Օրվա լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյան. «Սյունիքի մարզպետը Վահե Հակոբյանն է, կարող եք նրան հարցեր տալ»

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակվում Վահե Հակոբյանը: «Դուք լավ ճանաչում եք Վահե Հակոբյանին, ծանոթ եք նրա գործունեությանը, երկար տարիներ նա եղել է ԱԺ պատգամավոր: Կարող եք նրան հարցեր տալ»,- կառավարության անդամներին դիմելով ասաց վարչապետը: Պարոն Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդին է: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Սուրիկ Խաչատրյան. «11 զենք է ընդամենը, ինչո՞ւ եք զարմացել»

Շատ նախկին տականքի մեկն է, էլի՛, եթե իրենք երեք եղբայր են ու իրար հետ չեն խոսում, իրար թշնամի են, ապա ո՞նց կարող է իմ հետ բարեկամ լինել, իմ հետ էլ է թշնամի։

Հանրային տրանսպորտը կթանկանա

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը երեկ մեր զրույցում ասաց, որ քիչ առաջ տնտեսվարողներից դիմումներ է ստացել ուղեվարձի սակագինը փոփոխելու առաջարկով։ Նավասարդյանի փոխանցմամբ, առայժմ նման հայտով դիմել են երկու ընկերություն, որոնք սպասարկում են 15, 22, 39, 71 համարների միկրոավտոբուսային, ինչպես նաեւ 45 համարի ավտոբուսային երթուղիները։ Նրա խոսքով, բոլոր երթուղիներից նմանատիպ դիմումներ ստանալու անհրաժեշտություն չկա

Չինաստանը ո՞րն հարցում պիտի ՀՀ-ից օրինակ վերցնի. քննարկում են արտերկրի և հայ տնտեսագետները

Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում այսօր մեկնարկեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի  կազմակերպած միջազգային գիտաժողովը որի ընթացքում քննարկվեցին համաշխարհային տնտեսության հետճգնաժամային միտումները, Չինաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումները, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մարտահրավերներին առնչվող խնդիրներ: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի  տնօրեն, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ իրենց արտերկրա գործընկերների հետ փորձելու են մշակել ճգնաժամային իրավիճակներից  դուրս գալու առաջարկներ ու եղանակներ՝

Լիսկան ու զինդատախազն ուս ուսի տված

Երեկ հայտնի է դարձել, որ զինդատախազությունը Արտակ Բուդաղյանին քրեական գործի մեջ ներգրավել է որպես մեղադրյալ՝ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը): Այսպիսով, դահիճն ու զոհն ըստ էության հավասարվում են, ինչին Լիսկան ու զինդատախազությունը ձգտում էին միջադեպի հենց առաջին իսկ օրվանից: Պատահական չէր, որ զինդատախազ

2 հարյուրից ավելի գյուղացիներ Երևան-Վանաձոր ավտոճանապարհը փակել են և սպառնում են այն շարունակել ամեն օր

shamshyan.com. Այս պահին Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Ակնա գյուղի տարածքում 2 հարյուրից ավելի գյուղացիներ, ովքեր հիմնականում Շենավան, Հարթավան, Արագած, Վարդենուտ, Արայի, Ծաղկաշեն, Քուչակ գյուղերի բնակիչներ են, ճանապարհը փակել են և չեն թողնում, որպեսզի ավտոմեքենաները շարժվեն: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

ՀԱԿ անդամ. 1995 թվականից սկսած՝ Հայաստանի ամենաճակատագրական ու կարևոր հակադրությունները եղել են իշխանության ու պետական ապարատի ներսում

Պաշտպանելով մինչև 1998 թ. ընկած ամեն ինչ՝ այսօրվա ընդդիմադիրներն ակամա պատասխանատվություն են ստանձնում նաև այդ ուժերի արածների համար, ինչն ստանձնելու կարիքը նրանք չունեն։

Ամենակոռումպացվածների ցուցակում է հայտնվել Հայաստանի ոստիկանությունը

Երեկ «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է կոռուպցիայի ընկալմանը վերաբերող հասարակական կարծիքի ամենամյա ուսումնասիրությունը՝ «կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը»։ Ինչպես եւ սպասվում էր՝ դրանում որեւէ հուսադրող տվյալ չկա Հայաստանում կոռուպցիայի նվազման կամ դրա դեմ տարվող արդյունավետ պայքարի մասին։ Ավելին, կենտրոնի անցկացրած այս տարվա հարցումները ցույց են տվել, որ հայաստանցիներն ամենակոռումպացվածն են համարում դատական, առողջապահական համակարգերը եւ պետական

Հաջորդ համագումարը 2015-ին՝ Երևանում

Կայացավ  Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի պաշտոնական փակումը։ Փակման խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, համագումարի նախագահ Վիգեն Սեֆիլյանը, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանը։ Պրոֆեսոր  Դումանյանը բարձր գնահատեց համագումարի կազմակերպիչների կատարած աշխատանքը, որի արդյունքում հնարավոր դարձավ քննարկել և լսել աշխարհում բժշկական նորագույն մոտեցումների ու գիտական նվաճումների վերաբերյալ ճանաչված հայ բժիշկների

Ակումբը ֆուտբոլիստին փոխանակել է 50 գնդակի հետ

Կոստա-Ռիկայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Պումա» ակումբն իր կենտրոնական պաշտպանին վաճառել է բարձրագույն խմբի «Ունիվերսիդադ դե Կոստա-Ռիկային»: Որպես 26-ամյա Ռոջեր Ֆալյասի դիմաց փոխհատուցում, ֆուտբոլիստի արդեն նախկին ակումբը պահանջել է 50  ֆուտբոլային գնդակ: «Մեզ համար պատիվ է մեր խաղացողին տեսնել բարձրագույն խմբում եւ մենք նրա ճանապարհը փակել չենք պատրաստվում: Բայց ֆուտբոլիստի համար ես պահանջել եմ 50 ֆուտբոլային

ԲՈՀ-ի նախկին նախագահը չի պատրաստվում բողոքարկել Աշոտյանի հրամանը

Մեր տեղեկություններով, նախօրեին Հանրային խորհրդի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո ՀԽ անդամ, ԲՈՀ-ի արդեն նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանն առանձնազրույց է ունեցել ՀՀ նախագահի հետ։ Մեզ հասած տեղեկություններով, Ղուկասյանը Սերժ Սարգսյանի հետ քննարկել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից իրեն պաշտոնանկ անելու հրամանը եւ իր ապագայի հարցը։ Ինքը՝ Ղուկասյանը, մեզ հետ զրույցում կեսբերան հերքեց, թե առանձնազրույց

Եթե այս տեղեկատվությունը որոշել են թաքցնել, ուրեմն ակնհայտ է, որ գումարները ամենեւին էլ «ազնվորեն» չեն ծախսվում

Այսինքն, եթե մինչ այժմ կայքի հաճախորդները կարող էին մանրամասն տեղեկանալ, թե որ գերատեսչությունը ումից առանց մրցույթի ինչ ապրանքներ ու ծառայություններ է ձեռք բերել, որքան է դրանցից յուրաքանչյուրի համար վճարել, ապա այժմ կայքում թողնվել է միայն ընդհանուր տեղեկությունը առանց մանրամասների։

FOLK

Ախ էսպես էլ գիժ ամիս՝ Իսկական օյին: Մինն իրա դարդն ա լացում, Մինն էլ՝ Հենոյի:

Կրակոցներ ու դանակահարություն Գյումրիում

Երեկ երեկոյան ժամը 11-ի սահմաններում Գյումրու Պոլիգոն թաղամասում` մոտավորապես այն տարածքում, որտեղ տեղի էր ունեցել Վարդան Ղուկասյան-Մարտուն Գրիգորյան կլանների «դուետը», հնչել են կրակոցներ: Կռվի մասնակիցները, ըստ մեր աղբյուրների, եղել են ոսկերիչ Աղվանի տղերքը: Կրակողը փախել է, կա նաև դանակահարված: Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Aravot.am-ին փոխանցեց, որ գիշերը հիվանդանոց են տեղափոխել Կամոյի 51

«Հայէկոնոմբանկից» տարա՞ծք են խլում

Նախնական ինֆորմացիա ստացանք Արտաշատից, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է միջնորդել, որ ինչ-որ մեկը գնի տարածքը, բայց թե ով է գնորդը, հստակ չգիտենք:

Վարդգես Գասպարիին կրկին ոստիկանություն են տարել

ՀՀ նախագահական նստավայրի դիմացից այսօր առավոտյան Կենտրոնի ոստիկանության բաժանմունք են բերման ենթարկել ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Նա «Սերժիկ սրիկա» ցուցապաստառով նախագահական նստավայրի դիմաց պիկետ էր կազմակերպել` ի նշան բողոքի ոստիկանների գործողությունների: Պարոն Գասպարիի պատմելով, ոստիկանները անմիջապես մոտեցել են իրեն եւ հորդորել հեռանալ, իսկ իր չհնազանդելուց հետո ոտքերից ձեռքերից բռնած հարկադրաբար նստեցրել են մեքենա եւ տարել ոստիկանություն:

Ո՞վ պետք է զսպի գազալցակայանների տերերի ախորժակը

Մինչ կուսումնասիրվեն քաղաքային հասարակական տրանսպորտի ուղեվարձերը բարձրացնելու վերաբերյալ պատճառաբանություններն ու հիմնավորումները, զեղչեր կիրառելու հնարավորությունները, տաքսի ծառայության մատուցման ոլորտում գործող որոշ ընկերություններ եւ անհատ տաքսիստներ պատրաստվում են բարձրացնել կամ արդեն բարձրացրել են իրենց ծառայության արժեքը։ Խոսքը ամեն կիլոմետրի համար լրացուցիչ 20 դրամ գանձելու մասին է։

Ես այդ ընտանիքում արյուն չեմ թափել. Սուրիկ Խաչատրյանի հարցազրույցը

Սակայն, որեւիցե մեկը չի ցանկանում հասկանա, որ եկել են քնած տանտիրոջ վրա հարձակման: Ի՞նչ պետք է աներ այս մարդը: Պետք է պաշտպանվեր, թե չէ: Հիմա էտ լրագրողին հարց տանք, ասենք, եթե մեկը քեզ բռնաբարի ու դանակը կողքդ լինի, դու կպաշտպանվե՞ս, թե՞ չես պաշտպանվի:

Ֆոն Թրոթան թալեր ստացավ ու խոսեց ցեղասպանությունից․ (Տեսանյութ)

Այսօր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում «Մոսկվա»  կինոթատրոնում  հանդիպում էր կազմակերպվել գերմանացի անվանի ռեժիսոր Մարգարեթե ֆոն Թրոթայի հետ: Միջոցառմանն աջակցել էին նաեւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը եւ Գյոթեի անվան ինստիտուտը: Հանդիպման ընթացքում ցուցադրվեց ռեժիսորի «Հաննա Արդենդտը» ֆիլմը: «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը ներկայացնելով Մարգարեթե ֆոն Թրոթային, շեշտեց նրա արվեստի հեղաշրջիչ ուժը գերմանական կինոյում, ապա փաստեց, որ

Սուրիկ Խաչատրյան․ «Ողբերգություն է պատահել․․․»

«Վահե Հակոբյանի թեկնածությունը առաջարկողներից մեկն էլ ես եմ եղել», ասում է Սուրիկ Խաչատրյանը

«Ամեն ինչ կանենք, որ նրանց մոտ դա չստացվի». Բուդաղյանների փաստաբան

Փաստաբան Հայկ Ալումյանը «աբսուրդի ժանրից» է համարում Արտակ Բուդաղյանի նկատմամբ այսօր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի  1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու) մեղադրանքը: «Դեպքից հետո զինդատախազի հարցազրույցից արդեն հասկանալի էր, թե դատախազությունն ինչ աճպարարություն էր փորձելու անել: Հուսով էինք, որ հարցը դրան չի հասնի, բայց այդպես էլ եղավ»,- Aravot.am-ին ասաց պարոն Ալումյանը: Նա

Արթուր Քիրաջյանը եզրափակչում է

Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում այսօր հայաստանցի 64 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը 1/2 եզրափակչում համառ պայքարում 2:1 հաշվով հաղթելով Մոլդովայի ներկայացուցիչ Դմիտրի Գալագոտին, մտավ եղրափակիչ՝ ապահովելով առնվազն արածաթե մեդալ: Վաղն Արթուրը չեմպիոնի կոչման համար հանդիպելու է ռուսաստանցի Ռաջաբ Բուտաեւի հետ: Հայաստանի մյուս բռնցքամարտիկը՝ 56 կգ քաշային Հենրիկ Մոկոյանը, կիսաեզրափակչում տանուլ տվեց Սերգեյ Վոդոպյանովին

Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանությունը քննող քննիչին իրո՞ք սպանել են

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` Կարեն Եսայանի սպանության գործով կայացած այսօրվա դատական նիստը անցավ աննկարագրելի լարված մթնոլորտում: Թեեւ դատական գրեթե բոլոր նիստերի ժամանակ վիճաբանություններ, փոխադարձ վիրավորանքներ արձանագրվում էին, սակայն այս մեկը տարբերվեց իր բնույթով. հնչեցին անգամ հայհոյանքներ, որին մասնակցություն ունեցավ ամբաստանայլը: Բանն այն է, որ այսօր վկայություն էր

Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացել է Գյումրիի բնակիչ Հարություն Հարությունյանը Իսպանիայից. վերջինս կստանա այդ երկիր մեկնելու տոմս

Այսօր հայտնի դարձավ, թե որ երկրից է գրանցվել 24-ից 30-ն ընկած շաբաթվա 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը, ինչպես նաև այն բաժանորդի անունը, ով ստացել էր այդ զանգը: Վերջինս Գյումրու բնակիչ Հարություն Հարությունյանն է, ում զանգահարել էր իր ընկերն Իսպանիայից: Քանի որ Հարությունն այս օրերին աշխատանքային այցով ուղեկցում է «Շիրակ» ֆուտբոլային թիմին և երկրում չի գտնվում, առաջիկա ամռան

Գեւորգ Դանիելյան. «Հիշյալ տեսակետի մեկնաբանության, դրա պետաիրավական ուղղվածության բացահայտման հասցեատերը ես լինել չեմ կարող»

ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանի հետ զրուցեցինք հուլիսի 5-ին կայացած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի մասին:  – Պարոն Դանիելյան, դատախազ Աղվան Հովսեփյանը մասնակցել է այդ համաժողովին, եւ իր ելույթում դատախազը հետեւյալ միտքն արտահայտել. «Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները»:

«Բիզնեսի համար պտղատու այգի ունեմ. հողագործությամբ եմ զբաղվում». գեղանկարիչ

«Եթե հինգ րոպե ազատ ժամանակ եմ ունենում, ապա նկարում եմ»,-ասում է գեղանկարիչ Մաքսիմ Գիքինյանը: Նրա համար կտավ ստեղծելը հանգստություն է: Նկարում է այն, ինչ այդ պահին նկատում է՝ դիմանկարից մինչև բնապատկերներ: Իր նկարները չի վաճառում և այդ ճանապարհով շահույթ չի ապահովում, ինչպես ինքն է ասում. «Արվեստն ինձ համար բիզնեսի միջոց չէ: Բիզնեսի համար պտղատու այգի

Al Jazeera. Բալյանների վերջին ժառանգի կառուցած պալատը՝ կերամիկական սալիկների թանգարան

Եգիպտոսում հայ ճարտարապետի կառուցած երբեմնի փառահեղ պալատը այժմ դարձել է կերամիկական սալիկների թանգարան: Գրում է «Ալ Ջազիրան» Եգիպտոսի վերջին թագավորության պատրաստած նյութում: Արքայազն Օմանի հորը պատկանող պալատը, որը գտնվում է Կահիրեի Գեզիրա թաղամասում, կառուցել է Բալյանների գերդաստանի վերջին ժառանգը (հավանաբար Սիմոն Բեյ Բալյանը): Բալյանների Օսմանյան կայսրությունում մեծ հռչակ ունեին որպես ճարտարապետների ընտանիք: Որոշ հաշվարկներով գույքը

«Ռեժիսորն աննկատ տաղանդավոր է». Դավիթ Մուրադյան

«Որեւէ կասկած չունեի, որ նույնիսկ բացակա Ներսես Հովհաննիսյանն այս դահլիճը դատարկ չի թողնի, նրա կինոն գտել է մարդկային հասցե յուրաքանչյուր հանդիսատեսի հետ: Մինչ այսօր իր ֆիլմերի լեզվով խոսում ու կատակում ենք»,-այսօր «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում հայտնի կինոռեժիսոր, պրոֆեսոր Ներսես Հովհաննիսյանի 75-ամյակին նվիրված երեկույթի ժամանակ ասաց Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը: Կինոգետը կարոտով

Մարգարիտ Եսայանը՝ Զուրաբյանին. «Անլրջությունը ամառվա շոգին խիստ վտանգավոր է, զուսպ եղեք»

«Նույնիսկ հարկ չեմ համարում արձագանքել ձեր նշած անձի այս կամ այն հայտարարությանը, երկու պատճառով. նախ՝ իսկ ով է ասում եւ երկրորդը, որպես հորդոր՝ անլրջությունը ամառվա այս շոգին խիստ վտանգավոր է առողջության համար»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսպես մեկնաբանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը: Հիշեցնենք, որ օրերս հրավիրած ասուլիսում նա հայտարարեց,

Գեղի գետից վերցրած ջրի նմուշում պոչերի առկայություն չի հայտնաբերվել. (Տեսանյութ)

ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի փոխանցմամբ՝ Գեղի գետից վերցրած ջրի նմուշի անալիզի արդյունքների համաձայն, Գեղի գետի ջրում կախյալ նյութերի բարձր ցուցանիշ է արձանագրվել: «Բայց այդ արձանագրված կախյալ նյութերի բարձր ցուցանիշը տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով էր պայմանավորված, ոչ թե՝ պոչատարի պոչերի աղտոտման: Պոչերի առկայություն չի հայտնաբերվել ջրում», – տեղեկացրեց Լեւոն Պետրոսյանը:

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031