Օրվա լրահոսը
«Իլհամը մի հատ շվվացնում է, ամբողջ Ադրբեջանը հորինված Խոջալու է ողբում, իսկ մեր իշխանությունները մեր կողքին չեն կանգնում»․ Մարիամ Ավագյան
«Մենք ասում էինք՝ Ադրբեջանը ֆաշիստական պետություն է․ մեր իշխանությունները դա չօգտագործեցին, Իլհամն օգտագործեց»․ Մարիամ Ավագյան
Եթե կողմերից մեկը ենթարկվում է ագրեսիայի, մյուսը չպետք է որևէ օգնություն ցուցաբերի ագրեսորին․ Ներկայացվել են ՌԴ-ի և Իրանի միջև պայմանագրի մանրամասները
«Ազգային ճակատ» – Ներկայացվել են ՌԴ-ի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մանրամասները։ Եթե կողմերից մեկը ենթարկվում է ագրեսիայի, մյուսը չպետք է որևէ օգնություն ցուցաբերի ագրեսորին: Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են նաև հատուկ ծառայությունների համագործակցության մասին՝ Ազգային անվտանգության ամրապնդման և ընդհանուր սպառնալիքներին հակազդելու նպատակով:
Ծանօթացիր անոնց անուններուն, հետեւիր անոնց եւ նեցուկ կանգնիր ու ջանք թափէ ազատութեան եւ անկախութեան հասնելու համար․ Յայտարարութիւն
Պաքուի մէջ, մօտաւորապէս 16 ամիսներէ կամ 500 օրերէ ի վեր ապօրինի կերպով պահուող հայ քաղաքական բանտարկեալներուն եւ գերիներուն շինծու եւ ցուցադրական դատավարութիւնը սկսաւ այսօր։ Անօրէն դատարանի մը մէջ ընթացք առած այս ներկայացումը հայ գերիներուն մարդկային եւ քաղաքացիական տարրական իրաւունքներուն նկատմամբ անհերքելի ոտնահարում մըն է։ Ատրպէյճան այս կեղծ դատավարութիւնը բեմադրած է՝ իբրեւ «երգ ու պար»ի ներկայացում,
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել Հայաստանում հավատարմագրված ԵՄ 22 անդամ երկրի դեսպաններին
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրառումն X-ի միկրոբլոգում Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պատիվ է ունեցել հյուրընկալել Հայաստանում հավատարմագրված ԵՄ 22 անդամ երկրի դեսպանների և նրանց ներկայացնել առաքելության գործողությունների, մանդատի և ծրագրերի վերաբերյալ վերջին զարգացումները։ Մենք երախտապարտ ենք անդամ երկրներին իրենց հաստատուն աջակցության և շարունակական ներդրման համար:
Մինչև դատավարությունը սկսվելն արդեն իսկ արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ՝ միջազգային իրավական նորմերի կոպտագույն ոտնահարումով․ Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին՝ նշելով, որ ձերբակալությունից 15 ամիս անց հայ քաղբանտարկյալները կանգնել են ռազմական դատարանի առաջ՝ «ահաբեկչության», «անջատողականության» և «ռազմական հանցագործությունների» մեղադրանքներով։ Պարբերականը զրուցել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերի հետ, որն արդեն իսկ մեծաթիվ խախտումներ է մատնանշել։ Le Figaro -ն գրում է, որ
Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել ներկայումս բանակցվող «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս․ Ավետիք Չալաբյան
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ մարդկանցից շատերը հանդես եկան հուսահատություն և անզորություն պարունակող տարբեր մեկնաբանություններով, քանզի իսկապես այս պահին մենք պատանդառված մեր ընկերներին չենք կարողանում անմիջական օգնություն ցույց տալ: Այստեղից սակայն չի հետևում, որ չենք
Բոլոր նրանք, ովքեր բացասական են արտահայտվում Բաքվում բռնի պահվող գերիների մասին, շատ լուրջ խնդիր ունեն իրենց իսկ գլխում․ Վիլեն Գաբրիելյան
ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը Բարև Ձեզ, եկել եմ ասեմ ու գնամ։ Բոլոր նրանք` անկախ նրանից ռեալ են, թե` ֆեյք, ովքեր բացասական են արտահայտվում Բաքվում բռնի պահվող գերիների մասին (ի դեպ, կարևոր է ֆիքսել, որ ճիշտ արտահայտվենք` գերիների, այլ ոչ ռազմագերիների), որպեսզի բարեկրթության կանոնները չխախտեմ և չասեմ, թե դուք իրականում ով եք, շատ փափուկ
ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահի նամակը․ երիտասարդները նաև բացել էին Բաքվում ապօրինի կալանավորվածներին աջակցող պաստառ
Հունվարի 17-ին, մի խումբ երիտասարդներ ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցել «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը Հարավային Կովկասում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի անունով։ Նամակին կցված են «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ 1918-2023» (վրացերենով) և “AZERBAIJAN’S GENOCIDAL POLICY AGAINST ARMENIANS 1918-2023” (անգլերեն թարգմանությունը) գրքերը, որտեղ հակիրճ նկարագրված են անցած դարում
Նաշ կառուսել. «Ուղղական հոլով»
«Առավոտը» շարունակում է հրապարակել Աղասի Հունանյանի հոդվածների շարքը «Ուղղական հոլով» խորագրով: Հոդվածները «Առավոտ» օրաթերթում լույս են տեսնում ամեն ուրբաթ, իսկ aravot.am կայքում տեղադրվում են շաբաթ օրերին: Շարքի նախորդ հոդվածն՝ այստեղ: Վրաստանում՝ Աջարիայի մայրաքաղաք Բաթումում, մի խաղահրապարակ կա: Սեւ ծովի ափին՝ հրաշալի քայլուղու հարեւանությամբ այս խաղահրապարակում տարին բոլոր, ամեն օր բազմաթիվ հայ, վրացի, ադրբեջանցի, թուրք, ուկրաինացի, լեհ,
Նրանք, որոնք այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք․ Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Անցնող 5 տարիներին երկու դրվագ է եղել, որոնք ոչ միայն ինձ աննկարագրելի ցավ են պատճառել, այլև խախտել են մարդկայնության ու ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը։ Առաջինը պատահեց 2022-ի սեպտեմբերին Եռաբլուրում, երբ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչ խմբավորման հրամանով զոհված զինվորների ծնողներին ոստիկանական ուժերը քարշ էին տալիս գետնով մեկ՝ հանուն կապիտուլյանտի։ Երկրորդը՝
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան, դիտարկել է զորակոչի ընթացքը
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան: Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի հետ, ծանոթանալ զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին: Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի և զորակոչի պատասխանատու անձանց
Կրկին աղետի չվերականգնված գոտուց
«Ալավերդի քաղաքում Դեբեդ գետի ափամերձ եւ զուգահեռաբար գտնվող գլխավոր Թումանյան փողոցը ջրհեղեղից տարբեր հատվածներում բավականին վնասվել էր եւ մինչեւ հիմա վերականգնված է մասնակի, շարունակելով ընթացող ավտոտրանսպորտի համար մնալ ռիսկային։ Ալավերդու Դեբեդ թաղամասի ավտոճանապարհը ջրհեղեղի ժամանակ այնպես էր թաղվել ջրհեղեղի բերած հողակույտով, որ այդ ճանապարհը դարձել էր անանցանելի։ Ճիշտ է, հիմա այն մաքրված է հողակույտից, բայց
22 ՀԱԵ-ներ ամբողջ Հայաստանի տարածքին վրայ ներկայացուցին Սուրբ Ծննդեան ուրախութեան այս միջոցառումները
Սուրբ Ծնունդը հրաշալի հնարաւորութիւն է վայելելու Աստուծոյ սէրը եւ բաժնեկցելու այդ ուրախութիւնը ուրիշներու հետ։ Ամէն տարի, Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը, Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցիներուն (ՀԱԵ) գործակցութեամբ այդ ուրախութիւնը կը տարածէ Հայաստանի հազարաւոր երեխաներուն։ Աւետարանչական Ընկերակցութեան 2025 թուականի Սուրբ Ծննդեան ուրախութեան միջոցառումները այս տարի տեղի ունեցան Դեկտեմբեր 21, 2024-էն Յունուար 12, 2025-ի օրերու ընթացքին։ Հայաստանի տարբեր վայրերու
Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, Ուժեղ Հայաստան կառուցելու գործում․ հայտարարություն
Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների խորապատկերի վրա Հայաստանի շուրջ ձեւավորվող անվտանգային սպառնալիքները օրեցօր դառնում են առավել անմիջական եւ խիստ վտանգավոր: Ադրբեջանի ղեկավարության հայատյաց, ռազմաշունչ եւ ծավալապաշտական հայտարարություններն ու քայլերը ավելի ու ավելի սանձարձակ բովանդակություն են ստանում եւ վերածվում վերջնագրերի: Ադրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական անկայունությունից եւ ունենալով Թուրքիայի անվերապահ եւ ամբողջական աջակցությունը, բազմապատկելով իր ռազմական կարողությունները, փորձում է պարտադրել
Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու, ժամանակն է, որ լինեն նոր դեմքեր՝ նոր ծրագրերով․ Հրաչյա Ռոստոմյան
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի ֆեյսբուքյան գրառումը Ծանրամարտի համայնքի սիրելի գործընկերներ, ընկերներ, մարզիչներ, մարզիկներ։ Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ Կարծում եմ ժամանակն է (կամ մի բան էլ ուշացած), որ լինեն նոր դեմքեր, նոր ծրագրերով։ 2016 թվականից, ինչ-որ իմաստով ճակատագրի բերումով զբաղեցրել եմ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Այն ժամանակ ֆեդերացիայի կողմից
Ստորագրված փաստաթղթում ուղղակի որոշակի նպատակադրումներ են ներկայացված, բայց կոնկրետ չափելի գործողությունները բացակայում են․ «Փաստ»
ԱՄՆ-ի հետ կնքված ռազմավարական գործընկերության կանոնակարգի ստորագրման թեման ակտիվ քննարկման առիթ է դարձել։ Ու իշխանությունների, առավել ևս՝ նրանց սատելիտ արևմտամետների կողմից դրա նշանակությունը ծայրահեղացված գերագնահատելու միտում կա։ Դրա համար էլ դեռ կանոնակարգի ստորագրումից առաջ նրանք ինտենսիվ տարածում էին, թե՝ տեսեք ինչ «աշխարհացունց» փաստաթուղթ է ստորագրվելու, փրկվելու ենք, մեր դիվանագիտությունն «աննախադեպ» հաղթանակ է կերտում և այլն,
Իրավապաշտպան․ Ռուբեն Վարդանյանի ուղերձից կարելի է եզրակացնել, որ Բաքվի բանտերում բոլոր արցախցի գերիներն են միևնույն վիճակում գտնվում․ «Ազգ»
Azg.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ -Տիկի՛ն Հովհաննիսյան, Բաքվում մեկնարկել է ապօրինաբար Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և այլ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերով նախապատրաստական դատական նիստը։ Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ իշխանությունների շարունակական լռությունը, հայ գերիների պաշտպանությանը և հայրենիք վերադարձին նպաստելու քայլերի իսպառ բացակայությունը։ -Հայաստանի Հանրապետությունն այն երկիրն է, որը պետք է իրավական խնդիրները թե՛ միջազգային
3 էական զիջում Ալիեւին՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում․ «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը 10 աշխատանքային օրվա ընթացքում 3 էական զիջում արեց Ալիեւին, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նախօրեին, այսպես կոչված, սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովների միջեւ ձեռք բերված համաձայնությանը։ Շահին-Մուստաֆաեւ-Մհեր Գրիգորյան հայտարարությունը, մեր զրուցակցի խոսքով, այդ զիջումներից հերթականն է, իսկ առաջին ծիծեռնակը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Փաշինյանի համաձայնությունն էր՝ Ալիեւի պահանջին
Դոնալդ Թրամփի վերադարձը Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընկալում է որպես հնարավորություն. «Ամերիկայի ձայն»
Դիտորդների խոսքով՝ ԱՄՆ նախագահի պաշտոնին Դոնալդ Թրամփի վերադարձը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընկալում է որպես հնարավորություն՝ վերականգնելու «սերտ աշխատանքային հարաբերությունները» Վաշինգտոնի հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Դոնալդ Թրամփի վերընտրվելը ԱՄՆ նախագահի աթոռին, և դիտորդների խոսքով, պատճառը շատ պարզ է՝ Անկարայում Թրամփին ընկալում են որպես մի գործչի, ում հետ «կարող են բիզնես
Եթե շարունակվի Փաշինյանի պաշտոնավարումը, առանցքային հարցը ոչ թե լավ ապրելու համար աշխատելն է լինելու, այլ պարզապես՝ ապրելը․ «Փաստ»
Դատելով իր իսկ պահվածքից՝ Նիկոլ Փաշինյանը լրիվ հեքիաթային դերի մեջ է մտել: Երևի շուտով Ֆեյսբուքում կգրի, թե սարերը դաշտերից պիտի բարձր լինեն: Անկասկած, այդ գրառման ներքո կհայտնվեն «ակո՜ւնք իմաստության»-ի կարգի մեկնաբանություններ: Դառը կատակը՝ դառը կատակ, բայց իրականությունը դրանից այնքան էլ չի տարբերվում: Տեսեք, գրեթե օր չի անցնում, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքներում մի «դարակազմիկ» մտքափայլատակում չունենա:
Ճանապարհները Հայաստանում․ Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աշոցքի տարածաշրջանում բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից
Արժանապատվություն vs մանր քաղաքական վրեժխնդրություն
Շուտով լույս կտեսնի «44. պարտություն. 2020-ի արցախյան պատերազմը՝ իրողություններ եւ հետեւանքներ» վերնագրով ժողովածուն: Գրքի վրա աշխատել են փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աշոտ Ոսկանյանը, Շվեյցարիայում բնակվող պրոֆեսոր, պատմաբան Վիգեն Չիթերյանը, իմ գործընկերներ Կարեն Հարությունյանը, Մկրտիչ Կարապետյանը եւ Հայկ Հովհաննիսյանը: Առավել մանրամասն այդ գրքին ես կանդրադառնամ հաջորդ շաբաթ: Սակայն հիմա ցանկանում եմ ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա, որին
Ժողովուրդ, մի՜ տրտնջար, քանզի քու հերոսացումդ ծրագրող-իրականացնողներ կան․ «Հայրենիք»
Երկար ատենէ ի վեր, բայց ահա ամանորի նախօրեակէն սկսեալ, Հայաստանի մէջ ապրուստի սղութեան եւ մասնաւորապէս հարկային նոր «հնարքներու» մարմնաւորուելուն ճամբով, դժգոհութեան եւ բողոքի ալիքները դարձեալ բարձրացած են: Որքա՞ն արդար են հարկերը, որքա՞ն տեղին են բողոքները՝ կը կարօտին մասնագիտական քննութեան եւ վերլուծումներու. շատ բան կը կատարուի ամէն օր, սակայն ստեղծուած մթնոլորտին մէջ, հասարակ մահկանացուներուն համար շատ
Առայժմ դժգոհություն են կուտակում․ «Փաստ»
Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի իշխանությունը արտաքին-քաղաքական կտրուկ շարժումներ է անում: Այնքան կտրուկ, ի դեպ, որ դա անթաքույց արկածախնդրության տպավորություն է թողնում: Դա էլ է, իհարկե, ավելացնում լարվածությունը: Սակայն հիմնական պատճառները շատ ավելի հողեղեն են: Նկարագրենք իրավիճակը՝ առանց պաճուճանքների: Հարկեր. այն, որ տարեցտարի գույքահարկի չափն ավելանում
Այսօր առավել, քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
Նիկոլա Ազնավուրի հայտարարությունը Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ «Ինձ համար մեծ պատիվ է տարիներ շարունակ ճանաչել Ռուբեն Վարդանյանին։ Խոր հիացմունքով եմ խոսում մի մարդու մասին, ով մշտապես աչքի է ընկել որպես տեսլական ունեցող գործիչ և նվիրյալ հայրենասեր։ Բարեգործական նախաձեռնությունների և կրթական ծրագրերի իրականացմամբ Ռուբենն ապացուցել է, որ իրական հաջողությունը մարդկանց կյանքի բարելավումն է և ստեղծած արժեքները։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
Վերջին օրերին Իրանում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ: Հունվարի 18-ին, ժամը 19:30-ին նախատեսված է ժողովրդական հանդիպում Բագրատ Սրբազանի հետ:
Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝
Եթե չեք կարող կամ ցանկանում որևէ կերպ աջակցել հայ պատանդներին ազատելու ջանքերին, ապա գոնե մի՛ արեք հետևյալ վտանգավոր գործողությունները. Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Բաքվում «դատապարտվում», նվաստացվում ու խոշտանգվում է մեզնից յուրաքանչյուրը, որովհետև այնտեղ գտնվողները ներկայացնում են մեզ, մեր հավաքական արժանապատվությունը, պայքարն ու ձախողումները: Եթե չեք կարող կամ ցանկանում որևէ կերպ աջակցել հայ պատանդներին ազատելու ջանքերին, ապա գոնե մի՛ արեք հետևյալ վտանգավոր գործողությունները՝ Մի՛ տարածեք ադրբեջանական կեղծ ու վիրավորական թեզերը. Մի՛ տարածեք
Քաղաքապետ Հիդալգոն վերահաստատել է իր ու Փարիզի քաղաքային խորհրդի հանձնառությունը նպաստելու հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացմանը
Հունվարի 17-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին։ Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Փարիզի քաղաքապետին Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ մշտական ուշադրության, բացառիկ համերաշխության և հայ ժողովրդին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Անն Հիդալգոյի նախաձեռնությամբ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի
Չի եղել համանման անմարդկային աստիճանի մեկ այլ իրավիճակ Եվրոպայի խորհրդի «անդամ» որևէ այլ երկրում, բայց ԵԽ-ն լուռ է. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում Ադրբեջանի վրա: 470 օրից ավելի մեր Արցախի, մեր նախագահները` Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և մեր այլ Հայրենակիցները պատանդ են, գերի են բաքվում: Մեզանից յուրաքանչյուրը վստահ եմ անասելի տագնապ ու ցավ է զգացել նույն անմարդկային իրավիճակում գտնվող` Ռուբեն Վարդանյանի


















































