Օրվա լրահոսը
Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
Դեկտեմբերի 31-ին, ժամը 14.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի գերեզմանատանը «Օպել» մակնիշի 34ZT024 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Դեկտեմբերի 31-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2106»
Վաղվանից Լիտվան կմտնի եվրոյի գոտի. «Ազատություն» ռադիոկայան
Լիտվան նախկին խորհրդային հանրապետություններից առաջինն է, որը հրաժարվում է ազգային տարադրամից և եվրոն է մտցնում շրջանառության մեջ։ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն այսօր հայտարարել է, որ իր երկրի մուտքը եվրոյի գոտի կարևոր քայլ է Արևմուտքի հետ տնտեսական և քաղաքական սերտ ինտեգրման ուղղությամբ։ Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Մերկապար պարող ռոբոտներ (Տեսանյութ)
Բրիտանացի քանդակագործ, գիտնական Գիլես Վոլկերը ՑԵԲԻՏ 2014 ցուցահանդեսին ներկայացրել է պարող ռոբոտների: Անդրոիդներին կարելի է վարձակալել 40 հազար դոլարով: Դա մեկ ելույթի գինն է: itTrend
Պուտինը շնորհավորել է համաշխարհային լիդերներին եւ միջազգային կառույցների ղեկավարներին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է համաշխարհային լիդերներին եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին Սուրբ ծննդի եւ Ամանորի առիթներով: Գրում է rg.ru-ն: Պուտինը հիշեցրել է հաջողությամբ պսակված համագործակցությունների մասին եւ հույս հայտնել, որ ապագայում եւս կլինեն արդյունավետ համագործակցություններ: Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ փոխշահավետ համագործակցություն կլինի Ավստրիայի հետ՝ բոլոր ուղղություններով: Ռուսաստանի նախագահը հավատում է, որ դրական հարաբերություններ
Օլիվեր Սթոունը ֆիլմ է նկարահանում Վիկտոր Յանուկովիչի մասին
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը նկարահանել է չորս ժամանոց հարցազրույց Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, ով պատմել է, Մայդանում գործում էր «երրորդ ուժը»: Այդ մասին ռեժիսորը գրել է Ֆեյսբուքի իր էջում՝ հրապարակելով Յանուկովիչի հետ նկարը: Գրում է segodnya.ua-ն: Սթոունն ասել է, որ նկարահանում է անգլիալեզու վավերագրական ֆիլմ, որը պատրաստվում է ուկրաինացիների կողմից: Հարցազրույցից հետո Սթոունը համոզվել
Դեսպան Քոչարյանն այցելեց Լիբանանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին
Դեկտեմբերի 30-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն այցելեց հայ խաղաղապահներին, ովքեր նոյեմբեր ամսից իտալական հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն են իրականացնում «Լիբանանում Միավորված Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (UNIFIL) առաքելության կազմում: Հանդիսավոր արարողությունից հետո դեսպանին ողջունեց առաքելության միացյալ ուժերի հրամանատար, իտալական բանակի բրիգադի գեներալ Ստեֆեն Դել Կոլը: Վերջինիս գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում, այնուհետև դեսպան Քոչարյանը ստորագրեց պատվավոր
Տոնական օրերին սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը և 2-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 2-ի ցերեկը և 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 02-04-ի կնվազի 2-4 աստիճանով:
Տոնական օրերին ոստիկանության ստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն հանրապետության ողջ տարածքում. (Տեսանյութ)
Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան նախատոնական ու տոնական օրերին ոստիկանության ստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն հանրապետության ողջ տարածքում: Դեկտեմբերի 30-ի առավոտյան ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց մայրաքաղաքում պարեկային ծառայության անցնող վերակարգերի ստուգատեսը, որին մասնակցում էին նաև ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության և այլ ստորաբաժանումների
Թբիլիսիում կայացել է «Վրաստանի Հայ Համայնք»-ի կազմակերպած «Ամանորյա երեկույթը»
Դեկտեմբերի 28-ին Թբիլիսիում կայացավ «Վրաստանի Հայ Համայնք»-ի թվով իններորդ «Ամանորյա երեկույթը»: Համայնքի անդամների և ընկերների շրջանակներում նախատոնական երեկույթ անցկացնելու ավանդույթը դրվել է դեռևս 2006թ.-ից: 9 տարի առաջ դրված ավանդույթի համաձայն` 2014թ.-ի Նախատոնական երեկույթը ևս դարձավ ոչ միայն ուրախ և ժամանցային միջոցառում, այլև հնարավորություն տվեց անցյալ տարվա ընթացքում կազմակերպության կատարած աշխատանքի արդյունքներն ամփոփել: Հնարավորություն տվեց միասին
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից
Դեկտեմբերի 31-ին, ժամը 01.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 9ա շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: ԱԻՆ
Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության
Վոլոդյա Ավետիսյանի դստեր նամակը նախագահին. «Խնդրում եմ պապայիս ազատել». NEWS.am
Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6,5 տարվա ազատազրկման դատապարտված եւ արդեն մեկ տարի 3 ամիս կալանավայրում գտնվող Վոլոդյա Ավետիսյանի 7-ամյա դուստրը՝ Սվետա Ավետիսյանը, միայն մեկ նվեր է ուզում Նոր տարվա համար՝ հոր ազատությունը։ NEWS.am-ի հետ զրույցում փոքրիկ Սվետան ասաց, որ այդ նվերը հանրապետության նախագահից է խնդրել, եւ նույնիսկ նամակ է գրել նրան։ «Պապան էն ժամանակ գնում
Բանկերը կամ կմիավորվեն, կամ կլուծարվեն
ՀՀ ԿԲ խորհրդի 09.02.2007թ. թիվ 39-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄ 2014 թվականի դեկտեմբերի 30 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նպատակ ունենալով խթանել Հայաստանի Հանրապետության բանկերի միջև միաձուլումների իրականացումը և բանկերի խոշորացումը, ինչը կհանգեցնի բանկային համակարգի գործունեության արդյունավետության
Ֆիլմ հաշվետվություն 2014
Տարին ամփոփելով՝ պետք է նշել, որ բուռն քաղաքական տարի էր, որոշ ձեռբերումներով, կորուստներով, սակայն չվհատվող պայքարող քաղաքացիներով և քաղաքական ուժերով: Ինչպես սկսվեց տարին, ինչպես ավարտվեց՝ պատմում են հենց իրադարձությունների կիզակետում գտնվող քաղաքացիները՝ իրենց իսկ մաշկի վրա զգալով ոստիկանական բռնությունները, թայֆայական սադրանքները, ահագնացող տուգանքները, դատական վճիռները և ֆինանսատնտեսական ռեսուսրների սղությունը: Հայաստանը և ՀՀ քաղաքացին հայտնվեցին արտաքին
ՀՔԾ «նվերը» «Ա1+»-ի լրագրողին. «Ա1+»
Հատուկ քննչական ծառայությունը եւս մեկ անգամ որոշել է, որ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչընդոտել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը։ Այդ մասին նամակով տեղեկացրել են տուժող Մարինեին երեկ երեկոյան։ Ըստ որոշման՝ քննիչը դեռեւս դեկտեմբերի 26—ին ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը կարճել է Կարեն Հայրապետյանի
Խոշոր ավտովթար Նուբարաշենի բանտի խաչմերուկում. (Տեսանյութ). shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի բանտի խաչմերուկում, ժամը 16:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել: Պարզվել է, որ նշված հատվածում բախվել են Նուբարաշեն թաղամասի բնակիչներ՝ 64 ամյա Արկադի Մանգասարյանի վարած Opel մակնիշի 32 ՍՕ 436 համարանիշի և 26-ամյա Արթուր Ասիրյանի վարած Ford C-307 մակնիշի 31 ՍՏ
Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ
Փրկարարները բացել են փակ դուռը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 16.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 4/2 շենքի բակում գտնվող ավտոտնակի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով ներս մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: ԱԻՆ
ՄԻԵԴ-ում դատավորի հայաստանցի թեկնածուները հրավիրվել են հարցազրույցի. «Ազատություն»
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրված երեք թեկնածուները հրավիրվել են հարցազրույցի: Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց դատավորի թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, իր, Հայաստանի նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի և Գլխավոր դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանի հետ հարցազրույցը Ստրասբուրգում նախատեսված է հունվարի 16-ին: Դրանից հետո Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում պատվիրակները կընտրեն
Ավարտին մոտենող տարին անբարենպաստ էր Սյունիքի մարզի գյուղատնտեսների համար
2014 թվականն անբարենպաստ տարի էր Սյունիքի մարզի գյուղատնտեսության համար: Կապանի տարածաշրջանի մի շարք գյուղական համայնքներ գարնանը տուժել էին անբարենպաստ եղանակի պատճառով: Կարկտահարված համայնքների բնակիչները շարունակ ահազանգում էին իրենց այգիների կրած վնասների մասին եւ հուսահատ սպասում պետության աջակցությանը: «Այս տարի մեր գյուղի արտերը, ծառերը, բանջարաբոստանային կուլտուրաները մեծ վնասներ են կրել: Ամբողջ գյուղում ծառերին մի հատ միրգ
Սահմանամերձ Մովսես գյուղ՝ այս անգամ հաճելի միջադեպ․ (Տեսանյութ)
Իքս Գրուպ ընկերությունը՝ հիմնադիր նախագահ Խաչիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ, Արաքս թռչնաֆաբրիկան նախատոնական այց է կազմակերպել սահմանամերձ Մովսես գյուղ, որն ունի 767 տուն կամ մոտ 1900 բնակիչ: Այս գյուղի բնակիչների հոգսը թեթևացնելու նպատակով Խաչիկ Խաչատրյանը Մովսես գյուղին դեռևս գարնանը նվիրաբերել էր կոմբայն: Հետևողական լինելով՝ այս անգամ արդեն անխտիր բոլոր բնակիչներին նախատոնական նվեր տրվեց թռչնամիս և հավկիթներ: Սահմանամերձ
Այս պահին Մոսկվայում բողոքի ակցիա է. (Ֆոտոշարք)
«Եղբայրներ Նավալնիներին այսօր դատարանը մեղավոր է ճանաչել: Ալեքսեյին դատարանը սահմանել է երեքուկես տարի պայմանական ազատազրկում, Օլեգին՝ երեքուկես տարի ազատազրկում: Նավալնիների կողմնակիցները այսօր երեկոյան նախատեսել են «ազգային երթ» Մանեժնիյ հրապարակում՝ դատավճիռը քննարկելու: Ֆեյսբուքյան էջի տվյալներով՝ այնտեղ պատրաստվում է հավաքվել 18 000 մարդ, հրավիրվածների թիվը հարյուր հազարից ավելի է: Ակցիան քաղաքային իշխանությունների կողմից արտոնված չէ: Գործող օրենսդրությունը պահանջում
Հրդեհ Սյունիքի մարզում
Դեկտեմբերի 30-ին, ժամը 15.54-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում այրվում է կուտակված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.11-ին, մարվել՝ 18.14-ին: ԱԻՆ
«ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված
Ամանորի նախօրեին վարչապետն այցելել է Այգեհովիտ և սահմանապահ դիրքեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի նախօրեին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնք և պաշտպանական դիրքեր: Կառավարության ղեկավարը նախ հանդիպել է Այգեհովիտի բնակիչներին՝ շնորհավորել գալիք տոների առթիվ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին և ծանոթացել առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում իշխանությունները լուրջ քայլեր են իրականացրել՝ բարելավելու սահմանամերձ համայնքներում ապրող ազգաբնակչության սոցիալտնտեսական պայմանները: «Պետությունը՝
Հարուցվել է քրեական գործ` ոստիկանության տեսուչի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: 2014 թվականի դեկտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի բնակչուհի Ա.Գորգինյանը գրավոր հաղորդում է տվել Լոռու մարզային քննչական վարչություն այն մասին, որ ՀՀ ոստիկանության մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչն իր որդու մարմնական վնասվածքներ ստանալու
ԼՂՀ Վարչապետը պարգևատրել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին ընդունել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մի խումբ աշխատակիցների՝ նախարար Սպարտակ Թևոսյանի գլխավորությամբ: Իր ողջույնի խոսքում վարչապետը կարևորել է կառույցի դերակատարումը հանրապետության ապագայի կերտման գործում: Ա. Հարությունյանի խոսքով՝ գրանցվող տնտեսական աճը պայմանավորված է նաև նախարարության որակյալ աշխատանքով, որն ապահովում է տնտեսության ֆինանսական անդորրը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
Թանկագին հայրենակիցներ Արցախի Ազգային ժողովի եւ իմ անունից շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում խաղաղություն, ստեղծագործ աշխատանք եւ բարեկեցություն: 2014 թվականը մեզ համար նշանավորվեց որպես Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում զինադադարի հաստատման քսանամյակի տարի, բայց, ցավոք, այն մեզ չմոտեցրեց վերջնական խաղաղության: Ավելին, անցնող տարին թերեւս ամենալարվածն էր զորքերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին`
Երևանի քաղաքապետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Սիրելի երևանցիներ, 2014 թվականը ևս դառնում է պատմություն, և մենք բոլորս նոր հույսերով ու սպասումներով, նոր ծրագրերով ու ակնկալիքներով դիմավորում ենք Նոր տարին։ Ամփոփելով անցնող տարին՝ վստահաբար կարող ենք արձանագրել, որ այն հաջողությունների ու ձեռքբերումների տարի էր մայրաքաղաքի համար։ Հետևողական աշխատանքով մենք կարողացանք առաջընթաց արձանագրել ոչ միայն քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում, այլև հաջողությամբ
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Դեկտեմբերի 30-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia


















































