Օրվա լրահոսը
Արտակ Շաքարյան. «Դավութօլուն չի գալու լուռումունջ ծաղիկ դնելու»
«Թուրքիայում ոչինչ չի փոխվել, ղեկավար Էրդողանը մնացել է ղեկավար, օգնական Դավութօղլուն մնացել է Դավութօղլու: Այն քաղաքական ուժը, որ եղել է Թուրքիայում, պահպանվելու է»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նա ուշադրության հրավիրեց սեպտեմբերի 4-5-ին անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վրա և շեշտեց. «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայի համար խնդրահարույց է: Արևմտյան ուժերը Թուրքիայից պահանջներ ունեն:
Երվանդ Զախարյանի խոսքին նաիրիտցիները չեն հավատում
Այսօր կառավարության շենքի մոտ նորից բողոքի ակցիա են անում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Չնայած նաիրիտցիները պահանջում էին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ հանդիպի իրենց, բայց ցուցարարների հետ հանդիպեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նաիրտցիներին նախարարը խոստացավ առաջիկայում՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը, վճարել մեկ ամսվա աշխատավարձի պարտքը: Նաիրիտցիները պահանջում են ոչ միայն աշխատավարձի հարցը լուծել, այլ
2014 թվականին նախատեսվում է նկարազարդել 276 բակային տարածքներ
Մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման աշխատանքներին զուգահեռ, հունիսի սկզբից մեկնարկել է բակերի նկարազարդման ծրագիրը: 2014 թվականին նախատեսվում է նկարազարդել 276 բակային տարածքներ, որոնցից 167-ում սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքներն ավարտվել են: Գործընթացի ընդհանուր վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը: Երևանի քաղաքապետարան
Արթուր Իսպիրյան. «Լավ կլիներ, որ Մշակույթի նախարարության հաշվեկշռում լիներ մարզահամերգային համալիրը». «Ժողովուրդ»
Բայց եթե ՊՆ-ն է ստանձնել համալիրի տնօրինությունը, ուրեմն նախատեսում է այնպես անել, որ այս տարածքը դուրս չգա այն ենթատեքստից, որն առնչվում է մշակույթին, համերգների կազմակերպմանը։
Վահե Հակոբյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Վահե Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», – նշված է կառավարության որոշման մեջ: «Վահե
ԼՂՀ պատգամավոր. «Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Արցախն իրենցը չէ». «Ժողովուրդ»
Այնպես է ստացվում, որ Արցախից հրաժարվելով լուծվում է ԵՏՄ-ին անդամակցելու հարցը։
Յուրի Վարդանյանի որդին զղջում է իր արարքի համար. «Իմ ընտանիքին խայտառակ անելու համար»
Քիչ անց դատարանը կհրապարակի Դավիթ Վարդանյանի դատավճիռը:
Նոր պաշտոն Լիսկայի համար կարծես թե գտնվել է. «Հայկական ժամանակ»
«Ինչքան հնարավոր է բարձր պաշտոնում եմ նրան տեսնում, շատ դրական եմ վերաբերվում այդ փաստին, բնականաբար, շատ կցանկանայի, որ պաշտոն տային»։ Երեկ այսպես արձագանքեց Սյունիքի թիվ 37 ընտրատարածքի պատգամավոր Հայկ Գրիգորյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին նոր պաշտոնի նշանակելու մասին տեղեկություններին։ Երբ հիշեցրինք գրեթե 1.5 տարի առաջ Լիսկայի տան մոտ տեղի ունեցած արյունալի դեպքերի մասին, երբ
Դատարանը պարտավորեցրել է հերքել ասուլիսում արված պնդումները
Թիվ 3 կլինիկական հիվանդանոցի հայցն ընդդեմ Ռուբեն Այվազյանի` վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու, 500.000 ՀՀ դրամ գումար փոխհատուցում վճարելու և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու, 500.000 ՀՀ դրամ փոխհատուցում վճարելու պահանջների մասին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց մասնակի: Պարտավորեցվեց Ռուբեն Այվազյանին 04.06.2012թ. «Վարկած» մամուլի ակումբում կլինիկական հիվանդանոցի վերաբերյալ հնչեցված վիրավորական և
Եվրամիությունը ցանկանում է Ռուսաստանը մեկուսացնել նաեւ մարզական աշխարհում. «Ժամանակ»
Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցն ու նրա նախագահության մասին պատմող, այսպես ասած, հոբելյանական ֆիլմը` ԲՀԿ նախագահին պատկանող հեռուստաալիքի եթերում, Հայաստանում ակտիվացրին խոսակցությունները առաջիկա նախագահական ընտրություններում իշխող համակարգի թեկնածուների մասին, և վարչապետ նշանակվելուց հետո ակնհայտորեն հավանական թեկնածուների շարք անցած Հովիկ Աբրահամյանին հասարակական-քաղաքական դիտարկումներում միացել է Ռոբերտ Քոչարյանը՝ որպես 2018-ի նախագահության իշխանական հավանական ևս մի թեկնածու: ԱԺ նախագահ,
Անդրանիկ Անդրեասյան. «Հոգնած եմ, առողջությունս էլ արդեն այն չէ». «Հայկական ժամանակ»
Հատված ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Անդրանիկ Անդրեասյանի հարցազրույցից, որը 2 օր առաջ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Անդրեասյանի հեռացման մի քանի պատճառներ էին մամուլում շրջանառվում։ Մեկը, օրինակ, այն էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձում է կառավարությունը մաքրել տիգրանսարգսյանական կադրերից։ – Պարոն Անդրեասյան, ինչո՞ւ որոշեցիք դիմում գրել ու հեռանալ։ Տիգրան Սարգսյանի կադրը լինելու համա՞ր հեռացաք։
«Բաց երկինք». Ուղևորահոսքի 34 տոկոս աճ
2014թ. օգոստոսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 34 տոկոսով: Եթե 2013թ օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 197 957 ուղևոր, ապա 2014թ օգոստոսի ցուցանիշը կազմում է 265 391 ուղևոր: Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 31 տոկոս: 2014թ. օգոստոսին կատարվել է 2262 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1726 չվերթի համեմատ:
ՀՌԱՀ նախագահ. «Էլեկտրոնային մամուլը բաց է, անկախ է». «Հրապարակ»
Ոչ, նաեւ լրատվական իմաստով։ Քաղաքական մասով էլ։
Դիլետանտիզմը գլուխ է բարձրացնում Հայաստանի դիվանագիտական կորպուսում. 1in.am
ԱԳՆ-ում լուրջ դժգոհություն է հասունացել վերջին շրջանում քաղաքական գործիչներին, դիվանագիտության հետ աղերս չունեցող անձանց տարբեր երկրների դեսպանություններում դեսպաններ և հյուպատոսներ նշանակելու հետ կապված: Կառավարության փոփոխությունից հետո միայն ականատես եղանք մի քանի նման նշանակումների, իսկ օրերս էլ պարզ դարձավ, որ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն է դեսպան նշանակվելու Լեհաստանում, ինչն էլ ավելի է վրդովել ԱԳՆ-ի բազմաթիվ
«Հարցը դեմ է առնում ազգային դավաճանին ու մարդասպանին նախագահական աթոռի վրա եւս մեկ անգամ հաևդուրժելու փորձարարությանը». «Հրապարակ»
Սա հայ իրականության մեջ աննախադեպ չի եղել։
Բնապահպանության նախարարություն. «Առողջ սունկ» ՍՊԸ- ն խախտել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջները
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարագրի հիման վրա 21.07-08.08.2014թ. ստուգումներ են անցկացվել ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան /Նուռնուսի հարակից/ համայնքի տարածքում գործող «Առողջ սունկ» ՍՊԸ-ում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերության Բյուրեղավանի մասնաճյուղում, որտեղ իրականացվում է սնկի աճեցման համար անհրաժեշտ կոմպոստի պատրաստման աշխատանքները, խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջները: Հոսանքի տատանումներից
Գագիկ Խաչատրյանի մահափորձի գործով դատապարտված «Չղջիկների» հրամանատարի առողջությունը վտանգված է. Արթուր Գրիգորյան. «Փաստինֆո»
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով 2011թ. հոկտեմբերի 14-ի դատավճռով 14 տարվա ազատազրկման դատապարտված Գագիկ Մաթևոսյանը տառապում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությամբ, այդուհանդերձ ՔԿՀ վարչակազմը չի դիմում դատարան՝ նրան պատժից ազատելու հարցով: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց դատապարտյալ Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը` նշելով, որ նա ներկայումս պահվում է
Երբ պակասում է ինքնահեգնանքը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Նոեւ կովչեգին», ինչպես նաեւ նրա 60-ամյակին նվիրված քարոզչական ֆիլմը բազմաթիվ բացասական արձագանքների արժանացան: Երբեմն դրանց հեղինակները չափն անցնում են. ինչպիսիք էլ լինեն անկախ Հայաստանի երեք նախագահները, նրանց մասին խոսելիս անհրաժեշտ է պահպանել հնչերանգի որոշակի զսպվածություն: Այս դեպքում «կապը կտրած» արտահայտությունները վիրավորանք են ոչ այնքան այդ անձանց, որքան պետության հասցեին:
ԱՊԱՐԱՆՑԻՆ ՈՒ ԹԵՐՄՈՍԸ
Ապարանցին խանութում թերմոս է տեսնում, վաճառողուհուն հարցնում է. – Էս ի՞նչ ա, քուրո ջան: – Թերմոս ա: – Էդ թերմոսն ինչի՞ համար ա: – Մեջը սառն ես լցնում՝ սառն ա պահում, տաք ես լցնում՝ տաք ա պահում: Ապարանցին թերմոսն առնում, բերում է տուն, կինը հարցնում է. – Էդ ի՞նչ ա: – Թերմոս ա. մեջը տաք
«Արցախի անկախությունը անշրջադարձելի գործընթաց է». Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակ
Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը ս.թ. սեպտեմբերի 1 հայտարարություն է տարածել, որով ջերմորեն ողջունում է 2014 թ. օգոստոսի 27 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից AJR 32 բանաձևի ընդունումը, որը «քաջալերում և սատարում է ԼՂՀ կողմից որպես ազատ և անկախ պետություն զարգանալու ճանապարհին գործադրված շարունակական ջանքերը` իր քաղաքացիների համար ազատ և անկախ պետություններին հարիր իրավունքներ երաշխավորելու նպատակով»: Հայտարարությունում,
Գալիս են Հայաստան՝ «շախմատ սովորելու»
Հայաստանի շախմատի ֆեդերացիան, Կրթության եւ գիտության նախարարությունը, ՖԻԴԵ-ն, Հայաստանի շախմատի ակադեմիան Երեւանի մանկավարժական համալսարանի հետ միասին հոկտեմբերի 16-ից 18-ը Երեւանում կազմակերպում են «Շախմատը՝ դպրոցում» խորագրով գիտաժողով: Աշխարհի տարբեր երկրների ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները երեք օրվա ընթացքում կծանոթանան 2011 թվականից Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատը որպես պարտադիր առարկա դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքի փորձին: Գիտաժողովին մասնակցելու է նաեւ ՖԻԴԵ-ի
Լեւոն Արոնյանը նահանջեց վերջին հորիզոնական, իսկ Ֆաբիանո Կարուանան շշմեցնում է
Սենթ Լուիսում ընթացող «Սինքվիլդի գավաթ» շախմատային գերմրցաշարում Ֆաբիանո Կարուանան ֆանտաստիկ խաղ է ցուցադրում: Խաղացվել է վեց տուր եւ իտալացին պարտության է մատնել բոլոր էլիտար մրցակիցներին՝ Մագնուս Կարլսենին, Լեւոն Արոնյանին, Հիկարու Նակամուրային, Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ Վեսելին Տոպալովին: Լեւոն Արանյանը միավորը բաժանեց Հիկարու Նակամուրային հետ եւ 2,0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Լուսանկարը՝ մրցաշարի կայքէջի Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հովհաննես Գաբուզյանը՝ Հայաստանի 1-ին լիգայի չեմպիոն
Ավարտվեց շախմատի Հայաստանի առաջին լիգայի առաջնությունը, որին շրջանաձեւ մրցակարգով մասնակցած 14 շախմատիստներից վեցը գրոսմայստերի կոչում էր կրում: 13 հնարավորից վաստակելով՝ 10 միավոր՝ միանձնյա հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Երկրորդ տեղը գրաված ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանն իր հաշվարկում գրանցեց 8,5 միավոր, իսկ առաջատարների եռյակը 7,5 միավորով եզրափակեց Արման Միքայելյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրու թատրոնի մենեջերի առաջարկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին
Այսօր News.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ասել էր, որ չի պատրաստվում ամբողջ կյանքում անգործ մնալ:Նա չէր բացառել, որ առաջիկայում նոր աշխատանքի կանցնի: Սուրիկ Խաչատրյանի այս մտադրությանն ի պատասխան, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը Aravot.am-ի միջոցով որոշ առաջարկներ ներկայացրեց մարզպետին: Ըստ Տիգրան Վիրաբյանի, նախկին մարզպետը ճիշտ կաներ զբաղվեր Սյունիքի
«Մենք անգիտակցաբար դպրոցը վերածում ենք ավագ տարիքի մանկապարտեզի»
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը Սյունիքում օրերս կայացած օգոստոսյան խորհրդակցության ժամանակ անդրադառնալով կրթության ոլորտում առկա խնդիրներին` հատուկ ընդգծեց, որ ներկայումս դպրոցներում կրթության որակը գոհացնող չէ: Նա ցավալի համարեց այն փաստը, որ այսօր ծնողներին ավելի շատ հետաքրքրում են դպրոցի շենքային պայմանները, նորոգված ու ջեռուցված լինելու հանգամանքները, քան` որակյալ կրթության ապահովման հարցը: «Թող մեկն ասի,
ԱՄՆ-ը կպաշտպանի Արևելյան Եվրոպայի իր դաշնակիցներին. «Ազատություն»
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի այցը Էստոնիա հատուկ նշանակություն ունի եվրոպական անվտանգության համար: Նա պետք է հստակ ուղերձ հղեր բալթյան այս հանրապետությունից, որ ԱՄՆ-ը՝ ՆԱՏՕ-ի ամենազորեղ անդամը, օգնության կգա բալթյան երկրներին արտաքին ագրեսիայի դեպքում: Ինչպես և ակնկալվում էր, այդպիսի հայտարարություն հնչեց․ – «Իբրև ՆԱՏՕ-ի դաշնակիցներ՝ մենք պարտավորություն ունենք մեր հավաքական անվտանգության հինգերորդ հոդվածի համաձայն: Դա
Վիկտոր Սողոմոնյան. «Ես տնտեսագիտական վերլուծություն չեմ կարող անել, քաղաքական գնահատական` եւս»
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից մրցունակության համաշխարհային զեկույցի տվյալները չեն մեկնաբանում
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում նշվել է ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին
Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Հնչակյան միության «Նազարբեկ» երիտասարդական թևի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում կազմակերպվել էր Լեռնային Ղարաբաղին նվիրված երեկո, որի ընթացքում ցուցադրվեց ռեժիսոր Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը: Երեկոյին ներկա է գտնվել Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հ.Գևորգյանը, որը ներկայացրել է անկախության հռչակումից ի վեր Արցախում գրանցված ձեռքբերումները, երկրում տիրող առկա
ՌԱՀՀԿ-ը եւ ԱՔԱՀԽ-ն համատեղ քննարկեցին ԼՂՀ-ի հիմնախնդիրը միջազգային հարաբերությունների սաստկացման նոր պայմաններում
3 սեպտեմբերի 2014թ., Շուշի, Արցախի Հանրապետություն: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) Արցախի Արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի (ԱՔԱՀԽ) հետ համատեղ Շուշիում անցկացրին ընդլայնված քննարկում, որը նվիրված էր «ԼՂՀ հիմնախնդիրը միջազգային հարաբերությունների սաստկացման պայմաններում» թեմային: Խորհրդաժողովին մասնակցում էին քաղաքագետ-վերլուծաբաններ, ԼՂՀ խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող անձինք Երեւանից ու Արցախից, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Բացման խոսքով


















































