Օրվա լրահոսը
Այրվել է ավելի քան 25 հեկտար խոտածածկ տարածք
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արմավիրի մարզի Նորավան-Լուկաշին ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում այրվել է 100 քմ խոտածածկ տարածք և 100 դեկորատիվ ծառ, Լոռու մարզի Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երևանյան փողոցի թիվ 188 տան բակում՝ 2000 քմ,
13 հանձնաժողովական չի ներկայացել ընտրությանը
Այսօր թիվ 38 ընտրատարածքում անց են կացվում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը: ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների համար կազմավորված 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 608 քաղաքացիներից առավոտյան մինչև ժամը 8.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 13-ը: Հանձաժողովների բացակայող անդամներից 5-ը ներկայացնում
Հայաստան-Բուլղարիա խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014 թ.առաջնության որակավորման փուլի Հայաստան-Բուլղարիա ազգային հավաքականների հանդիպման գլխավոր մրցավար նշանակվել է գերմանացի Ֆելիքս Բրիխը: Նրա օգնականները կլինեն Մարկ Բորշը եւ Ստեֆան Լուպպը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Տոբիաս Վելցը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ֆեմենը պահանջում է ազատ արձակել բնապահպաններին (ֆոտոշարք, տեսանյութ)
Ի համերաշխություն Ռուսաստանում ձերբակալված բնապահպանների, FEMEN շարժումը Փարիզում նավ է գրավել եւ պահանջել է անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին: Մի վախեցեք բռնապետության ճիրաններից, բնապահպաններին հորդորել են կիսամերկ կանայք: FEMEN-ը տարածել է ակցիայի տեսագրությունը:
Դոլարը «կապտեց»
Հոկտեմբերի 8-ից ԱՄՆ ազգային, վճարային միավոր դոլարը էլ կանաչ չի լինի: Նոր 100 դոլարանոցը կապույտ ֆոն է ունենալու: Մասնագետները հրապարակել են նմուշի լուսանկարը եւ վստահեցնում են, որ այն պաշտպանված է ամեն տեսակի կեղծումներից:
320 կգ-անոց դդում (լուսանկար)
Համացանղը հեղեղված է գերմանացի ֆերմերի եւ նրա աճեցրած դդումի լուսանկարներով: Ֆերմերը դարձել է այս շաբաթվա հերոս: Նա հաջողել է աճեցնել 320 կգ կշռող դդում:
Թուրքիայում ռազմական գործարան է պայթել
Թուրքայի մայրաքաղաք Անկարայից ոչ հեռու գտնվող Roketsan ընկերության ռազմական գործարանում պայթյուն է գրանցվել: Նախնական տվյալով, տուժել է չորս մարդ` երկուսի վիճակը ծանր է: Roketsan ընկերությունն արտադրում է հրթիռային համակարգեր: Պայթյունի առթիվ քննություն է սկսվել: Utro.ru
Contact. Ալիեւն իրեն Փադիշահի պես է պահում. Ադրբեջանի նախագահի թեկնածու
Ադրբեջանում նախընտրական հերթական հեռուստաբանավեճը անցել է սովորական դարձած սցենարով՝ նախագահի թեկնածուների մեծ մասը հարձակվում էին ընդդիմադիր թեկնածու Ջամալ Հասանլիի վրա: Գրում է «Կոնտակտ» լրատվականը: Բանավեճի ժամանակ Հասանլին հետաքրքրվել է գործող նախագահ Իլհամ Ալիևի ներկայացուցիչ Սիյավուշու Նովրուզովից, թե ինչու Ալիևն անձամբ չի մասնակցում հեռուստաբանավեճին. «Ի՞նչ է, նա իր արժանապատվությունից ցածր է համարում մեզ հետ մասնակցելուն: Իլհամ
Վինուս Ուիլյամսը սկզբնահարցածի արագության աշխարհի ռեկորդ է սահմանել
Ամերիկացի 33-ամյա թենիսիստուհին Տոկիոյի միջազգային մրցաշարի քառորդ եզրափակչում կանադացի Էժենի Բուշարի հետ հանդիպման ժամանակ գնդակը խաղի մեջ է մտցրել 209 կմ/ժամ արագությամբ, տեղեկացնում է gotennis.ru-ն: Վինուսը թարմացրել է սկզբնահարվածի արագության՝ իրեն իսկ պատկանող աշխարհի բարձրագույն նվաճումը՝ ժամում 207 կիլոմետր, որը սահմանել էր 2007 թվականին՝ US Open-ում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տասնյակում տեղ չգտան
Խոջաելիում ավարտվեց շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների ու աղջիկների աշխարհի առաջնությունը: Աղջիկների պայքարի մեկ միակ ներկայացուցիչը՝ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, 13 հնարավորից վաստակեց 8,0 միավոր եւ 77 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 16-րդ հորիզոնականում, ինչը, վատ արդյունք չէ: Տղաների պայքարում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 8,5 միավորով գրավեց 14-րդ տեղը, իսկ միջազգային վարպես Վահե Բաղդասարյանը 7,5 միավորով՝
Շրջիկ կրկեսը «կենդանանում է»
«Շապիտո»-ի գեղարվեստական ղեկավար, Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ծաղրածու Գեւորգ Գրիգորյանը մինչ այժմ ապրել ու աշխատել է Պրահայում եւ երեւանյան ստացիոնար կրկեսի պայթեցումից հետո որոշել է աշխատանքային գործունեությունը ժամանակավորապես ծավալել հայրենիքում: «Ցավում եմ, որ հայ հանդիսատեսը տարիներ շարունակ կրկեսային լավ դերասաններ չի տեսել: Օր օրի մարդկանց ճաշակն ընկնում է: Երբ տեղական կրկեսում 15 տարի, ասենք, վարժեցրած
Գեղեցիկ աղջիկները հավաքվել են Բալի կղզում (ֆոտոշարք)
Աշխարհում ամենահին «Միսս աշխարհ»` Miss World մրցույթի ժյուրին արդեն ընտրել է գեղեցկուհիներին, որոնք մասնակցել են եզրափակիչ փուլին: Ընտրվել են «Միսս լողափ», «Միսս տաղանդ», «Նպատակային գեղեցկություն», «Թոփ մոդել» եւ այլն: Մրցույթն անցկացվում է Բալի կղզում: Կազմկոմիտեի տարածած լուսանկարներում, սակայն, բոլորն են գեղեցիկ եւ արժանի: Հաղթել է ֆիլիպինցի գեղեցկուհի Մեգան Յանգը` (գլխավոր նկարում նա է):
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
Յոթ մասնակից, չորս մեդալակիր
Էստոնիայի մայրաքաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությանը Հայաստանը մասնակցեց յոթ ծանրորդով, որոնցից հինգը հանդես եկան կրտսեր երիտասարդների մրցապայքարում: Երկու տարիքային խմբերում մեր ծանրորդները երկամարտում ընդհանուր առմամբ նվաճեցին չորս մեդալ, երեք՝ բրոնզե եւ մեկ՝ արծաթե: Կրտսեր երիտասարդներ: 56 կգ. Սմբատ Մարգարյան՝ 241 կգ 58 կգ, Իզաբելա Յայլյան՝ 182 կգ 69 կգ,
Իրանի նախագահի վրա ձվեր են նետել
Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին ձվերով եւ կոշիկներով հարվածել են` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ զրուցելու համար: Երկու նախագահները Նյու-Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրերին հանդիպել եւ քննարկել են Իրանի միջուկային ծրագրերը: Սա ԱՄՆ-Իրան նախագահների առաջին զրույցն էր 1979 թվականից այսկողմ: Տեղեկացնելով այս մասին BBC-ն հաղորդում է, որ Ռոհանիին լավ են դիմավորել, նրանից դժգոհ են
The Armenian Weekly. 82 տարի անց Թուրքիայում ծպտյալ հայը բացել է իր ինքնությունը
Թուրքիայում 82-ամյա մի կին մահվանից մեկ օր առաջ իր տղային խոստովանել է, որ հայ է: Գրում է «Արմենիա Ուիքլին»: Հոշանանը, որին որպես ալևի տարել էին քրդական գյուղ, իր գաղտնիքն ասել է իր փոքր տղային՝ լրագրող Ահմեդ Աբակային: Լրագրողների միության նախագահ Աբակայը այժմ գիրք է հրապարակել, որը վերնագրել է «Հոշանիի վերջին խոսքը»: Գրքում հեղինակը պատմում է
Աշխարհի ամենաերկար ձեռքսեղմումների շարքը գրանցվել է Ճապոնիայում
Ճապոնացիները գրանցել են հերթաքկան արտասովոր ռեկորդը: Հերոսիմա քաղաքի 600 բնակիչներ կազմել են ձեռքսեղմուների ամենաերկար շարքը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Գոյություն ունի «Վեց ձեռքսեղմումների տեսություն», որը պնդում է, թե Երկրագնդի վրա ապրող ցանկացած երկու մարդ միմյանցից բաժանված են ծանոթների 5 մակարդակով: Տեսությունն առաջ է քաշվել 1969 թ.-ին ամերիկացի հոգեբաններ Սթենլի Միլգրեմի և Ջեֆրի Թրևերսի
Հայկ Հակոբյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Տալլինում քիչ առաջ ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Մցահարթակում վերջինն իրենց հարաբերությունները որոշեցին U 23 տարիքային խմբի գերծանր քաշային՝ + 105 կգ, տղաները, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Հայկ Հակոբյանն ու Հրաչ Ղարիբյանը: Հայկ Հակոբյանը պոկում վարժությունում ցույց տվեց 182 կգ, որը երկրորդ ցուցանիշն էր, հրումում՝ 211 կգ (4-րդ ցուցանիշ), եւ երկամարտի
Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթեց Վրաստանի իրենց հասակակիցներին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ավարտվեց Հայաստանի մինչև 17 տարեկանների եւ Վրաստանի իրենց հասակակիցների միջև ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռաֆայել Դարբինյանը, Ռոբերտ Մինասյանը և Տիգրան Ղազարյանը: Հյուրերի կազմում աչքի ընկավ Ռատի Արզիլաձեն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Էմիլ Բուդաղյանի բողոքը մերժվել է
Galatv.am. Ինչպես հայտնի է, Գորիսում Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի քննությունը ստանձնած ՊՆ քննչական ծառայությունը Ավետիք Բուդաղյանին մեղավոր է ճանաչել, սակայն վերջինիս մահվան պատճառով քրեական գործը նրա նկատմամբ կարճվել է: Սակայն մահացածի հայրը` Էմիլ Բուդաղյանը, բողոքարկել է այդ որոշումը և պահանջել, որ որդու մասով քրեական գործը չկարճվի, այլ շարունակվի, որպեսզի որդին արդարացվի: Բուդաղյանների փաստաբան
11 կազմակերպություն իրենց օգնությունը առաջարկեցին Արաբկիր շրջանի սիրիահայ բնակիչներին
Սեպտեմբերի 28-ին «Հայ օգնության միությունը» կազմակերպել էր հանդիպում Արաբկիր համայնքի սիրիահայ բնակիչների եւ 11 կազմակերպության միջեւ, որպեսզի այդ կազմակերպությունները աջակցեն եւ օգնություն ցուցաբերեն նրանց: Այդ կազմակերպություններից են Կրթության գիտության նախարությունը, Արաբկիրի վարչական շրջանը, ոստիկանությունը, «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի ֆրանսիական համալսարանը: «Հայ օգնության միության» Արաբկիրի «Մգրո» մասնաճյուղի ատենապետուհի Դիանա Հովսեփյան «Առավոտի» հետ
Новая Газета. Ռուսաստանի իշխանությունները թող «Գազպրոմ»-ի գործերն ուսումնասիրեն. Սերժ Թանկյան
Ուրբաթ օրը Մոսկվայում իր համերգի ժամանակ Սերժ Թանկյանը խոսել է Ռուսաստանում բնապահպանական «Greenpease» խմբի ակտիվիստներին ձերբակալելու մասին: Հայտնում է «Նովայա Գազետա» թերթը: «Ես գիտեմ, որ Ռուսաստանում ձերբակալվել են «Greenpease»-ի ակտիվիստները: Ես միտք ունեմ: Ռուսական իշխանությունը, որին պտականում է «Գազպրոմ»-ը, պետք է ուսումնասիրի «Գազպրոմ»-ի գործերը ու տեսնի, թե արդյոք բնապահպանական վտանգներ չկան Արկտիկայի հորատման վայրում: Այս
Հիվանդագին ալարկոտությունը աշխատանքի, սիրո և այլ հարցերում. Ինչպե՞ս խուսափել դրանից
Ամիսներ, գուցե տարիներ շարունակ երազու՞մ եք հաջողության հասնել, սակայն այդ ուղղությամբ ոչինչ չեք անում, չեք ուզում աշխատել, այլ ընդամենը երազում եք բարեկեցիկ կյանքի մասին, հնարավոր է, որ Ձեզ մոտ հիվանդագին ալարկոտություն է: Ըստ հոգեբանության՝ հիվանդագին ալարկոտության հիմքում սովորական ալարկոտությունն է, ծուլությունը: Այն քրոնիկական խանգարում է: Հոգեբան Ալինա Գրիգորյանի խոսքով՝ դա պայմանավորված է հետաքրքրության բացակայությամբ, էներգիայի
«Երիտասարդները պետք է հասկանան, որ ժամանակն է եկել մտածելու հասարակության նաև մյուս անդամների մասին».
Երեկ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունում «Ոչ ատելության կոչին» շարժման շրջանակներում տեղի ունեցավ «Ես դեմ եմ ատելության կոչերին, որովհետև…» խորագրով սեմինար-քննարկում։ Շարժումը մեկնարկել է 2013 թվականին Եվրոպայի Խորհրդի կողմից։ Այն «Երիտասարդներ՝ պայքարող առցանց ատելության կոչի դեմ» ծրագրի մի մասն է, որը գործում է 2012-2015 թթ։ Շարժումը հիմնված է ազգային կոմիտեների վրա, որոնք ղեկավարվում
«Մանկական Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան մասնակցից մինչև նոր տեսահոլովակներ
«Առավոտ երիտասարդականը» շարունակում է Ձեզ ներկայացնել շոուբիզնեսյան անցուդարձը՝ շաբաթվա կտրվածքով: Արդեն հայտնի է, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում: Նրա անունը Մոնիկա Ավանեսյան է, եվրատեսիլյան բեմում հանդես կգա «Շոկո ֆաբրիկա» երգով: «Մանկական Եվրատեսիլ 2013»-ին հայ մասնակցի ընտրությունը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Հաղթողը հայտնի դարձավ հեռուստադիտողների
Տեղեկատվական սեմինար` նվիրված Գերմանիայում գիտական հետազոտությանը
2014-2015 ուս. տարվա համար DAAD-ի կողմից (համարվում է աշխարհի ամենամեծ դրամաշնորհային ֆոնդն ունեցող կազմակերպությունը) ավելի քան 40 գիտահետազոտական կրթաթոշակ կտրամադրվի հայ գիտնականներին, հետազոտողներին, ասպիրանտներին և դասախոսներին: Այս կապակցությամբ «Անի Պլազա» հյուրանոցի Անի սրահում անցկացվեց տեղեկատվական սեմինար` նվիրված Գերմանիայում գիտական հետազոտությանը: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ողջունելով գերմանացի հյուրերին ասաց, որ այս նախաձեռնությունը խթան
Էլինա Դանիելյանը Տաշքենդում նոր հաջողության հասավ
Տաշքենդում ընթացող շախմատի կանանց «Grand Prix» մրցաշարի իններորդ մրցափուլում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Գուլիխան Նախբաեւային եւ 4,0 միավորով մրցաշարային աղյուսակում եւս մեկ աստիճան վեր բարձրացավ՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը: Սա Հայաստանի լավագույն շախմատիստուհու երկրորդ հաղթանակն է Ուզբեկստանի մայրաքաղաքում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Դատապարտյալն ասել է, չի ուզում ապրել
Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արա Անդրանիկի Դիլանյանը սեպտեմբերի 23-ին դատապարտվել էր չորսուկես տարվա ազատազրկման՝ կողոպուտի համար: Դատավճռից երեք օր հետո նա դիմել է ինքնավնասման ՝ փորն է բացել, թեւերն է վնասել, ձախ նախաբազկի կոտրվածքով սեպտեմբերի 27-ին տեղափոխել են Մարաշի օրթոպեդիայի կենտրոն: Դատապարտյալը ինքնավնասման էր դիմել կապված դատավճռի հետ: Դատապարտյալի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի
Սփյուռքի նախարարը նոր տեղակալ ունի
ՀՀ վարչապետի այսօրվա` սեպտեմբերի 28-ի, թիվ 859 – Ա որոշման համաձայն Սերժիկ Սրապիոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։ Մինչ այս սփյուռքի նախարարը մեկ տեղակալ ուներ` Վահե Ջիլավյան:
Արգիշտի Կիվիրյան. «Քաղաքապետարանը կապիտալ պատրաստված է, որպեսզի երկրորդ անգամ հասարակությունը ոտքի չկանգնի»
Սեպտեմբերի 28-ին տրանսպորտի գնի թանկացման, այդ որոշման դեմ պայքարի եւ հանձնաժողովի քննարկումների մասին թեմայով ասուլիսի ընթացքում «Հասարակական պաշտպանների միության» նախագահ Արամ Գրիգորյանը նշեց, որ իրենց կատարած հաշվարկով ավտոբուսի ուղեվճարը պետք է լինի 97 դրամ, իսկ միկրոավտոբուսներինը՝ 85 դրամ. «Որպես ծախսային մասեր՝ վերցրել ենք քաղաքապետարանի հայտարարած սակագները: Այս հաշվարկով տրանսպորտի գինը դարձյալ 100 դրամը չի գերազանցում: Իրենք


















































