Օրվա լրահոսը
Սյունիքում նոր փոխմարզպետ է նշանակվել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Աշոտ Մարդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը եւ տարածում Մարդյանի կենսագրականը։ *** Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1968 թ. նոյեմբերի 11, ք. Գորիս Կրթություն 1985-1987 թթ. – Թուրքմենստանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ 1989-1992 թթ. – Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ Աշխատանքային գործունեություն
Ինչպես էին բերման ենթարկում հայտնի գործարար «Ճվճվ Արոյի» զավակին ու նրա ընկերոջը (ֆոտոշարք, տեսանյութ)
Սեպտեմբերի 26-ին Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակցները ծառայության ժամանակ նկատել էին, որ Лада 2172 մակնիշի 44 RR 404 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները: Ինչպես shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները փորձել էին կանգնեցնել նրան, սակայն վարորդը դիմել էր փախուստի: Կիլիկիա թաղամասում ՃՈ աշխատակիցներին հաջողվել էր «փախստականի» առաջխաղացումը կասեցնել, ինչից հետո ավտոմեքենայի
Եվս մեկ ՀՀԿ-ական փոխմարզպետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մուշեղ Աբգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։ Կառավարությունը տարածել է Մուշեղ Աբգարյանի կենսագրականը: *** Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1982 թ. մայիսի 21, ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Սարալանջ Կրթություն 1996-1999 թթ. – Ապարան քաղաքի Գիտությունների ազգային ակադեմիային կից ֆիզիկամաթեմատիկական դպրոց 1999-2004 թթ. – Հայկական
Ինքնասպանություն գործած 84-ամյա տատիկն առաջիկայում պետք է մեկներ Ռուսաստան
News.am. Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի իրենց շենքի պատշգամբում լվացքի պարանից կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 84-ամյա Լենա Բ.-ն միայնակ էր բնակվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրանց հարեւանները: Նրանց փոխանցմամբ՝ ինքնասպանություն գործած կինը 1 աղջիկ ունի, որը բնակվում է Ռուսաստանում: Լենան հարեւաններին պատմել է, թե իրեն էլ են ցանկանում տանել Ռուսաստան: Հարեւանները 84-ամյա կնոջը բնութագրում
Մարզերում ակնաբուժական կենտրոններ կստեղծվեն
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ, Ռոջեր Օհանեսյանին եւ կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Նունե Եղիազարյանին։ Նախարարը չափազանց բարձր գնահատեց անցած 21 տարվա ընթացքում ՀԱՆ-ի Հայաստանի ակնաբուժության զարգացման գործում ունեցած ներդրումը։ Կազմակերպությունը, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ, մարզերում եւ Երեւանում իրականացնում է
Կառավարությունն ընդունեց եկող տարվա բյուջեի նախագիծը. Առաջարկվում է աշխատավարձերն ու թոշակները բարձրացնել
Այսօր կառավարության արտահերթ նիստում ընդունվեց 2014 թվականի բյուջեի նախագիծը, ըստ որի առաջարկվում է` եկամուտների գծով` 1 տրիլիոն 127 մլրդ 400 մլն դրամ, ծախսերի մասով` 1 տրիլիոն 237 մլրդ 900 մլն դրամ, պետական բյուջեի դեֆիցիտը` 110 մլրդ 500 մլն դրամ: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացմամբ՝ 2014 թվականի պետբյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշներն են` իրական ՀՆԱ-ի աճ
Գլխավոր ճարտարապետը սպառնացել է. «Խայտառակություն է, եթե հրապարակենք, գործից կազատեն»
Կոմիտաս 5 հասցեի բնակիչ Սուսաննա Պալյանը այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց պատմեց, որ իրենց ձեռքի տակ ունեն ապացույցներ, թե ինչպես է գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը սպառնում երեւանցիներին: «Եթե հրապարակենք այն նյութերը, որտեղ գլխավոր ճարտարապետը խոսում է բնակիչների հետ, նա ուղղակի սպառնում է բոլոր երեւանցիներին, որ բոլորը պատրաստ լինեն, որ Երեւանը կառուցապատվելու է ավելի խտացնելու են շինությունները:
Մարգարիտ Եսայան. Ընտրությունը գեղեցիկի եւ իրատեսականի միջև է
Մաքսային Միությանը անդամակցելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանը պատասխանել է ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: « Ի պատասխան Ձեր հարցին. Ցավոք, կյանքը տեսություն չէ, կյանքը պրակտիկա է, եւ բոլոր այն խնդիրները, որոնք տեսականորեն ունեն գեղեցիկ եւ տպավորիչ լուծումներ, իրականության մեջ ունենում են իրատեսական լուծումներ: Խորին հարգանքով` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայան»:
Հայտնաբերվել է նռնակ
Սեպտեմբերի 28-ին, ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 68 տան մոտ հայտնաբերվել է նռնակ: Դեպքի վայր է մեկնել Արթիկ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի մարտական նռնակ՝ առանց պայթուցիչի: Ոստիկանները հայտնաբերված նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք: ԱԻՆ
Ոստիկանության բաժիններ են բերվել երեք տասնյակից ավելի մարմնավաճառ (տեսանյութ)
Տեսանյութը տարածել է ՀՀ ոստիկանությունը:
Հայ-վրացական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարեւոր երաշխիք է տարածաշրջանային անվտանգության համար
Սեպտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Թենգիզ Շարմանաշվիլին և Հայաստանում իր առաքելությունն ավարտող Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց գնդապետ Մուրթազ Գուջեջիանիի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը` մեր երկրների ռազմական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում, ինչի վկայությունն են իրականացված
Կոմիտաս 5-ի բնակիչները՝ քաղաքապետարանի առջեւ
Կոմիտաս 5 հասցեի մի խումբ բնակիչներ այսօր Երեւանի Քաղաքապետարանի առջեւ էին հավաքվել եւ հանդիպում էին պահանջում գլխավոր ճարտարապետի հետ: Նրանց դիմավորեցին քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալն ու քաղաքաշինական ծրագրերի կարգավորման բաժնի պետ Արբակ Վարդանյանը: Կոմիտասցիներին քաղաքապետարանի ներկայացուցիչները հրավիրեցին ներս՝ քննարկելու խնդիրը: «Թող հելնենք վերեւ, մեր բանակցությունների եւ զրույցի մասին բնակիչները կպատմեն»,- լրագրողների մուտքը քննարկման դահլիճ արգելելով
ՀՀ հիմներգի պատվերը ժողովրդական է. Տիգրան Խաչիկյան
«Հայաստանի Հանրապետության հիմներգը մեր պետականության խորհրդանիշն է: Այն հնչում է տարբեր երկրներում եւ յուրաքանչյուրիս շուրթերից՝ ներկայացնելով Հայաստանը: 1991թ-ին ընդունվեց ՀՀ պետական հիմներգը, բայց որպեսզի այն ավելի կատարյալ լինի, կարելի է որոշակի փոփոխություններ մտցնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ՀՀ հիմներգի մասին օրենքի փոփոխություն կատարելու մասին օրինագիծ» թեմայի շուրջ նշեց Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության անդամ Տաթեւիկ Խանաղյանը:
Մաքրվում են արձրեւատարները (ֆոտոշարք)
«Երեւան Ջուր» ընկերությունը սկսել է մայրաքաղաքի անձրատար համակարգի մաքրման հերթական աշխատանքները: Գործող կարգի համաձայն, տարին երկու անգամ՝ գարնանն ու աշնանը, իսկ առավել «խոցելի» վայրերում` ավելի հաճախակի, ընկերության «Արեւելք» եւ «Արեւմուտք» շահագործման տնօրինությունների տարածքային տեղամասերը մաքրում են` նաեւ բարձր ճնշման օդ փչող հատուկ մեքենաների օգնությամբ, կուտակված աղբից ինչպես փողոցների անձրեւընդունիչների դիտահորերը, այնպես էլ` դրանցից դեպի կոյուղու
Պատգամավորները պիտի կողմնորոշվեն՝ ի՞նչ սեռ ունեն
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը` «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» վիճահարույց օրենքի մասին: – ՀԴԿ-ն միակ քաղաքական ուժն է, որը միացել է այն հասարակական կազմակերպություններին, որոնք ձեւավորել են «Համահայկական ծնողական կոմիտեն» շարժումը եւ պայքարում են «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» վիճահարույց օրենքի դեմ. որքան տեղյակ եմ, պատրաստվում
Գուրգեն Մարգարյանի հուշարձանի բացումը (ֆոտոշարք)
Այսօր Երեւանում բացվեց Հունգարիայում կացնահարված ՀՀ բանակի սպա Գուրգեն Մարգարյանի հուշարձանը:
Արարատում կպայքարեն «Պուտինը», «Ուզբեկը» եւ եւս 3 հայեր…
Ընտրապայքարը կընթանա մարզային ուժեղ կլանների միջեւ Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահից հետո համայնքի ղեկավարումը ժամանակավորապես վստահվեց փոխքաղաքապետ Խաչիկ Մնացականյանին: Հոկտեմբերին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրության օրը դեռեւս նշանակված չէ, սակայն Արարատում արդեն ակտիվորեն շրջանառվում են թեկնածուների անունները: Հիշեցնենք, որ այս համայնքում ղեկավարի ընտրությունը ամեն անգամ թեժ է եղել: Արարատը համանուն մարզի ամենամեծ քաղաքներից մեկն է, եւ
Երբ բացում ես տատիկի հեքիաթարանը…
Հին Երեւանն այսօր չկա: Չի մնացել Հին Երեւանը հիշեցնող փողոց, թաղամաս, շենքերն էլ մատների վրա կարելի է հաշվել: Եվ կամաց-կամաց պակասում են մեզ հետ, մեր կողքին ապրող հին երեւանցիները՝ մարդիկ, ում հիշողության մեջ տպվել է հետպատերազմյան Երեւանը, մարդիկ, ովքեր տեսել են ստալինյան, խրուշչովյան, բրեժնեւյան, գորբաչովյան երեւանները: Նրանցից մեկի հոբելյանն է այսօր: Եվ իր հոբելյանին ընդառաջ՝
Ցանկացած այլ իրավագետ չի կարող համեմատվել Վլադիկ Ներսեսյանցի հետ
Վ.Ներսեսյանցի գործերը գրեթե մշտապես մեծ աղմուկ են հանել, դրանք հրաժարվել են տպագրել գիտական հանդեսները, թեպետ հիմա այդ աշխատությունները համարվում են ամենապահանջվածներից: Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 2-ին ՌԴ ԳԱԱ Պետության եւ իրավունքի ինստիտուտում հատուկ գիտական ընթերցանություններ են կազմակերպվում hայ աշխարհահռչակ իրավագետ Վլադիկ Սումբատի Ներսեսյանցի հիշատակին: Դա աննախադեպ ու դեռեւս անկրկնելի նախաձեռնություն է: Այս տարի գիտնականը կբոլորեր իր
Վարչապետը Դուրգարյանին «կգնահատի» Մարիինյանում
Վերջին շրջանում ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հաճախակի հյուրախաղերի շրջագայությունները տարբեր խոսակցությունների առիթ են դարձել։ Սկսած 2000-ականների սկզբից, դրանք իսկապես հաճախակի են։ 2001թ. հայ դիրիժորը Իտալիայում հանդես է եկել Հայդնի սիմֆոնիաների մեկնաբանմամբ, ապա Կալյարիի թատրոնում՝ Չայկովսկու «Օպրիչնիկ» օպերային ներկայացման բեմադրական աշխատանքներում արվեստագետը հանդիսացել է մեծանուն դիրիժոր Գենադի
Նաիրա Զոհրաբյան. «Ենթադրում եմ, թե ինչու են ԱԺ-ն համարել «փակ կառույց» (տեսանյութ)
Երեկ Տեղեկատվության ազատությանը նվիրված «Ոսկե բանալի եւ Ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ամենափակ կառույց են ճանաչվել եւ «Ժանգոտ կողպեքի» են արժանացել Երեւանի քաղաքապետարանը եւ Ազգային ժողովը: Այս մրցանակաբաշխության թիրախները, բնականաբար, առաջին հերթին կառույցների լրատվական եւ հասարակայնության հետ կապերի վարչություններն են, որովհետեւ հենց նրանց գործն է տեղեկատվության ազատ եւ օպերատիվ տրամադրումը: ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար
Արդի փուլում նախագահ Սարգսյանի քաղաքականությունը Հայաստանի համար այլընտրանք չունի
Կամ՝ գերտերությունները պետք է վերանայեն տարածաշրջանում իրենց մարտավարությունը Սկիզբը ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ռուսաստանի պարագայում խնդիրը շատ պարզ է եւ հասկանալի՝ ցանկացած ոլորտում Հայաստանի հետ համագործակցության սերտացումը, իսկ հնարավորության դեպքում նաեւ երկու պետությունների միջեւ փոխշախկապված հարաբերությունների մի ամբողջ ցանցի ձեւավորումը, ավելի ամուր է կապում Հայաստանին Ռուսաստանի հետ եւ հետեւաբար նպաստում է Հայաստանում ռուսական ռազմաքաղաքական ներկայության, ուստի եւ
Հրաժեշտի խոսք ուսուցչիս
2013թ. սեպտեմբերի 25-ին, կյանքի 62-րդ տարում, ծանր հիվանդությունից անժամանակ հեռացավ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամ Զառա Տեր-Ղազարյանը: Հայ երաժշտագիտության նորագույն պատմության մեջ Զառա Տեր-Ղազարյանը հզոր ինտելեկտով առանձնացող գիտնական, մանկավարժ էր: Նրա իմաստուն, քաջ, խոհեմ ու բոցավառ խոսքն առանձնանում էր միայն իրեն բնորոշ տաղանդով: Կոնսերվատորիական լսարանում, գիտաժողովներում,
Բնապահպանության նախարարությունը իրավունք չունի անտեսել Արգիճի փոքր ՀԷԿ-ի կործանարար ազդեցությունը Սևանա լճի էկոհամակարգի վրա
«Էկոլուրի» նամակը ՀՀ բնապահպանության նախարարին ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանին, Պատճենները. ՀՀ Տարածաշրջանային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ պարոն Արմեն Գևորգյանին, ՀՀ Գյուղտնտեսության նախարար պարոն Սերգո Կարապետյանին Նամակ ՀՀ բնապահպանության նախարարությունը իրավունք չունի անտեսել «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի կործանարար ազդեցությունը` ապօրինի կառուցված Արգիճի գետի վրա, որը մտնում է Սևան լճի ջրային ավազանի մեջ: «Արգիճի»
Ինչ անենք 3,5 տարի
Թեեւ ի պաշտոնե մենք պարտավոր ենք լուսաբանել այն, ինչ ընդունված է կոչել «քաղաքական պայքար», այսինքն՝ իշխանական եւ ընդդիմադիր գործիչների ելույթները, ասուլիսները եւ հարցազրույցները, մեծ հաշվով բոլորը հասկանում են, որ մենք կրկին երկարատեւ ապատիայի եւ լճացման շրջանում ենք: Քաղաքական ցնցումների համար առայժմ չեն երեւում ոչ ներքին, ոչ էլ (ինչն, իհարկե, շատ ավելի կարեւոր է) արտաքին ազդակներ:
Կալանավորել են Սուրեն Սուրենյանցին
Pastinfo.am. Երեկ հայտնաբերվել ու կալանավորվել է խարդախության մեջ մեղադրվող քաղաքագետ Ս. Սուրենյանցը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, երեկվա որոշմամբ, Սուրեն Սուրենյանցի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու ստորագրությունը փոխարինվել էր կալանքով, քրեական գործի վարույթը կասեցվել
Համաներումը կլինի մեկ ամիս ուշացումով
168.am. Սպասումը, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի հանրապետության Անկախության տոնի առիթով նախագահ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի, կարծես, չիրականացավ: Համաներմանը հատկապես սպասում են ՔԿՀ-ում գտնվող փոքր պատժաչափերով կալանավորներն ու նրանց ընտանիքի անդամները: ՀՀԿ-ին մոտ կանգնած 168.am-ի աղբյուրները վստահեցնում են, որ համաներում անպայման լինելու է, և այն սպասվում է հոկտեմբերի կեսերին: Համաներման օրը գաղտնի է պահվում, բայց ենթադրվում
ՀՀ ընդգրկվեց ԵՄ մեղր արտահանող երկրների ցանկում
Գյուղատնտեսության աջակցության Լոռու մարզային կենտրոնի տեղեկացմամբ, Եվրամիության սպառողների եւ առողջության պաշտպանության գլխավոր տնօրինություն (EU DG SANQO) ներկայացված Հայաստանի Հանրապետությունից մեղրի, մեղվաբուծական մթերք` Եվրամիության անդամ երկրներ արտահանման գործընթացի նախապայման հանդիսացող մեղրում եւ մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը, լրացված հարցաթերթը եւ ուղեկցող այլ փաստաթղթերը ընդունվել եւ հաստատվել են ԵՄ հանձնաժողովի եւ անդամ երկրների կողմից: Մեղրում եւ մեղվաբուծական
Երեւանում կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը
ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր` սեպտեմբերի 28-ին` Երեւանում Լենինգրադյան 52 շենքին հարող պուրակում տեղի կունենա 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում վայրագորեն սպանված Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի հուշարձանի բացման արարողությունը: Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը: Հունգարիայի դատարանը 2004 թվականին նրան դատապարտել է ցմահ ազատազրկման, սակայն 2012-ին Հունգարիան արտահանձնել է
Մանվել Գրիգորյան. Պետք է կարողանանք ինքնուրույն մեր հարցերը լուծել
Հատված ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ news.am-ի հարցազրույցից Զանգվածային բողոքներին մասնակցող ազատամարտիկներից Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվեց: Այս փաստի՞ն ինչպես եք վերաբերվում: Անմեղության կանխավարկած կա: Քանի մարդու մեղքը չի ապացուցվել` նա անմեղ է: Բայց ես մի բան ասեմ էլի` եթե իսկապես մարդը հանցանք է գործել` ի՞նչ կապ ունի` երկրապահ է, գեներալ է, բժիշկ է, լրագրող


















































