Օրվա լրահոսը

ՊՆ ռազմական ոստիկանությունը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բնակչության շրջանում կատարել է բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող «ДШК-ДШК М» տեսակի գնդացիրներ, 20 հատ նռնակ և տարբեր տրամաչափի ավելի քան 650 փամփուշտ: Ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և հայտնաբերելու ուղղությամբ։ ՊՆ

«Քաղաքապետը մի քիչ էլ տղամարդ պտի էղնի, ոչ թե էսօրվա վերևինի պես, որ ասում է՝ բռնել կտամ, գետին փռել կտամ»․ Վարդան Ղուկասյան

Գյումրին 12 տարի ղեկավարած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը պատրաստվում է մասնակցել Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին, գլխավորելու է Կոմունիստական կուսակցության ցուցակը, իր քարոզարշավը սկսել է՝ «Զբոսանք Վարդան Ղուկասյանի հետ» խորագրով տեսանյութերի ցուցադրմամբ։ Վարդան Ղուկասյանը զբոսնում է քաղաքի կենտրոնական հատվածներում՝ հերթով ներկայացնում այն ամենը, ինչը կառուցվել կամ վերանորոգվել է իր օրոք։ Հետաքրքիրն այն է, որ իրեն

Կալիֆոռնիական քաղաքը հրաժարվում է անօրինական ներգաղթյալներին ապաստան տալու նահանգային քաղաքականությունից. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Սահմանապահ ծառայության գործակալները շարունակում են անօրինական ներգաղթյալների ձերբակալությունները Ամերիկայում։ Մեծաթիվ ձերբակալություններ են իրականացվել Կալիֆոռնիայում, որտեղ քաղաքներից մեկը փորձում է հրաժարվել ներգաղթյալներին պաշտպանող նահանգային քաղաքականությունից։ Կալիֆոռնիա նահանգը սահմանափակում է տեղական ոստիկանության համագործակցությունը ներգաղթի հարցերով դաշնային վերահսկողական մարմինների հետ՝ արգելելով նրանց գործել որպես ներգաղթի գծով գործակալներ կամ կատարել ձերբակալություններ ապօրինի ներգաղթի հիմքով։ Այսպես կոչված,

Հրանտ Բագրատյան. «Ես ժամանակին Արայիկ Հարությունյանին ասել եմ. Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, դավաճան նշանակում է՝ նա մեր հետ էր, հետո մեր դեմ է գնացել»

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Արցախի նախագահ եւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա մեծ ասուլիսի հիմնական շեշտադրումներին՝ ասաց. «Ամենակարեւոր շեշտադրումներից մեկն այն է, որ Մինսկի խմբից հրաժարվել չի կարելի: Նիկոլը դա է անում: Պարզապես, ավելացնեմ, որ հաջորդը լինելու է նոյեմբերի 9-ից հրաժարվելը եւ դրա ինիցիատորը լինելու է Հայաստանը: Դեռ չի հրաժարվել:

Հայտնաբերվել է զինծառայող Սևակ Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով

Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին։   ՀՀ պաշտպանության նախարարություն

Զորակոչի չլուծվող խնդիրը․ ՀՔԱՎ-ի աջակցությամբ վերականգնվել է զորակոչիկի խախտված իրավունքները

2024 թվականի դեկտեմբերի 23-ին իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱՎ գրասենյակ է դիմել զորկոչիկ Ա․Բ․-ն։ Վերջինս ահազանգել էր, որ «Վանաձոր ԲԿ»-ում  սեփական միջոցներով ցանկացել է անցնել բժշկական հետազոտություն, սակայն նրան մերժել են՝ հիմնավորմամբ, որ «ՀՀ առողջապահության նախարարությունից ունեն հստակ հրաման», որ առանց ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման կողմից համապատասխան ուղեգրման զորակոչային տարիքի անձանց

Հակոբ Արշակյանը հանդիպել է բջջային կապի օպերատորների ղեկավարներին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 17-ին հանդիպել է ՀՀ հանրային շարժական բջջային կապի օպերատորների ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ Վահե Ղալումյանը եւ Սիսակ Գաբրիելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, ԲՏԱ եւ Էկոնոմիկայի նախարարների տեղակալները: Ողջունելով հյուրերին` Հակոբ Արշակյանը կարեւորել է ՀՀ հանրային շարժական բջջային կապի օպերատորների անխափան գործունեությունն ու հանրապետության

ԵՄ ներմուծման ընթացակարգերում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից

Իրազեկում ԵՄ ներմուծման ընթացակարգերում կատարված փոփոխությունների վերաբերյալ   Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵՄ ներմուծման ընթացակարգերում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։ Մասնավորապես, 2025 թվականի ապրիլի 1-ից Եվրամիության մաքսային նախաժամանման ապահովության և անվտանգության համակարգը՝ «Ներմուծման վերահսկման համակարգ 2» (Import Control System 2 – ICS2), երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրողներից

Ալեսսանդրո Ֆերրանտին ընդգծել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերին նոր ազդակ հաղորդելու համար

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ անվտանգության ապահովման մարտահրավերներին գիտության միջոցով դիմակայելու հեռանկարները՝ «Գիտուժ»-ի կազմակերպած համաժողովի օրակարգում

Չնայած նախապես հաստատված մասնակցությանը, տարբեր պատճառներով համաժողովին ներկա չգտնվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, որի հետևանքով «Գիտություն և տեխնոլոգիա | Ռազմավարական նպատակներ» խորագրով քննարկումը տեղի ունեցավ ոչ լիարժեք։

Կասեցվել է «Հրաշամանուկ» մանկական զարգացման կենտրոնի խոհանոցի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Հրաշամանուկ» ՍՊԸ-ին պատկանող մանկական զարգացման կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Նանսենի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – խոհանոցում գտնվող սննդի պահեստային հատվածի պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերով, – խոհանոցի առաստաղը եղել

Նոր ընդունված կարգով դասագրքերի փոխհատուցման ընթացակարգ է սահմանվել, արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթության ծառայություններից օգտվողները կստանան սոցիալական ծախսերի փոխհատուցում

Մեծահասակների ոչ ֆորմալ կրթական ծրագրերի համար ևս երաշխավորված լինելը պարտադիր պահանջ է՝ նույն ընթացակարգով:

Գանատայի Հայ Դատի յանձնախումբի գործունէութեան արդիւնքով՝ Գանատան հանդիսացաւ միակ պետութիւնը, որ ԱԳՆ ղեկավարի մակարդակով դիրքորոշում արտայայտեց Արցախի հիմնահարցի այժմու հանգրուանի առնչութեամբ

Արցախեան հիմնահարցի գծով Գանատայի Հայ դատի յանձնախումբը կը մնայ պատնէշի վրայ Միացեալ Ազգերու կազմակերպութեան կանոնադրութեան առաջին յօդուածի բ. ենթաբաժինը կը հաստատէ. «Զարգացնել ազգերու բարեկամական յարաբերութիւնները՝ հիմնուած ժողովուրդներու իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման սկզբունքի յարգանքի վրայ եւ այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել յանուն համընդհանուր խաղաղութեան ամրապնդման»: Իր արդար իրաւունքներուն եւ ինքնորոշման համար գոյամարտող Արցախը, անկախութեան ինքնահռչակումէն 32 տարի ետք,

Հալէպի մեջ գրասենեակներու, բնակարաններու, ինքնաշարժներու կողոպուտ տեղի կ՚ունենայ օրական դրութեամբ

Կողոպուտի ենթակայ դարձած է նաեւ Մունշիէ շրջանի ազգային «Արարատ» շէնքը իր բոլոր սեփական դարմանատուներով եւ գրասենեակներով, որոնց կարգին նաեւ «Գանձասար»-ի խմբագրատունը։

Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 15,000 դոլար գումար

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը ▪️Մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցից հայտնաբերել են չհայտարարագրված ոսկենման զարդեր ▪️Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման 15,000 ԱՄՆ դոլար գումար ▪️Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խմբաքանակներ ▪️Չհայտարարագրված թարմ լոլիկի և մանդարինի ներկրման փորձերը կանխվել են ▪️Մաքսային անցակետ ժամանած բեռնատարում եղել են չհայտարարագրված 180 կգ ընդանուր

14 ինքնասպանության փորձ անցած շաբաթում. փրկարար ծառայությունն ամփոփում է

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Փետրվարի 10-ից 16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 468 դեպք, որից 178-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 109, փլուզման, ջրահեղձման, պայթյունի, կեղծ ահազանգի՝ 1-ական, առատ ձյան՝ 3, մերկասառույցի՝ 17, թունավորման՝ 8 , ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 38, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 160, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 20, հրդեհի

Ավետիք Իշխանյանը մանկուց իր մեջ կրում էր հայկական երազանքի գաղափարը, որի իրականացման համար պայքարեց մինչև վերջին շունչը. Վազգեն Մանուկյան

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ Բոլորիս համար մեծ կորուստ էր Ավետիք Իշխանյանի մահը։ Ավետիքը յուրահատուկ մարդ էր։ Նրա համար մեծ պատասխանատվություն էր Մինաս Չերազի, Վահան Չերազի ընտանիքից սերված լինելը։ Նրա համար պատասխանատվություն էր Ռաֆայել Իշխանյանի որդին լինելը, և նա մանկուց իր մեջ կրում էր հայկական երազանքի գաղափարը, որի իրականացման համար պայքարեց մինչև վերջին շունչը։ Նրա կյանքն ամենօրյա պայքար էր

«Աշխարհում ոչ մի տեղ քաղաքային տրանսպորտը չի դիտվում բիզնես»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Տիգրան Ավինյանին

ԱՆԻՖ հիմնադրամում մսխված գումարով հնարավոր էր Երեւանի տրանսպորտի հարցը կարգավորել

Իրեն միակ տղամարդ հռչակած սույն անձը ՌԴ-ի հանդեպ իր անմնացորդ սիրո դիմաց վճարել է իմ ու քո երկրի ռազմավարական օբյեկտներով ու այդպես էլ չի գտել այն «ուչաստկովիին», որը կբացահայտեր հոկտեմբերի 27-ը. Լիլիթ Ստեփանյան

Արցախի շահի համար անհանգստացողը լավ կլիներ մի երկու խոսքով էլ պատմեր, թե ինչու ԼՂ-ն դուրս թողեց բանակցություններից, ինչու ՀՀ-ն դարձրեց ֆորպոստ, ինչու կազմակերպվեց մարտի 1-ը և ինչ կապ ունեն այսօրվա սիրո լիրիկական զեղումները ԱՄՆ-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթերի հետ։

Նախագահ Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսում արտահայտած ստերին և մոգոնած հեքիաթներին. Մուսինյան

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառումը Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում եմ, որ նախագահ Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսում արտահայտած ստերին և հետին թվով մոգոնած հեքիաթներին:  

«Արմեն Աշոտյանին ամբողջ հանրապետությունն է ճանաչում»․ Արմեն Աշոտյանի գործով վկա

Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հարցրեց՝ եթե պատճառ լիներ գաղտնի ձեռք բերել «Ծովասար» հանգստյան տունը, այդ դեպքում որևէ ողջամիտ պատճառ հայտնի՞ է, թե ինչու են Ձեզ հանձնարարել պարզել «Եթեր» հանգստյան տան վերանորոգման հնարավորությունը, վկան պատասխանեց՝ չեմ կարող ասել դա․ «Եթե ձեռք էին բերում, կարող էին ինձ տեղյակ չպահել»։

«Ա1+»-ի լսարանը և դիտողականությունը ամենաբարձրն էր Հայաստանում, և այդ փաստը ուղղակի ստով հերքել հնարավոր չէ. Մեսրոպ Մովսեսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

«Ա1+». «Եթե լուրջ մարդ լիներ, ես լուրջ պատասխան կտայի։ Այս մարդը այդպես էլ չփոխվեց», – այսպես է արձագանքել «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին ռեպլիկին։ Քոչարյանն այսօր իր ասուլիսում, լրագրողի հարցին պատասխանելով, անդրադարձել է հեռուստաընկերության եթերազրկմանը իր նախագահության օրոք` 2002թ. ապրիլի 2-ին։ «Ասացվածք կա` նմաններին ինչքան էլ եփես, ականջները հում են մնում»,

Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

«Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: 61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային

Ինչո՞ւ Արցախի համար ցույցեր չէիք անում․ հարց Ռոբերտ Քոչարյանին

«Ես օրը 5-10 անգամ կապի մեջ էի Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի ու այլ մարդկանց հետ։ Բաներ կան, որ հիմա չեմ կարող ասել։ Այո, առաջարկել եմ տարբերակ գտնել՝ իրենց այնտեղից հանելու։ Կգա ժամանակը, նաեւ դրա մասին միգուցե ավելի բացահայտ կպատմեմ։ Հիմա չեմ կարող պատմել, որովհետեւ հարց է առաջանում՝ ի՞նչ տարբերակով, ոնց։ Այո, այդ պահին իմ մտահոգությունը

Էդգար Ղազարյանը՝ դատավորին. «Դուք կուսակցության վարչության նիստ չունե՞ք, որ ինձ բերել, հասցրել եք Վայքի դատարան: Վարչության նիստ արեք, ինձ դատեք»

Հարցնում եմ. ասել եմ՝ Ալեն Սիմոնյանը տխմա՞ր է, ասում են չէ, բայց մի նկար ես դրել էկրանին, ու ասել, որ ներկայացումը կարող էր կոչվել ոչ թե «Ոսկե հորթը», այլ «Տխմարը»: Ու քանի որ Ալեն Սիմոնյանի նկարն է եղել, ուրեմն տխմար ասել ես Ալեն Սիմոնյանին: Նկարը բացում, նայում ենք, միայն Ալեն Սիմոնյանը չի: Նկարում են Ալեն Սիմոնյանը, Հրաչյա Հակոբյանը եւ Էդվարդ Աղաջանյանը:

«Ա1+»-ի մասին ՄԻԵԴ որոշումը Ռոբերտ Քոչարյանը համարում է Եվրոպայի կողմից կրկնակի ստանդարտի կիրառում

«Օքեյ, էդ ի՜նչ ողբերգություն էր։ ՀՀ անվտանգությունը դրա պատճառով սասանվեց, սահմանում մենք տվեցինք 5,5 հազար զոհ․․․»,- հեգնեց Ռոբերտ Քոչարյանը՝ պնդելով, որ իրականում «Ա1+»-ն այն ժամանակ եղել է երկու սենյակ, մի տաղավար․ «Մրցույթ է հայտարարվել հաճախականության համար։ Իրենք երեւի համարելով, որ իրենք անգերազանցելի են, տվել են մի առաջարկ, երեք էջի վրա՝ ձեռքով գրած։ Մրցակիցը, եթե չեմ սխալվում «Կենտրոնն» էր, մասնագետ են վարձել, տվել են մի առաջարկ, որը մի պատկեր էր տալիս։ Հանձնաժողովի նախագահը գիտե՞ք ինչ, հետո ասեցի՝ խի՞ եք սենց արել։ Ասում է՝ սենց էր, ես ի՞նչ անեի»։

Վթարային իրավիճակը կանխած վարորդին շնորհակալագիր է հանձնվել

տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում վարորդը մեքենայից դուրս գալիս և երթևեկելի գոտուց դուրս բերում պոկված բեռնատարի անիվը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բոլորում է հիմնադրման 100 տարին

Գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը բոլորում է նվագախմբի ղեկավարման 25 տարին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031