Օրվա լրահոսը
Վլադիմիր Հակոբյանը չհիշեց, որ երբեւէ քահանաների հետ շախմատ խաղացած լինի
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Առաջնորդարանի քահանաների եւ եկեղեցասեր երիտասարդաց միությունների ներկայացուցիչների հետ միաժամանակյա խաղի սեանսից առաջ միջազգային գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը լրագրողների հետ հարցազրույցում չհիշեց, որ երբեւէ քահանաների հետ շախմատ խաղացած լինի: Հարցին, թե չի հուզվում կամ չի վախենում, գրոսմայստերը պատասխանեց. «Ինչի՞ պիտի հուզվեմ կամ վախենամ: Եթե պիտի վախենաս, ավելի լավ է շախմատ
ՖՆ փոխնախարարը պարզաբանումներ է ներկայացրել փոխարժեքի տատանումներով պայմանավորված տնտեսվարող սուբյեկտների գործունեության վերաբերյալ
ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ դեկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածված այն լուրերին, թե, փոխարժեքի տատանումներով պայմանավորված, մեծ քանակությամբ տնտեսվարողներ դադարեցրել են գործունեությունը: Փոխնախարարի պարզաբանմամբ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ դեկտեմբերի 15-ից նախարարության` տնտեսվարող սուբյեկտների շրջանում ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այս պահի դրությամբ
Գյուղապետարանի մոտ կրակել է համագյուղացու ուղղությամբ. Հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հացավանի բնակիչ, 27-ամյա Մ.Գասպարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 23:.25-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը, աջ կոնքազդրային հոդի շրջանի հրազենային
Շախմատային մրցաշարը սկսեցին «Հայր Մերով» (ֆոտոշարք)
Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց քահանաների եւ թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների ներկայացուցիչների հետ: Մինչեւ սեանսի սկսվելը մասնակիցներն արտասանեցին «Հայր Մերը» եւ առաջին փուլում միմյանց միջեւ որոշեցին ուժեղներին, որոնք էլ երկրորդ փուլում անվանի գրոսմայստերի հետ խաղատախտակների առջեւ իրենց կարողությունները փորձելու հնարավորություն ստացան: Առաջնորդարանի ս-բ. Սարգիս եկեղեցու
Արմեն Մուրադյան. «Մեր շուրջը տեսնում ենք կարճահասակ տղամարդիկ, աղջնակներ, այդ ամենը ցինկի պակասի պատճառով է»
Երկաթի եւ ֆոլաթթվի պակասը բերում է սակավարյունության, բնածին արատների «Բնակչության մեծ խմբերի մոտ նկատվում է երկաթի եւ ֆոլաթթվի պակաս այս խնդիրները հատկապես կարեւոր են վերարտադրողական տարիքի կանաց համար, քանի որ խնդիրները անցնում են նաեւ պտղին»,-այսօր Ծաղկաձորում ցորենի ալյուրի հարստացումը միկրոտարրերով՝ երկաթով եւ ֆոլաթթվով թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիետ Արենսը:
Ադրբեջանի հետ սահմանագոտում հայոց եռագույնը ուղղվեց
Մեր հրապարակմանն արձագանքեցին Նախկինում տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, միջպետական ավտոճանապարհի եզրին , սահմանագոտու մեծ քարաբեկորի կողքին հայոց բանակի մասին խորիմաստ արտահայտություններ են գրված, սակայն սահմանագոտում հառնող 2 մեծ քարերին ներկված հայոց դրոշի 3-րդ գույնը դեղին է: Մեր հրապարակումն անարձագանք չմնաց:Այժմ միջպետական ճանապարհով երթեւեկողների հանդիման եւ ադրբեջանական դիրքերի դիմաց հառնող 2 քարերին հայկական
Վարդգես Գասպարի. «Ոստիկանն ակնհայտ սուտ ցուցմունք տվեց»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը, որի ընթացքում ցուցմունք տվեց ոստիկանության աշխատակից Սոնա Մելիքյանը: Ըստ նրա վկայության՝ ապրիլի 7-ին տեղի ունեցած դատավարության ընթացքում Վարդգես Գասպարին, բղավելով իր եւ մյուս ոստիկանների վրա, անվանել է մարդասպան, ստախոս, ստոր եւ անգամ Երեւանյան լճի մոտ
Թեղուտի հանքավայրում նախատեսվում է սկսել ֆաբրիկայի գործարկումը
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Թեղուտի հանքավայրում նախատեսվում է սկսել ֆաբրիկայի գործարկումը: Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման վերաբերյալ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանի իրավասու մարմիններին, այդ թվում՝ իրավապահներին ներկայացրել է բազմաթիվ չհերքված փաստեր անօրինականությունների ծավալների ու դրանց քրեական բնույթի վերաբերյալ: Չնայած մեր նախաձեռնության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ դիմումներին, նախապատրաստական աշխատանքները սկսելուց
Վրացագետ. «Վրաց-ռուսական կոնյուկտուրան ուղղակիորեն ազդում է Հայաստանի վրա»
Ջոն Մելիքյանը համարում է, որ Հայաստանը պետք է ակտիվ աշխատի վրացական ուղղությամբ «Ինչքան Վրաստանի տնտեսության համար կարեւոր են Ադրբեջանն ու Թուրքիան, այնքան էլ կարեւոր է Վրաստանը եւ իր տարածքը այդ երկու երկրների բոլոր նախագծերի համար, որոնք անցնում են Վրաստանի տարածքով»,- այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց վրացագետ Ջոն Մելիքյանը: Նա
Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրակրթության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ
ՌԴ նախագահի հրամանագրով պարգեւատրվել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը
Ազգային ժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության եւ համագործակցության, միջխորհրդարանական եւ մշակութային կապերի ամրապնդման համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, «Ինտեգրում եւ զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը պարգեւատրվել են «Բարեկամություն» շքանշանով:
ԵԽ-ը և Եվրոպական հանձնաժողովը 33,8 միլիոն եվրո կհատկացնեն Հայաստանին և ԱԳԾ-ին մասնակից մյուս երկրներին. Infotag
Եվրախորհուրդը և Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի երկրների հետ համագործակցության նոր համաձայնագիր են ստորագրել, որն ուղղված է 6 երկրներում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու ժողովրդավարության զարգացմանը նպաստելուն, հաղորդում է «Ինֆոթագ» լրատվական գործակալությունը: Համաձայնագրով նախատեսված է 33 միլիոն 8 հարյուր հազար եվրո հատկացնել Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային, Բելառուսին և Մոլդովային 2015-2017թթ. համատեղ ծրագրեր իրականացնելու
Ժամանակ չունե՞ն հին պաստառները հանելու
Երեւանի փողոցները, շենքերի պատերը շա՛տ ավելի հին պաստառներ էլ են տեսել, սակայն Տերյան փողոցի վրա, Կարապի լճի հարեւանությամբ շենքի ողջ երկայնքով ձգված այս պաստառը, որն ազդարարում է 2014 թվականի հոկտեմբերի 11-12-ին Երեւանի 2796-ամյակի առթիվ նախատեսված միջոցառումների մասին՝ դրանց իրականացումից ավելի քան երկու ամիս հետո, շփոթության մեջ է գցում թե՛ երեւանցիներին, թե՛ հյուրերին: Նախատոնական այս օրերին
Վարդան Այվազյան. «Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի առաքելությունը Ադրբեջան-Թուրքիա կապի խորացումն է»
Վարդան Այվազյանի խոսքերով՝ Վրաստանը բոլոր դեպքերում պետք է հաշվի առնի, որ Վրաստանի շահն առաջնահերթ է «Վրաստանը նոր ինտեգրացման, նոր գործընթացների կողմնակից է, բայց ոչ իր հաշվին»,- այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա համարում է, որ աբխազական երկաթգիծը պետք է լինի վրացական եւ ռուսական իշխանությունների համաձայնությամբ՝
Ժամանակի կրկնվող տագնապ
Ուշացա, ուշացա ու չհասցրեցի առաջինն ինքս ասել, թե ինչից է, որ լուսինը ոչ միայն երկնքում է, այլ նաեւ լույս է տալիս, եւ ուշանալուս հետեւանքն այն եղավ, որ երեկ ինձ երկար ու ձիգ բացատրում էին այն, ինչ ես մանկությունից արդեն գիտեի: Անշուշտ, հաճախ է պատահում, որ առաջին հայացքից թվացող չնչին պատճառները կարող են բացահայտել եւ որպես
Ռուսաստանը ԱՄՆ-ի և Կանադայի նոր պատժամիջոցների դեմ պատասխան քայլեր կմշակի. ТАСС
Ռուսաստանի դեմ կանադական և ամերիկյան պատժամիջոցների հետ կապված Մոսկվան կզբաղվի պատասխան միջոցների մշակմամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, փոխանցում է «ՏԱՍՍ» -ը: «ԱՄՆ-ը և Կանադան ոչ մի կերպ չեն կարողանում հանգստանալ այն բանի համար, որ Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչները մարտին արտահայտել են իրենց ազատ կամքը, – ասել է Լուկաշևիչը, – Նրանք նոր
Դատապարտվե՞լ են արդյոք բռնությունները
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը եւ ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը: Արամ Աբրահամյան.– Անցած շաբաթ տեղի ունեցած բռնությունները՝ սկզբում ազատամարտիկների, իսկ այնուհետեւ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ, դատապարտվել են ԱԺ-ի բոլոր խմբակցությունների կողմից՝ տարբեր երանգներով: Խորհրդարանը ինչ-որ ուրիշ բան կարո՞ղ էր անել:
Մասնագիտական խորհուրդներին նկատողություն են տվել «խոտան» դիսերտացիաների համար
2014-ի ընթացքում 100 թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություն է վերադարձվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին կայացած ասուլիսում հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նաեւ «գուժեց», թե արդեն շրջանառվում է նոր ընթացակարգ, որը խստացնելու է գիտական աստիճան ստանալու հնարավորությունը: Հավելենք, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) կայքում զետեղված է 2014թ. բեկանված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակը,
«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության՝ դեպի Արցախ իրազեկման ավտոերթը հետաձգվել է
Չնայած սպառնալիքներին՝ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը իրազեկման ավտոերթ է կազմակերպում դեպի Սյունիք «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը հայտարարել էր, որ շաբաթ՝ դեկտեմբերի 20-ին, պատրաստվում է իրազեկման ավտոերթ անցկացնել դեպի Արցախ: Սակայն այսօր «Նախախորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ավտոերթը հետաձգվել է, փոխարենը՝ վաղը՝ դեկտեմբերի 21-ին, տեղի կունենա իրազեկման ավտոերթ դեպի Սյունիք: Նա
ՀՀ իշխանությունները հարկ եղած պահին պետք է կարողանան հակադարձել Ռուսաստանին
Մեր զրուցակիցն է Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը – Ինչպե՞ս կբնութագրեք 2014 թվականը Հայաստանի համար` ի՞նչ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցանք արտաքին հարաբերություններում, եւ ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը 2015-ից` արդեն որպես ԵՏՄ-ի անդամ պետություն, մեզ կհաջողվի՞ մանեւրել արտաքին հարաբերություններում: – 2014 թվականը Հայաստանի համար, ընդհանուր առմամբ, կբնութագրեի որպես արտաքին քաղաքականության եւ արտաքին
Երևանի Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարը խոստմնազանց է, թ.1 մանկապարտեզի հիմնանորոգման ժամկետն ու որակը վտանգված են
Դեկտեմբերի 15-ին Երևանի քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Սադոյանը խոստացավ, որ մինչև դեկտեմբերի 25-ը կավարտվեն Կենտրոնի թ.1 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Դեկտեմբերի 19-ին ժամը 17.30-ին գնացի տեղում համոզվելու աշխատանքների ընթացքի ավարտի մասին, սակայն ոչ մի աշխատող չկար, դարպասը փակ էր կողպեքով: Դեկտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 10.00-ին կրկին մանկապարտեզում էի, վերջապես հաջողվեց տեղում
«Արդյոք այն փոխարժեքը, որը հաստատվել է այսօր, ա՞յն է, ինչ պետք է լինի»
Տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանի կարծիքով՝ եթե կան արհեստական տարրեր, ապա փոխարժեքը չի արտացոլում իրականությունը, եւ այն շուտով կփոխվի: Երեկ, ի տարբերություն անցած օրերի, դրամն արժեւորվեց, դոլարն արժեզրկվեց. 1 դոլարի վաճառքը, ըստ www.rate.am կայքի, 480-ից 513 դրամ էր, իսկ նախօրեին բանկերը 1 դոլարը վաճառել են 550-ից մինչեւ 561 դրամով: Դոլարի բարձր գինը խուճապ էր առաջացրել հանրության
Վարդան Այվազյան. «Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների միջեւ սկսվել է փոխշահավետ համագործակցություն»
«Եվ այդ համագործակցությունը աննախադեպ զարգացում է ապրում» «Վրաստանը մեզ համար դառնում է բարեկամ, հարազատ երկիր, որի հետ իրականացնում, ենք կենսաապահովության եւ ապրանքաշրջանառության մոտ 60 տոկոսը»,- այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա դրանով է պայմանավորում վերջին ժամանակներում հայ-վրացական հարաբերությունների խորացումը. «Այս վերջին տարին շատ ավելի ակտիվ
«Ցորենի գործով» քրեական հետապնդումը դադարեցվեց
Ներկայացել էր իբր «Էրեբունի-Ալկո» ՓԲ ընկերության ներկայացուցիչ-գնորդ, առաջարկել էր ցորեն վաճառել Դեկտեմբերի 16-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ.Գրիգորյանը որոշում է կայացրել Արշակ Ալբերտի Աբրահամյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել եւ դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը: Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչ Ն. Ստեփանյանի ապրիլի 22-ի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ: Ըստ գործի նյութերի, Արշակ
Վրացի երկու ռեժիսոր՝ «Օսկար»-ի կարճ ցանկում. Hollywood reporter
Վրացի երկու ռեժիսորների ֆիլմերը ընդգրկվել են 2015թ. «Օսկար» մրցանակաբաշխության օտարալեզու ֆիլմերի կարճ ցանկում, հաղորդում է «Հոլիվուդ Ռիփորթերը»: Երկու ֆիլմերն էլ վերաբերում են Աբխազիայի հակամարտությանը: Զազա Ուրուշաձեի «Մանդարիններ»-ը, որը Էստոնիայի և Վրաստանի համատեղ արտադրության ֆիլմ է, պատմում է 1990-ականների պատերազմից՝ Աբխազիայում էստոնական գյուղի մասին, որտեղի բնակիչներից մեկն իր տանը՝ կողք-կողքի, խնամում է վիրավորված թշնամիների՝ Աբխազիայի կողմից
Սննդամթերքի և կենցաղային նյութերի ԵՏՄ մաքսային դրույքաչափերը
2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը անդամակցելու է Եվրասիական Տնտեսական Միությանը, ինչի արդյունքում ներկայումս գործող մաքսային դրույքաչափերի շուրջ 90 տոկոսը փոփոխվելու է: Ստորև ներկայացված են սննդամթերքների և կենցաղային նյութերի որոշ ապրանքատեսակների մաքսային դրույքաչափերի փոփոխության չափը: Այլ երկրներից բերվող այս ապրանքատեսակները կթանկանան նշված չափով: Անվանումը Դրույքաչափի աճը* Ժամանակավոր արտոնությունը** կա՞ Միս և մսի ենթամթերքներ 5-55
Վարդգես Գասպարիի կողմից վիրավորանք ստացած ոստիկանության աշխատակիցը վկայություն տվեց. «Մեզ անվանեց ստախոս, մարդասպան, ստոր»
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ տեղի ունեցավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործի դատական քննությունը։ Նշենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Նա 2014 թվականի ապրիլի 7-ին վարչական դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել հայցվորի ներկայացուցիչների, ոստիկանության ծառայողների նկատմամբ։ Նաեւ, ըստ մեղադրանքի,
Գյումրու քաղաքապետարանը՝ «Սրընթաց ուղիների» դեմ
Ընկերությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից սահմանված կարգով պետք է ստանար բոլոր փոխարինվող ավտոմեքենաների դեղին հիմնագույնի համարանիշները եւ տրանսպորտային միջոցների հաշվառման ժամանակավոր վկայագրերը: Գյումրու քաղաքապետարանը դիմել էր դատարան եւ հայտնել է, որ իր եւ պատասխանողի միջեւ 11.06.2012թ. կնքվել է «Երթուղու սպասարկման» պայմանագիր, որով Գյումրի քաղաքի ներքաղաքային թիվ 22 միկրոավտոբուսային երթուղին 4 տարի
«Քիչ է մնում մարդկանց վերջին կաշին էլ հանեն»
Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանն ավելի շատ մտահոգված է ոչ թե դրամի, այլ հայ մարդու արժեզրկմամբ ու բարոյալքմամբ: Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանը Ֆեյսբուքի իր էջում օրերս ցավոտ գրառում էր կատարել. «Անկեղծ ասած` իմ դարդը հիմա դրամի արժեզրկումը չէ, այլ մարդու, հայ մարդու, պաշտոնյայի, մտավորականի,


















































