Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը՝ ուղղված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարներին

Վիտալի Բալասանյանի նամակը 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին։ 21.11.2024թ.

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024 թ.-ի աշխատանքների արդյունքների ամփոփման վերաբերյալ խորհրդակցություն

Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփման վերաբերյալ: Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները՝ ըստ համակարգման ուղղությունների ներկայացնելով կատարված աշխատանքները, մասնավորապես՝ 2024 թվականի ընթացքում զորամասերում և բանակային դիրքերում ՌՈ-ի իրականացրած օպերատիվ-կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումները։ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել՝ զինված ուժերում

Ատելություն, խտրականություն հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու հոդվածով Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, քրեական վարույթի հիմք է հանդիսացել հունվարի 8-ին Վահրամ Սահակյանի ֆեյսբուքյան եւ տելեգրամյան ալիքներում կառավարության հասցեին հայհոյանքը: Գրառումը այժմ բացակայում է երկու հարթակներից էլ:

Հաքան Ֆիդան․ Ուժեղ Թուրքիան ուժեղ Ադրբեջանն է, ուժեղ Ադրբեջանը ուժեղ Թուրքիան է․ «Թուրքիան այսօր»

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք – Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում ասել է. «Երկու երկրների գործընկերությունը ժամանակից և պայմաններից անկախ է, Թուրքիան և Ադրբեջանը ողջ ներուժով  կշարունակեն իրենց ընդհանուր ճակատագիրը որպես երկու եղբայր։ Թուրքիան «30-ամյա Ղարաբաղի օկուպացիայի» ժամանակ եղել է Ադրբեջանի կողքին։ Թուրքիան և Ադրբեջանը կարևոր

Վարչական և քաղաքացիական դատավարություններում լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը

Վարչական և քաղաքացիական դատավարություններում լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը՝ սահմանելով իրավունքի չարաշահման դեմ պայքարի նոր մեխանիզմներ. օրինակ՝ դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու հնարավորությունը, ինչը կապահովի ոչ միայն դատական նիստերի, այլև գործի քննության ողջ ընթացքում դատավարության մասնակիցների պատշաճ վարքագիծը, իրավունքի իրականացման սահմանափակումը, որը չարաշահվող իրավունքների ժամանակային կամ քանակական պայմանների սահմանման կառուցակարգ է։ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Էնքան եմ վախեցել մտնել այդ համակարգ, որ իմ անձնական հայտարարագրման համար որոշել եմ վճարել հաշվապահական կազմակերպության»․ Վահան Քերոբյան

Վահան Քերոբյանը փաստեց՝ եթե բարձր եկամուտ ունեցողների համար հաշվապահ պահելը խնդիր չէ, ապա ոչ բարձր աշխատավարձով աշխատողների համար դա դժվար է։

Ինչ-որ տեղ ֆոսֆորից անտառ էր այրվում (պատմվածք)

Պուրակի պռնկին խշշում էր ծեր բարդին: Լիալուսնի առատ լույսի հեղումից ցոլացող տերևներն առկայծում էին կայծոռիկների պես: Դարիվեր աճած բնարմատավզի շրթաճաք, ընդարձակ փչակից լսվում էին շնաձագերի աշխույժ ձայները: Աշնանամուտի վաղամեռիկ տերևների ու ավելածու քամու մեղմ սուլոցի մեջ կյանքի տրոփ կար, երջանիկ շնաձագերի սրտերի տրոփյունը: Շվաքի յոթնյակ ցայտաղբյուրների համանվագի մեջ էլ մորմոք կար՝ կսկիծով ու տրտմությամբ լի:

Բանտախցից՝ նորից տնային կալանք․ փոխվել է Սամվել Բալասանյանի որդու խափանման միջոցը

Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանը, որն անցած տարվա դեկտեմբերի 11-ին երկու ամսով երկարացրել էր Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի կալանքի ժամկետը, երեկ փոխել է նրա խափանման միջոցը․ 80 միլիոն դրամ գրավի կիրառմամբ նորից տնային կալանքի ենթարկելով։ Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատել են « Բալասանյան դաշինքից»։ Հիշեցնենք՝ Խաչատուր Բալասանյանը, որն անցնում է իրենց ընտանիքին

«Դիվերսիֆիկացիայի կարիք կա՝ անկախ նրանից, ի վերջո, ինչ ուղղություն կընտրվի»․ Վահան Քերոբյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու-չգալու մասին

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի՝ դիվերսիֆիկացիան բազմաթիվ առումներով լավ է․ «Նույնիսկ սովորական բիզնեսի տեսանկյունից միշտ լավ է»։

Մոսկվան չի պատրաստվում սուբսիդավորել Փաշինյանի եվրոպական ֆանտազիաները․ Արմեն Աշոտյան

Սերժ Սարգսյանը անձամբ եւ հրապարակավ ընդունել է իր/մեր սխալները եւ բացթողումները (օրինակ, ուշադիր վերընթերցեք կամ դիտեք ՀՀԿ ղեկավարի ծրագրային ելույթը Հանրապետականի վերջին համագումարին)։

Հերթը իրեն հանիրավի ու միամտաբար մեղադրողներինն է եւ հիվանդագին մերժողներինը։ Դեռ ուշ չէ։

Գևորգ Պապոյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրին։ Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում գերմանական վերաապահովագրող ընկերության ներգրավման, գերմանական գյուղտեխնիկային՝ Հայաստանի ֆերմերներին մատչելի հասանելիության, գերմանական լոգիստիկ ընկերության ներգրավման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր

«Մարդիկ իրենց սեփական եկամուտների հաշվին պիտի փակեն իրենց՝ քիչ աշխատելու խնդիրը»․ Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն ասաց՝ Հայաստանի տեսակի երկրներից որևէ մեկում աշխատանքային շաբաթը 40 ժամից պակաս չէ․ աշխատաժամանակի կրճատումը ոչ միայն օգուտ չի բերի մեր տնտեսությանը, այլև մարդկանց։

Կարեն Խաչանովը լքեց Australian Open-ը

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում 3։6, 6։7, 2։6 հաշվով պարտվել է Ամերիկայի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին եւ դուրս է մնացել հետագա պայքարից։ Խաչանովը Ռուսաստանի վերջին թենիսիստն էր, որը շարունակում էր հանդես գալ տղամարդկանց մրցաշարում։ Ռուսաստանյան մամուլը նշում է, որ 2019 թվականից հետո սա առաջին դեպքն է, որ այդ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային

Այն, ինչին բախվում է Ռուբենն Ադրբեջանում, արդարացում չունի․ Լևոն Արոնյան

Աշխարհահռչակ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, անդրադառնալով Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը, X սոցիալական ցանցում գրել է․ Ռուբենին անձամբ ճանաչում եմ 15 տարուց ավելի։ Նա մարդկությանը համախմբելու և կրթության միջոցով աշխարհին խաղաղություն բերելու երազանք ունի: Այն, ինչին նա բախվում է Ադրբեջանում, ծաղր է դատական գործընթացի նկատմամբ և արդարացում չունի։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան․ Ցանկացած կառույց, եթե ինձ դիմում է, ես իրեն կարող եմ օգտակար լինել՝ իմ հոգևոր խորհրդատվությամբ․ «Փաստինֆո»

Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել։ Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ ասել եմ՝ խնդրեմ, սիրով։ Այդքան բան։ Ես որևիցե խորհրդի կազմում չկամ, չեմ կարող լինել։ Ի բնե իմ հանգամանքից և ծառայությունից ելնելով որևէ խորհրդի կազմում լինել չեմ կարող, բայց նմանատիպ բազմաթիվ խորհուրդներ կարող եմ

Բաքվում մեկնարկած նրանց դատավարությունը անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում․ Ռուստամ Բաքոյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ֆեյսբուքյան գրառումը Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի և Ռուբեն Վարդանյանի երկարատև կալանքը, նրանց պահման պայմանների մասին տեղեկությունները, Բաքվում մեկնարկած նրանց դատավարությունը անհանգստություն

Դպրոցի տնօրենն աշխատանքի է գրանցել, աշխատավարձ վճարել անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել․ պետությանը պատճառել է 5.250.000 դրամի վնաս

Ըստ տեղեկությունների՝ այս անձինք մինչ օրս ընդհանրապես չեն հաճախել դպրոց, սակայն ստացել են աշխատավարձ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր մոտ 5.250.000 դրամի գույքային վնաս:

Քննարկել ենք Հայաստան-Հնդկաստան-ԱՄՆ եռակողմ կապերին առնչվող հարցեր․ Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, Բոմբեյ ակումբում հանդիպում եմ ունեցել Սանջիվ Ջոշիպուրայի հետ, ով հանդիսանում է «Indiaspora» կազմակերպության գործադիր տնօրենը։ «Indiaspora»-ն միավորում է հնդկական ծագումով գլոբալ առաջնորդների տարբեր ոլորտներից՝ ստեղծելով համագործակցության հարթակ, որը նպաստել է մի շարք ռազմավարական նախաձեռնությունների իրականացմանը։

Մահացել է ազգային բարերար Սարգիս Բեդևյանը

Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական դպրոցի կառուցումը: Նրա բարերարությամբ Վանաձորում կառուցվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր եկեղեցին, որի օծումից 3 տարի անց շահագործման է հանձնվել Հայորդյաց տունը: Հին վեհարանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Խրիմյան թանգարան-պատկերասրահը, որ կառուցել է Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսը՝ 1896 թվականին,

Հայաստանի չորս բռնցքամարտիկներ հաղթեցին պրոֆեսիոնալ բռնցքամարտի ռինգում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած Հայաստանում առաջին միջազգային հեղինակավոր՝ IBA «Չեմպիոնների գիշեր» պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարի շրջանակներում ռինգ մտան Հայաստանի վեց բռնցքամարտիկներ, որոնցից չորսը առավելության հասան մրցակիցների նկատմամբ: Մեր բռնցքամարտիկների հաղթանակների սկիզբը դրեց 60 կգ քաշային Արթուր Բազեյանը, որը վեց ռաունդանոց մենամարտում վստահորեն պարտության մատնեց Ալբանիայի ներկայացուցիչ Արդիթ Մուրջային: Թիմակցի գործը շարունակեց 71 կգ քաշային

«Կոչ կանեմ իշխանություններին իրենց օրական ծախսերից մի բաժին հանեին և մի ծաղկեփունջ դնեին Բաքվի հայերի ցեղասպանության խաչքարի կողքին»․ Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյանն ասաց՝ ահաբեկված է, որ ցեղասպանությունը շատ սահուն, փափուկ կմտնի ՀՀ-ից ներս, և մենք որևէ պաշտպանական համակարգ չենք ունենա մեր ժողովրդին պաշտպանելու համար։

Այս ամենի հետ համակերպվել, նշանակում է համակերպվել, որ Արցախի գոյությունը եղել է հանցագործություն․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ։ Բաքվի դատախազության մեղադրանքների մի մասը հստակ հանցագործություն է համարում Արցախի գոյությունը (Ադրբեջանի սահմանադրական կարգի խախտում, իշխանության բռնազավթում)։ Եվ այս ամենի հետ համակերպվել, նշանակում է համակերպվել, որ Արցախի գոյությունը եղել է հանցագործություն։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունվարի 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Հանրապետության տարածքում` Հունվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 18-20-ին առանձին

Դեսպան Լիլիթ Մակունցը վերահաստատեց Ֆրանկոֆոն ընտանիքի հետ Հայաստանի կապը

Հունվարի 15-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում անցկացվեց Վաշինգտոնում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի հերթական հանդիպումը` ԱՄՆ-ում Գաբոնի դեսպանի նախագահությամբ։ Դիմելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ մի շարք երկրների դեսպաններին, գործերի ժամանակավոր հավատարմատարներին և այլ ներկայացուցիչներին՝ դեսպան Լիլիթ Մակունցը հպարտությամբ վերահաստատեց Ֆրանկոֆոն ընտանիքի հետ Հայաստանի կապը՝ ընդգծելով համերաշխության, խաղաղության և մշակութային բազմազանության արժեքների կարևորությունը։ Օգտվելով առիթից՝ դեսպան Մակունցը ներկաներին տեղեկացրեց

Ադրբեջանի իշխանությունները պետք է պաշտպանեն և ապահովեն Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները․ Amnesty International

Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը՝ արձագանքելով Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարության մեկնարկին, հայտարարել է․ «Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Ռուբեն Վարդանյանին դատարանի առջև են կանգնեցրել՝ պատասխանատվության ենթարկելու այն հանցագործությունների համար, որոնցում նրան մեղադրում են։ Բայց նրան զրկելով արդար դատաքննության իրավունքներից՝

Ադրբեջանը, զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով, ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Որքան էլ որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում, նախօրեին Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին: Դեռ ամիսներ առաջ ադրբեջանցիները մամուլում արտահոսքեր էին կազմակերպում այն մասին, որ Ադրբեջանի խաղաղ բնակիչներին հարված է հասցվել ոչ թե Արայիկ Հարությունյանի, այլ

Եթե գործընթացներն այսպես շարունակվեն, ՀՀ-ն կարժանանա Արցախի ճակատագրին․ Ուլուբաբյան

Նա ցավով նշեց՝ իշխանավորները կամ անճար են կամ դավաճան, սրիկա։ Մտավորականությունը պիտի համախմբվի, ազգային-ազատագրական պայքար սկսի ոնց 1988-ին։

Բագրատ Սրբազանը կհանդիպի Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սիրելիներ, անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետությունն մեկնելու մասին զանգվածային լրատվության միջոցներում տարածվող տեղեկություններին, ցանկանում ենք նշել, որ Սրբազան Հոր այցը հարևան երկիր կրում է մասնավոր բնույթ։ Օգտվելով Թեհրանում գտնվելու առիթից՝ Սրբազան պայքարի առաջնորդը նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ, որի մասին տեղեկացրել ենք։ Իսկ այսօր երեկոյան Բագրատ Սրբազանը

Առջեւում ոչ այնքան հայտնի շախմատիստներն են

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում շարունակվում են Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 85-րդ եւ կանանց 80-րդ առաջնությունները: Խաղացված չորս տուրից հետո տղամարդկանց պայքարում չորս շախմատիստներ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Աղասարովը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը եւ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Զավեն Անդրիասյանը 2,5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, սակայն 1-ին տեղում լրացուցիչ ցուցանիշներով Բենիկ Աղասարովն է: Կանանց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031