Օրվա լրահոսը

Բեգլարյանը հանգստացնում է մեդիա փորձագետներին՝ թվային հեռարձակումը ժամկետում կհասցնենք

Հայաստանը թվային հեռարձակման պետք է անցնի 2015 թվականի հուլիսի 1-ին, նախկինում որոշված՝ հունվարի 1-ի փոխարեն: Ու թեեւ կառավարությունը վերջերս որոշեց վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման անցնելու ժամկետը երկարաձգել, սակայն մեդիա ոլորտի փորձագետները գտնում են, որ դեռեւս 2010 թվականին, ինչ ոլորտի վերաբերյալ ընդունվել է օրենքը, գրեթե ոչինչ չի արվել: Եւ եթե հաշվի առնենք, որ մոտ 2 տարի

Hürriyet. Դատը չավարտված Թուրքիայում աճուրդի են հանել հայկական պատմական շենքը

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը վարձակալման համար աճուրդի է հանել «Սանսարյան Հան» պատմական հայկական շինությունը, այն դեպքում, երբ շենքի սեփականության համար իրավական գործընթացը դեռ շարունակվում է: Շենքը ժամանակին պատկանում էր Պոլսո Հայոց պատրիարքարանին: Գրում է «Հյուրիեթ» թերթը: Պոլսո Հայոց պատրիարքարանի անշարժ գույքի հանձնաժողովի անդամ  Շահին Գեզերը թերթին ասել է, որ չեն ուզում ոչ մի մեկնաբանություն տալ,

ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության առաջին միջոցառումը Ստամբուլում

Հուլիսի 9-ին Ստամբուլում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) Հայաստանի նախագահության անդրանիկ միջոցառումը` ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի, հարակից կազմակերպությունների եւ ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության համատեղ նիստը: ՀՀ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության պետ Էդուարդ Փանոյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու հայեցակարգային խնդիրները՝ ընդգծելով, որ Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանումը, ՍԾՏՀ տնտեսական

The Hindu. Անահիտ Հայրապետյան՝ կանանց դեմ բռնությունը ֆոտոխցիկով

2005թ., ինչ Անահիտ Հայրապետյանը սկսել է լուսանկարչությամբ զբաղվել, կանանց և աղջիկներին նկարելը նրա համար առաքելություն է դարձել: Գրում է «Հինդու» թերթը՝ կին լուսանկարիչների մասին պատրաստած նյութում: «Ֆոտոխիցիկն ինձ ուժ է տալիս, այն ինձ խիզախ է դարձնում», – ասում է 32-ամյա լուսանկարիչը, – «Ինձ համար հեշտ չէ դուրս գալ ֆոտոխցիկը ձեռքիս, բայց երբ տեղ եմ հասնում,

Անահիտ Նիկոլյան. «Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանել է Ղուկասյանի որդին` Սպարտակը» (Տեսանյութ)

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ մարդասպանության մեջ կասկածվում է Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը: Դատական նիստի սկզբում դատավորի քարտուղարը զեկուցեց, որ դատարանը հարցում է կատարել Գյումրու «Ճերմակ» հիվանդանոց, որտեղից և պատասխանել են, որ Վարդան Ղուկասյանը դեռ բուժման ընթացքի

Ս.Օհանյանն ընդունել է ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդին եւ պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավարին

Ս.թ. հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Ստիմսոնին և պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Շոն Կայլին` վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ: Ողջունելով հյուրերին` ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավարին` վերջին երեք տարիների ընթացքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում ունեցած

Ստեփան Զատիկյանի որդին հետեւում է քեռու՝ Հայրիկյանի դեմ մահափորձի դատավարությանը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր բավարարեց էպոսագետի, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով մեղադրվող Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստին` հուլիսի 12-ին դատարան են հրավիրվելու ոստիկանության երկու ձգաբաններ եւ դատաբժիշկ Ադամյանը: Ամբաստանյալ, Պարույր Հայրիկյանի վրա կրակած Խաչատուր Պողոսյանի պաշտպանը ` Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդել էր

Վլադիմիր Կարապետյանը՝ Աղվան Հովսեփյանի մասին. «Դատախազն ուզում էր հիշեցնել Սերժ Սարգսյանի խայտառակ ձախողման մասին»

Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Աղվան Հովսեփյանի ելույթին՝ որտեղ նա մասնավորապես նշել է, որ «Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները», ասաց.  «Ես զարմացած եմ, որ նման լուրջ հարցերով հանդես է գալիս հարյուրավոր քաղբանտարկյալների ապօրինի մեղադրանք ներկայացրած գերատեսչության ղեկավարը: Փոխանակ զբաղվի իր գերատեսչության հարցերով,

Սերժ Սարգսյանն ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի նախարար, հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի ռումինական կողմի նախագահ Վարուժան Ոսկանյանին: Նախագահը ողջունել է Վարուժան Ոսկանյանին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում այսօր մասնակցել է հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարար Վարուժան Ոսկանյանի այցը, հանձնաժողովի նիստի և հայ-ռումինական գործարար համաժողովի անցկացումը նոր խթան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ է նշանակվել Գարեգին Մարգարյանը

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ է նշանակվել ՀՀ զինված ուժերի սպա, փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը: Նշված պաշտոնը վերջերս է ստեղծվել և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի նշանակումը նպատակ ունի զարգացնել պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը: Փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ինչպես նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի

Աշխարհի ամենահարուստ «բոմժը»

Շվեդ Կուրտ Դեգերմանը, լինելով անտուն թափառաշրջիկ, իր մահվանից հետո թողել է մի ամբողջ կարողություն: Կուրտը իր կյանքի 40 տարիների ընթացքում գումարներ է ներդրել շվեդակա առաջատար ընկերություններում, ինչի շնորհիվ կուտակել է ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար և 124 ոսկե ձուլակտոր: Որքան էլ որ տարօրինակ թվա, նա իր ողջ կուտակած գումարը կտակել է իր ազգակցական եղբորը,

Մեկնարկեց «Սփյուռք ամառային դպրոց» 2013թ ծրագիրը

Հուլիսի 9-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց» 2013թ ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ նախարար Հ. Հակոբյանը ներկայացրեց «Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը՝ կարևորելով մայրենիի արագացված դասընթացներին մասնակցությունը. «Աշխարհի բոլոր ծայրերում հայի շուրթերից պետք է հնչի հայերենը: Հայերեն խոսելով պետք է պահպանենք

«Շուկայական» հակամարտություն

Վերաքննիչ դատարանը հօգուտ քաղաքապետարանի որոշում է ընդունել

Մոսկվա կինոթատրոնին կից 7 գույների կախարդանքը

Մինչ բոլորը անհամբերությամբ շարժվում են դեպի Մոսկվա կինոթատրոն «Ոսկե Ծիրան 2013»-ի հերթական ֆիլմը դիտելու, կինոթատրոնին կից՝  Նկարիչների միությունում այսօր ոչ պակաս աշխուժություն էր տիրում: Նկարիչների միությունում այս ցուցահանդեսը հերթականը չէր, այն առանձնանում էր նրանով, որ այս անգամ ոչ թե մեկ կամ երկու նկարիչների աշխատանքներ էին ցուցադրվում, այլ ամբողջ սրահը լի էր յոթ մանկության ընկերների ամենատարբեր

Արմեն Երիցյանը գտնում է, որ սողանքները կդառնան արտագաղթի պատճառ

Արտակարգ իրավիճակների նախարարը մտադիր է սողանքները կանխելով` մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավել

Ռիչարդ Կիրակոսյանը՝ Աղվան Հովսեփյանի հայտարարությունների մասին

Նա չպետք է իրեն թույլ տար նման վտանգավոր հայտարարություններով հանդես գալ: Իմ կարծիքով, նման հարցերը վերապահված են միայն արտաքին գործերի նախարարությանը եւ ՀՀ նախագահին

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Հուլիսի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

ՄԻԵԴ պահանջով արդարադատության նախարարությունը 3600 եվրո կվճարի «Մելիքյանն ընդդեմ Հայաստանի» գործը շահած ՀՀ քաղաքացուն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ խախտվել է ՀՀ քաղաքացու դատարանի մատչելիության իրավունքը

Կոնգրեսի երիտասարդների գործն ուղարկվել է վերաքննիչ դատարան

 ԳԱԼԱ. Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդների` Սարգիս Գևորգյանի, Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործը օրերս ՀՀ վերաքննիչ դատարան է ուղարկվել: ԳԱԼԱ–ի հետ զրույցում Կոնգրեսի երիտասարդներից Սարգիս Գևորգյանն ասել է, որ ինքը որևէ ակնկալիք չունի  վերաքննիչ դատարանից, քանի որ այդ դատարանը  պետք է նույն գործառույթը կատարի, ինչ նախկինում: Սարգիս Գևորգյանի կարծիքով՝   դրա միակ նպատակը ժամանակ շահելն

Էպոսագետը հեքիաթներ է կարդում

Մինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ այս տարվա հունվարի վերջին իրականացված մահափորձի գործով դուրս կգար խորհրդակցական սենյակից, դատական նիստերի դահլիճ բերված,  մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող էպոսագետ Վարդան Սեդրակյանը կնոջից գրքեր էր խնդրում: Մեր հարցին, թե ինչ գրքեր է ուզել կարդալ

Խարբերդի մանկատան շրջանավարտները չեն լքում այդ կառույցը այլընտրանք չունենալու պատճառով

Խարբերդի մասնագիտացված մանկատունը նախատեսված է մինչև 18 տարեկան մտավոր և ֆիզիկական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների համար: Այդուհանդերձ, մանկատանը ապրում են նույնիսկ մինչև 35 տարեկան մոտ 100 մարդ: 18 տարեկանը լրանալուն պես մանկատան սաները՝ հատկապես հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողները, պետք է տեղափոխվեն Վարդենիսի կամ այլ տուն-ինտերնատ, սակայն գործնականում դա հնարավոր չի լինում, քանի որ վերջինս նույնպես գերբեռնված է և ազատ տեղ չունի: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաջատեղյակ է

Վարուժան Ոսկանյան. «Հաջողացրել եմ մնալ հայ եւ նախարար» (Տեսանյութ)

«Նախարարի մի ստորագրությունը մարդու կյանք է փոխում, պետք է ուշադիր լինել ամեն վայրկյան»

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոլդովա

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Մոլդովայի Հանրապետություն՝ մասնակցելու Քիշնևում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին: Այցի շրջանակներում Քիշնևում նախատեսվում են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանները պարզել են բենզալցակայանում կեղծ 5000 ռուբի վճարած վարորդի և ուղևորի ինքնությունը

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից Աշտարակի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսի 20-ին, ժամը 04.45-ին, Աշտարակ քաղաքում գործող բենզալցակայանի աշխատակցին «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը 30 լիտր բենզինի համար վճարել են կեղծ 5000 ՌԴ ռուբլի և նրանից ստացել 45.000 դրամ մնացորդ, իսկ հետո երբ աշխատակիցը փորձել է 5000 ՌԴ ռուբլին բանկում փոխանակել՝ նրան տեղեկացրել

Նախագիծը չի ասում, որ օպտիմալացումից հետո էլ սոցիալապես անապահովներին պրոթեզներ են դնելու

Կմիավորեն «Եղեգնաձորի ատամնապրոթեզարանն» ու «Եղեգնաձորի բժշկական կենտրոնը»

Ըստ Ռումինիայի հայազգի նախարարի, Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, աշխարհում ակտիվ քարոզվում է (Տեսանյութ)

«Շատերը, երբ խոսում են Կովկասի մասին, տարբերություն չեն անում` Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան»:

Տիգրան Սարգսյանը և Վարուժան Ոսկանյանը քննարկել են հայ-ռումինական տնտեսական կապերի սերտացման հեռանկարները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել` հուլիսի 9-ին Երևանում անցկացվող հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով: ՀՀ կառավարության անունից ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք մեծ կարևորություն ենք տալիս Ռումինիայի հետ կապերի ամրապնդմանը: Գոյություն ունի հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ, և միջկառավարական հանձնաժողովը

ԻԻՀ դեսպան. «Վերջին տարիներին կրթության որակի առաջընթացն արձանագրում են նաև իրանցի ուսանողները»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով դեսպանին` նախարարը շնորհավորել է Իրանի ժողովրդին` հրաշալի կազմակերպված նախագահական ընտրությունների կապակցությամբ: Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ երկու երկրներում անցկացված նախագահական ընտրությունները կնպաստեն` պետությունների միջև հարաբերությունների նոր էջի բացմանը: «Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները

Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 10-ին ժամը 09.00 – 21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փող. 37-41, Բագրատունյաց փող. 7-47, Չեխով փող. 12-37 համարների ջրամատակարարումը: Իսկ Մանանդյան, Մանթաշյան, Եղբայրության, Մայիսի 9-ի փողոցներում կնկատվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված

Աշնանը կուսակցությունները թե՞ստ են հանձնելու (Տեսանյութ)

«Աշնանը անհրաժեշտ է սպասել խորհրդարանական աշխատանքի վերադարձին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք դուրս եկանք ընտրական ցիկլից, նշանակում է՝ հարկավոր է վերադառնալ ավելի կայուն, առօրյա քաղաքականության»,- Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով աշնանը սպասվող ներքաղաքական իրադարձությունները, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Քաղաքագետի խոսքով`ըստ էության, աշնանային ժամանակաշրջանը պետք է պայմանավորված լինի նրանով, որ պետք է վերադառնալ ոչ թե կրիզիսային

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031