Օրվա լրահոսը

«Շուստրիություն» անելով՝ հնարավոր է նաև լուրջ վնասներ կրել. «168 ժամ»

Ուշագրավն այն է, որ այս խոշոր սպեկուլյանտներն այսօր կանգնել են կոտրած տաշտակի առաջ։ Իրենց մոտ հավաքված մեծ քանակությամբ արտարժույթը, որ գնել էին թանկ գնով, աչքի առաջ արժեզրկվում է։ Ու, որ ամենաուշագրավն է, այս մարդիկ այսօր ավելի մեծ խուճապի մեջ են՝ չգիտեն՝ դրամի՞ վերածել իրենց արտարժույթը, թե՞ առայժմ պահել։ Մի կողմից՝ տեսնում են, որ դրամն արժևորվում

Ի՞նչ է սպասվում դիվերսանտներին դատավճռից հետո. «Ժողովուրդ» 

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, անդրադառնալով ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամների դատական գործին եւ նրանց հնարավոր արտահանձման մասին լուրերին, ասաց, որ դատարանի օրինական ակտն ուժի մեջ մտնելուց հետո նոր կարող ենք մյուս քայլերի մասին խոսել: Տեղեկացնենք, որ երեկ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացել է Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն

Դրամի արժեզրկու՞մ, թե դոլարի արժեւորում. «Ազգ»

Վերջին շրջանում նկատվող փոխարժեքների տատանումները, մեր համոզմամբ, հարկ է գնահատել ոչ այնքան որպես դրամի արժեզրկում, որքան դոլարի արժեւորում եւ արտաքին այլ ազդակների փոխներգործություն` պայմանավորված հետեւյալ գործոններով: Մասնավորապես, նկատելիորեն ամրապնդվել են ԱՄՆ դոլարի դիրքերը համաշխարհային շուկայում, ինչն իր անդրադարձն ունեցավ նաեւ ԱՄՆ դոլար/եվրո փոխարժեքի վրա: Զգալիորեն թուլացել են եվրոյի դիրքերը, ինչն, իր հերթին, արտացոլում է Եվրոմիությունում

 Հոգեբան. «Փաստորեն մարդիկ նորից տուժեցին, փոխարենը օգտվեցին սպեկուլյանտները». «Հայոց աշխարհ»

Հարցազրույց հոգեբան ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ        -Վերջին օրերին դրամի արժեզրկման եւ դրանով պայմանավորված գնաճի պատճառով երկրում համատարած խուճապ էր տիրում: Որպես հոգեբան ի՞նչ դիտարկումներ կարող եք անել այդ խուճապի հետեւանքների եւ հիմնավորված լինելու մասին:  -Խուճապը հոգեկան վիճակ է: Առաջանում է, երբ մարդը տհաճ տեղեկություն է ստանում, որ իրեն անցանկալի իրադարձություններ են սպասում: Այդ ժամանակ

Ռուսաստանը վախենում է, որ չի դիմանա Արևմուտքի մրցակցությանը. «Ժամանակ»

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ցանկանում են, որ Հայաստանը շահի և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ հարաբերություններից: Դեսպան Հեֆերնը հայտարարել է, որ իրենց նպատակն է բոլոր այն ոլորտներում, որտեղ Հայաստանը համագործակցության կամք կցուցաբերի, ստեղծել Հայաստանի համար երկուստեք շահելու ռազմավարական հնարավորություններ: Ի տարբերություն Արևմուտքի` Ռուսաստանը Հայաստանին պարզապես

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ կատարված ահաբեկչական հարձակումները

 Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործիչների նկատմամբ վերջին շրջանում կատարված ահաբեկչական հարձակումների վերաբերյալ: Հարձակումներ են կատարվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի եւ ՀԱԿ կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի նկատմամբ՝ վերջիններիս պատճառելով տարբեր աստիճանի

Իշխանափոխությունը` մարտին. «168 Ժամ»

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ով 2011թ. հանդես է գալիս ՀԱԿ և ԲՀԿ համագործակցության քննադատությամբ, կասկածի տակ դնելով այդ համագործակցության արդյունավետությունը` որոշել է երեք ամիս այլևս չխոսել այս կուսակցությունների քաղաքական գործունեության մասին: Պատճառն այն է, որ այս քաղաքական ուժերի հետ համագործակցող ազատամարտիկները Սարգսյանին հայտնել են, որ այդ կուսակցությունները խոստացել են 2015թ. մարտ ամսին իշխանափոխություն

Ապրանքների գները նույն արագությամբ հետ չեն վերադառնա. «Ազգ»

Որքան դոլարի փոխարժեքը բարձրանում էր, դրանից շատ ավելանում էին խուճապային տրամադրությունները: Անկախ նրանից, դոլարի կարիք ունեին, թե չունեին, մարդիկ զանգվածաբար գրոհում էին բանկերի մասնաճյուղերն ու փոխանակման կետերը` դոլար գնելու համար: Բնական է, դա բերում էր դոլարի փոխարժեքի նորանոր բարձրացումների, քանի որ այն ապրանքը (տվյալ դեպքում դոլարը որպես ապրանք), որի նկատմամբ մեծ պահանջարկ է լինում, պարտադրաբար

Սյունիքում «արյունոտ եւ դրամատիկ ներկայացումների» համար պահանջվել է 57 մլն 560 հազար դրամ. «Ժողովուրդ» 

Պարզվում է՝ մարզերում ծաղկում է թատերական կյանքը: Համենայնդեպս, պետական հատկացումներն այդ մասին են վկայում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական բյուջեից «Թատերական ներկայացումներ» հիմնավորմամբ Սյունիքի մարզպետարանին նախատեսվել է հատկացնել 57 միլիոն 560 հազար դրամ: Երեկվա դրությամբ այդ գումարից 51 միլիոն 428 հազարն արդեն հատկացվել էր մարզպետարանին: Իսկ մնացած 6 միլիոն 131 հազարը կհատկացվի մինչեւ տարեվերջ:

Քաոսի պատճառը ԿԲ-ի անփույթ վերաբերմունքն էր. «Հայոց աշխարհ»

Ո՞ւր մնացին ԿԲ-ի տնտեսագիտական վերլուծությունները, անգամ ոչ մասնագետներն էին կանխատեսում, որ լուրջ իրավիճակ է սպասվում, բայց իրենք, լինելով ոլորտի մարդիկ, դա չնկատեցի՞ն:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ Մադրիդյան սկզբունքների 7-րդ տարին. Amerikayidzayn.com

Amerikayidzayn.com.Յոթ տարի է անցել այն օրից, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար Մինսկի խմբի համանախագահները ներկայացրին Մադրիդյան սկզբունքները։ Վաշինգտոնի Քարնեգիի հաստատությունում այս հարցերի շուրջ անցկացվեցին «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ Մադրիդյան սկզբունքների ապագան» խորագրով քննարկումններ:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն 

Ճշմարտությունն ասելու ձեւը

Երբ ես գրում եմ, որ Նազարբաեւը տապալել է ԵՏՄ-ի հետ Հայաստանի համաձայնագրի վավերացումը, իսկ հետո Ղազախստանի մեջլիսը այդ համաձայնագիրը վավերացնում է, ես, եթե անտարբեր չեմ իմ վարկի նկատմամբ, պիտի ներողություն խնդրեմ իմ ընթերցողներից՝ ի վերջո, բոլոր մարդիկ սխալական են: Եթե ես տարածում եմ, որ մեր հեռուստաընկերություններից մեկը «փակվել է», բայց հետո պարզվում է, որ դա

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Խոհանոցում առերես: Նա կիսաձայն ինձ շըշընջաց. – Կոկորդիլոս առե՞լ ես:

Հովհաննես Գաբուզյանը Իտալիայում առաջատարին կես միավոր է զիջում

Իտալիայի Պադովա քաղաքում ընթացող շախմատային փառատոնի ուժեղագույններ «A» խմբում հանդես եկող հայաստանցի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը վեց տուրից հետո 4,5 միավորով բաժանում է 2-րդից 9-րդ հորիզոնականները: Նա ընդամենը կես միավոր է զիջում առաջատար, ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Վովկին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արվեստագետը` Ռազմիկ Ամյանի՝ թանգարանում նկարած տեսահոլովակի մասին. «Վաղն ավելի վատ բաներ կարող են լինել». (Տեսանյութ)

Սահակ Պողոսյանը կարծում է, որ Ժամանակակից արվեստի թանգարանի վիճակը համահունչ է երկրի վիճակին:

Էդուարդ Շարմազանով. «Ո՞վ է ասում, որ գնաճը իջավ, սպեկուլյատիվ երեւույթները վերացան, դա օդից եղավ»

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստի ընթացքում անդրադարձ է եղել նախագահի այցին Բրյուսել, քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումները եւ ամփոփվել են ՏԻՄ ընտրությունները։ Պատասխանելով լրագրողների հնչեցրած գնաճի վերաբերյալ հարցերին՝ մասնավորապես, թե ինչու է նախագահը լռում հարցի շուրջ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ քաղաքական մեծամասնությունը խնդիրը քննարկելու համար

Ամփոփվեցին ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք» եւ «Լավագույն մարզական բակ» ստուգատեսի արդյունքները

Ստուգատեսներն անցկացվում են 2004 թվականից եւ տարեցտարի ընդլայնվում ու խորանում են դրանց մասնակից վարչական տարածքների ինչպես աշխարհագրությունը, այնպես էլ՝ տեղերում կատարվող աշխատանքների որակը: Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեցին նշված անվանակարգերում 2014 թվականի մրցույթի արդյունքները: Հանձնաժողովները, որոնք ամբողջ տարվա ընթացքում ուսումնասիրել են տեղերում կատարվող աշխատանքները, ըստ անվանակարգերի հաղթողներ ճանաչել են: «Լավագույն քաղաքային մարզական

Վարչապետ. «Եթե եղան թանկացումներ` բոլորը պիտի պատասխան տան» (Տեսանյութ)

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ վարչապետ Հովիկ

Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն պատանի մարզիկ

«Կանչ» մանկապատանեկան պարբերականը ավանդույթի համաձայն որոշել է ընթացիկ տարվա «իր տարիքային խմբի» 10 լավագույն մարզիկներին: Ցուցակն արժանիորեն գլխավորել է գերծանր քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որը 2014 թվականին ոչ միայն հաղթել է իր տարիքային խմբի բոլոր պաշտոնական առաջնություններում, այլեւ սահմանել է համաշխարհային ռեկորդներ: «Կանչի» պատանեկան տասնյակում Սիմոն Մարտիրոսյանից բացի տեղ զբաղեցրել են նաեւ Հակոբ Մկրտչյանը, Զավեն

Կամո Արեյանը՝ տրանսպորտի գնի թանկացման մասին. «Նման հարցադրում այս պահին դրված չէ»

Կամո Արեյանի խոսքերով՝ Երեւանի քաղաքապետարանի գերխնդիրներից մեկն է ձերբազատվել միկրոավտոբուսների օգտագործումից

Իջեւանցին ՀՀ արդարադատության նախարարի մասին. «Նախարարը հումորով, լավ մարդ է»

Նախարարը նվեր մատուցեց բազմանդամ ընտանիքին

Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է ֆինանսատնտեսական վիճակին. (Տեսանյութ)

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և անգլիացի գործընկերների հետ համատեղ, այսօր իր դռները բացեց «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ կառավարության ղեկավարի գլխավորությամբ: Ըստ ԲՀԿ-ի պաշտոնական կայքէջի՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ իր համար հատկապես կարևոր է սեփական երկրում ներդրումներ անելը, և կրկնակի ուրախալի է, երբ նման մեծամասշտաբ նախագծերում նաև

Դեսպանի պաշտոնը` վճարման միջոց. Ինչու են նախկիններին արտասահման ուղարկում. «Մեդիալաբ»

Ադրբեջանի զինուժի կողմից 2014 թվականի նոյեմբերի 12-ին ղարաբաղաադրբեջանական սահմանագծին ԼՂՀ ՊԲ Մի-24 ուղղաթիռի խոցումից հետո Հայաստանի արտգործնախարարության հնարավորությունների ու թույլ դիվանագիտության խնդիրը նորից հանրային քննարկման թեմա դարձավ: Կարծիքներ հնչեցին, թե Հայաստանի արտգործնախարարությունը անգործունակ հիմնարկության է վերածվել, որն ի զորու չէ տարբեր իրավիճակներում օպերատիվ ու պատշաճ գործողությունների անցնել` օգտագործելով դիվանագիտական կորպուսի հնարավորությունները: Դիվանագիտական աշխատանքի հարուստ փորձ

Էդմոն Մարուքյանը. «Ընդունվեց մերժված նախագիծը, քաղաքացիների վրա նոր բեռ են դնում»

Օրերս ԱԺ-ն ընդունեց «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթ: Այդ փաթեթի հետ կապված պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեին, որ այն պարունակում է հակասահմանադրական կետեր: Ըստ օրենքի, արդեն սահմանվել է մի շեմ՝ 200 հազար դրամ, որից բարձր  տուգանքների բռնագանձումները կատարվելու են դատական կարգով, մինչ այս գործող օրենքով ԴԱՀԿ-ն կարող

Հանրային առողջապահական ծրագրերը քննարկվեցին մայր բուհում

Այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, հանրապետության ընտանեկան բժիշկներին, ԵՊԲՀ-ի ընտանեկան բժշկության ամբիոնի ուսանողներին, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և այլ բուժհաստատությունների բուժաշխատողներին ներկայացվեցին ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2015 թվականին իրականացվելիք ծրագրերը։ Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ  առողջապահության նախարարությունը որդեգրել է բնակչությանն առողջ պահելու գաղափարախոսությունը, ինչը բխում է թե՛ մարդկանց, թե՛

«Էյր Արմենիա»-ն նորից հետաձգում է չվերթները. Ա1+

Ազգային փոխադրող «Էյր Արմենիա» ավիաընկերությունը դեկտեմբերի 20-ից խոստացել էր վերսկսել չվերթները, սակայն հետաձգում է. պատճառը ֆինանսներն են։ «Ցավոք սրտի, գումարներ չկարողացանք մինչև այդ ներգրավել»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ գումարն արդեն առկա է։ Մեկ շաբաթ առաջ պայմանագիր է կնքվել East Prospect Fund British Virgin ընկերության հետ։ «Առաջին էտապում մենք պայմանավորվածություն ունենք ընկերության

«Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահին ոչ հարիր ընդհանրացումներ է անում». Աշոտ Մելիքյան

«Սովորաբար ընտրությունների ժամանակ են դժվարանում լրագրողների գործունեության պայմանները: Բայց չնայած նրան, որ 2014 թվականն ընտրությունների տարի չէր, այնուամենայնիվ, բավականին լարված էր լրագրողների ու լրատվամիջոցների համար,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը, ասաց, որ վերջին ինը ամիսների

Նոր բնակարաններ սպաներին

Դեկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում շահագործման հանձնվեց պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Բնակարանամուտի արարողությանը ներկա էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:   12 սպայի նոր բնակարանի բանալիները և սեփականաշնորհման վկայականներ հանձնելով` նախարարը շնորհավորանքի խոսքում կարևորեց սոցիալ-կենցաղային պայմաններն ու կեցության հարցը զինծառայողների համար, քանզի յուրաքանչյուր սպա պետք

2014 թվականի ընթացքում Երեւանում 662 թեքահարթակներ են կառուցվել. Քաղաքապետարանն ամփոփում է տարին

Կամո Արեյանի կարծիքով, եթե աշխատանքները այս տեմպերով շարունակվեն, ապա 2017 թվականին մայրաքաղաքում կլուծվի բակային տարածքների բարեկարգման եւ կահավորման խնդիրը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031