Օրվա լրահոսը
Ռուստամյանը՝ Փոստանջյանի հարցի մասին. «Ընկալվեց, որ փաստերը հիմնավոր չեն»
Այն լսարանում, որտեղ հնչեց հարցը, բնականաբար, հասկանալի չէր. լսարանի մեծամասնության համար անընդունելի էր նման ոճը
Ինչու ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտարարությամբ չարձագանքեցին Զորի Բալայանի նամակին
Երբ հիշեցրինք, որ տվյալ մարդը խոսում է Ղարաբաղը Ռուսաստանի մաս կազմելու մասին, Սահակյանն արձագանքեց. «Բայց այդ մարդը այս երկրի ո՞վն է, ԱԺ նախագա՞հ է, վարչապե՞տ է, ՀՀ նախագա՞հ է, Հանրային խորհրդի ղեկավա՞ր է, առաջարկու՞մ է, մտցնում է ՀԽ քննարկմա՞ն, ԱԳ նախարա՞ր է, ԼՂ նախագա՞հ է, ո՞վ է այդ մարդը»։
ՊՆ աշխատակցի 28-ամյա տղան Mercedes ML-ով մխրճվել է յուղման կետի մեջ. կան վիրավորներ
shamshyan.com. Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակիչ, 28-ամյա Արթուր Մուրադյանը, վարելով Mercedes ML 320 մակնիշի 24 ՏԼ 222 համարանիշի ավտոմեքենան, Հրաչյա Քոչար փողոցում նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մայթեզրին գտնվող յուղման կետի տաղավարին: Ինչպես վթարի վայրից հայտնում է
Արմեն Ավետիսյանը՝ արվամոլների ցուցակի մասին. «Անդրանիկ Մարգարյանն ասաց՝ տալիս տալիս ես, միանգամից մասոնների ցուցակն էլ տուր»
Ցուցակները հանձվել են Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին եւ Ա. Մարգարյանին։
Երեւանի դատախազությունը հաղթել է «Եվրոմետալ» ՍՊ ընկերությանը
Երևանի դատախազությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան, խնդրել էր, որպեսզի «Եվրոմետալ» ՍՊ ընկերությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձվի 415.560 ՀՀ դրամ։ Դատախազությունը միաժամանակ միջնորդել էր հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։ Դատարանն արգելանքը դրել էր «Եվրոմետալ» ՍՊ ընկերությանը պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա։ Մեր տեղեկություններով, ՍՊ ընկերությունը մտադիր է բողոքել
Ռոբերտ Քոչարյանի պատգամավոր խնամին չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները
shamshyan.com. Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Բադալյանին ընտրողներն ավելի շատ ճանաչում են ոչ թե որպես պատգամավոր, այլ Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի: Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ազգընտիրը» երթևեկության կանոնների չարամիտ խախտումներ է կատարել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան Վ. Բադալյանը Հրաչյա Քոչար փողոցում վարում էր BMW X5 մակնիշի 062 OO 11 համարանիշի ավտոմեքենան առանց
«Քոչարյանն ու Սարգսյանը երկուսով պետք է պատասխան տան Մարտի 1-ի համար»
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարտի մեկի ողբերգական իրադարձությունների զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ով նաև «Մարտի մեկ» ՀԿ-ի նախագահն է, ողջունեց Սաքունցի նախաձեռնությունը՝ միևնույն ժամանակ ասելով, որ չի կարծում, թե նրանց կհարցաքննեն․ «Ես շնորհակալ եմ Արթուր Սաքունցին, որ նա Մարտի մեկի հարցը բարձրացնում է, որովհետև որոշ մարդիկ արդեն մոռացել են Մարտի մեկն առհասարակ, բայց
Հնարավո՞ր է, որ հրազդանցի Վարդանն ինքն էր կազմակերպել «ինքնասպանությունը» (Տեսանյութ)
«Հիմա կարո՞ղ է լրագրողներն այնքան ընկնեն հետեւից, որ այդ տղան նորից գնա ինքնասպան լինի»,- նեղսրտեց Գրիգորյանը։
Համեմատությունը Հայաստանի օգտին չէ
Ադրբեջանը իսկական հիստերիա է բարձրացրել Ռուսաստանում իր քաղաքացու՝ Օրհան Զեյնալովի ձերբակալության կապակցությամբ։ Զեյնալովը մեղադրվում է Մոսկվայում հոկտեմբերի 10-ին ռուս երիտասարդի՝ 25-ամյա Իգոր Շչերբակովի սպանության մեջ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բավականին խիստ նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին, բողոքելով Օրհան Զեյնալովի նկատմամբ բռնություններ կիրառելու եւ առանց դատարանի վճռի նրան լրատվամիջոցներում որպես մարդասպան ու հանցագործ ներկայացնելու համար։ Իսկ
Կոնտուզիա ստանալու եւ ազատամարտիկի կեղծ փաստաթղթերով թոշակավորվել էր
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ քիչ հետո կշարունակվի Լենդրուշ Գեղամյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Գործը վարույթ է ընդունվել այս տարվա ապրիլին, եւ տեղի է ունեցել տասնհինգ դատական նիստ: Լ.Գեղամյանը ըստ մեղադրանքն առաջադրող կողմի` Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Վ. Հարությունյանի , չի մասնակցել ՀՀ և
«ՄԱՊ»-ի ղեկավար. «Մի 50-100 տարի էլ պիտի սպասես, որ քո ապրանքը եվրոպացիները ճանաչեն»
Չնայած այն բանին, որ առաջին իսկ օրերից հայ գործարարները մեծ ցնծությամբ ընդունեցին Մաքսային միությանն անդամակցելու լուրը՝ դա ընկալելով որպես ռուսական մեծ շուկայում իրենց ապրանքներն ավելի դյուրին ու մեծ շահույթով ռեալիզացնելու հնարավորություն, այդուհանդերձ, այսօր էլ նրանք կոնկրետ չեն կարողանում բացատրել, թե ինչ արտոնություններ են ստանալու ՄՄ անդամակցությունից։ Խմիչքներ եւ պահածոներ արտադրող «ՄԱՊ» ընկերության գործադիր տնօրեն եւ
Ոստիկանները հայտնաբերել են բարձրախոսը վնասողին (Տեսանյութ)
Ձեռնարկվում են միջոցառումներ բարձրախոսի սեփականատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ:
Սերժ Սարգսյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու հուղարկավորության
Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կադրային փոփոխությունների հարց չի քննարկվել: Նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, նիստում քննարկել են առաջիկա ՏԻՄ ընտրություններին եւ Արարատում քաղաքապետի ընտրությանը իրենց թեկնածուի մասնակցության հարցը: Նա ասաց, որ դեռ հստակ չէ ՀՀ նախագահը Վիլնյուս կմեկնի՞, թե՝ ոչ. «Ժամանակը կգա, նախագահի մամլո ծառայությունը պաշտոնական պատասխան կտա: Առաջիկա
Комсомольская Правда. Հայաստանում ձուլած Քրիստոսի արձանը դրվել է Սիրիայում
Պատերազմի մեջ գտնվող Սիրիայում, որտեղից փախչում են քրիստոնյաները, Հիսուս Քրիստոսի մեծածավալ արձան են տեղադրել: Հայտնում է «Կոմսոմոլսկայա Պռավդա» թերթը: «Ես եկել եմ աշխարհը փրկելու» կոչվող արձանը տեղադրել են Սեյդնայա քաղաքում՝ Պոլսից Երուսաղեմ տանող ուխտագնացության ճանապարհին: Հեռումիվով լեռան գագաթին (ծովի մակարդակից 2100 մ) արձանը հայտնվել է հոկտեմբերի 14-ին: Տեղադրման աշխատանքները 3 օր է տվել, որի ընթացքում
Regnum. Ադրբեջանի խնդիրը կայծակնային գործողությամբ յոթ շրջանները վերադարձնելն է. Le Monde
Մաքսային միությանն անդամակցելու և Եվրոմիության հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու Հայաստանի որոշումը Ռուսաստանի ճնշման ազդեցության տակ կամ տնտեսական արագ օգուտներ քաղելու համար չի եղել. այդ երկրի հիմնական մտահոգությունը անվտանգությունն է: Հղում անելով «Լը Մոնդ»-ին՝ փոխանցում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: «Հազարավոր ռուս զինվորականների ներկայությունը, ցածր գնով ռուսական զենքի մատակարարումը, Ռուսաստանի հետ սերտ և բարեկամական հարաբերությունները՝ այս ամենը
«Գերանդիով» հնձելու են իշխանություններին․ վստահեցնում է Սուրեն Սարգսյանը
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն այսօր ազատամարտիկների հավաքի ժամանակ ասաց, որ «գերանդիով» հնձելու են Հայաստանի իշխանություններին, եթե չաշխատեն ժողովրդի համար: «էս Հովիկ Աբրահամյանը Եվրոպայի հայերին ասում է, որ Հայաստանի Ազգային ժողովն ամեն ինչ անելու է, որ եվրոպական արժեքները բարձր պահվեն, չգիտենք՝ լանք, թե խնդանք: Ո՞վ պիտի բարձր պահի, Հովիկ Աբրահամյա՞նն ու էս Ազգային ժողով՞ը: Ով դառնում է
News.az. Թուրքիայի վրա ճնշումներ են գործադրում սահմանը բացելու համար. Ռամիզ Մեհտիև
«Եթե Հայաստան-Թուրքիա սահմանի հարցը բարձրացվի առանց Ղարաբաղի հակամարտության կարգավորման համաձայնության, Ադրբեջանի արձագանքը խիստ բացասական կլինի, դրան կհետևի համապատասխան գործողությունները: Մենք ամեն ինչ կանենք, որ հայ-թուրքական միակողմանի հաշտեցում չլինի», – ադրբեջանական «Նյուզ.ազ» լրատվականի փոխանցմամբ ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը: Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը շարունակվում է մնալ որոշ արևմտյան շրջանակներում, և նրանք ցանկանում
Իշխանությունը պե՞տք է վախենա աղքատներից
Հասարակության աղքատության բարձր մակարդակն իր մեջ ագրեսիվ պոտենցիալ է պարունակում, տարբեր բեւեռներում գտնվող մարդիկ` հարուստներն ու աղքատներն իրար հանդեպ ագրեսիվ են տրամադրված, չկա վստահություն եւ հանդուրժողականություն: Այսպիսի դիտարկում արեց Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե Հայաստանում 30%-ից բարձր աղքատության ցուցանիշն ի՞նչ հոգեբանական խնդիրների ու խեղումների կհանգեցնի հասարակությանը: «Մի քիչ վերապահումով
ԱԺ աշխատակազմի ղեկավարը պատասխանել է Զարուհի Փոստանջյանին
Tert.am. ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը պատասխանել է ԱԺ տարածքում «Հանրապետական» խմբակցության պատգամավորներից իր անվտանգությունը պահպանելու նպատակով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին նամակով դիմած «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, որում, ըստ էության, հիշեցվում է, որ բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված մի քանի դեպքերի, պատգամավորի անվտանգությունը երաշխավորված է օրենսդրությամբ: Tert.am-ին Գուրգեն Դումանյանի պատասխանը տրամադրեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար
Նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Համբարյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ. Անուբաղ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ս. Հովհաննիսյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության
Աշոտ Մանուչարյան. «Հայաստանը պետք է անցնի հակահարվածի, հարձակման»
Նա կոչ է անում ստեղծել՝ Հայաստան կոմիտե:
Սաշա Աֆյանն ու Հովհաննես Հունանյանը ազատվեցին պաշտոններից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հ. Հունանյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ. 1. Հովհաննես ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Պարզաբանում՝ Կարո Եղնուկյանի կողմից սեպտեմբերի 9-ին ոստիկանություն ներկայացրած դիմումի վերաբերյալ
2013 թ. սեպտեմբերի 9-ին Կարո Եղնուկյանը ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմում է ներկայացրել իր և ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռք առնելու համար՝ պատճառաբանությամբ, որ Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» շենքի ճակատային մասին փակցրել են իր նկարը և գրառել՝ «մասոն. ոչ վարձու ընդդիմախոսներին, ոչ օտարերկրյա լրտեսներին, ոչ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը»: Բացի
«Սրտի հիվանդությունների քանակով Հայաստանը առաջատար դիրք է գրավում»
Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանները Վանաձորում են
ԱԳ նախարարն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Հոկտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային (James Appathurai): Ողջունելով հյուրին` արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ փոխգործակցության տարբեր բնագավառներում արձանագրված արդյունքները: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի և Անհատական
Դեպի ազգային գաղափարախոսության և բարոյականության ակունքները. ուսանելի հանդիպում ՀՀ ոստիկանությունում
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական, «Հայք» հաստատության տնօրեն, «Հայ իրազեկում» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Բաբկեն Վարդանյանի հետ: Հանդիպման թեման էր՝ «Հայ ազգային գաղափարախոսություն՝ ճանաչում, ընդունում եւ կիրառում»: Դիմելով հանդիպման մասնակիցներին՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ «Մենք պարտավոր ենք լինել ամենակազմակերպվածը, որովհետեւ մենք կանգնած ենք քաղաքացու
«Անհայտ անձի ինքնությունը պարզվել է»․ Ոստիկանություն
Կայքերից մեկում տեղադրվել էր տեսանյութ, ուր դեղին գլխարկով անհայտ անձը վնասում էր Նախախորհրդարանի բարձրախոսը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է անհայտ անձի ինքնությունը՝ 1987 թ. ծնված Նիկոլայ Ի.: Բացատրական աշխատանքների շնորհիվ Նիկոլայ Ի.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու
«Զորի Բալայանը գիտակցում է, որ Պուտինին ուղղված իր նամակը Եռաբլուրի պղծումն է»
Փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը մտահոգված է ձերբակալված մարտական ընկերոջ՝ Վոլոդյա Ավետիսյանի համար:«Ավետիսյանի շուրջ ստեղծված իրավիճակը գնալով դառնում է ավելի անհեթեթ: Մենք՝ երկրի սահմաններս պաշտպանած հարյուրավոր ազատամարտիկների անունից դիմեցինք պետական պատկան մարմիններին՝ փոխելու խափանման միջոցը, երաշխավորելով, որ քննության համար խնդիրներ չեն ստեղծվի: Դրանից հետո խափանման միջոցն անփոփոխ թողնելը անընդունելի վիճակ է, պարզապես խայտառակություն է»,- այսօր Ազատության հրապարակում

















































