Օրվա լրահոսը

Google-ի ծնունդից մինչև փոփոխություններ Facebook-ում

Ամենաուշագրավ IT նորությունները յուրաքանչյուր շաբաթ ձեզ համար առանձնացնում է «Առավոտ երիտասարդականը»: Ինչպես արդեն գիտեք, օրեր առաջ Google-ը դարձավ 15 տարեկան: Ընկերությունը որոնողական հսկայի ծնունդը նշել է այն ավտոտնակում, որտեղ դրա հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը ինչ-որ ժամանակ երազել են համացանցի ավելի լավ որոնողական համակարգի ստեղծման մասին, այս մասին հայտնել է The Los Angeles Times-ը:

Սամվել Հայրապետյանը ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր է ստացել բնակիչներից

Պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ բազմաթիվ ահազանգեր է ստացել բնակիչներից, որ քաղաքի տարբեր թաղամասերում մյուս թեկնածուի ներկայացուցիչները բնակիչներին ընտրատեղամասերի մոտակայքում ընտրակաշառք են բաժանում եւ ուղղորդում ընտրատեղամասեր:  «Ահազանգեր ենք ստացել, նույնիսկ բնակիչներն են եկել մեր շտաբ ու ասել, որ կաշառք են բաժանում փուռի թաղամասում, գիշերօթիկի մոտ, տրանսպորտի մոտ: Ընտրատեղամասից մի 100

Սամվել Հայրապետյանի վստահված անձ. «Ավտոբուսով մարդկանց բերել են ընտրության» (տեսանյութեր)

«Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանի ընտրական շտաբից մեզ տեղեկացրեցին, որ ահազանգ են  ստացել Կապանի թիվ 3 հատուկ դպրոցում տեղակայված 38/05 ընտրատեղամասում գտնվող  իրենց թեկնածուի վստահված անձից, որ  ավտոբուսով մարդկանց են բերել ընտրություն կատարելու: Ահազանգից  անմիջապես հետո եղանք ընտրատեղամասում, ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ հետ չկարողացանք զրուցել, հանձնաժողովի անդամները տեղեկացրեցին, որ գնացել է իր ընտրությունը կատարելու, իսկ ներսում ընտրողների

Եպիսկոպոսաց ժողովի լավագույն լուսանկարը

Տեղեկացրել ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, անցկացվել է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը` մասնակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսության եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց դասի: «Ինտերֆաքս» գործակալությունը միջոցառման տարբեր պահերի լուսանկարներից այս մեկը համարում է շաբաթվա

ԱՄՆ-ում բացահայտվել է խոշոր ավազակային խմբավորում. ղեկավարները հայեր են

News.am. ԱՄՆ-ում բացահայտվել է հայերի կողմից ղեկավարվող  հարկային եւ բանկային խարդախության խոշոր համակարգ: Հիսունհինգ անձանց  մեղադրանք է ներկայացվել, որ իրենք խարդախությամբ ԱՄՆ-ի Հարկային վարչությունից խլել են 7 մլն դոլար եւ գողացել են 2 հազար անձանց անձնական տեղեկություններ: Այս մասին գրում է «The San Diego Union-Tribune»-ն: Այս բարդ համակարգում օգտագործվում էին արտասահմանցի ուսանողների: Որոշ մեղադրյալներ օգտագործել

Երեւանում պատշգամբ է փլուզվել

Սեպտեմբերի 29-ին, ժամը 12.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բարեկամություն փողոցի թիվ 1-ին շենքի բնակարաններից մեկի պատշգամբը մասամբ փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Մ. Չ.-ին պատկանող բնակարանի պատշգամբը: Կստեղծվի հանձնաժողով հասցված վնասի չափերը պարզելու և գնահատելու համար:   ԱԻՆ

Սյունիքում ընտրությունները պասիվ են ընթանում, ընտրողներն ակտիվ չեն մասնակցում ընտրությանը (ֆոտոշարք)

Կապանի եւ  Մեղրու տարածաշրջաններում այսօր վաղ առավոտից մեկնարկել  է ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունը: Ընտրատեղամասերում ընտրողների հոսքը բավականին պասիվ է: Կապանի ընտրատեղամասերում այս անգամ չտեսանք կուտակումներ, հերթեր ընտրացուցակների կողքին, իրար հրմշտող քաղաքացիներ եւ լեցուն ընտրատեղամասեր: Ի տարբերություն նախորդ ընտրությունների` այս ընտրությունն ընթանում  է հանգիստ մթնոլորտում: Այս մասին փաստում են նաեւ Կապանի ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովի

Շոկոլադ արտադրող գործարանը կդառնա…մարիխուանայի արտադրություն

Կանադայի իշխանությունը մտադիր է Օնտարիո նահանգի արեւելքում գնտվող եւ այս 2008 թվականից չգործող գործարանը վերափոխել բժշկական մարիխուանայի արտադրամասի, հաղորդում է Reuters գործակալությունը: Ժամանակին Hershey ընկերությունն այստեղ շոկոլադ էր արտադրում: Հիմա Tweed Inc ընկերությունը մտադիր է բժշկական մարիխուանա արտադրել եւ արդեն թույլտվություն ստանալու համար դիմել է պատկան կառույցներին: Բժշկական մարիխուանան Կանադայում արտոնվել է 2001 թվականից եւ

Աշխարհի առաջնությունից հետո մարզադաշտը կվերածվի բանտի՞

Բրազիլայի Մանաուս քաղաքի դատավոր Սաբինա Մարկեսը առաջարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո «Arena da Amazonia» ստադիոնը վերածել բանտի: Դատական համակարգի ներկայացուցչի համոզմամբ, դա կատարված ծախսերն արդարացնելու միակ տարբերակն է: Նրա խոսքերով, Մանաուսում ֆուտբոլային ակումբ չկա եւ 275 միլիոն եվրո արժեցած 44 հազար նստելատեղով մարզադաշտը աշխարհի առաջնությունից հետո պարապուրդի կմատնվի: Դրա համար էլ մարզակառույցը բանտի

Սյունիքում ընտրակաշառք ոչխարի մի՞ս են բաժանել

GALA.TV. Այսօր թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են: Առաջադրված են երկու թեկնածու՝ Ժառանգություն կուսակցությունը ներկայացնող Արցախյան պատերազմի ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը և ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը, ով Կապանի նախկին քաղաքապետն է եղել: ԳԱԼԱ-ն զրուցեց Ս. Հայրապետյանի հետ, ով դեռևս չէր մասնակցել ընտրություններին, բայց պատմեց գիշերը տեղի ունեցած ընտրակաշառքի խայտառակ դեպքերի մասին: Գիշերը կազմած ընտրացուցակների միջոցով բնակիչներին

Հայ ռազմագերու հարազատները անհանգստացած են նրան ուղարկած վերջին նամակից 4 շաբաթ է անցել, բայց պատասխան չկա

News.am. Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները  երկուշաբթի առավոտյան կրկին հավաքվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի մոտ, քանի որ արդեն 4 շաբաթ է անցել Հակոբին ուղարկված վերջին նամակից եւ դեռ պատասխան չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբի ազգական Նորիկ Ինջիղուլյանը: Նրա խոսքով՝ վերջին նամակը հանձնելուց հետո Կարմիր խաչից փոխանցել են, որ

Լրացել է օլիմպիական «ամենակեղտոտ» վազքի 25 տարին

1988 թվականի սեպտեմբերին Սեուլի ամառային օլիմպիական խաղերի 100 մետր արագավազքի եզրափակչում հաղթողի գլխավոր հավակնորդներ համարվում էին կանադացի Բեն Ջոնսոնը եւ ամերիկացի Կարլ Լյուիսը: Սակայն բոլորը նախապատվությունը, այնուամենայնիվ, տալիս էին Ջոնսոնին: Այդպես էլ եղավ: Կանադացին, ինչպես «Ֆերրարին»՝ «Ժիգուլիից», բոլորից առաջ պոկվեց ու եզրագիծը հատեց 9,79 վայրկյանում: Սակայն երեք օր հետո, երբ կանադացին հյուրանոցի իր համարում վարդագույն

Ամենահին թերթերից մեկը հրաժարվում է տպագիր տարբերակից

Այս տարվա դեկտեմբերի 20-ին տպագիր` թղթային տարբերակից հրաժարվում եւ ամբողջությամբ էլեկտրոնային ձեւաչափին է անցնում աշխարհի ամենահին թերթերից մեկը` բրիտանական Lloyd’s List-ը, տեղեկացնում է The Telegraph-ը: Lloyd’s List-ի խմբագիր Ռիչարդ Միդն ասել է, որ այսօր ընթերցողների միայն 29 տոկոսն է նախընտրում տպագիր թերթը` մնացածը` էլեկտրոնային տարբերակի կողմակից են: Lloyd’s List-ը հիմնադրվել է 1734 թվականին: Այսօր թերթը էլեկտրոնային

«Միանշանակ կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում». Մուշեղ Խաչատրյանի նոր ռեկորդի մասին

Մուշեղ Խաչատրյանը շատերին հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության  «Թաքնված տաղանդ» նախագծից: Այսօր արդեն 28-ամյա «թաքնված տաղանդը» նոր բացահայտումներ է անում: Մուշեղ Խաչատրյանը, ով 1997թ-ից Երևանի պետական կրկեսի շրջանավարտ է սեպտեմբերի 28-ին Խուլ և համրերի միության շենքում  իր միակնանի հեծանիվով (անիվի տրամագիծը 83 մմ) նոր ռեկորդ սահմանեց: Նա պետք է հաղթահարեր 25 մ հեռավորություն ունեցող մարզադահլիճը 3.08

Օլիմպիական խաղերի կրակն այսօր է վառվելու

«Սոչի-2014» ձմեռային օլիմպիական խաղերի կրակը վառվելու է այսօր` ավանդույթի համաձայն` Հին Օլիմպոսում` Հունաստանում: Ինչպես տեղեկացնում է Ռոսբալտը, կրակը Հունաստանից Սոչի` Ռուսաստան կտեղափոեխեն 250 ջահակիր, կրակը կլինի 33 քաղաքում: Սա միայն Հունաստանում: Իսկ Ռուսաստանում կրակը կանցնի 2900 բնակավայրով, այն կկրեն 14 000 ջահակիր: Ռուս առաջին ջահակիրը հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինն է, ում Human Rights First իրավապաշտպան կազմակերպությունը

Այսօր է ստեղծվել առաջին ամուսնական գործակալությունը

1650 թվականի այս օրը` սեպտեմբերի 29-ին անգլիացի Հենրի Ռոբինսոնը բացել է աշխարհում առաջին ամուսնական գործակալությունը: Մինչ այդ ամուսնության հարցում միջնորդի դերը Եվրոպայում վերապահված էր առանձին անձանց` որոնց բարձր էին վճարում եւ շատ էին հարգում: Առաջին ամուսնական գործակալության մասին գրավոր շատ փաստեր չեն պահպանվել, բայց հայտնի է, որ առաջին հաճախորդներից մեկը ցանկացել է կնության առնել այն

Այսօր Սրտի համաշխարհային օրն է

Դեռեւս Հիպոկրատն է ասել,որ ֆիզիկական վարժություններն ու ակտիվ ապրելակերպը պետք է դառնան մեր կյանքի անբաժանելի մաս: Այսօր Սրտի համաշխարհային օրն է` World Heart Day: Սրտի համաշխարհային օրը նշվում է 1999 թվականից` ամեն տարի սեպտեմբերի վերջին կիրակին: Նախաձեռնության հեղինակը Սրտի համաշխարհային ֆեդերացիան է` Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ: Նպատակն է` քարոզել ակտիվ ապրելակերպ եւ սրտի առողջությանը նպաստող

Այրվել է ավելի քան 25 հեկտար խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արմավիրի մարզի Նորավան-Լուկաշին ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում այրվել է 100 քմ խոտածածկ տարածք և 100 դեկորատիվ ծառ, Լոռու մարզի Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երևանյան փողոցի թիվ 188 տան բակում՝ 2000 քմ,

13 հանձնաժողովական չի ներկայացել ընտրությանը

Այսօր թիվ 38 ընտրատարածքում անց են կացվում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր  ընտրական տեղամասերը: ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների համար կազմավորված 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 608 քաղաքացիներից առավոտյան մինչև ժամը 8.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 13-ը: Հանձաժողովների բացակայող անդամներից 5-ը ներկայացնում

Հայաստան-Բուլղարիա խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014 թ.առաջնության որակավորման փուլի Հայաստան-Բուլղարիա ազգային հավաքականների հանդիպման գլխավոր մրցավար նշանակվել է գերմանացի Ֆելիքս Բրիխը: Նրա օգնականները կլինեն Մարկ Բորշը եւ Ստեֆան Լուպպը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Տոբիաս Վելցը:     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ֆեմենը պահանջում է ազատ արձակել բնապահպաններին (ֆոտոշարք, տեսանյութ)

Ի համերաշխություն Ռուսաստանում ձերբակալված բնապահպանների, FEMEN շարժումը Փարիզում նավ է գրավել եւ պահանջել  է անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին: Մի վախեցեք բռնապետության ճիրաններից, բնապահպաններին հորդորել են կիսամերկ կանայք: FEMEN-ը տարածել է ակցիայի տեսագրությունը:  

Դոլարը «կապտեց»

Հոկտեմբերի 8-ից ԱՄՆ ազգային, վճարային միավոր դոլարը էլ կանաչ չի լինի: Նոր 100 դոլարանոցը կապույտ ֆոն  է ունենալու: Մասնագետները հրապարակել են նմուշի լուսանկարը եւ վստահեցնում են, որ այն պաշտպանված է ամեն տեսակի կեղծումներից:

320 կգ-անոց դդում (լուսանկար)

Համացանղը հեղեղված է գերմանացի ֆերմերի եւ նրա աճեցրած դդումի լուսանկարներով: Ֆերմերը դարձել է այս շաբաթվա հերոս: Նա հաջողել է աճեցնել 320 կգ կշռող դդում:  

Թուրքիայում ռազմական գործարան է պայթել

Թուրքայի մայրաքաղաք Անկարայից ոչ հեռու գտնվող Roketsan ընկերության ռազմական գործարանում պայթյուն է գրանցվել: Նախնական տվյալով, տուժել է չորս մարդ` երկուսի վիճակը ծանր է: Roketsan ընկերությունն արտադրում է հրթիռային համակարգեր: Պայթյունի առթիվ քննություն է սկսվել: Utro.ru

Contact. Ալիեւն իրեն Փադիշահի պես է պահում. Ադրբեջանի նախագահի թեկնածու

Ադրբեջանում նախընտրական հերթական հեռուստաբանավեճը անցել է սովորական դարձած սցենարով՝ նախագահի թեկնածուների մեծ մասը հարձակվում էին ընդդիմադիր թեկնածու Ջամալ Հասանլիի վրա: Գրում է «Կոնտակտ» լրատվականը: Բանավեճի ժամանակ Հասանլին հետաքրքրվել է գործող նախագահ Իլհամ Ալիևի ներկայացուցիչ Սիյավուշու Նովրուզովից, թե ինչու Ալիևն անձամբ չի մասնակցում հեռուստաբանավեճին. «Ի՞նչ է, նա իր արժանապատվությունից ցածր է համարում մեզ հետ մասնակցելուն: Իլհամ

Վինուս Ուիլյամսը սկզբնահարցածի արագության աշխարհի ռեկորդ է սահմանել

Ամերիկացի 33-ամյա թենիսիստուհին Տոկիոյի միջազգային մրցաշարի քառորդ եզրափակչում կանադացի Էժենի Բուշարի հետ հանդիպման ժամանակ գնդակը խաղի մեջ է մտցրել 209 կմ/ժամ արագությամբ, տեղեկացնում է gotennis.ru-ն: Վինուսը թարմացրել է սկզբնահարվածի արագության՝ իրեն իսկ պատկանող աշխարհի բարձրագույն նվաճումը՝ ժամում 207 կիլոմետր, որը սահմանել էր 2007 թվականին՝ US Open-ում:     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Տասնյակում տեղ չգտան

Խոջաելիում ավարտվեց շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների ու աղջիկների աշխարհի առաջնությունը: Աղջիկների պայքարի մեկ միակ ներկայացուցիչը՝ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, 13 հնարավորից վաստակեց 8,0 միավոր եւ 77 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 16-րդ հորիզոնականում, ինչը, վատ արդյունք չէ: Տղաների պայքարում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 8,5 միավորով գրավեց 14-րդ տեղը, իսկ միջազգային վարպես Վահե Բաղդասարյանը 7,5 միավորով՝

Շրջիկ կրկեսը «կենդանանում է»

«Շապիտո»-ի գեղարվեստական ղեկավար, Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ծաղրածու  Գեւորգ Գրիգորյանը մինչ այժմ ապրել ու աշխատել է Պրահայում եւ երեւանյան ստացիոնար կրկեսի պայթեցումից հետո որոշել է աշխատանքային գործունեությունը ժամանակավորապես ծավալել հայրենիքում: «Ցավում եմ, որ հայ հանդիսատեսը տարիներ շարունակ կրկեսային լավ դերասաններ չի տեսել: Օր օրի մարդկանց ճաշակն ընկնում է: Երբ տեղական կրկեսում 15 տարի, ասենք, վարժեցրած

Գեղեցիկ աղջիկները հավաքվել են Բալի կղզում (ֆոտոշարք)

Աշխարհում ամենահին «Միսս աշխարհ»` Miss World մրցույթի ժյուրին արդեն ընտրել է գեղեցկուհիներին, որոնք մասնակցել են եզրափակիչ փուլին: Ընտրվել են «Միսս լողափ», «Միսս տաղանդ», «Նպատակային գեղեցկություն», «Թոփ մոդել» եւ այլն: Մրցույթն անցկացվում է Բալի կղզում: Կազմկոմիտեի տարածած լուսանկարներում, սակայն, բոլորն են գեղեցիկ եւ արժանի: Հաղթել է ֆիլիպինցի գեղեցկուհի Մեգան Յանգը` (գլխավոր նկարում նա է):

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031