել է, կա եւ կմնա մեր պետականաշինության առանցքային հիմքերից մեկը:

Ռուսաստանը տնտեսական ճգնաժամի շեմին (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Այս շաբաթ ռուսական ռուբլու փոխարժեքը նորից անկում արձանագրեց: Փորձագետների կարծիքով, չնայած ֆինանսական համակարգը կայունացնելու՝ Կառավարության խոստումներին, երկիրը շուտով հայտնվելու է տնտեսական հապաղման փուլում։ Մի իրադրություն է, ասում է տնտեսագետ Ուրի Դադուշը, որը մինչև բարելավվելը դեռ պիտի շարունակի վատթարանալ։ Քարնեգիի հիմնադրամի վերլուծաբանի խոսքերով, տնտեսական հապաղումից հետո երկրին սպասվում է նաև տնտեսական ճգնաժամը։ Ներդրողները Ռուսաստանից արդեն դուրս

Անլեգալների մուտքը Ռուսաստան արգելել են 10 տարով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով 10 տարի արգելվում է միգրացիոն ռեժիմի խախտողների մուտքը Ռուսաստան: Ըստ lenta.ru-ի՝ այսօր հրապարակված փաստաթղթի հիմնավորման համաձայն՝ միգրացիոն օրենսդրության խստացումը պայմանավորված է միգրանտների մասնակցությամբ մի քանի աղմկոտ իրադարձություններով: Նոր դրույթն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 12-ից:  

Ալեքսանդր Եմելյանենկոն ամուսնանալու է քրեակատարողականում

Մոսկվայի Սիմոնովյան դատարանի որոշմամբ հանրահայտ մարզիկ Ալեքսանդր Եմելյանենկոն կալանքի տակ կմնա մինչեւ 2015 թվականի հունիսի 17-ը: Դատարանը միեւնույն ժամանակ մարզիկին թույլատրել է մեկուսարանում ամուսնանալ: Լրատվամիջոցների փոխանցմամբ, հարսնացուի անունը Պոլինա է: Իսկ թե հարսանիքը ե՞րբ է կայանալու, ոչինչ չի ասվում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ովքե՞ր են 2014 թվականի աշխարհի լավագույն մարզիկը, մարզուհին եւ թիմը

Lավագույն թիմն աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականն է:

Լեւոն Արոնյանը աշխարհում 6-րդ շախմատիստն է

Աշխարհի թիվ 1 շախմատիստը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Արգենտինայում ՀՀ դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2014թ. Դեկտեմբերի 30

Ամանորից ժամեր առաջ ՀԵՀ աշխատակիցներն ու կամավորները՝ սահմանապահ զինվորի կողքին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ին, այցելել էին Տավուշի մարզի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը։ Երիտասարդները դիրքապահ զինվորներին տարել էին սնունդ ու քաղցրավենիք։ Մարզային կենտրոնի կամավորները, ում զինվորական հագուստ նվիրել է ՀՀ պաշտպանության նախարարը, շրջեցին մարտական հենակետում և ծանոթացան զինվորների ծառայությանը, նրանց առօրյային,

Ռուսաստանում սղաճը հասել է 11.4 տոկոսի. «Ազատություն» ռադիոկայան

Ռուսաստանում սղաճը հասել է 11, 4 տոկոսի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2008 թվականի միջազգային ճգնաժամից ի վեր։ Այսօր Կառավարությունը Պետական դումային պետք է խնդրի բարձրացնել Ազգային պահուստային հիմնադրամից սոցիալական և պաշտպանության ոլորտներին օգնության նպատակով միջոցներ տրամադրելու 500 միլիարդ ռուբլու շեմը։  Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության

Հարգանքի տուրք ազատամարտիկների հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, վարչության այլ անդամների և բազմաթիվ երկրապահների հետ միասին Ամանորի նախաշեմին, ավանդույթի համաձայն, այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին: Երևանի քաղաքապետը ներկաների հետ միասին նախ ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան ազատամարտին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը:

Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է պաշտպանական տեղամասերից մեկը

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է հանրապետության հարավ-արևմտյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031