Օրվա լրահոսը
Այսօր Վահան Տերյանի 140-ամյակն է
Այսօր նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի 140-ամյակն է։ Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Տերյան ընտանիքի անդամներ, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու բանաստեղծի
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումների հիման վրա Քննչականում վարույթ է նախաձեռնվել․ «Ազատություն»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումների հիման վրա Քննչական կոմիտեում ինքնիրավչության հոդվածով վարույթ է նախաձեռնվել։ Քննչականից «Ազատությանը» հայտնում են՝ այս պահին նախաքննություն է ընթանում, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա: Այլ մանրամասներ կառույցը չի ներկայացնում։ Շարունակվող գործադուլի ֆոնին՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուն օրերս պնդել էր, թե աշխատակիցների մեծամասնությունը պատրաստ է եղել անցնել աշխատանքի, սակայն մոտ 70
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ։ Օդի
«Ես չեմ կարող դա ո՛չ հաստատել, ո՛չ հերքել»․ Պեսկովը՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին
«Ազատություն» – Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը: «Մինչ Վաշինգտոնի վարչակազմը ծավալում է իր աշխատանքը, շատ տարբեր հաղորդակցություններ են առաջանում, և այդ հաղորդակցություններն իրականացվում են տարբեր ուղիներով, և, իհարկե, այդ բազմաթիվ հաղորդակցությունների ֆոնին՝ ես անձամբ կարող եմ
Ինչո՞վ ավարտվեցին Նիկոլ Փաշինյանի՝ առցանց ուղետոմս գնելու փորձերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը։
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որում քննարկվել է հրադադարի և խաղաղության բանակցությունների հարցը․ Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Ըստ New York Post-ին տված հարցազրույցի՝ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը արդեն (մի քանի անգա՞մ) հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ, որում քննարկվել է հրադադարի և խաղաղության բանակցությունների հարցը։ Եթե Ուկրաինայում պատերազմը դադարեց առաջիկա 2-3 ամիսների ընթացքում, մենք կունենանք բոլորովին այլ իրավիճակ Հարավային Կովկասում։
Ինչի՞ համար էր Մեղրիի հարցի շուրջ այս ամբողջ արհեստական, հորինովի աղմուկ-աղաղակը․ «Հայացք Երևանից»
Մեղրիի շուրջ աղմուկը սկսվեց այն բանից հետո, երբ «Ազատություն»-ը հունվարի 30-ին հրապարակեց մի տեսանյութ, որը կրում էր «Երբ, ով եւ ինչ է բանակցել Մեղրիի վերաբերյալ՝ ըստ «Պետդեպ»-ի գաղտնազերծած փաստաթղթերի» վերտառությունը։ Իսկ հաջորդ օրը՝ ասես հույժ պայմանավորվածությամբ, Փաշինյանը կառավարությունում հավատարմագրված լրագրողների համար մամուլի 4-ժամյա ասուլիս տվեց եւ առիթն օգտագործեց՝ արծարծելու հատկապես Մեղրիի թեման՝ իր սուբյեկտիվ ընկալման
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Քատարա արաբական ձիերի միջազգային փառատոնի» փակման հանդիսավոր արարողությանը
Փետրվարի 8-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, Կատարում ՀՀ դեսպանության մի շարք ներկայացուցիչներ և հայկական պատվիրակության այլ անդամներ ներկա գտնվեցին «Քատարա արաբական ձիերի միջազգային փառատոնի» (KIAHF 2025) փակման հանդիսավոր արարողությանը։ KIAHF-ը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր ձիասպորտային փառատոններից մեկը, որը կազմակերպվում է Կատարի մշակութային հիմնադրամի, Կատարի ձիասպորտի
Գործող իշխանությունը սպառել է իշխելու իր իրավունքը՝ թեպետ այն չի էլ ունեցել ի սկզբանե․ «Հայացք Երևանից»
Պատմական մի սեղմ ակնարկ. Եվրոպական միջնադարում իշխանության՝ իշխելու հիմքը Աստվածն էր. այսինքն՝ կար աստվածային իրավունք, որը միապետին տալիս էր իշխելու իրավունք: Վերջինս պատասխանատու էր միայն Աստծո առջեւ՝ բնականաբար եկեղեցու միջնորդությամբ: Հետո եկավ Լուսավորության ժամանակաշրջանը, եւ իշխանության աստվածային հիմքը կասկածի տակ դրվեց: Ժան-Ժակ Ռուսոյի ձեւակերպմամբ՝ որոշվեց, որ տիրակալն այսուհետ պետք է պայմանագրային հիմունքներով համաձայնության գա ժողովրդի
Տավուշի մարզում տեղում է ձյուն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Ոսկեպարի ոլորանները, Նորավանի խաչմերուկից Շինուհայր և Սյունիք գյուղի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Սյունիքի
Հայաստանի Հանրապետությունը հաստատում է Լիբանանի հետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու իր պատրաստակամությունը․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն X-ում Սրտանց շնորհավորում եմ Նաուաֆ Սալամին՝ Լիբանանի վարչապետ նշանակվելու և կառավարության ձևավորման առթիվ։ Մաղթում ենք Ձեզ հաջողություններ ձեր պատասխանատու գործում՝ ի շահ երկրի և ժողովրդի։ Հայաստանի Հանրապետությունը հաստատում է Լիբանանի հետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու իր պատրաստակամությունը։
Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված կայքը հերթական անհեթեթ հրապարակումն է արել, թե իբր հայկական կողմը պատերազմի է պատրաստվում. Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված «Caliber.az» կայքը հերթական անհեթեթ հրապարակումն է արել, թե իբր հայկական կողմը պատերազմի է պատրաստվում։ Այս թեմայով ադրբեջանական քարոզչական արշավը նոր թափ է սկսել հավաքել վերջին օրերին։ Նման հրապարակում արել էր նաեւ ադրբեջանական հանրային հեռուստաընկերությունը։ Որքան ակտիվորեն
Նախարար Նորա Պայրագտարեանն իր առաջին այցելութիւնը տուաւ Վեհափառ Հայրապետին՝ ստանալու համար անոր հայրական օրհնութիւնը
Քիչ առաջ, Շաբաթ, 8 Փետրուար 2025-ին, Անթիլիասի Մայրավանք այցելեց եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ հանդիպում ունեցաւ Լիբանանի Հանրապետութեան նորակազմ կառավարութեան երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նորանշանակ նախարար դոկտոր Նորա Պայրագտարեան։ Դոկտ. Նորա, իբրեւ նախարար, իր առաջին այցելութիւնը տուաւ Վեհափառ Հայրապետին՝ ստանալու համար անոր հայրական օրհնութիւնը՝ իրեն վստահուած գործունէութեան սկսելէ առաջ։ Արամ Ա. Կաթողիկոս իր ուրախութիւնը
Գտեք ձեր կորսված խիղճը, պարոն գեներալ․ նահատակված զինվորի մայր
44-օրյա պատերազմում նահատակված զինվորի մայր Նաիրա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը 2020 թ. հոկտեմբերի 12-ին ՊԲ բանակի գլխավոր հրամանատար Ջալալ Հարությունյանի ապիկար կառավարման և խայտառակ հրամանի հետևանքով՝ «թողնել մերոնք են», զոհվեցին մեր տղաները, Ցորի Դ20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի 13 ժամկետային զինծառայողներ ու նրանց հետ մինչև վերջ կռիվ տված ազնվագույն կամավորներ, ընդհանուր թվով 20 անձ: Դիվիզիոնի հրետանու
Արփինե Սարգսյանը վերապատրաստող անձնակազմի հետ քննարկել է ծառայողների մասնագիտական պատրաստվածության և դասընթացների արդյունավետության մասին հարցեր
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր: Սարգսյանը հետևել է ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրի անձնակազմի համալրման գործընթացի հարցազրույցի փուլին: Հանձնաժողովների նախագահները Արփինե Սարգսյանին են ներկայացրել հարցազրույցի անցկացման ընթացակարգը, թեկնածուների ընտրության չափանիշներն ու գնահատման մեխանիզմները։ Հարցազրույցն անցկացնող հանձնաժողովների կազմում ընդգրկված են Ներքին գործերի նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների
«Քատարա» մշակութային հիմնադրամը բացել է հայկական անկյունը
«Քատարա» մշակութային հիմնադրամը այսօր հանդիսավոր կերպով բացեց հայկական մշակութային անկյունը` այսպիսով ևս մեկ անգամ ամրապնդելով երկու ժողովուրդների միջև մշակութային կապերը։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, հայկական պատվիրակության այլ անդամներ, Կատարում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, ինչպես նաև պաշտոնական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։ Հայկական
Ցավալի է, որ Մերձավանի ողբերգության ֆոնին իշխանությունները շարունակում են իրենց քաղաքական հաշվեհարդարը իմ հանդեպ․ Վալոդյա Գրիգորյան
Փարաքար համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ, Մերձավան գյուղում օրեր առաջ տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է ինձ և իմ ընտանիքին, ովքեր ապրում են այդ բնակավայրում։ Մեկ անգամ ևս ցավակցում եմ մահացածի հարազատներին, վիրավոր համագյուղացուն մաղթում շուտափույթ ապաքինում։ Ցավոք, գյուղում առկա որոշ թափթփուկներ հերթական անգամ իրենց
Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակութային գյուղակում
Այսօր ՀՀ վարչապետի տիկին և «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայկական պատվիրակության հետ միասին շրջայց կատարեց Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող «Քատարա» մշակութային գյուղակում (Katara Cultural Village)՝ ծանոթանալու հիմնադրամի կրթական, մշակութային, հետազոտական և սոցիալական ծրագրերին։ Տիկին Հակոբյանին ուղեկցում էին հիմնադրամի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Խալիդ ալ Սուլաիթիի գլխավորությամբ, ովքեր ներկայացրեցին տարբեր բաժինների հիմնական
Նորա Պայրագտարյանը Լիբանանի նոր կառավարությունում զբաղեցրել է երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի պաշտոնը
Լիբանանի Հայ Համայնք ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ հայազգի Նորա Պայրագտարյանը Լիբանանի նոր կառավարությունում զբաղեցրել է երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի պաշտոնը: Լիբանանում հայկական պարբերականների տվյալներով՝ նա ՀՅԴ ներկայացուցիչ է։
Շատ նյարդայնացա, ուզում էի թվային հարթակի միջոցով ավտոբուսի տոմս առնել, չկարողացա. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ պատմելով այսօր ավտոբուսով կեցավայր վերադառնալու մասին։
Միջազգային իրավական գործընթացներից հրաժարումը բերելու է աղետալի հետեւանքների․ Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ես շարունակ, անհոգնել կրկնում եմ, որ Բաքվում մեր հայրենակիցների դեմ ընթացող շինծու «դատավարությունները» ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ, դա փաստ է, դրա մասին պարզ խոսում է նաեւ ադրբեջանական կողմը։ Երեկ մեր 15 հայրենակիցների գործով «դատավարության» «մեղադրական եզրակացության» մեջ արդեն ՀՀ-ից
Լոռու մարզում և Գավառ քաղաքում տեղում է ձյուն. ճանապարհները Հայաստանում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Ջուջևան-Ոսկեպար, Գեղարոտ-Ջամշլու (բուք է) ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում
Հայրենադարձներին ներկայացվել են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված պետական ծրագրերն ու միջոցառումները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ փետրվարի 7-ին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ոլորտի համար կազմակերպվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի ներկայացման նպատակով: Ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա ներկայացրել է ԲՏԱ
Հայոց ցեղասպանությունն ուրանալով՝ Փաշինյանը երկու նապաստակ է փորձում խփել միանգամից. հաճոյանալ Թուրքիային եւ խորացնել կոնֆլիկտը Մոսկվայի հետ․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին Հարց առաջին։ Վաշինգտոնում Փաշինյանը հայտարարեց, որ «Պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պնդումը։ Պատասխան։ Փաշինյանը վաղուց է վա-բանկ գնացել՝ Հայոց ցեղասպանության, Արցախի, մեր ազգային ինքնության դեմ։ Որքան անպատիժ է մնում նա, այնքան ավելի ցինիկ եւ զարհուրելի են դառնում նրա
Տարհանված քաղաքացիներն ապահովված են կեցության վայրերով, սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատել է շտաբի կազմը: Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Օպերատիվ աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ և արդյունքների վերաբերյալ Վարչապետին
Կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը
Փետրվարի 11-16-ը, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը: «Սուրբ Սարգիս» կտավում պատկերված են հայոց եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկը` Սարգիս զորավարը, և նրա որդին` Մարտիրոսը, որոնք 14 զինվորների հետ նահատակվել են հանուն քրիստոնեության: Կոստանդիանոս Ա կայսեր կողմից Կապադովկիայի իշխան և սպարապետ նշանակված Սուրբ Սարգիսը
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան
Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն։ ՀՀ ՊՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Փետրվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վրկ։ Օդի
Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը
Ծիծեռնավանքի տաճարը դեռևս 2020 թվականի դեկտեմբերից, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո, դարձել է Ադրբեջանի աղվանա-ուդիական համայնքի քարոզչական թիրախներից մեկը: Չնայած այս ամենին, տաճարը պարբերաբար պղծվում է: ՀԱՅԱՔՎԵ
Հայաստանում համակարգային կոռուպցիան օրինականացվել է․ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ․ Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանի իշխանությունը շարունակում է պետական միջոցները վերածել անձնական բիզնեսի։ Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, ինչն ակնհայտ կոռուպցիոն սխեմա է։ Անձնական կապերով միլիոնների շրջանառություն՝ պետության հաշվին, Բյուջեի մսխում, երբ քաղաքացիները ստիպված են վճարել թանկացած գազի, ջրի, հոսանքի ու


















































