Օրվա լրահոսը
«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության՝ դեպի Արցախ իրազեկման ավտոերթը հետաձգվել է
Չնայած սպառնալիքներին՝ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը իրազեկման ավտոերթ է կազմակերպում դեպի Սյունիք «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը հայտարարել էր, որ շաբաթ՝ դեկտեմբերի 20-ին, պատրաստվում է իրազեկման ավտոերթ անցկացնել դեպի Արցախ: Սակայն այսօր «Նախախորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ավտոերթը հետաձգվել է, փոխարենը՝ վաղը՝ դեկտեմբերի 21-ին, տեղի կունենա իրազեկման ավտոերթ դեպի Սյունիք: Նա
ՀՀ իշխանությունները հարկ եղած պահին պետք է կարողանան հակադարձել Ռուսաստանին
Մեր զրուցակիցն է Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը – Ինչպե՞ս կբնութագրեք 2014 թվականը Հայաստանի համար` ի՞նչ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցանք արտաքին հարաբերություններում, եւ ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը 2015-ից` արդեն որպես ԵՏՄ-ի անդամ պետություն, մեզ կհաջողվի՞ մանեւրել արտաքին հարաբերություններում: – 2014 թվականը Հայաստանի համար, ընդհանուր առմամբ, կբնութագրեի որպես արտաքին քաղաքականության եւ արտաքին
Երևանի Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարը խոստմնազանց է, թ.1 մանկապարտեզի հիմնանորոգման ժամկետն ու որակը վտանգված են
Դեկտեմբերի 15-ին Երևանի քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Սադոյանը խոստացավ, որ մինչև դեկտեմբերի 25-ը կավարտվեն Կենտրոնի թ.1 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Դեկտեմբերի 19-ին ժամը 17.30-ին գնացի տեղում համոզվելու աշխատանքների ընթացքի ավարտի մասին, սակայն ոչ մի աշխատող չկար, դարպասը փակ էր կողպեքով: Դեկտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 10.00-ին կրկին մանկապարտեզում էի, վերջապես հաջողվեց տեղում
«Արդյոք այն փոխարժեքը, որը հաստատվել է այսօր, ա՞յն է, ինչ պետք է լինի»
Տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանի կարծիքով՝ եթե կան արհեստական տարրեր, ապա փոխարժեքը չի արտացոլում իրականությունը, եւ այն շուտով կփոխվի: Երեկ, ի տարբերություն անցած օրերի, դրամն արժեւորվեց, դոլարն արժեզրկվեց. 1 դոլարի վաճառքը, ըստ www.rate.am կայքի, 480-ից 513 դրամ էր, իսկ նախօրեին բանկերը 1 դոլարը վաճառել են 550-ից մինչեւ 561 դրամով: Դոլարի բարձր գինը խուճապ էր առաջացրել հանրության
Վարդան Այվազյան. «Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների միջեւ սկսվել է փոխշահավետ համագործակցություն»
«Եվ այդ համագործակցությունը աննախադեպ զարգացում է ապրում» «Վրաստանը մեզ համար դառնում է բարեկամ, հարազատ երկիր, որի հետ իրականացնում, ենք կենսաապահովության եւ ապրանքաշրջանառության մոտ 60 տոկոսը»,- այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա դրանով է պայմանավորում վերջին ժամանակներում հայ-վրացական հարաբերությունների խորացումը. «Այս վերջին տարին շատ ավելի ակտիվ
«Ցորենի գործով» քրեական հետապնդումը դադարեցվեց
Ներկայացել էր իբր «Էրեբունի-Ալկո» ՓԲ ընկերության ներկայացուցիչ-գնորդ, առաջարկել էր ցորեն վաճառել Դեկտեմբերի 16-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ.Գրիգորյանը որոշում է կայացրել Արշակ Ալբերտի Աբրահամյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել եւ դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը: Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչ Ն. Ստեփանյանի ապրիլի 22-ի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ: Ըստ գործի նյութերի, Արշակ
Վրացի երկու ռեժիսոր՝ «Օսկար»-ի կարճ ցանկում. Hollywood reporter
Վրացի երկու ռեժիսորների ֆիլմերը ընդգրկվել են 2015թ. «Օսկար» մրցանակաբաշխության օտարալեզու ֆիլմերի կարճ ցանկում, հաղորդում է «Հոլիվուդ Ռիփորթերը»: Երկու ֆիլմերն էլ վերաբերում են Աբխազիայի հակամարտությանը: Զազա Ուրուշաձեի «Մանդարիններ»-ը, որը Էստոնիայի և Վրաստանի համատեղ արտադրության ֆիլմ է, պատմում է 1990-ականների պատերազմից՝ Աբխազիայում էստոնական գյուղի մասին, որտեղի բնակիչներից մեկն իր տանը՝ կողք-կողքի, խնամում է վիրավորված թշնամիների՝ Աբխազիայի կողմից
Սննդամթերքի և կենցաղային նյութերի ԵՏՄ մաքսային դրույքաչափերը
2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը անդամակցելու է Եվրասիական Տնտեսական Միությանը, ինչի արդյունքում ներկայումս գործող մաքսային դրույքաչափերի շուրջ 90 տոկոսը փոփոխվելու է: Ստորև ներկայացված են սննդամթերքների և կենցաղային նյութերի որոշ ապրանքատեսակների մաքսային դրույքաչափերի փոփոխության չափը: Այլ երկրներից բերվող այս ապրանքատեսակները կթանկանան նշված չափով: Անվանումը Դրույքաչափի աճը* Ժամանակավոր արտոնությունը** կա՞ Միս և մսի ենթամթերքներ 5-55
Վարդգես Գասպարիի կողմից վիրավորանք ստացած ոստիկանության աշխատակիցը վկայություն տվեց. «Մեզ անվանեց ստախոս, մարդասպան, ստոր»
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ տեղի ունեցավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործի դատական քննությունը։ Նշենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Նա 2014 թվականի ապրիլի 7-ին վարչական դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել հայցվորի ներկայացուցիչների, ոստիկանության ծառայողների նկատմամբ։ Նաեւ, ըստ մեղադրանքի,
Գյումրու քաղաքապետարանը՝ «Սրընթաց ուղիների» դեմ
Ընկերությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից սահմանված կարգով պետք է ստանար բոլոր փոխարինվող ավտոմեքենաների դեղին հիմնագույնի համարանիշները եւ տրանսպորտային միջոցների հաշվառման ժամանակավոր վկայագրերը: Գյումրու քաղաքապետարանը դիմել էր դատարան եւ հայտնել է, որ իր եւ պատասխանողի միջեւ 11.06.2012թ. կնքվել է «Երթուղու սպասարկման» պայմանագիր, որով Գյումրի քաղաքի ներքաղաքային թիվ 22 միկրոավտոբուսային երթուղին 4 տարի
«Քիչ է մնում մարդկանց վերջին կաշին էլ հանեն»
Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանն ավելի շատ մտահոգված է ոչ թե դրամի, այլ հայ մարդու արժեզրկմամբ ու բարոյալքմամբ: Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանը Ֆեյսբուքի իր էջում օրերս ցավոտ գրառում էր կատարել. «Անկեղծ ասած` իմ դարդը հիմա դրամի արժեզրկումը չէ, այլ մարդու, հայ մարդու, պաշտոնյայի, մտավորականի,
Լեւոն Արոնյանը՝ հանուն հավասար հնարավորությունների սպորտի (ֆոտոշարք)
«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն դեպի Արեւելք» կազմակերպությունները Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ Դանիայի ԱԳՆ ֆինանսական աջակցությամբ կազմակերպել են գրոսմայստեր Լեւոն Արոնյանի ավանդական շախմատային սեանս: Այս տարի կազմակերպիչները Հայաստանի լավագույն գրոսմայստերի հետ խաղալու հնարավորություն ընձեռել էին Երեւանի ներառական կրթություն իրականացնող, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցների 25 աշակերտների: «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» միջոցառումների նպատակն է հանրության
«Ցնցված չեմ դասական համերգները շոու դարձնելու գաղափարից»
Դաշնակահարուհի Նարե Արղամանյանի դիտարկումները Ավստրիաբնակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանին CD-ներ թողարկող հոլանդական հանրահայտ Pentatone ֆիրման ճանաչել է տարվա լավագույն արտիստ: Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում պրոֆեսոր Ա. Գուրգենովի դասարանում ուսանելուց հետո, դաշնակահարուհին 2004թ. մեկնել է Վիեննա, ուսումը շարունակել տեղի Երաժշտության եւ կատարողական արվեստների համալսարանում, անվանի մանկավարժ Հայնց Մեջիմորեկի ղեկավարությամբ: Ուսանելու տարիներին դաշնակահարուհին մասնակցել է մի շարք
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա
Դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդին մասնակցելու նպատակով արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մոսկվա: Արտաքին գործերի նախարարություն
Ազատ է արձակվել հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկը. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկը՝ Թևոս Սաֆարյանը:
Ո՞վ է տարվա Հայաստանի ազնվագույն մարզիկը
Սպորտում դոպինգի դեմ պայքարի սկզբունքները խրախուսելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամաշնորհի շրջանակներում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այս տարի առաջին անգամ սահմանել է «Տարվա ամենաազնիվ մարզիկ» փոխանցիկ մրցանակ: Հաղթող մարզիկին շնորհվելու է փոխանցիկ գավաթ եւ անվանական ափսե: Փոխանցիկ գավաթը պահպանվելու է ՀԱՕԿ-ի մարզական թանգարանում: Ընտրության չափորոշիչները երեքն են: Տարվա ընթացքում ամենից շատ դոպինգ թեստերի հանձնելը, բնականաբար, բացասական արդյունքներով:
Գյուղնախարարը գնացել էր շուկա, բայց գներ չէր «շտկում» (Տեսանյութ)
Մերգելյան ինստիտուտին հարող տարածքում շաբաթ-կիրակի օրերին բացվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառում իրենց արտադրանքը վաճառող գյուղացիները լավ են ճանաչում գյուղնախարար Սերգո Կարապետյանին՝ նա հաճախ է առեւտուր անում իրենց մոտից: Այսօր էլ նախարարը Կասյան փողոցի վրա տեղակայված գյուղմթերքի շուկա էր այցելել: «Առավոտի» հարցին՝ ի՞նչ նպատակով եք եկել՝ գները շտկելո՞ւ, նախարարը պատասխանեց, որ՝ ոչ, ապա հավելեց՝ նորմալ գներ են,
Հայկական ֆիլմերն առանձնացվել են Քրիստոնեական ֆիլմերի փառատոնում
Վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացել է «Նեւսկիյ Բլագովեստ» խորագիրը կրող Քրիստոնեական կինոյի միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակիցները ներկայացրել էին 400 ֆիլմ, որոնցից առանձնացվել էր շուրջ 60-ը (Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Լատվիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Կորեայից, Իսրայելից): Ֆիլմերի գլխավոր թեման եկեղեցու` մարդկանց ծառայելու խորհուրդն էր, ինչպես նաեւ հրաշքների իրական օրինակներ` կապված մարդու` առ Աստված ունեցած խորագույն հավատի
Աշոտյանը՝ Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության մասին. «Երբ մրցույթ հայտարարվի, կքվեարկենք մեր նախընտրած թեկնածուի օգտին»
Aravot.am-ի դիտարկմանը, թե «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը մի առիթով ասել էր, որ կրթության ոլորտի պաշտոնյաները սխալ պատկերացում ունեն ներառականության գաղափարի մասին, որովհետեւ ներառական կրթություն ասելով, հասկանում են միայն կրթական հաստատության մուտքի մոտ դրված թեքահարթակը, այսօր կայացած ասուլիսում Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ ներառական կրթության փաթեթը մշակվել է հենց հաշմանդամության հարցերով զբաղվող հ/կ-ների օգնությամբ, եւ
ԿԳ նախարար. «Հինգ ու կես տարի է մամուլը գուժում է իմ պաշտոնանկության մասին»
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին կայացած ամփոփիչ ասուլիսում հնչած դիտարկման առնչությամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ ուրախ է՝ կրթության ոլորտի հետ չասոցացվելու համար. «Նախարարը նախ եւ առաջ քաղաքական պաշտոնյա է, իմ նշանակման օրվանից 5 ու կես տարի մամուլը գուժում է իմ պաշտոնանկության մասին, բայց ինչպես տեսնում եք, նման բան չկա: Ես ինձ կրթության կառավարիչ եմ համարում,
Ինչո՞ւ կառավարությունը որոշեց 8 մլն հատկացնել մասնավոր հեռուստաընկերությանը
Մեկնաբանում է կրթության փորձագետը ՀՀ կառավարությունը նոյեմբերի 18-ին կայացած նիստում որոշում կայացրեց, որ «Արմենիա» հեռուստաընկերությանը պետք է տրամադրել 8 մլն դրամ՝ գիտելիքի ու կրթության հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով համապատասխան ծրագիր պատրաստելու համար: Թե ինչու է կառավարությունն այդ գումարը տրամադրել մասնավոր հեռուստաընկերությանը, «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: «Այն, որ ես կարեւորում եմ նմանատիպ
«Պորտ Կավկազը» չի՞ ընդունում հայկական բեռները. «Հրապարակ»
Վերջին շրջանում խաթարվել են բեռնափոխադրումները Կերչի նավահանգստով, ինչը երկաթուղով բեռներ տեղափոխող հայկական ընկերությունների համար բարդություններ է առաջացրել: Հայկական բեռները Փոթիից գալիս են Կերչի ծոցում գտնվող «Կովկաս» նավահանգիստ, իսկ այստեղից տեղափոխվում տարբեր ռուսական քաղաքներ: Բայց «Կովկաս» նավահանգիստը վերջին 3-4 օրերին աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, քանի որ այս նավահանգստով են անցնում նաեւ ՌԴ Կրասնոդարի երկրամասից Ղրիմի Կերչ
«Հիմա լուրջ միջոցառումներ են լինելու, կտեսնեք».«Հայկական ժամանակ»
«Հիմա լուրջ միջոցառումներ են լինելու, կտեսնեք»,- երեկ, պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞վ է զբաղված եռյակի Համաժողովրդական շարժումը, հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ճշտեցինք՝ զանգվածային հրապարակային միջոցառումնե՞րը նկատի ունի, ինչին ԲՀԿ-ականը արձագանքեց. «Չէ, այս պահին չէ, զանգվածային միջոցառումների մասին չէ խոսքս…»: Լուրջ միջոցառումների շարքում նա նշեց, օրինակ, իշխանափոխության ճանապարհային քարտեզի հրապարակումը. «Մի շտապեք, կիմանաք..»,- հորդորեց Մելքումյանը՝
Այս տարի, սակայն, իրավիճակը փոքր-ինչ այլ է. «Հրապարակ»
Ամանորը հայերիս համար սուրբ տոն է: Եթե ողջ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը եւ տարեմուտը նշանավորում է առավելապես նվերներով, ամանորյա զարդարանքով, տոնական տրամադրությամբ, ապա մենք՝ հայերս, ճոխ սեղանների, կուշտ ուտել-խմելու, միմյանց այցելելու ավանդույթին ենք հավատարիմ: Թերեւս աշխարհի ոչ մի երկրում ամանորյա սեղան գցելու համար մարդիկ վարկեր չեն վերցնում, սեղանին դնում են այն, ինչ ունեն եւ
Արմեն Աշոտյան. «Կոռուպցիան համակարգում վերացված չէ, սակայն տեսանելի նահանջել է»
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում կայացավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2014 թվականի ամփոփիչ ասուլիսը: «2014 թվականը նոր կրթական ծրագրերի ներդրման, կրթության մատչելիության բարձրացման տարի էր, որն ուղղորդվում էր նոր պրոբլեմներով»,-ասաց նախարարը: Նրա ձեւակերպմամբ, այս տարի իրենց հաջողվել է կտրուկ շրջադարձեր կատարել, օրինակ` ներդրվել է ուսանողների սոցիալական աջակցության փաթեթը: Ըստ
Հայաստանը՝ աշխարհաքաղաքական բարդ փուլում
ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը Հայաստանը, թեեւ մի քանի օրից պաշտոնապես անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը, սակայն վերջին օրերին ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների առնչությամբ ուշագրավ հայտարարություններ հնչեցին, որոնք լավատեսության հույս են ներշնչում այն առումով, որ սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված բարդ շրջանը քայլ առ քայլ հաղթահարվում է: Օրերս Սերժ Սարգսյանն ընդունել էր Հանրային իրավունքի
Քննիչի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
ՀՔԾ պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի քննիչ Շ. Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ, 2-րդ կետերով և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղյակ լինելով նույն
Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին` Շիրակի մարզի կադաստրի պետի տեղակալ. «Հայկական ժամանակ»
«ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին՝ Արտյոմ Ղուկասյանը, ում Վարդանիկն անցյալ գումարման ԱԺ էր գործուղել, երեկ նշանակվել է Շիրակի մարզի կադաստրի պետի տեղակալ: Գյումրիի մեր աղբյուրները հայտնում են, որ Վարդանիկը տեւական ժամանակ պայքարում է, որպեսզի իր ավագ եղբայր Գեւորգ Ղուկասյանը նշանակվի ՇՄ կադաստրի պետ, ինչը, սակայն, դեռ չի ստացվում: Փոխարենը՝


















































