Օրվա լրահոսը

Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է 22 միլիոն եվրոյից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է տեղափոխվել ՊՍԺ: Ֆրանսիական ակումբը Պորտուգալիայի հավաքականի ավագին առաջարկում էր 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 22 միլիոն եվրո աշխատավարձով: Ռոնալդուն ավելի վաղ մերժել էր նաեւ «Մոնակոյի» եւ «Մանչեսթեր Սիթիի» առաջարկները, որոնք սակայն առաջարկում էին տարեկան 18 միլիոն եվրո աշխատավարձ:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Արտուր Աթայանը չի ցանկանում պատգամավորի թեկնածու առաջադրվել թիվ 38 ընտրատարածքում

Ինչպես տեղեկացանք Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանից, վերջինս մտադրություն չունի առաջադրվելու սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին: Նա նաեւ հերքեց մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ ՀՅԴ-ն հնարավոր է առաջադրի իր թեկնածությունը եւ ավելացրեց, որ ՀՅԴ-ում իր թեկնածության վերաբերյալ նույնիսկ քննարկում չի եղել: Կապանի Արամ Մանուկյան կոմիտեի ներկայացուցիչ

Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի արեց

Բելգրադում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ առաջնությունում մեկօրյա հանգստից հետո շախմատիստուհիներն այսօր վերսկսել են պայքարը: Ութերորդ տուրում Հայաստանի չորս ներկայացուցիչներից պայքարը քիչ առաջ ավարտեց Լիլիթ Մկրտչյանը: Նա սպիտակներով 40-րդ քայլում միավորը բաժանեց ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայայի հետ: Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Աննա Հայրապետյանը դեռ շարունակում են խաղալ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Ադրբեջանում Իրանի դեսպանը շահագրգռված է ԼՂ խնդրի կարգավորմամբ

Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը Հորադիզում սահմանային նոր անցակետի բացման ժամանակ հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի  հակամարտության շուտափույթ կարգավորմամբ եւ, որ ունի իր նախագիծը՝ կապված այդ հակամարտության կարգավորման հետ: Այս մասին հայտնում է haqqin.az կայքը: Դեսպանը, սակայն,  չի մանրամասնել  նախագծի էությունը:   Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի կոչը

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Իսրայելի ու Պաղեստինի իշխանություններին կոչ է արել` բաց չթողնել մերձավորարեւելյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը, այս մասին հայտնում է РИА Новости-ն: Իսրայելի ու Պաղեստինի միջև բանակցությունները եռամյա ընդմիջումից հետո վերսկսվել են երեկ, Վաշինգտոնում: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին  հայտարարել է, որ կողմերը նպատակադրվել են հակամարտությունը կարգավորել 9 ամսվա ընթացքում: «Ես հավատում եմ

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 8 վիրավոր, որոնց թվում են ՌԴ քաղաքացիներ

shamshyan.com․   Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Գավառ քաղաքի բնակիչ 22-ամյա Դավիթ Դավոյանի վարած Volkswagen մակնիշի 35 DO 075 համարանիշի և ՌԴ քաղաքացի Գուրգեն Ենգոյանի վարած Chevrolet Niva մակնիշի A 079 NE 134 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի

Վարչապետն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է մարզի Աղավնատուն և Սարդարապատ համայնքներից, որտեղ վարչապետը ներկա է գտնվել վերանորոգված բժշկական ամբուլատորիաների բացման հանդիսավոր արարողությանը: Տիգրան Սարգսյանը ծանոթացել է վերակառուցված շենքերի պայմաններին,  զրուցել բուժանձնակազմի հետ, լսել նրանց կարծիքը և շնորհակալական խոսքերը: 2006թ. «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանսավորման

Փաստաբանին «դեւ» անվանած Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ հարուցված չէ

Ինչպես հայտնի է` հուլիսի 16-ին Գյումրու նախկին քաղաքապետի դստեր փեսացու` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարության ժամանակ որպես վկա հրավիրված Վարդան Ղուկասյանը «դեւ» էր անվանել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանին: Գյումրու նախկին քաղաքագլուխը նաեւ հրաժարվել էր պատասխանել փաստաբանի հարցերին`պատճառաբանելով, որ դիմացինը կին է, նաեւ դեւ է: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու ու փաստաբանական կողմին վիրավորվելու

Մահացած զինծառայողի մայրը խնդրում է գտնել իրական հանցագործին

Հուլիսի 30-ին ՀՀ զինված ուժերում գրանցվել է հերթական մահվան դեպքը, որը ըստ նախնական տվյալների, որակվել է որպես ինքնասպանություն: Զինծառայողը Արման Հովսեփի Մուրադյանն է (ծնված 1993 թ.), որը բնակվել է  Վանաձոր քաղաքում: Արման Հովսեփի Մուրադյանի բնակարանում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները փորձել են պարզել դեպքի մանրամասները: Ըստ մոր խոսքերի՝ իրեն հայտնել են, որ որդին իբր եղել է

Հարուցվել է քրեական գործ`պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` մանկապարտեզի տնօրենի կողմից  պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մանկապարտեզի տնօրենը 2013թ. հունիս-հուլիս ամիսներին Գյումրու քաղաքապետարանից փոխանցված, ինչպես նաև վարձավճարներից հավաքագրված ընդհանուր 1 501 096 դրամը չի ուղղել աշխատավարձի, սնունդ մատակարարած ընկերությունների հանդեպ  ունեցած պարտավորություների և կոմունալ ծախսերի վարձավճարների մարմանը:

Մեղադրվում է «Մխիթարյան միաբանության» փողերը յուրացնելու մեջ

Գումարները տրամադրվել են Բերդի տարածաշրջանում մշակութային գործունեության համար

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից Երե խայի պետական հավաստագրի ծրագրին առնչվող հուլիսի 30-ին կատարած հայտարարությունը լուրջ մտորումների տեղիք է տալիս։ Զարմանալի է, որ պաշտպանի կողմից հնչեցվում է մի որակում. «ՀՀ առողջապահության նախարարության թողտվությամբ», որն ինքնին իրավական լուրջ հիմնավորումներ է պահանջում։ Մասնավորապես պաշտպանը նշում է, որ դեռևս իր նախորդ Տարեկան զեկույցում անդրադարձել էր Երեխայի առողջության

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ճանաչված և սիրված հաղորդավար Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին:   ՀՀ Նախագահի աշխատակազմ

Լյուդմիլա Սարգսյանը՝ ԼՂՀ Պնախարարին. «Ովքեր բարբաջում են, անբարո պահվածք են դրսեւորում»

Օրերս լրագրողների հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Լեւոն Տեր–Պետրոսյանը առաջին անգամ Արցախ է եկել միայն 1996թ–ին, այսինքն՝ զինադադարի կնքումից երկու տարի անց։ Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, պատասխանելով Մովսես Հակոբյանին՝ ասաց. «Ես Ղարաբաղին, ԼՂՀ պաշտպանական բանակին, առավել եւս՝ նրանց ղեկավարների նկատմամբ կուզեի իմ հարգանքը շարունակել: Բայց այն,

Ազատ Գասպարյանը ողնաշարի բուժում է ստանում Նաիրի բժշկական կենտրոնում

Նաիրի բժշկական կենտրոնում գտնվող Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի առողջական վիճակը կայուն է: Նրա դուստրը` Նաիրի Գասպարյանը, Aravot.am-ին ասաց, որ հայրը հիվանդանոց է գնացել իր ոտքով` շարունակելու ողնաշարի բուժումը: Նրա խոսքերով, տարիներ առաջ թատրոնում փորձերից մեկի ժամանակ հայրը ընկել էր բարձրությունից, ողը վնասել. «Դիսկերը խախտվել են, ուժեղ ցավեր ուներ իր ոտքով գնաց հիվանդանոց» : Ն.

Կարգին Հայկոն ու նրա գործընկեր Մկոն հազար հատ քաղաքական գործիչ արժե՞ն

Այսօր Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին կհաջողվի արդյո՞ք համազգային կլոր սեղանի շուրջ համախմբել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց, իր ձեւակերպմամբ, հուզում է երկրի ապագան: «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմադիր է, ուզում է իր շուրջ միավորել մյուսներին, դա ողջունելի է, բայց խնդիրը հետեւյալն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այս պահին ոչ այն վարկանիշը ունի,

Haqqin. «Բաքվում եւս մեկ հին թաղամաս են քանդում»

Այսօր Բաքվի Խուտոր Բինագանդինսկի փողոցում սկսվել են տների քանդման աշխատանքները: Հաղորդում է «Հաքքին» լրատվականը: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնել է, որ քանդման աշխատանքների ժամանակ գործադիր իշխանության եւ տեղի բնակիչների միջեւ բախում է տեղի ունեցել: Այդ ամբողջ ընթացքին հետեւել է Բաքվի գործադիր իշխանության ներկայացուցիչ Զուլֆալի Իսմայիլովը: Տներ քանդելու պատճառով դեռեւս բնակիչներ ունեցող որոշ բնակարանների առաստաղները նստել

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ-ի և ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` կրթության ոլորտում համագործակցության հարցերի վերաբերյալ: Տվյալ փաստաթուղթը հնարավորություն կընձեռի 2013-2014թթ. ուսումնական տարում կազմակերպել ՉԺՀ զինծառայողների ուսուցումը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հուշագիրը ստորագրվել է ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ Լ.Այվազյանի և ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ

Բախվել են կալանավորներ տեղափոխող Վիլիսն ու «Ֆոլքսվագենը»

Shamshyan.com Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Իջևան-Երևան ավտոճանապարհի 94-րդ կմ հատվածում բախվել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Յուրի Պետրոսյանի վարած Volkswagen Jetta մակնիշի 11 ՍՕ 477 և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Վլադիմիր Ղարագյոլյանի վարած УАЗ մակնիշի 069 ՈՍ 11 համարանիշի ավտոմեքենաները:  Ինչպես վթարի վայրից հայտնում է

Առողջական խնդիրներ ունեցող երկու երիտասարդների զորակոչը կանխվել է օմբուդսմենի միջամտությամբ

Երեկ՝ գարնանային զորակոչի ավարտի նախօրեին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները ստացված ահազանգերի հիման վրա ներկա են գտնվել ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին: Պաշտպանի ներկայացուցիչների միջամտության արդյունքում, Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների աջակցությամբ առողջական բարդ խնդիրներ ունեցող երկու զորակոչիկների ճանաչել են ոչ պիտանի զինծառայության համար և սահմանված կարգով նրանց տրվել է տարկետման

Ակտիվիստ. «Միանշանակ տեղի կտան, գալիս է պահ, որ շունը շան թաթ ծամում է»

«Ես նստացույց չեմ անում: Ժամանակ առ ժամանակ միայն այցելում եմ, մշտական՝ ոչ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստ Մարինե Ասլանյանը: Ակտիվիստներից մեկը մեզ հետ զրույցում ասում էր, որ ինքը չի մասնակցում նստացույցերին, քանի որ ոչ ընդդիմության, ոչ իշխանության շարքերում չի տեսնում որեւէ արժանի մեկին, որը կարող էր փոխարինել քաղաքապետարանի պաշտոնանկ

Փաստեր դռների մասին

Աշխարհի ամենահին դուռը հայտնաբերվել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Փայտե դռան տարիքը եղել է մոտ 5 հազար տարեկան: Անգլիայի տարածքում հայտնաբերվել են 11-րդ դարում կառուցված դռներ, որոնք բավական լավ վիճակով պահպանվել են մինչ մեր օրերը:  Աշխարհի ամենածանր դուռը կշռում է 312 տոննա: Տեղակայված է Կալիֆորնիայի Լոուրենսի անվան ազգային լաբարատորիայում:     Ամենաապահով դուռը կրկին գտնվում է

Պաշտպանության նախարարությունն ակնկալում է, որ նախկին կամավորականների հետ աշխատելիս բոլորը հանդես կբերենք ավելի ուշադիր ու սրտացավ վերաբերմունք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Վերջին ամիսներին մի շարք նախկին ազատամարտիկներ և պահեստազորի սպաներ օգտվելով օրենքով իրենց ընձեռված իրավունքներից, կազմակերպում են բողոքի ելույթներ` պահանջելով բարելավել իրենց սոցիալ-կենցաղային պայմանները և սահմանել մի շարք այլ արտոնություններ:  Այդ ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու նախարարության ղեկավար կազմը հանդիպել են նախաձեռնող խմբի հետ և մանրամասն քննարկել նրանց

Երիտասարդները թռուցիկներ են բաժանում քաղաքի տարբեր վայրերում. Ակցիան շարունակվում է

«Նստացույցն անժամկետ էր հայտարարվել, մենք մինչև այժմ համբերությամբ սպասում էինք Տարոն Մարգարյանի հայտարարությանը, որ աշխատանքից կհեռացնի Հենրիկ Նավասարդյանին ու «Երևանտրանս» ՖԲԸ-ի տնօրեն Միսաք Համբարձումյանին: Եթե առաջիկա մի քանի օրերին իշխանությունները ոչինչ չանեն, մենք պետք է կտրուկ քայլերի դիմենք»,-«Առավոտ երիտասարդականի»-ի հետ զրույցում ասաց ակտիվիստ Մելայնան: Առողջական խնդիրների պատճառով նա այսօր չի մասնակցում իր ընկերների շարժմանը. «Ես

Civil. «Ստալինի արձանը կրկին կկանգնեցվի իր հայրենիքում»

Վրաստանի մշակույթի նախարարությունը ընդունել է Իոսիֆ Ստալինի բրոնզե հսկա արձանը կրկին տեղադրելու Գորիի քաղաքապետարանի առաջարկը: Գրում է «Սիվիլ» լրատվականը: Սակայն այս անգամ արձանը ոչ թե կդրվի բռնապետի հայրենի քաղաքի կենտրոնական հրապարակում, այլ Գորիի Ստալինի թանգարանում: Ինը մետրանոց պատվանդանով վեց մետրանոց արձանը Գորիի կենտրոնական հրապարակից հանվել էր 2010թ. հունիսին, գիշերվա կեսին: Այդ ընթացքում Վրաստանի իշխանությունները, այդ

Նորատիպ գրքեր՝ Երևանի գրադարաններին

Երևանի գրադարանները համալրվում են նորատիպ գրքերով. այս օրերին 193 անուն 8700 կտոր գիրք է քաղաքապետարանը բաշխում Երևանի գրադարաններին, երաժշտական և արվեստի դպրոցներին։  «Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարին ամփոփելիս քաղաքապետը խոստացավ շարունակական դարձնել տարվա շրջանակում կազմված ծրագրերից շատերը։ Այսօր քաղաքապետարանը շարունակում է իր ուշադրության տակ պահել գրադարանները, գրադարանային խնդիրները, այդ թվում նաև՝ գրաֆոնդի համալրումը։ Ուրախությամբ պետք

The Hindu. Երբեմնի հայաշատ Մադրասից պատմության մասունքներ են մնացել

Մադրասի հայկական փողոցը այժմ բոլորովին այլ է, ինչ այն ժամանակ, երբ առևտրականները գրավել էին քաղաքը: Գրում է «Հինդու» թերթը: Հայերը, որոնք 1600-ականներին ծաղկեցրել են Մադրասը, սեպտեմբերին կնշեն քաղաքում իրենց ներկայության 360-ամյակը: Առաջին հայը, որ Հնդկաստան է գնացել, թվագրվում է 8-րդ դարում: Թովմաս Կանա անունով մի տղամարդ 780թ. գնացել էր Մալաբարի ծովափ: Ըստ Հյուբերտ Վոն Վոսի

Ինչո՞ւ քաղաքապետարանի մոտ մնաց նստացույց անող 3 ակտիվիստ

Ակտիվիստները վստահեցնում են, որ քաղաքապետարանում պաշտոնանկություններ լինելու են: Այսօր արդեն Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույց անում է 3 ակտիվիստ, որոնք պաշտոնապես հայտարարել են այդ մասին: Ուղեվարձի թանկացման քաղաքապետարանի որոշումը կասեցնելուց հետո 60-70 երիտասարդ թելադրում էր այն պահանջները, որոնք պետք է կատարի քաղաքապետարանը: Թե ինչու այդպես ստացվեց, որ հիմա մնացին միայն 3-ը՝ Aravot.am-ը զրուցեց ակտիվիստներից մեկի՝ Սեւակ

Կդադարեցվի Արշակունյաց պողոտայի ջրամատակարարումը

«Երևան Ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 1-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արշակունյաց պող. 13-39 կենտ և 24-36 զույգ համարների, Կույբիշևի, Կաշեգործների, Լազոյի, Արշակունյաց 3-րդ նրբանցքի, Սևանի, Սմբատ Զորավար փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան

Ի՞նչ հետևություններ պետք է անեն ՀՀ ընդդիմադիր ուժերը

«Ընդդիմադիր դաշտի ներկա սուբյեկտները մտածեն էլ, չմտածեն էլ` հաշիվը մեկն է: Նրանք քաղաքական չգոյության ռեժիմում են: Այն ժամանակ պիտի մտածեին, հիմա նրանց մտածելը կոպեկի արժեք չունի»,-Aravot.am-ի հարցին` այն, որ երթուղային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ուղղված հասարակական շարժումը հաղթանակի հասավ չի՞ վկայում այն մասին, որ ընդդիմադիր դաշտը պետք է հետևություններ անի, այսպես պատասխանեց «Քաղաքական եւ միջազգային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031