Օրվա լրահոսը
Հոկտեմբերի 14-ին` Երեւանի օրը, Երեւանում անամպ կլինի
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների, անամպ եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի +8…+10, ցերեկը +22…+24, երեկոյան +16…+18 աստիճանի սահմաններում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի վարչություն
Աշխարհում առաջին լուսնագնացն ու մարսագնացն ստեղծել է հայ գյուտարարը
Հայ խորհրդային ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար Ռուսաստանի Ցիալկովսկու անվան տիեզերագիտության ակադեմիայի անդամ Ալեքսանդր Քեմուրջյանին է պատկանում աշխարհում առաջին լուսնագնացի և մարսագնացի գյուտը: Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիան 2010 թվականին «Լուսնագնաց»-ի արձակման 40-ամյակի առթիվ ստեղծել է Քեմուրջյանի անունով հուշամեդալ, որով պարգևատրվում են տիեզերագնացության բնագավառում զգալի ավանդ ունեցողները և տիեզերագիտության նվաճումները ներկայացնող լավագույն հեղինակները: Twitter – ի լոգոտիպ
Անկարան ՌԴ դեսպանին կանչել է ԱԳՆ եւ բացատրություններ է պահանջել
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Իվանովսկուն այսօր հրավիրել են Թուրքիայի արտաքին գործող նախարարություն` սիրիական ինքնաթիռում «արգելված բեռի» հարցով բացատրություններ տալու համար: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրների վրա: Հիշեցնենք, որ SyrianAir-ի А320 աերոբուսը, որը մեկնում էր Մոսկվայից դեպի Դամասկոս, երեկ ուշ գիշերին կալանավորվել է Անկարայի կողմից` զինամթերքի տեղափոխման կասկածով: Թուրքական օդուժի
Այսօր 1-ին անգամ ողջ աշխարհում նշվում է Աղջիկների օրը
Օրվա մասին քչերը գիտեն: Երիտասարդների մեծամասնությունն անտեղյակ է, քանի որ օրն աշխարհում առաջին անգամ է նշվելու եւ լայն տարածում չի ստացել: Հոկտեմբերի 11-ին առաջին անգամ ողջ աշխարհում տոնվում է աղջիկների միջազգային օրը, որը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից: Այն նպատակ ունի ուշադրություն հրավիրել խտրականության վրա, որին ենթարկվում են աղջիկները: Հարցման մասնակից երիտասարդ տղաների պնդմամբ՝ հայ աղջիկները
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լենինգրադի նահանգապետին
Հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանի: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են նաև մարզային մակարդակի վրա` գոհունակությամբ հաստատելով Արագածոտնի և Լենինգրադի
Gallup. Հայաստանը` արդար ընտրությունների վերաբերյալ ամենաթերահավատ երկրների եռյակում
Ողջ աշխարհում կանայք ավելի քիչ են հավատում արդար ընտրություններին, քան տղամարդիկ. այս մասին է վկայում 2011 թվականին 125 երկրներում Gallup-ի անցկացրած հարցումը: Gallup-ը յուրաքանչյուր երկրում հարցում է անցկացրել 1000 հոգու շրջանում։ Միջինացված արդյունքներով` իրենց երկրներում արդար ընտրություններին հավատում են կանանց 46, իսկ տղամարդկանց` 48 տոկոսը: Հավատն արդար ընտրությունների նկատմամբ ավելի մեծ է զարգացած երկրներում, սակայն,
New York Times. «Հայազգի գրողն ահազանգում է` Կալիֆոռնիայի հովիտը վտանգի տակ է»
«Նյու Յորք թայմս» թերթը հոդված է պատրաստել Կալիֆոռնիայի կենտրոնական հովտի մասին` նշելով, որ այն հայտնի դարձավ 1920, 1930-ականներին, երբ Հայաստանից, Վիրջինիայից, Օկլահոմայից և Իտալիայից ֆերմերներ հաստատվեցին այնտեղ ու իրենց հայրենիքում ապրողներին պատմեցին տեղի մաքուր օդի, առատ ջրի և էժան հողատարածքի մասին: Այժմ հովիտն իր արտադրության չափերով երրորդն է ԱՄՆ-ում: Հոդվածի հեղինակը գրում է, որ հովիտի
Քոքոբելյանը չի հրաժարվի մանդատից
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանը վայր չի դնի իր պատգամավորական մանդատը։ Այդ մասին նա հայտարարեց հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում։ Մեկնաբանելով օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի արած հայտարարությունը, որ իր եւ «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահի միջեւ եղել է համաձայնություն, որ մանդատները պետք է վայր դնեին միասին`
Արփի և Գլաձոր գյուղական համայնքներում տեղի կունենան վերաքվեարկություններ
Հոկտեմբերի 14-ին տեղի կունենան Վայոց Ձորի Արփի և Գլաձոր գյուղական համայնքների ղեկավարի ընտրությունների վերաքվեարկություններ: Այս երկու համայնքներում գյուղապետերի սեպտեմբերի 23-ի հերթական ընտրություններն անվավեր էին ճանաչվել: Ընտրական օրենսգրքի համաձայն` hամայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում, քվեարկության օրվանից 21 օր հետո, թեկնածուների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն: Ընդ որում, թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն
Աշոտ Գիզիրյան. «Թող տարածաշրջանում վրացիները գլուխ չգովեն, թե իրենց մոտ իշխանափոխությունը հանգիստ եղավ, այն սկսվել է Գյումրիից »
Այսօր Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին ներկայացնելիս, իր խոսքը սկսեց հռետորական շեշտադրմամբ. «Կարծում եմ, որ տարածաշրջանում, երբ որ վրացիները գլուխ են գովում, թե իրենց մոտ հանգիստ մթնոլորտում իշխանափոխություն եղավ, իհարկե, ես բնիկ գյումրեցի չեմ, բայց ինձ համարում եմ որպես շիրակցի և գյումրեցի, պետք է նշեմ, որ դա այս քաղաքից սկսվեց: Մեզ
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Հոկտեմբերի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Սամվել Բալասանյանին «ձեռնադրեցին» քաղաքապետ
Քիչ առաջ Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանը Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացրեց նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Նախքան քաղաքապետարանի շենք մտնելը, Աշոտ Գիզիրյանը, տեսնելով մուտքի մոտ հավաքված լրագրողներին ու օպերատորներին, կանգնեց ու նրանց հորդորեց զգաստ պահել իշխանություններին, քանի որ, նրա խոսքերով, դրանից շահում են միայն իշխանավորները:Այնուհետեւ, մտնելով Վարդան Ղուկասյանի կաբինետ, մարզպետը, դիմելով Սամվել Բալասանյանին, կատակեց, թե այսքան
Ա. Մարտիրոսյանը` ԲՀԿ-ի բոյկոտը դադարեցնելու մասին. «Շատ պրագմատիկ որոշում են կայացրել»
Երեկ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց, որ խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը և կմասնակցի ԱԺ հաջորդ քառօրյային՝ հոկտեմբերի 22-25-ը կվերադառնա խորհրդարան: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ այս կապակցությամբ ասել է. «Մենք անպայմանորեն մասնակցելու ենք, քանի որ Ազգային ժողովի ամբիոնը շատ կարևոր է մեզ համար»: ԲՀԿ-ի այս որոշումը դարձավ քնարկման առարկա: Օրինակ՝ տարբեր ՀՀԿ-ականների կողմից կարծիք է հնչում,
Պարզաբանում է ՀԷԿ-ի ներկայացուցիչը
Այսօր մի շարք բնապահպանական նախաձեռնությունների կողմից տարածվել է հայտարարություն Գետահովիտ համայնքում գործող ՀԷԿ-երի մասին: Մասնավորապես, «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ի վերաբերյալ առկա է ոչ ճշգրիտ տեղեկատվություն, որ «Չնայած առաջին ՀԷԿ-ն արդեն գործում է ավելի քան 5 տարի, մինչ այժմ ՀԷԿ-ը չունի ձկնուղի»: Հարկ ենք համարում ներկայացնել որոշակի պարզաբանումներ. 1. «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ը որևէ առնչություն չունի «Քարեվարդ»
Գրականության Նոբելյան մրցանակը ստացավ Չինաստանը ներկայացնող գրողը
Այս տարի արդեն երկրորդ անգամ Նոբելյան մրցանակի ներկայացված ճապոնացի հայտնի գրող Հարուկի Մուրակամին չստացավ այդ մրցանակը: Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը 2012 թվականի համար տրվեց չին գրող, իր հայրենիքում բազմամիլիոն տպաքանակով հրատարակվող, սակայն աշխարհում քիչ հայտնի Մո Յանին:
Տրանսպորտի վարչության պետ .«Եկեք համարենք, որ առանց տրանսպորտի ենք շարժվելու»
Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ներկայացվեցին հոկտեմբերի 14-ին՝ «Էրեբունի-Երեւան-2794 » տոնակատարության օրը, մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխությունները: Երեւանի քաղաքապետի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի խոսքով՝ միջոցառումը հավուր պատշաճի կանցկացվի: Այդ օրը բոլորիս համար տոն է լինելու: «Էրեբունի-Երեւան-2794» տոնակատարության միջոցառումները պատշաճ կազմակերպելու, ինչպես նաեւ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ավտոտրանսպորտի համար փակ կլինեն
ԵԽԽՎ Հայաստանի հարցով զեկուցողները` Օսկանյանի «գործի» մասին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում տեղադրվել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերիհայտարարությունը Վարդան Օսկանյանի «գործի» մասին, որը ներկայացնում ենք ստորև: «Ստրասբուրգ, 11.10.2012 – Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի համար զեկուցող Աքսել Ֆիշերը (Գերմանիա EPP/CD), այսօր իր մտահոգությունն է հայտնել Ազգային ժողովի կողմից նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդեպ վիճահարույց քրեական մեղադրանքով
Կեսգիշերին հրավառությունները դեռ շարունակվում են
Կեսգիշերին եւ դրանից հետո էլ ականատես ենք լինում հրավառությունների, թեև դրանց կիրառումը ժամը 23:00-ից հետո արգելվում է: Իմ հեռախոսը ֆիքսել է ժամն ու օրը, երբ ես նկարահանել եմ կեսգիշերային հրավառությունը՝ 23:55 րոպեին: Հրավառությունների անցկացման միայն ժամը չէ, որ մտահոգում է: Դրանք հատկապես բնակելի շենքերի հարեւանությամբ իրականացնելը վտանգավոր է: Ամեն անգամ, երբ հրավառություն է լինում մեր շենքի մոտ,
Ամերիկահայ բարերարի ֆինանսավորմամբ կհիմնանորոգվի Վանաձորի միջնակարգ դպրոցներից մեկը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ամերիկահայ բարերար Էդվարդ Քաշյանի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում դպրոցաշինությանն առնչվող ծրագրեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Էդվարդ Քաշյանի ֆինանսավորմամբ Վանաձորում հիմնանորոգել դեռևս 1988-ի երկրաշարժի հետևանքով փլուզված միջնակարգ դպրոցներից մեկը, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին: Կողմերը քննարկել են նաև առողջապահության ոլորտում նմանատիպ ծրագրի իրականացման հնարավորությունը: Վարչապետ Սարգսյանը ողջունել է Էդվարդ
Գերմանիայում կայացած «Խոհարարության համաշխարհային օլիմպիադայում» հայուհի քույրերը ոսկե մեդալներ են նվաճել
Գերմանիայի Էրֆուրթ քաղաքում հոկտեմբերի 5-10-ը կայացած «Խոհարարության համաշխարհային օլիմպիադայում» ոսկե մեդալներ են նվաճել հայուհիներ` Վերա և Ռենա Հովհաննիսյանները: Քույրերը հանդես են եկել Հայաստանի դրոշի ներքո և օլիմպիադային մասնակցել են որպես հրուշակագործներ` ներկայացնելով քաղցրեղենից պատրաստված աշխատանքներ: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում պատմեց Վերա Հովհաննիսյանը, իրենք երկար ժամանակ է բնակվում են Մոսկվայում և այժմ զբաղված են հրուշակագործությամբ: Վերա
Hurriyet Daily News. «Հայկական եկեղեցին այլևս չի օրհնի խառնամուսնությունները»
Պոլսո հայոց պատրիարքարանը սկսել է կիրառել խառնամուսնությունների նոր կարգը, ըստ որի՝ այն հայերը, որոնք կամուսնանան այլադավանների հետ, օրհնություն և եկեղեցում պսակադրության թույլտվություն չեն ստանա: Այս մասին հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Պատրիարք Պետրոս Մութաֆյանի հավանությամբ` 2000թ.-ից սկսած խառնամուսնությունները հայկական եկեղեցում թույլատրված էին, բայց այդ որոշումը բուռն բանավեճերի առիթ էր դարձել: «Մենք կիրառում ենք այն
Արթուր Սաքունց. «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքը չի՞ վերաբերում ոստիկանությանը»
Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե ո՞ր կուսակցության կողմից են արձանագրվել ամենաշատ խախտումները ՏԻՄ ընտրություններում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, որը Վանաձորում դիտորդական առաքելություն էր իրականացրել, ինչի հիման վրա էլ զեկույց պատրաստել, ասաց, որ այդ առումով, ինչպես խորհրդարանական ընտրություններում, այս անգամ էլ «Հանրապետական» կուսակցությունն էր առաջատար, երկրորդ տեղում՝ «Բարգավաճ Հայաստանն» է եղել. «Հայաստանի
Սուրեն Թադեւոսյան. «Ես վարդագույն ակնոցով չեմ գնացել Հոլիվուդ» (տեսանյութ)
Այսօր «Հայելի» ակումբում ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը ներկայացրեց «12.12.12» կամ «12-ի եղբայրությունը» գիրքը: Ռեժիսորը պատմեց, որ սցենարն ի սկզբանե նախատեսված է եղել ֆիլմի համար, որի աշխատանքները դադարեցվել են ֆինանսական պատճառով. «Սցենարի վրա շատ եմ աշխատել: Սովորաբար գրքի սցենարի հիման վրա են ֆիլմ նկարահանում, բայց, հանգամանքներից ելնելով, ինձ մոտ հակառակը ստացվեց: Ֆիլմը նկարահանվում էր Իսպանիայում՝ լուրջ մարդկանց
Վարչապետը Դերենիկ Դումանյանին «դուխ» տվեց (տեսանյութ)
Այսօր առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցությանը վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարար Դերենիկ Դումանյանին «դաբրո» տվեց օրինախախտ բուժհաստատություններին պատասխանատվության ենթարկելու եւ պատժելու համար: Ընդ որում, վարչապետը հայտարարեց, որ կառավարությունն ու բոլոր գերատեսչություններն, այսպես ասած` Դերենիկ Դումանյանին կաջակցեն ու «մեջքին կանգնած» կլինեն: Մինչ այս, խորհրդակցության ընթացքում պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն ու նրա տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեցին իրենց ուսումնասիրության
ԵԽԽՎ համազեկուցողը մտահոգված է Օսկանյանին ներկայացված «վիճելի մեղադրանքների» առիթով
Մեդիամաքս: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերը մտահոգություն է հայտնել ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան «վիճելի քրեական մեղադրանքներ» առաջադրելու առիթով: «Սա խորը մտահոգություն է առաջացնում հատկապես այն պնդումների լույսի ներքո, թե մեղադրանքն առաջադրելու գործում դեր են խաղացել քաղաքական շարժառիթները»,- ընդգծել է Ակսել Ֆիշերը: «Այս
Goal. «Հայաստանի հավաքականից շոկային արդյունք են սպասում»
«Գոլ» ֆուտբոլային լրատվականը անդրադարձել է ուրբաթ օրը կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը` նշելով, որ Բուլղարիայի հետ ոչ-ոքի խաղալուց, իսկ Մալթայի նկատմամբ անվստահ հաղթանակից հետո, Իտալիայի մարզիչը` Չեզարե Պրանդելին, իր սաներից ավելի համոզիչ խաղ է ակնկալում մի թիմի դեմ, որը Ֆիֆայի դասակարգման աղյուսակում 56-րդ տեղն է: Լրատվականը գրում է, որ Հայաստանը կապավինի երկրպագուների աջակցությանը, քանի որ նրանք փորձելու
Կոտրվել է Հրանտ Մաթևոսյանի արձանի մատը
Կոտրվել է վերջերս տեղադրված Հրանտ Մաթևոսյանի արձանի մատը: Ֆեյսբուքյան օգտատեր Ռոբերտ Ֆրանգն էլ իր էջում տեղադրել է լուսանկարը, որում ակնհայտ երևում է, որ արձանի մատը կոտրված է: Հիշեցնեմ նաև, որ երեկ՝ անձրևի հետևանքով վնասվել էր Մհեր Մկրտչյանի արձանի ոտքը: Տիգրանուհի Թասլակյան
Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Աթենքում
Հոկտեմբերի 10-ին Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում տեղի ունեցավ Հունաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած հանդիսավոր ընդունելությունը` Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի և Հայաստանի ու Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ: Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը` ամփոփ ներկայացնելով անցած տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումներն ու հաջողությունները և շեշտելով դրանց ամրապնդման կարևորությունը: Դեսպան Ղալաչյանն անդրադարձավ նաև
Առաջիկա տասնամյակում 142 միլիոն աղջիկներ կարող են ամուսնանալ մինչեւ 18 տարեկանը
Զգուշացնում է ՄԱԿի նոր զեկույցը Չնայած այդ երևույթը նվազեցնելու ջանքերին, ըստ զեկույցի, երեխաների ամուսնության հաճախականությունը վերջին տասնամյակում մնացել է նույնը Եթե ներկա միտումները շարունակվեն, ապա մինչև 2030 թ.-ն յուրաքանչյուր տարի ամուսնացող մանկահասակ հարսնացուների թիվը 2010 թ.-ի 14.2 մլն-ից հասած կլինի 15.1 մլն-ի՝ աճելով ավելի քան 14%-ով: Զարգացող երկրներում (բացառությամբ Չինաստանի) ամեն երեք աղջկանից մեկը
Երինջները պայթել են ականների վրա
Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներ Խաչատուր Գեւորգյանի 3 երինջները եւ նույն գյուղի բնակիչ Մարտիկ Գրիգորյանի մոզին մոտ մեկ շաբաթ առաջ հայտնվել էին հայ-ադրբեջանական սահմանին, Ոսկեպար գետի աջ ափին: Նշենք, որ խորհրդային տարիներին այդ տարածքում տեղակայված էր ադրբեջանական Աշաղի Աքսիպարա ( թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղի մեքենատրակտորային սարքավորումների հավաքատեղին: Մի քանի օր անց երինջներից մեկը եւ


















































