Օրվա լրահոսը
Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին
Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին․ այս մասին «Ինստագրամ»-ի իրենց էջերում տեղեկացրել են ու լուսանկարներ հրապարակել ֆիլմի՝ ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը: Ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին էր
«Կարիք չկա, որ Բայդենը շարունակի հասանելիություն ունենալ գաղտնի տեղեկատվությանը». Դոնալդ Թրամփ
«Ազատություն» – «Ջո, դու ազատված ես». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռացած նախագահ Ջո Բայդենին զրկել է գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։ Թրամփն այս մասին գրել է սոցցանցի իր հարթակում։ «Կարիք չկա, որ Բայդենը շարունակի հասանելիություն ունենալ գաղտնի տեղեկատվությանը, և մենք անհապաղ չեղարկում ենք դեմոկրատի այդ հնարավորությունը», – գրել է Թրամփը, նաև հիշեցրել, որ իր հետ նույն
ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի նախկին վարչապետին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով
Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։ Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան է և
Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել․ «Գեղարդ»
Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Օրինակ՝ սեփական լեզվով կրթություն ստանալու հնարավորության բացակայություն, նորածիններին տրվող էթնիկ փոքրամասնություններին բնորոշ անվան և ազգանվան ընտրության խոչընդոտ, թալիշերեն և լեզգիերեն հեռուստաալիքների ցուցադրության, թերթերի, գրքերի հրատարակման խնդիրների ստեղծում և այլն։ Թալիշ ժողովրդի դրոշի և խորհրդանիշների նկատմամբ ագրեսիան բնորոշ է ոչ միայն ադրբեջանական իշխանություններին, այլև՝ իշխանամետ
Փաշինյանի այցը Վաշինգտոն չի տվել պատասխան Փաշինյանի հիմնական հարցերին․ Սուրեն Սարգսյան
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Շարունակում եմ պնդել, որ Փաշինյանի այցը Վաշինգտոն ուներ մեկ հիմնական նպատակ՝ հասկանալ, թե արդյոք Թրամփի վարչակազմը շարունակելու է տրամադրել իրեն այն քաղաքական աջակցությունը, որը նա ստանում էր Բայդենի վարչակազմից։ Այս հարցի պատասխանը նա կարող էր ստանալ այնպիսի մարդկանցից, որոնք Վաշինգտոնում քաղաքական որոշումներ են կայացնում։ Այդ մարդիկ
«Ընթացիկ որևէ այլ քայլ և գործողություն չի լինելու, այն պետք է լինի վերջնական և հաղթանակի մարտը»․ Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանն ահազանգեց՝ մեզ սպառնացող ամենամեծ վտանգն առաջնորդության չգոյությունն է պետական իմաստով, հենց այդ առաջնորդության անգաղափար, անսկզբունք լինելն է։
Բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի
Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի: Նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև: ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Փաշինյանին «հաջողվեց» առաջնագծում պայմաններ և իրավիճակ թելադրող բանակին վերածել նահանջող, համակերպվող և երկրորդական դեր ունեցող կառույցի․ Տիգրան Աբրահամյան
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանական իշխանությունը Հայաստանը վերածել է մի երկրի, երբ հաղթանակած, մարտունակ ու ամուր մարտական ոգի ունեցող բանակը հանրային-քաղաքական դիսկուրսում տրանսֆորմացվել և քննարկվում է դատվող զինվորականների, դասալիքների, բարոյալքվածների համատեքստում: Փաշինյանին «հաջողվեց» առաջնագծում պայմաններ և իրավիճակ թելադրող բանակին վերածել նահանջող, համակերպվող և երկրորդական դեր ունեցող կառույցի:
Ստեփանավանում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ 1 քաղաքացու դի է հայտնաբերվել
Փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։ Հայտարարվել է
«ՔՊ թիմն արդեն գոյություն չունի, մարդկային այն համախումբը, որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի կամքով, չի կարող թիմ անվանվել»․ Հակոբ Ասլանյան
Հակոբ Ասլանյանը վստահեցրեց՝ իրենց ստեղծած կուսակցությունը քաղաքական կյանք է մտնում ինքնատիպ քաղաքական ծրագրով։
Օսլոյում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումները
Փետրվարի 7-ին Օսլոյում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի ղեկավար և փորձագիտական կազմի հետ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումները, կայունության և խաղաղության հաստատման հնարավորությունները, ինչպես նաև այդ ճանապարհին առկա մարտահրավերները։ ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի համատեքստում անդրադարձ է կատարվել նոր՝ ամուր գործընկերությունների
Էնի ո՞վ ա, որ… «Ուղղական հոլով»
«Առավոտը» շարունակում է հրապարակել Աղասի Հունանյանի հոդվածների շարքը «Ուղղական հոլով» խորագրով: Հոդվածները «Առավոտ» օրաթերթում լույս են տեսնում ամեն ուրբաթ, իսկ aravot.am կայքում տեղադրվում են շաբաթ օրերին: Շարքի նախորդ հոդվածն՝ այստեղ: Հայաստանում հետաքրքիր առանձնահատկություններ ունի շրջանաձեւ երթեւեկությունը: Որպես կանոն, գլխավորը շրջանի մեջ գտնվող մեքենաներն են, մուտք գործողները պետք է զիջեն նրանց: Տեղանքով ու ճանապարհային այլ նրբություններով
Գագա Սբ․ Սարգիս վանքի արձանագրության վերջին կտորը նույնպես անհետացած է
Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ-ի ֆեյսբուքյան գրառումը Գագա Սբ․ Սարգիս վանք (Ղազախի շրջան)։ Գագ լեռան գագաթին գտնվող Սբ․ Սարգիս վանքն արևելքից և 1838 թ․ իրականացված նորոգության արձանագրությունը, որն արդեն 1985 թ․ միտումնավոր քերված էր (լուս․ Ս․ Կարապետյանի), իսկ 2000-ական թվականների սկզբներին՝ մեծ մասով նաև ջարդված (լուս․ www.bakililar.az/ca/news/news9.html; www.caucasianhistory. org)։ Ներկայումս այդ արձանագրության վերջին կտորը նույնպես անհետացած
«Վարչապետի հայտնի խնդրանքը պայմանավորված չէր Արգիշտի Քյարամյանի և իմ մեջ տեղի ունեցած միջադեպով»․ Հովիկ Աղազարյան
Հովիկ Աղազարյանի վստահեցմամբ՝ այս իշխանությունը գնացել է դեպի ավտորիտարիզմ․ «Մեկ տարի առաջ արդեն խնդիրներն առարկայացան, որոնք պայմանավորված էին խաղաղության պայմանագրով, ԵՄ դիրքորոշվելու հարցով, և ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ես այդ ճանապարհին խանգարող էի»։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարները նամակ են հղել պետքարտուղար Ռուբիոյին՝ հայկական օրակարգի հարցերի մասին․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ, դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնը և հանրապետական Գաս Բիլիրակիսը, ինչպես նաև փոխհամանախագահներ, դեմոկրատ Բրեդ Շերմանն ու հանրապետական Դեյվիդ Վալադաոն համատեղ նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ուր անդրադարձել են Կոնգրեսի հայկական հարցերով երկկուսակցական հանձնախմբի առաջնահերթություններին ու համագործակցության հույս հայտնել գործող վարչակազմի հետ այդ հարցերի շուրջ: Նամակում մասնավորապես նշվում է,
Որպեսզի հիվանդին հնարավոր լինի բուժել, նախ եւ առաջ հարկավոր է նրան ապրեցնել
Հարցազրույց ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Ռադիկ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ – Պարոն Կոստանյան, կխնդրեինք ներկայացնել գիտության, մասնավորապես ֆիզիկայի դերն ու նշանակությունը ժամանակակից հարափոփոխ աշխարհում։ – Գիտությունն ընդհանրապես մարդկության համար ճանաչելի է դարձնում շրջապատող աշխարհը, բոլոր այն երեւույթները, որոնք տեղի են ունենում ե՛ւ բնագիտության, ե՛ւ ընդհանրապես հասարակական, մարդկային կյանքում։ Գիտությունը
Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն
Հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի շենքերից մեկում․ տարհանել են 27 բնակչի
Փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ
«Մենք պայքարելու ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նորից չդառնա ՀՀ վարչապետ»․ Հովիկ Աղազարյան
Հարցին՝ պայքարելու են նաև իշխանափոխությա՞ն համար, ՔՊ-ի հեռացմա՞ն համար, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն իրարից շատ են տարբերվում»։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Նախագահները քննարկել են նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը, Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի անխափան աջակցություն ցուցաբերել Սիրիային։
Վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ, գործնականում քիչ չեն այն դեպքերը, երբ վարչական մարմինները ֆիզիկական (իրավաբանական) անձանցից պահանջում են առանձին-առանձին կատարել այն գործողությունը, որը, ըստ էության, բովանդակային առումով վերջիններիս կողմից արդեն իսկ կատարվել է մեկ ընդհանուր գործողության շրջանակներում։ Վարչական մարմինների նմանատիպ վարքագիծը կանխելու համար էլ օրենսդիրը երեք հնարավոր ուղղություններով արգելքներ է սահմանել վարչական մարմինների համար: ՀՀ վճռաբեկ
Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Հայաստանի դեսպան Վահագն Աթաբէկեանին
Հինգշաբթի, 6 Փետրուար 2025-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեանի: Հանդիպումը առիթ հանդիսացաւ արծարծելու Լիբանանի ներքին կացութեան, Հայաստան-Սփիւռք յարաբերութեան եւ ընդհանրապէս Միջին Արեւելքի ու Կովկասի մէջ հայութեան դիմագրաւած մարտահրաւէրներուն մասին։ Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍ
Բոյկոտի աճող դինամիկան կարող է նախապայմաններ ստեղծել իշխանափոխություն իրականացնելու համար․ Ռուբեն Հակոբյան
ԱԺ նախկին՝ 4 գումարումների պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Միանգամից նշեմ, որ Երեւանի ավագանու ընդդիմության կողմից նախաձեռնած եւ քաղաքացիների զգալի հատվածի աջակցությանն արժանացած հասարակական տրանսպորտի, ինչպես նաեւ սոցիալական մյուս ոլորտների թանկացման դեմ դժգոհությունների ու բոյկոտի կազմակերպումը դիտում եմ միջոց՝ Արցախն ու մեր զինվորներին գլխատած, միջազգային հարթակներում Հայաստանը մեկուսացրած, դաշնակիցների ու թշնամիների մոտ ամենօրյա ռեժիմով պետությանը
Բաքվի բարբարոսական վարչախմբի «դատարան» կոչեցյալում փաստացիորեն «դատում են» մեզ բոլորիս մեր համազգային իղձերի և երազանքների համար․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Բաքվի բարբարոսական վարչախմբի «դատարան» կոչեցյալում փաստացիորեն «դատում են» մեզ բոլորիս մեր համազգային իղձերի և երազանքների համար, մեր արդար ու պարզ մարդկային իրավունքն իրացնելու համար։ Մինչդեռ համազգային մակարդակում մենք դեռ տարօրինակ մի ընդարմացման մեջ չենք էլ գիտակցում, որ ոչ մի հայ և հայաստանցի չպետք է հայտնվի թշնամու բանտում, իսկ, Աստված մի
Հայաստանի մեջ մեր ապահովության մարմինները ընտրեցին ամենավատ տարբերակը
Գրավոր ուղեցույցները եւ ընթացակարգերը դոգմա (պաշտամունք) չեն, որոնք պետք է իրականացվեն բառացիորեն, ինչպես թելադրված է գրքում: Դրա համար արեւմտյան մի շարք երկրներում «Հետախուզական ծառայություն» մարմինները կոչվում են «ինթելիճենս» (intelligence, բանականություն), որտեղ կարեւոր են ոչ թե տեսությունները, այլ արդյունքները, որտեղ վճռորոշ արդարացնող գնահատականը արդյունքներն են, որոնք բացարձակ վճռորոշ են: Բազմիցս նկատել եմ, որ Հայաստանում կա մի
Հայկ Ցիրունյան. Այդ տված ավել գումարը հենց նրա համար է, որ ոլորտը բարեփոխվի, ավտոբուսները շատանան, եւ կզած մարդիկ վերանան. «Հրապարակ»
Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ցիրունյանի հետ – Քաղաքացիների մի ստվար հատված քանի օր է՝ բոյկոտում է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը: Ասում են, որ թանկացումը բարեփոխում չէ։ Դուք վերջին անգամ ե՞րբ եք օգտվել տրանսպորտից. Ձեր կարծիքով` արժե՞ր թեկուզ 50 դրամով ավելացնել ուղետոմսի արժեքը։ – Երբեմն, այո, օգտվում եմ հանրային տրանսպորտից, իսկ վերջերս, նկատի ունենալով Ձեր նշած
Ո՞վ է Եռաբլուրի հողերը վաճառել. «Ժողովուրդ»
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Արմեն Սարգսյանի նկատմամբ 19 դրվագ մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա Եռաբլուր պանթեոնին հարակից հողակտորները հերթով վաճառել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Արմեն Սարգսյանը, լինելով ՀՀ ՊՆ աշխատակից, Անդրանիկ Ենոքի Մանուկյանի հետ փոխկապակցված իրավաբանական անձ
Էկոնոմիկայի նախարարի խոսնակ․ «Հարց է բարձրացվել հալալ մակնշմամբ սննդի եւ մուսուլմանական աղոթատեղերի մասին»․ «Հրապարակ»
Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գեւորգյանն օրերս հանդիպել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ եւ շոկի է ենթարկել նրանց՝ ասելով, որ հյուրանոցներում պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից։ Ոմանք կասկածել են, որ դա արվում է ադրբեջանցիների համար, որոնք մոտ ապագայում հնարավոր է ազատ ելումուտ ունենան Հայաստանում․ ըստ Ալիեւի հայտարարությունների՝ 300 հազար ադրբեջանցի
Ռուսական կողմն էլ իր հերթին սկսել է փաղաքշելուց անցնել Ադրբեջանին ատամ ցույց տալուն․ «Փաստ»
Եթե Ռուսաստանը կորցրեց իր ազդեցությունը Հայաստանում, ապա այդ իրողությունը կարող է հանգեցնել նաև Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս գալուն։ Ներկայում Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող պատերազի ուղղությամբ։ Բայց Հարավային Կովկասի ուղղությամբ թուրքական գործոնի անտեսումը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ այդ երկրի համար։ Իսկ Սիրիայում տեղի ունեցածը Մոսկվան պետք է իր աչքի առաջ ունենա, երբ Թուրքիայի աջակցությամբ
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գավառ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Ջուջևան, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում տեղում

















































