Օրվա լրահոսը

Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը

Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը, որը համանախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան Գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հետ հարաբերությունների վարչության տնօրեն Գունար Վիգանդը: Նիստին մասնակցել է հայկական պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարության, արդարադատության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական

ԿԲ նախագահը զգուշացրեց՝ չի բացառվում, որ որոշ բանկերի ղեկավարներ զրկվեն արտոնագրից, աշխատակիցներ ազատվեն գործից

Կենտրոնական բանկում այսօր կայացած ասուլիսը, որի հիմնական բանախոսը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էր, սակայն ներկա էին նաեւ նրա տեղակալը, ԿԲ խորհրդի անդամներ, մի նպատակ ուներ՝ հանրությանն իրազեկել, որ «Կենտրոնական բանկը իրավիճակը միշտ պահում է վերահսկելի»: Թվարկելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրամի կտրուկ արժեզրկման պատճառները՝ պարոն Ջավադյանը նշեց ԱՄՆ տնտեսության վերականգնումը, որին, բնականաբար, հետեւեց դոլարի արժեվորումը,

Լուսանկարեք ծառայողական մեքենաների խախտումները. դրանք շուտով հրապարակվելու են

Շատ շուտով ծառայողական մեքենաների պետհամարնիշերը կհրապարակայնացվեն: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ու մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախաձեռնել են նոր ծրագիր, որի շնորհիվ կենտրոնի միջոցով ծառայողական մեքենաների պետհամարանիշները կտեղադրվեն կայքում: Կենտրոնի ծրագրերի իրականացման ղեկավար Լիանա Դոյդոյանն ասաց, որ եկող տարեսկզբից ծրագիրը կմեկնարկի: Aravot.am-ի հետ զրույցում Լիանա Դոյդոյանն ասաց, որ մարդիկ, հասարակական կազմակերպությունները, եթե նկատեն, ծառայողական պետհամարանիշով որեւէ մեքենա

ՀՀ փաստաբանների պալատը արժանացել է «Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն» մրցանակի

ՀՀ փաստաբանների պալատը այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հակակոռուպցիոն միջազգային օրվա կապակցությամբ արժանացել է «Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն» մրցանակի, որը սահմանվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և քաղաքացիական հասարակության ինստիտուտների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից: Միջոցառման կազմակերպիչները՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, մրցանակը սահմանել են փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար: Մրցանակը ՀՀ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուրուգվայի Սենատի նախագահին

Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց հայ-ուրուգվայական հարաբերությունների զարգացման և զորացման համար: Նորին Սրբությունը, վերհիշելով Ուրուգվայ կատարած իր երկու հովվապետական այցերը, գնահատանքով ընդգծեց, որ միշտ զգացել է հայ ժողովրդի

«Մենք մտադիր ենք արագացնել Թուրքիայի՝ ԵՄ-ին միանալու գործընթացը». ԵՄ հանձնակատար. РИА Новости

Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացն արագացնել է պետք, հայտնել է ԵՄ Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք գիտենք, որ Թուրքիան, եվրոպական արժեքները ամբողջությամբ ընկալելով, նպատակադրված է համատեղ աշխատելու: Մենք պետք է տնտեսական ամենասերտ հարաբերություններն ունենանք, բայց օրենսդրության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում դեռ բարեփոխումներ են պետք: Բայց եթե

Վահե Էնֆիաջյան. Միասնականությունը ծնում է ուժ, ուժը՝ իրավունք

Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային օր: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի թերություններն ու բացերը բարձրաձայնելու նպատակով  դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Ազատության հրապարակում  տեղի է ունենալու երթ: Սիրելի՛հայրենակիցներ, բոլորիս մասնակցությունն առավել քան կարևոր է: Եկե՛ք մեր միասնականությամբ ցույց տանք, որ տեր ենք մեր իրավունքներին, ցույց տանք, որ չե՛նք համակերպվում երկրում կատարվող ամենաթողության

Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 11-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Րաֆֆու 111՝ «Յումալյուքս», «Ռաօ-Մարս», «Աստրա» գործարանների, «Ռաօ-Մարս» գործարանի թվով 2 հանրակացարանների, թերզարգացած երեխաների ուսումնարանի և հարակից օբյեկտների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ

Փաստաբան. «Ժուլետա Ամարիկյանի նկատմամբ հոգեբուժական հաստատությունում շատ կոպիտ գործողություններ են կատարվել»

Տիգրան Հայրապետյանի խոսքերով` նրան թույլ չեն տվել զբոսնել, չի լողացել, չի ունեցել օճառ, զուգարանի թուղթ

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 50 սիգ տեսակի ձուկ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի` Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների վերաբերյալ նոյեմբերի 27-ի թիվ 361 Ա հրամանի շրջանակներում ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից դեկտեմբերի 8-ին Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, Սևանա լիճ թափվող գետերի վրա և քաղաքային շուկաներում իրականացվող ստուգայցերի արդյունքում արձանագրվել են ապօրինի որսված սիգ ձկան վաճառքի դեպքեր, մասնավորապես,

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման

Հատիկավոր զանգվածը ուղարկվել է փորձաքննության

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ և Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 8-ին, ժամը 16.00-ին, 16-րդ թաղամասի թիվ 41 շենքի մոտից «Օպել Աստրա Ջի»  մակնիշի ավտոմեքենայով բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ն, որի պայուսակի գրպանից հայտնաբերվել է

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ` տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին և առկա խնդիրներին: Նախարարին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Սեյրան Օհանյանին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները  և առկա

«Dasaran.am»-ի թիմն անակնկալ այցեր է կատարել հանրակրթական տասը դպրոց՝ պարգևատրելով հաղթող ճանաչված աշակերտներին

Հայաստանում և Արցախում կրթության ոլորտի զարգացումը, հատկապես՝ հանրակրթական դպրոցներում աշակերտների ակտիվության և ներգրավվածության աճը, մշտապես եղել և մնում է «Dasaran.am» կրթական ծրագրի ուշադրության կենտրոնում: «Dasaran.am»-ն իր նախաձեռնած բազմաթիվ ու բազմատեսակ միջոցառումներով, հետաքրքիր մրցույթներով և յուրօրինակ նախագծերով շարունակում է նպաստել կրթություն-ժամանակակից տեխնոլոգիա-աշակերտ գաղափարական կառույցի ներդաշնակեցմանը: «Dasaran.am»-ի ավանդական, սակայն նոր երանգավորում ունեցող նախաձեռնության՝ «Դուել» ինտելեկտուալ խաղի միջոցով

«Խադիջան կալանավորումից առաջ կապվել էր իմ գրասենյակի հետ». ԵԽ հանձնակատար. Contact

Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաները խստորեն քննադատել են Ադրբեջանին՝ լրագրող Խադիջա Իսմայլովային կալանավորելու համար: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողին և մտահոգություն է հայտնել 2 ամսով նրան կալանավորելու դատարանի որոշման առնչությամբ, փոխանցում է «Կոնտակտ»-ը: «Կալանավորման ոչ մի անհրաժեշտություն չկար: Սա բացասական ուղերձ է Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը և միջազգային հանրությանը», – ասել է

Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանը շարունակելու է ընդհատակյա այս պատերազմը»

Լարիսա Ալավերդյանի կարծիքով` Լեռնային Ղարաբաղը ճիշտ ուղու վրա է

«Ողորմություն բաժանելով՝ երկիր չեք զարգացնի». հրապարակախոսը՝ Գագիկ Ծառուկյանին

Ինչպես հայտնի է,  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  երեկ 45 միլիոն դրամ հանձնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ գյումրեցի սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելու նպատակով: ԲՀԿ առաջնորդն անցած տարի, Ամանորին ընդառաջ, ևս գումար էր փոխանցել գյումրեցի տնակներում բնակվող անօթևաններին: Aravot.am-ի հետ զրույցում, լրագրող-հրապարակախոս Համլետ Մոսինյանն, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի բարեգործությանն, ասաց. «Ընդհանրապես ինձ ու ցանկացած քրիստոնյայի համար ընդունելի չէ,

Փայլակի բենեֆիսը (պատմվածք)

Մեր շենքի երկրորդ մուտքի երրորդ հարկում ապրող Փայլակը մանկուց վազել շատ էր սիրում: Առավոտյան հենց որ արթնանում էր, հագնում էր սպորտային հանդերձանքը, անմիջապես բակ իջնում ու վազ տալիս թաղամասի մայթերով: Ճանապարհին հանդիպող որոշ մարդիկ հաճախ էին նրան հարցնում, թե ինչու՞ է ամեն օր նա վազում: -Առողջության համար,-կարճ ու կտրուկ պատասխանում էր Փայլակը ու շարունակում վազել:

Չսահմանված վայրերում աղբ թափողների նկատմամբ օրենքը կիրառվելու է ամբողջ խստությամբ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը խորհրդակցություն է հրավիրել Կենտրոն վարչական շրջանի համատիրության նախագահների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, ինչպես նաև առևտրի և սպասարկումների վարչությունների և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ու համապատասխան բաժինների բոլոր աշխատակիցների, Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման օպերատիվ շտաբի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության, աղբահանության և սանմաքրման նոր օպերատորի՝ «Սանիթեք» ընկերության վարչական

Սարդարապատում բացվեց հակառակորդի գնդակից զոհված, ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանի հիշատակը հավերժացնող հուշաքար

Դեկտեմբերի 9-ը 2014թ. հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ թշնամու գնդակից զոհված, ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 20 տարեկան։ Մերօրյա հերոսի տարեդարձի օրը նրա ծննդավայրում՝ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում, բացվեց Արարատ Խանոյանի հիշատակը հավերժացնող հուշաքար։ Նախաձեռնությունը «Արմավիրի մարզի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ինն է, որը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած

ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել Յուրի Ջավադյանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Մեկ րոպե լռությամբ հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանի հիշատակը հարգելուց հետո խորհուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ հիմնադրամի նոր գործադիր տնօրենի պաշտոնում  հաստատել է ՀՀ նախագահին առընթեր «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի

«Որոտան» ՓՀԷԿ-ը սպառնում է ոչնչացնել ձկներին

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Արարատի մարզի Եղեգնավանի գյուղապետարանում, տեղի կունենան «Որոտան» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները: «Որոտան Սիստեմս» ՍՊԸ-ի պատվերով ՓՀԷԿ-ը ի նախագիծը կազմել է «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն: «Որոտան» ՓՀԷԿ-ը կառուցվելու է Սյունիքի մարզում` Սեւանա լճի ջրհավաք ավազանի մեջ մտնող Որոտան գետի վրա` օգտագործելով գետի  2247.0-2134.0 մետր նիշերի անկումը: Ըստ նախագծի՝

Ինչո՞ւ են խորհրդարանում հայ պատգամավորները խոսում ռուսերեն

Այսօր ՀՀ ԱԺ-ում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստը անցկացվում էր ռուսերեն լեզվով, բոլորը, անգամ ՀՀ պատգամավորները խոսում էին ռուսերեն: Նիստի օրակարգը, մասնակիցների ցուցակը, ամեն ինչ ռուսերեն էր: Aravot.am-ը նիստին մասնակցող ՀՀԿ պատգամավորներին եւ ՌԴ պետդումայի ներկայացուցիչներին հարցրեց՝ ինչո՞ւ մեր պաշտոնյաները չեն հարգում հայերենը եւ խախտում օրենքը, ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, եւ եթե ՌԴ պետդումայի

«Տարվա լրագրող» հակակոռուպցիոն մրցանակին արժանացան «Արմքոմեդի» նախագծի լրագրողները

Կոտրիր կոռուպցիայի շղթան: ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի հակակոռուպցիոն արշավի կարգախոսով այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Երևանում տեղի ունեցան հակակոռուպցիոն միջոցառումներ: «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն Կոալիցիայի հետ համատեղ իրականացրեց ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն: Միջոցառմանը մեկնարկը տրվեց հակակոռուպցիոն ֆլեշ մոբով. մի խումբ

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Դեկտեմբերի 9-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:   NASDAQ OMX Armenia

Մի քանի օրից ՏՄՊՊՀ-ն կասի գնաճի մեջ գերիշխողներն ունե՞ն իրենց մեղքի բաժինը թե` ոչ

Ժամը ժամի առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում են

Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանը իր դրսեւորումներով իրեն հավասարեցնում է Իսլամական պետությանը»

Լարիսա Ալավերդյանի կարծիքով` տարօրինակ է կապել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը նավթային գործոնի հետ

Ռուս պաշտոնյաները ԱԺ-ում պատմում են, թե ինչպես է ՀՀ քաղաքացին փողոցում խնդրել, որ հանկարծ ՌԴ-ն չլքի մեզ

«Ինչու են թաղում ՌԴ-ն, ՌԴ-ում դեռ աճի տեմպեր կան, չնայած բարձր չեն, բայց աճ կա: ՌԴ-ում իրավիճակն ավելի լավ է, քան ԵՄ-ում, նայեք, թե վերջին ժամանակներում ինչ է այնտեղ՝ անկում է միայն: ՌԴ-ն ունի մեծ ռեսուրսներ: Ո՞վ է մտել ԵՏՄ՝ ԱՊՀ-ի ամենահաջող պետությունները»,-ՌԴ պետդումայի խորհրդական Միխայիլ Կրոտովն այսօր հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ այսպես

Սուրեն Քրմոյան. «Մարդիկ լոյալ են կոռուպցիայի նկատմամբ»

«Կոտրենք կոռուպցիոն շղթան». այսօր ողջ աշխարհն այս կարգախոսի ներքո նշում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այս առիթով ՀՀ-ում ևս միջոցառումներ են կազմակերպվել, մրցանակ է հանձնվել այն քաղաքացուն, որը պայքարել ու դատական կարգով վերականգնել է իր իրավունքները: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում արդեն երկու ռազմավարություն իրականացվել է, այժմ էլ

«Քննիչների գործով» փաստաբանները հաղթեցին

Շենգավիթի քննչական բաժնի պետ Սամվել Մկրտչյանի և նույն բաժնի քննիչ Հակոբ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով բողոքներ էին բերել փաստաբաններ Երեմ Սարգսյանն ու Ինեսա Պետրոսյանը, ինչպես նաեւ տուժող կողմը: Պատճառներից մեկն այն էր,  որ մեկ այլ գործով նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը դատախազին էր ուղարկվել օրենքով սահմանված ժամկետից ուշ: Սամվել Մկրտչյանի փաստաբան Երեմ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031