Օրվա լրահոսը

«Չէ, տենց թանկանոց ռեստորան չենք գնում»․ Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանը հարցրեց․ «Մինչև 300 հազար դրամ փոխանցման պարագայում․ դա վերաբերում է ոչ միայն ընտանիքի անդամներին, նաև ընկերներին, հայտարարագրման կարիք չկա։ Ճի՞շտ եմ հասկանում»։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ այո։

Եկամուտների հայտարարագրման դեպքում հայտարարատու ֆիզիկական անձինք կստանան որոշակի առավելություններ

Եթե տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները առողջապահության կամ կրթության գծով կատարել են որոշակի սոցիալական ծախսեր, ապա նրանք անձնական եկամուտները հայտարարագրելու պարագայում հնարավորություն են ունենում ստանալու փոխհատուցում իրենց կողմից կատարված ծախսերի դիմաց: Առողջապահության ապահովագրության փաթեթի գծով սոցիալական ծախսի համար տարեկան փոխհատուցման առավելագույն չափը 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ 100.000 դրամ: Ընդ որում, սոցիալական ծախսերի այս

Անկեղծ զրույց բուժաշխատողների հետ․ Շիրակի մարզպետի ուշագրավ անդրադարձն՝ ավելորդ հաստիքներին ու բուժառուներին մտահոգող խնդիրներին

Նա առաջարկեց ազնիվ լինել քաղաքացիների հետ, հարկ եղած դեպքում բարձրացնել ծառայությունների գինը, ասենք 350 հազարից դարձնել 400 հազար դրամ, քան քաղաքացուն ասել, թե 350 հազար է, բայց վերջում նրա վրա կես միլիոն գումար նստեցնել։

Նախարար Խուդաթյանը բարձր է գնահատել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության դերակատարությունը Հայաստանում։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության դերակատարությունը Հայաստանում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՊԳԿ միջև ընթացիկ համագործակցությանը և վերջինիս ընդլայնման հարցերին: Խուդաթյանը հատուկ ընդգծել

«Դավոս չեմ մեկնել ԱԺ հարցուպատասխանին մասնակցելու համար»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կմասնակցի ֆորումի վերջին օրերին։ Նաև կախված գրաֆիկից՝ նախատեսված են հանդիպումներ շվեյցարահայ համայնքի հետ։

Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը

Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը 06.00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան

Դուք պատրա՞ստ եք ձեր կյանքի մասին այսքան ինֆորմացիա վստահել մի համակարգի, որի ղեկավարը ապօրինաբար ստանում է իր կուսակցի հեռախոսը քննիչից, կարդում է անձնական նամակագրությունը, հետո դա ցույց է տալիս կուսակցության մյուս անդամներին. Կարեն Վրթանեսյան

Բանկային հաշիվներին հասանելիությունը ինֆորմացիա է տալիս ոչ միայն ֆինանսական շարժերի մասին, այլ ընդհանրապես ձեր կապերի. ում հետ որտեղ հաց կերաք, կամ ինչ առողջական պրոբլեմ ունեք դուք կամ ձեր հարազատները

ՀՀ օրհներգը կավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

Սիսակ Գաբրիելյանի խոսքով օրինագծի նպատակը օրհներգի նկատմամբ միասնական մոտեցում ունենալն է«ՀՀ օրհներգ ասելով` հստակ հասկանանք, թե որն է ՀՀ օրհներգը, ինչ տեքստով, ինչ երաժշտությամբ եւ ինչ տեւողությամբ ու նրբերանգներով այն պետք է լինի»

«Երբ թոռները մտնում են պապիկի գրպանը, պապիկը նրանց թաթիկներին չի տալիս, հարազատի հարաբերություն է»․ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին

Նիկոլ Փաշինյանը նաև վստահեցրեց՝ մեր բյուջեում համընդհանուր հայտարարագրման համակարգից եկամուտ նախատեսված չէ։

Երեկվա «դատավարությունը» վերաբերում էր Խոջալուի իրադարձություններին, որը ոչ թե անձանց, այլ Հայաստանի դեմ է ուղղված։ Սակայն, ինչպես միշտ գործ ունենք Հայաստանի ԱԳՆ խայտառակ լռության հետ. Մանե Թանդիլյան

Միջազգային հանրությանը հարկ է հիշեցնել Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի 1992թ․ հարցազրույցը, որտեղ հստակ ասվում է, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել են իր ընդդիմադիր ուժերը՝ Հեյդար Ալիևի գլխավորության, իշխանության գալու նպատակով։

Արարատում, Հրազդանում և Վանաձորում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 11-18-ը (2025թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️Արարատում՝ հունվարի 13-ին, ◾️Հրազդանում՝ հունվարի 15-ին, ◾️Վանաձորում՝ հունվարի 12-ին։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Միջազգային կառույցները ԵԽԽՎ-ին կոչ են անում չվերականգնել Ադրբեջանի լիազորությունները, կամ վերականգնել «հստակ պայմաններով»

Ընդգծում են՝ ադրբեջանական պատվիրակության ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն նախ պետք է անհապաղ ազատ արձակի բանտարկված քաղաքացիական ակտիվիստներին, լրագրողներին, իրավապաշտպաններին։

«Կիրանց-Ոսկեպար հատվածում ՀՀ-Վրաստան ճանապարհն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տա՞կ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Մհեր Գրիգորյանին

Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Պայմանավորվածությունների շրջանակները հրապարակված են։ Եթե Ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն»։

Շոլցն՝ Ալիևին. Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու

«Ազատություն». Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսում կայացած հանդիպմանը։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, Գերմանիայի կանցլերը հետաքրքրվել է նաև Ակտաուում ավիավթարի հետաքննության ընթացքի մասին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Կենտրոնում և Նոր Նորքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 15-21-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում՝ հունվարի15-ին, 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունվարի 19-ին, 20ին և 21-ին, ◾️ Արաբկիրում և Շենգավիթում՝ չեն գերազանցել։ ✅ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակություները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Երեւանցիները գնահատել են քաղաքապետի եւ նրա աշխատակազմի աշխատանքը մայրաքաղաքում

Երեւանցիներին ուղղված բազմաբնույթ հարցերի պատասխանների ամփոփումը ցույց է տալիս, որ քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարները հանրության համար կենսական նշանակություն ունեցող բոլոր ուղղություններով մեծապես ձախողվել են: Թերեւս միակ բանը, ինչից մայրաքաղաքի բնակիչների մի զգալի հատվածը դրական է գնահատել, դա Երեւանի ամանորյա զարդարումն է:

Տրանսպորտի սակագների նոր առաջարկում ոչ մի նոր բան չկա: Նախագիծը ոչ թե օրը մեջ փոխել է պետք, այլ պետք է այն աղբը նետել և մշակել նոր նախագիծ. Գրիգոր Երիցյան

24 ժամն իհարկե է շատ լավ է հնչում, բայց Երևանում հանրային տրանսպորտը 24 ժամ չի աշխատում։ Անգամ եթե աշխատեր, մարդը օրվա ընթացքում 9 անգամ տրանսպորտից չի օգտվում։ Կամ արդյո՞ք Երևանում մի կետից մյուսը հասնելու համար որևէ մեկը 3 անգամ տրանսպորտ է փոխում:

Արայիկ Հարությունյան. Այս որոշմանը հասել եմ՝ ծանրամարտի համայնքի հետ երկարատև աշխատանքի արդյունքում

Ջալուդը նշեց, որ սա աննախադեպ է՝ երբեք ազգային ֆեդերացիայի ընտրություններին այսպիսի պատվիրակություն որևէ երկիր չի գնացել

Հայ գերիների նկատմամբ մեղադրանքները շինծու են, իսկ դատավարությունը՝ ակնհայտ քաղաքական բնույթ ունի. «Լազարյան ակումբ»

Ակնհայտ է, որ Բաքվի այս դատավարությունը արտացոլում է Ադրբեջանի իշխանությունների անձնական վրեժխնդրությունը և մեղադրյալների նկատմամբ ցուցաբերվող ատելությունը: Այս քաղաքականությունը անընդունելի է և անարժան քաղաքակիրթ պետության համար: 

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն իր միջոցներով կտեղափոխի Կուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցին և կվերականգնի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ Սյունիքի մարզի Կուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցու (17-րդ դար)՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաք տեղափոխման, պահպանման և վերականգնման նպատակով: Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից՝ տնօրեն Ալեքսանդր

Կոչ կ՚ուղղենք միջազգային հանրութեան, որ հաշուետուութեան կանչեն Ատրպէյճանի իշխանութիւնները. ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէ

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէն կը դատապարտէ Արցախի ղեկավարներուն դէմ սուտ մեղադրանքներով ընթացող Պաքուի դատավարութիւնները։ Բռնի դատավարութեան ընթացքը յստակ է։ Ապօրինի կերպով ու անմարդկային պայմաններով բանտարկուած Արցախի ղեկավարներուն դէմ՝ շինծու մեղադրանք է որ կը կատարուի։ Առ այդ, կը դատապարտենք Արցախի պետականութեան ղեկավարները պատանդ բռնած ատրպէյճանական իշխանութիւններու այս ընթացքը։ Մենք կը մնանք զօրակից Արցախին, Արցախի ժողովուրդի ինքնորոշման

«Չի հակասում մեր օրենսդրությանը, այդ թվում` ԵԱՏՄ պարտավորություններին». քննարկվել է ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի մաքսային մարմինների փոխօգնության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու հարցը

Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է` արդյոք վերոնշյալ համաձայնագրի ընդունումը կարո՞ղ է խնդիրներ առաջացնել` կապված ԵԱՏՄ մաքսային օրենսդրության հետ: «Համաձայնագիրը չի հակասում մեր գործող օրենսդրությանը, այդ թվում` ԵԱՏՄ պարտավորություններին:

Դանակը մոռացել էի ծոցագրպանումս, ներս տանելու միտում չունեի. Newday.am կայքի օպերատոր

Գործի բերումով երբեմն դանակն անհրաժեշտ է եղել ինչ-որ լար կտրելու կամ այլ գործի համար:

Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը

Կրթության և առողջապահության անհավասար հասանելիությունն ու արդյունքները սահմանափակում են բնակչության աշխատունակությունն ու արտադրողականությունը: Հայաստանը խոցելի է նաև կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ:

Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն կրթության բնագավառում տեսչական մարմնի հետ կապված իրավահարաբերությունները

Կրթության տեսչական մարմնի կանոնադրությամբ, որպես վերջինիս առաջնային գործառույթներ, նախատեսված են կրթության որակի նկատմամբ վերահսկողության իրականացումը եւ կրթության որակի բարձրացումը, մինչդեռ տեսչական մարմնի վերահսկողության միակ գործիքն այս պահի դրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումներն են, որոնք այլեւս չեն համապատասխանում այս բնագավառում վերահսկողության տրամաբանությանը եւ դրա արդյունավետ իրականացմանը: Այս մասին ասել է

Ադրբեջանցի պատգամավոր. «Մեր նախագահը շատ կոնկրետ ասաց՝ Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է»

Հայերի նկատմամբ ատելության քարոզի և Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների քաղաքականությունը Ադրբեջանում իրականացվում է պետական մակարդակով՝ անթաքույց։

Հայաստանին 40.000.000 դոլարի չափով վարկ կտրամադրվի որոշ ենթակայաններ վերակառուցելու նպատակով

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ եւ «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները, որոնք կառուցվել են դեռեւս 1960-1970-ական թվականներին: Վարկային համաձայնագիրը 40.000.000 դոլարի չափով է: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 15-ը՝ արտոնյալ: Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը 2029 թվականն է: Պարտավորության վճարը տարեկան կազմում է 0,25 տոկոս դրույքաչափ, որը հաշվարկվում է

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031