Օրվա լրահոսը

Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը

Հոկտեմբերի 8-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը: Հայկական կողմից նիստը համանախագահում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: Նիստի ժամանակ կողմերը քննարկեցին Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը,

Ա. Մանուչարյան. «Օսկանյանը պաշտպանված է ԱՄՆ նավատորմում ծառայող մորմոններով»

«Ես չեմ գտնում, որ ԱՄՆ-ն ի զորու չէ Հայաստանում լուծել հետապնդման կամ չհետապնդման հարց: Հետեւաբար, եթե Հայաստանում որեւէ մեկը քրեական հետապնդման է ենթարկվում, ուրեմն ԱՄՆ-ն դեմ չէ դրան»,-այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում, անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի վերջին հայտարարությանը՝ կապված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անձի շուրջ զարգացումների հետ, ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

Դաշինքների տխուր ավարտը

Մեր երկրում քաղաքական կոալիցիաները միշտ տխուր ճակատագրեր են ունեցել: Օրինակ՝ 2008-ի նախագահական ընտրություններից հետո ձեւավորված քառակողմ կոալիցիայի երկու կողմերն այսօր փաստացի ընդդիմության մեջ են եւ այնպես են խարազանում իշխանության թերությունները (հաճախ արդարացիորեն), որ կարելի է եզրակացնել՝ նրանք երբեք իշխանության մաս չեն կազմել: 90-ականների «Հանրապետություն» իշխանամետ դաշինքի մեծ մասը (այդ թվում՝ ՀՀԿ-ն) մեկ գիշերում դարձավ երկրապահ՝

Մահացել է թմրանյութ օգտագործելու հետևանքով

Հոկտեմբերի 10-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել «Նոր Խարբերդ» Ա/Ը 5-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տանը Արմեն Բադալյանի հետ թմրանյութ են օգտագործել, ինչի հետևանքով Ա. Բադալյանը մահացել է և նրա դիակը գտնվում է իր տանը, իսկ ինքը որոշ հանգամանքներից ելնելով՝ գտնվում է այլ վայրում և կամավոր կներկայանա բաժին: Մեկնած օպերատիվ

«Տեղյակ եմ ԵԴ որոշումներից»

«Հետեւո՞ւմ եք Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներին»՝ «Առավոտի» այս հարցին ի պատասխան ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանն ասաց.«Այո´, տեղյակ եմ, վերջին երկու գործերը պետական կարիքների համար իրացման գոտում հայտնված բնակիչների խախտված իրավունքներին էին վերաբերվում։ Հրապակվել են վճիռներ «Դանիելյանը եւ մյուսներն ընդդեմ ՀՀ-ի» եւ «Թունյանը եւ մյուսներն ընդդեմ ՀՀ-ի» գործերով: Դանիելյանը

«Հայ-թուրքական սահմանի բացմանը խանգարում են Ադրբեջանի կապրիզները»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, Aravot.am-ի հետ զրույցում  անդրադառնալով 3 տարի առաջ հենց այս օրը Ցյուրիխում կնքված հայ-թուրքական արձանագրություններին, կարծիք հայտնեց, որ թեև նախագահ Սերժ Սարգսյանը հմուտ կերպով օգտագործեց ֆուտբոլային դիվանագիտությունը` ցույց տալով, որ Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը  առանց նախապայմանների պատրաստ է  բարելավել իր հարաբերությունները հարևանի հետ, սակայն  Թուրքիայի կողմից չվավերացվելու պայմաններում այդ փաստաթուղթը 

Զինամթերքը պատկանել էր հանգուցյալ ամուսնուն

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 10-ին, ժամը 17.00-ին, ոստիկանություն է  նեկայացել մի կին  և հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ԴՇԿ» գնդացրի ժապավեն` 7.62 մմ տրամաչափի 245 փամփուշտներով, ինքնաձիգի մետաղյա արկղի մեջ` 7.62 մմ տրամաչափի 250  փամփուշտ, «ԱԿ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 163 փամփուշտ և   7 մմ տ/չ 46 սմ երկարության ինքնաշեն

Մայր Տաճար կբերվի Ս. Գրիգոր Նարեկացու մասունքը

  Հոկտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սրբոց Թարգմանչաց տոնը: Տոնի  նախորդ օրը` հոկտեմբերի 12-ին, երեկոյան ժամեր•ության ընթացքում (ժամը 17.30), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատնից առաջին անգամ դուրս կբերվի Սբ. Գրիգոր Նարեկացու մասունքը: Հրավիրում ենք բոլոր հավատացյալ հայորդիներին մասնակցելու նախատոնակի արարողությանը և ստանալու

Փաստեր Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունների մասին

Երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական-լրատվական հաղորդումների տնօրեն, «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել՝ տեղեկացնելով. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է «Կենտրոն» հեռուստատեսությանը հավատարմագրել Հայաստան-Ւտալիա խաղին։ Մեր խնդրանքին պաշտոնապես հիմնավորել, թե ինչո՞ւ, ՀՖՖ-ից պատասխանեցին՝ «Ըտենց ենք ուզում»։ Պետրոս Ղազարյանին նրա ստատուսի տակ հակադարձել է ՀՖՖ-ի մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը՝ ասելով. «Նախ

Ականավոր մաթեմատիկոս, գիտության և կրթության խոշոր կազմակերպիչ` ակադեմիկոս Անդրեյ Գոնչառի հիշատակին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան խոր վշտով հայտնում է, որ 2012թ.-ի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում` 81 տարեկան հասակում, վախճանվեց ականավոր մաթեմատիկոս, գիտության և կրթության խոշոր կազմակերպիչ, ՌԴ-ն գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Անդրեյ Գոնչառը: ՀՀ ԳԱԱ-ն ցավակցում է հանգուցյալի ընտանիքին և հարազատներին: Անդրեյ Գոնչառը հայկական գիտության և մշակույթի հետ երկար տարիների սերտ բարեկամական  կապեր ուներ: Նա

Ավտոմեքենայից վայր է ընկել

Հոկտեմբերի 10-ին, ժամը 03.00-ին, Խանջյան փողոցում` «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ, «Նիսսան»  մակնիշի ավտոմեքենայում գտնվող ուղևորը ընթացքի ժամանակ բացել է մեքենայի դուռը և վայր ընկել ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին և Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումներ Լոս Անջելեսում

Հոկտեմբերի 6-ին Լոս Անջելեսի Հանրային գրադարանում կազմակերպվեց մշակութային երեկո` նվիրված Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին և Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, ԼԱ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելեսի Հանրային գրադարանի համատեղ ջանքերով: ԼԱ գրադարանի «Մարկ Թեյփր» սրահում ելույթ ունեցավ Երևանի պետական մնջախաղի թատրոնը` գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի գլխավորությամբ: Ներկայացվեց «Գիրք

ՔԿՀ-ների 119 աշխատակիցների նկատմամբ կիրառվել են տույժեր

2011թ. ընթացքում ՀՀ քրեակատարողական հիմնարկների 119 աշխատակիցների նկատմամբ կիրառվել են տույժի տարբեր միջոցներ՝ նկատողություն, խիստ նկատողություն, կոչման իջեցում, պաշտոնից ազատում: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը: Այս տարվա 9 ամիսների ընթացքում տույժի են ենթարկվել ՀՀ քրեակատարողական հիմնարկների 82 աշխատակիցներ:

Վարորդը և 3 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 10-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ակունք գյուղի կենտրոնական ճանապարհին «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Երբ նրանց խոսքը գրոշի արժեք չունի

 Հայտնի անեկդոտ կա. մեկը, այլեւս չհանդուրժելով իր բնակարանում փայտոջիլների ներկայությունը, զայրանում ու նրանց տանից դուրս է անում։ Փայտոջիլները շարք կազմած հեռանում են։ Բայց տեսնելով ժպտացող տանտիրոջը՝ նրանցից մեկը բղավում է. «Տղե՛րք, խազեինը կատակ էր անում, հե՛տ դարձեք»: Հիմա իշխանությունների վերջին շրջանի գործողությունները հիշեցնում են այս անեկդոտը։ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը պարբերաբար խորհրդակցություններ են անցկացնում,

FOLK

Մարդ կա՝ ունի լավ քեռի ու պապա, Պարբրիսին չի կպցնում ԱՊՊԱ:

Ցուցադրվում են ուսանողների աշխատանքները

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բացվեց «Ճարտարագիտության աշխարհ» ցուցահանդեսը, որի կայացմանը աջակցել են ՀՊՃՀ-ը եւ «National instruments» ամերիկյան կազմակերպության հայկական մասնաճյուղը: Համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանը «Առավոտին» ասաց, որ իրենք այս ձեւով ցանկանում են ուսանողներին, աշակերտներին եւ հասարակությանը ներկայացնել ներկայումս ՀՊՃՀ-ում կատարվող բոլոր նորարարական աշխատանքները. «Դրանք կատարվել են մեր ուսանողների ջանքերով: Ներկայացված

Ապահարզանը կայացավ

Այսօր քաղաքական ապահարզան է սպասվում։ Իրարից բաժանվելու են «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ պետք է տեղի ունենար «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հանդիպումը։ Հովհաննիսյանը, հիշեցնենք, օրեր առաջ իր ասուլիսում հայտարարել էր, թե Քոքոբելյանի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ ինքը վայր է դնելու պատգամավորական մանդատը, որից

ԱՄՆ դեսպանը` դիվանբաշու դերում

Տղա են բերում Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված եւ օրերս փողերի յուրացման եւ փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի պաշտպանական խումբը երեկ համալրվեց եւս մեկ գործող անձով: Եվ այն էլ ինչպիսի: Երեկ կեսօրից հետո էլեկտրոնային լրատվամիջոցները տարածեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը: «Պարոն Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու

Կ. Ավագյանը՝ ԲՀԿ խմբակցության բոյկոտը դադարեցնելու մասին. «Օսկանյանի գործն էլ, ինչպես միշտ, ձեռքի հետ էր»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրառում է կատարել, որտեղ անդրադարձել  է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության այն որոշմանը, ըստ որի՝ խմբակցությունը կմասնակցի հաջորդ քառօրյային՝ հոկտեմբերի 22-25-ը և կվերադառնա խորհրդարան: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է. «Մենք անպայմանորեն մասնակցելու ենք, քանի որ Ազգային ժողովի ամբիոնը շատ

Ֆինհաշտարարի որոշումները այսուհետ հնարավոր է բողոքարկել

Սույն թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Սահմանադրական դատարանը համաձայնեց Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումներին ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները բողոքարկելու հնարավորության վերաբերյալ։  Հիմք ընդունելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դիմումը՝ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, համաձայն որի Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների բողոքարկման հնարավորության սահմանափակումը համապատասխանում է Սահմանադրությանը միայն այն դեպքերում, երբ Կազմակերպությունները պայմանագիր են կնքել Հաշտարարի հետ՝վերջինիս որոշումները չբողոքարկելու վերաբերյալ։ Մնացած բոլոր դեպքում նշված դրույթով

Մեսսիի թիկնապահը ժամանակին 500 բանկ է թալանել

 Նախկին հանցագործ Դանիել Ռոխոն մի քանի տարի աշխատել է «Բարսելոնայի» անվտանգության ծառայությունում եւ համարվել է Լիոնել Մեսսիի թիկնապահներից մեկը: Ռոխոն, որ նախկինում 500 բանկ է թալանել եւ 15 տարեկանից գտնվել է հանցագործ աշխարհում, 1997 թվականին որոշել է ուղղվել եւ սկսել աշխատել ֆուտբոլում: 2006-ին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը նրան ընդունել է «Բարսելոնա», որտեղ Ռոխոյի պարտականությունը գիշերային

«Շատերը չգիտեն, որ կարելի է ապրել առանց ցավի, և մտածում են, թե թմրադեղ օգտագործելուց թմրամոլ կդառնան».Կյանք առանց ցավի

Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օրը, որ այս տարի ամբողջ աշխարհում նշվում է հոկտեմբերի 13-ին, նպատակ ունի ևս մեկ անգամ իրազեկելու հասարակությանը պալիատիվ օգնության կարևորության մասին: Այս առիթով հոկտեմբերի 9-ին Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների համերգը ևս մեկ առիթ էր «Կյանք առանց ցավի» քարոզարշավի շրջանակներում իրազեկելու կյանքը սահմանափակող հիվանդություններով ապրող մարդկանց, նրանց ընտանիքների խնդիրների և

ԱԱԾ-ն որոշել է առգրավել Օսկանյանին և «Սիվիլիթաս»-ին առնչվող քրգործի վերաբերյալ փաստաթղթերը

Ազգային անվտանգության ծառայությունը որոշում է ընդունել «Սիվիլիթաս» հիմնադրամից առգրավել փաստաթղթերը: Ինչպես հայտնում են հիմնադրամից, ԱԱԾ քննիչները հոկտեմբերի 10-ին եկել էին առգրավելու Վարդան Օսկանյանին և հիմնադրամին առնչվող քրեական գործի վերաբերյալ փաստաթղթերը: ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ. Համբարձումյանի առգրավում կատարելու մասին որոշման մեջ, որի օրինակը տրամադրվել է «Սիվիլիթաս» հիմնադրամին, նշված է. «Առգրավել «Սիվիլիթաս» հիմնադրամում առկա՝ ԱՄՆ-ում

Բախվել են մեքենաներ

 Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 125 շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ, արձագանքման խմբերը և հատուկ փրկարարական հերթապահ խմբերը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մանանդ» տաքսի ծառայությա­նը պատկանող «Դեու Նեքսիա» մակնիշի L3189 պ/հ (վարորդ` 1966 թ. ծնված Սամվել Վարդանյան), «Մերսեդես» մակնիշի 71

Ներընտանեկան անհամաձայնությունները նոր բնակարաններից զրկվելու պատճառ (տեսանյութ)

ՀՀ կառավարության աղետի գոտում բնակբաշխման կարգը սահմանող որոշման համաձայն, անօթևան ընտանիքներից բնակարաններ ստանալու նպատակով, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը լրացել է դեռևս 2011 թ. նոյեմբերի 1-ին: Սահմանված ժամկետում Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված 389 ընտանիքներ բնակբաշխման հանձնաժողովին փաստաթղթեր չեն ներկայացրել: 24 տարի վագոն-տնակներում մի կերպ պատսպարված անօթևան ընտանիքների կողմից փաստաթղթեր չներկայացնելու հիմնական պատճառներից մեկն էլ ընտանիքների ներսում` նոր

Աշխարհի նախկին չեմպիոնը ծեծել է իր մեքենան առեւանգել ցանկացող վեց հանցագործի

 Միջադեպը տեղի է ունեցել Բոլթոն քաղաքում, երբ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ամիր Խանը եղբոր՝ Հարունի, հետ, որը նույնպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, դուրս են եկել գիշերային ակումբից եւ նստել Ամիրի  Renge Rover ավտոմեքենան: Այդ պահին նրանց ճանապարհը փակել է մեկ այլ ավտոմեքենա, որից դուրս եկած վեց տղամարդիկ փորձել են տիրել Ամիր Խանի 100 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ մեքենային:

Ինչ է ուզում Վաշինգտոնը Ծառուկյանից

Հոկտեմբերի 10-ի քաղաքական թիվ մեկ նորությունը, բնականաբար, կարելի է համարել ԱՄՆ դեսպանի հանդիպումը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման երրորդ տարեդարձի օրը տեղի ունեցած այդ իրադարձությունը, իհարկե, չի կարող իր նշանակալիությամբ համեմատվել եռամյա վաղեմության անցուդարձի հետ, սակայն անկասկած դժվար է դեսպանի ու Ծառուկյանի հանդիպումը որակել որպես սովորական դիվանագիտական առօրյա: Ծառուկյանի հետ հանդիպումից ժամեր

Վանաձորցին հացադուլ է հայտարարել

Ավազակային հարձակում կատարելու համար  7 տարվա ազատազրկման դատապարտված Վանաձոր ՔԿՀ կալանավոր Վարդան Դումանյանը արդեն երեք օր  է հացադուլի  մեջ է : Այդկերպ նա իր բողոքն էլ արտահայտում վերջերս Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման: Նրա մայրը` Գայանե Դումանյանը, մեզ հետ զրույցում նշում է, որ թեեւ չի ժխտում, որ որդին հանցանք է կատարել, բայց պնդում

Կրկին վնասվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Վնասվել է Շառլ Ազնավուրի հրապարակի նստարաններից մեկին տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանի ծունկը: Ֆեյսբուքյան օգտատեր Լիանա Հակոբյանի անձնական էջում տեղադրած լուսանկարից երևում է, որ արձանի ծունկը ճաքել է: Սա առաջին դեպքը չէ, երբ Մհեր Մկրտչյանի արձանը վնասվում է: Շառլ Ազնավուրի հրապարակում սեպտեմբերի 20-ին տեղադրելուց երկու օր անց անհայտ անձինք կոտրեցին արձանի աջ ձեռքի բութ մատը, իսկ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031