Օրվա լրահոսը
«Տարվա լրագրող» հակակոռուպցիոն մրցանակին արժանացան «Արմքոմեդի» նախագծի լրագրողները
Կոտրիր կոռուպցիայի շղթան: ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի հակակոռուպցիոն արշավի կարգախոսով այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Երևանում տեղի ունեցան հակակոռուպցիոն միջոցառումներ: «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն Կոալիցիայի հետ համատեղ իրականացրեց ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն: Միջոցառմանը մեկնարկը տրվեց հակակոռուպցիոն ֆլեշ մոբով. մի խումբ
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Դեկտեմբերի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Մի քանի օրից ՏՄՊՊՀ-ն կասի գնաճի մեջ գերիշխողներն ունե՞ն իրենց մեղքի բաժինը թե` ոչ
Ժամը ժամի առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում են
Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանը իր դրսեւորումներով իրեն հավասարեցնում է Իսլամական պետությանը»
Լարիսա Ալավերդյանի կարծիքով` տարօրինակ է կապել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը նավթային գործոնի հետ
Ռուս պաշտոնյաները ԱԺ-ում պատմում են, թե ինչպես է ՀՀ քաղաքացին փողոցում խնդրել, որ հանկարծ ՌԴ-ն չլքի մեզ
«Ինչու են թաղում ՌԴ-ն, ՌԴ-ում դեռ աճի տեմպեր կան, չնայած բարձր չեն, բայց աճ կա: ՌԴ-ում իրավիճակն ավելի լավ է, քան ԵՄ-ում, նայեք, թե վերջին ժամանակներում ինչ է այնտեղ՝ անկում է միայն: ՌԴ-ն ունի մեծ ռեսուրսներ: Ո՞վ է մտել ԵՏՄ՝ ԱՊՀ-ի ամենահաջող պետությունները»,-ՌԴ պետդումայի խորհրդական Միխայիլ Կրոտովն այսօր հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ այսպես
Սուրեն Քրմոյան. «Մարդիկ լոյալ են կոռուպցիայի նկատմամբ»
«Կոտրենք կոռուպցիոն շղթան». այսօր ողջ աշխարհն այս կարգախոսի ներքո նշում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այս առիթով ՀՀ-ում ևս միջոցառումներ են կազմակերպվել, մրցանակ է հանձնվել այն քաղաքացուն, որը պայքարել ու դատական կարգով վերականգնել է իր իրավունքները: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում արդեն երկու ռազմավարություն իրականացվել է, այժմ էլ
«Քննիչների գործով» փաստաբանները հաղթեցին
Շենգավիթի քննչական բաժնի պետ Սամվել Մկրտչյանի և նույն բաժնի քննիչ Հակոբ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով բողոքներ էին բերել փաստաբաններ Երեմ Սարգսյանն ու Ինեսա Պետրոսյանը, ինչպես նաեւ տուժող կողմը: Պատճառներից մեկն այն էր, որ մեկ այլ գործով նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը դատախազին էր ուղարկվել օրենքով սահմանված ժամկետից ուշ: Սամվել Մկրտչյանի փաստաբան Երեմ
ՊՆ մասնագետների հետ կաշխատի ՌԴ ՊՆ փորձագետների խումբը
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն` դեկտեմբերի 9-ից 11-ը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման մասին» պայմանագրի նախագծի քննարկման և վերջնական համաձայնեցման նպատակով` Հայաստանի Հանրապետությունում ՊՆ մասնագետների հետ կաշխատի ՌԴ ՊՆ փորձագետների խումբը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
Ծավ-Շիշկերտ ավտոճանապարհին աշխատանքներ են տարվում երթևեկությունը վերականգնելու համար
ՀՀ Սյունիքի մարզի Ծավ և Շիշկերտ գյուղերն իրար կապող միջպետական Մ17 ճանապարհից դեպի Շիշկերտ տանող ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում դեկտեմբերի 6-ին տեղի էր ունեցել խոշոր փլուզում: 700 խմ ծավալով ժայռաբեկորները երկկողմանի փակել են հանրապետական նշանակության ավտոճանապարհը: Դեպքից անմիջապես հետո վթարված հատվածում էին Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները: Տեղի ունեցածի մասին նրանք տեղեկացրել են համապատասխան կառույցների ներկայացուցիչներին: Նման
Վթարային ջրանջատում Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարի պատճառով, ս.թ. դեկտեմբերի 9-ին ժամը 12.00-ից մինչև դեկտեմբերի 10-ը ժամը 18.00-ն դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Բացի գինիներից այցելուները կարող էին համտեսել նաև հայկական լավաշը, պանիրը և քաղցրավենիքը
Դեկտեմբերի 8-ին Բրյուսելի «Սոլվեյ» թագավորական գրադարանում տեղի է ունեցել հայկական գինիների համտես։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Բելգիայի Թագավորությունում ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը: Միջոցառումը կազմակերպվել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ` ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչության աջակցությամբ։ Միջոցառման
Քննարկվել են հայ-ուրուգվայական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ նման այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-ուրուգվայական քաղաքական փոխգործակցության մակարդակը և ընդգծել տնտեսական բնագավառում կապերի սերտացման անհրաժեշտությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դանիլո Աստորին պատրաստակամություն է հայտնել անել
«Նաիրիտի» աշխատակցուհի. «Սա ի՞նչ ցեղասպանություն է» (Տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի երկարամյա աշխատակից տիկին Կարինեն զայրացած է. ճարահատյալ է բողոքի ցույցի դուրս եկել Կառավարության շենքի առաջ՝ պահանջելով իր աշխատավարձը: «Քանի տարի է՝ մեզ խաբում են, չի կարելի չէ՞, մարդ ենք»,- նեղսրտում է տիկինը: Նաեւ հավելում, որ իր աշխատավարձը ցածր է, 73000 դրամ, ու մեղավոր չէ, որ ուրիշները միլիոններ են կերել: Aravot.am-ի հետ զրույցում նաիրիտցին,
«Դրամի փոխարժեքի տատանումներն իրենց անդրադարձն են ունեցել հյուրանոցներում գների բարձրացման վրա»
Այս տարի շրջանառության մեջ է մտել հյուրանոցային 550 նոր սենյակ
Տեսանկարահանող սարքերով հագեցած խաչմերուկների և գործող արագաչափերի ցանկերը (2014 թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ)
Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր (2014 թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ) Խաչմերուկներ 1 Ամիրյան-Մաշտոց 2 Թումանյան-Մաշտոց 3 Կոմիտաս-Վաղարշյան 4 Սայաթ-Նովա – Խանջյան 5 Խանջյան – Տիգրան Մեծ 6 Ագանթանգեղոս-Արշակունյաց 7 Բաղրամյան-Մոսկովյան 8 Պռոշյան-Բաղրամյան 9 Աբովյան-Կորյուն 10 Նժդեհ-Արշակունյաց 11 Ռուբինյանց – Սևակի 12 Սեբաստիա-Րաֆֆի 13 Արտաշիսյան – Բագրատունյաց 14 Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութ 15 Մոսկովյան
Վարչապետին հանդիպած նաիրիտցի. «Վարչապետին էլ ճիշտ ինֆորմացիա չէին տվել» (Տեսանյութ)
«Նաիրիտի» արհկոմի նախագահը առաջարկեց ցրվել ցուցարարներին
Վանաձորի ոստիկանությունում ծաղրել և անձնական բնույթի վիրավորանքներ են հասցրել
Ինչի արդյունքում ինքը տվել է համացանցով այլ անձին վերաբերող պոռնկագրական նյութեր տարածելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունք:
«Հայազնի» իրավաբանները զրպարտության մեղադրանքով հայց են պատրաստում՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի ու մյուս ստորագրողների
Պատահական չէ, որ սույն հավաքի 14 մասնակիցներից և ոչ մեկը չի միացել Գայանե Առուստամյանի նախաձեռնած ստորագրահավաքին:
Նախկին հարկադիր կատարողը տարբեր պարտապաններից գումարներ է գանձել և ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չվճարելով` յուրացրել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի նախկին հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը, 2012 թ. դեկտեմբերից մինչև 2013թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ուրիշի զգալի չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, կատարողական վարույթներով դատական ակտերի հարկադիր կատարման
Երբ մեր խորհրդարանը շնչում է ռուսերեն. դարձյալ ԱԺ-ում ռուսների համար օրենք են խախտում
Այսօր ՀՀ ԱԺ-ում Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում հերթական նիստն է՝ «Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին. արձագանքը համաշխարհային մարտահրավերներին» թեմայով: Նաեւ նշվում է ակումբի հիմնադրման մեկ տարին: Նիստի աշխատանքներն ընթանում են դարձյալ ռուսերենով եւ չկա հայերեն թարգմանություն: Ռուսերեն են խոսում նիստին մասնակցող ՀՀԿ-ական պատգամավորներ Վարդան Այվազյանը, Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը, նիստը վարող Արամ Սաֆարյանը՝ «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական,
Հայաստանում առավել կոռումպացված ոլորտներն են պետական ծառայությունը, դատական համակարգը եւ առողջապահությունը
Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է
85.2 մլն եվրո վարկ Հայաստանի Հանրապետությանը` «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլը ֆինանսավորելու նպատակով
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Յան Բլումը և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Անանյանը ստորագրել են վարկային և ծրագրային համաձայնագրեր: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով KFW բանկը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 85.2 մլն եվրո արժողությամբ վարկ` 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10.2 մլն եվրո`
Շարմազանովը եզդիների հարցով հանդիպել է Բորիս Մուրազին (Տեսանյութ)
Այսօր՝ բոլոր ազգերի նկատմամբ կատարված ցեղասպանությունների հիշատակման միջազգային օրը, եզդիների ազգային միավորման մի քանի անդամներ ԱԺ պատգամավորների ուշադրությունը հրավիրեցին Իրաքում եզդիների նկատմամբ տեղի ունեցող բռնությունների վրա: Միավորման նախագահ Բորիս Մուրազի խոսով, Իրաքում եզդիների նկատմամբ ցեղասպանություն է սկսվել: ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորներին եզդիներն այսօր նամակով փոխանցեցին իրենց առաջարկությունը՝ եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտելու մասին: «Ուզում էինք հիշեցնել,
Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի առնչությամբ. Գալուստ Սահակյան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր գործունեություն՝ ի նպաստ հայ-չինական բարեկամության: Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական շփումները, փոխայցելությունները եւ երկկողմ հանդիպումները: Նա, կարեւորելով
Երևանում 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն: 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 2-3աստիճանով, 11-ի ցերեկը նույքանով կբարձրանա: Երևանում՝ Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
Ամփոփվել են ապօրինաշինության հայտնաբերման և արձանագրման` նախորդ շաբաթվա արդյունքները
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 4 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում: Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով ստացվել է 1 ահազանգ, որի հետքերով ուսումնասիրությամբ ապօրինի շինարարություն չի հայտնաբերվել: Հաշվետու ժամանակահատվածում շինարարական
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է նռնակ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 14.10-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1954 թ. ծնված Կորյուն Հ.-ն և հայտնել, որ նախկին զորամասի տարածքում շինարարություն կատարելու ժամանակ հողի տակից հայտնաբերվել է նռնակ: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.45-ի սահմաններում, Վանաձորի Նժդեհի փողոցի թիվ 26
Փախուստ դժոխքից. թրաֆիքինգի զոհի հիշողությունները՝ սեռական շահագործում, ստրկություն, բռնաբարություն, բայց ի վերջո՝ վերադարձ կյանք
Ստրկության, բռնաբարությունների ու տանջանքների մասին հիշողությունները մեկ ու կես տասնյակ տարիների հեռավորությունից էլ դեռևս թարմ են ու շարունակում են ցավ պատճառել թրաֆիքինգի զոհ դարձած 29-ամյա Աննային: «Երբ ինձ տարան Դուբայ, սկզբում «բախտս բերեց», ինձ շատ թանկ գնով գնեց մի շեյխի տղա, որն ինձ մատով չկպավ, բայց հետո փողոցից ինձ առևանգեցին չորս երիտասարդ, տարան ամայի վայր,
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի 2014 թ. հայտարարությունը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ
Այսօր, դեկտեմբերի 9-ին, ողջ աշխարհում նշվում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այն առիթ է, որպեսզի փորձագետները և հակակոռուպցիոն ուղղվածության հասարակական կազմակերպությունները, պետական գործիչները և պաշտոնյաները, գործարար ոլորտի ներկայացուցիչները, ինչպես նաև հանրությունն ընդհանրապես, ի մի բերեն վերջին տարվա ձեռքբերումները և ձախողումները, և, վերլուծելով դրանք, նախանշեն ապագա անելիքները կոռուպցիայի նվազեցման և դրա հետևանքների չեզոքացման ուղղությամբ: Ս.թ.
Նաիրիտցիները կրկին ցույց են անում (Ֆոտոշարք)
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի առաջ ու պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը: Aravot.am-ի հետ զրույցում աշխատակիցները նշում էին, որ կոմունալ վարձերի, կենցաղային տարրական խնդիրներ լուծելու ու սնունդ գնելու հնարավորություն անգամ չունեն: Գործարանի արհկոմի նախագահն մի քանի հոգու հետ բարձրացել է վերև ՀՀ վարչապետին հանդիպելու ակնկալիքով: Նաիրիտցիները հաստատակամ


















































